SlideShare a Scribd company logo
1 of 7
 Վիկտոր Համազասպի
Համբարձումյանը ծնվել է 1908թ.
սեպտեմբերի 18-ին Թիֆլիսում,
նա հայ աստղաֆիզիկոս է,
տեսական աստղաֆիզիկայի
խորհրդային դպրոցի հիմնադիրը։
ՍՍՀՍ ԳԱ ակադեմիկոս (1953),
ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943) և
նախագահ (1947-ից), Երևանի
համալսարանի պրոֆեսոր (1947-
ից)։ Սոցիալիստական
աշխատանքի կրկնակի հերոս
(1968, 1978)։ ՀՍՍՀ ԳԱ
Բյուրականի աստղադիտարանի
հիմնադիր և դիրեկտոր (1946)։
ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերության
վարչության նախագահ (1947-ից)։
Հայկական խորհրդային
հանրագիտարանի առաջին
գլխավոր խմբագիր և
խմբագրական կոլեգիայի
նախագահ։ Հայկական ՍՍՀ (1940)
և Վրացական ՍՍՀ (1968)
գիտության վաստակավոր գործիչ։
 1948–55-ին եղել Է Միջազգային
աստղագիտական միության
փոխնախագահ, 1961–64-ին՝ նույն
միության նախագահ, իսկ 1968–1972-ին՝
գիտական ընկերությունների
միջազգային խորհրդի նախագահ։
 Ավարտել Է Լենինգրադի համալսարանը
(1928), 1928–31-ին սովորել Է ՍՍՀՍ ԳԱ
գլխավոր (Պալկովյան)
աստղադիտարանի
ասպիրանտուրայում, ակադեմիկոս Ա.
Ա. Բելոպոլսկու ղեկավարությամբ։ 1931–
43-ին աշխատել Է Լենինգրադի
համալսարանում (1934-ից՝ պրոֆեսոր)։
Եղել Է ՍՍՀՄ-ում առաջին
աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչը
(1939), Լենինգրադի համալսարանի
աստղադիտարանի դիրեկտորը (1939) և
ուսումնական մասի պրոռեկտորը (1941)։
1943-ից աշխատում Է Հայկական ՍՍՀ-
ում, որի ԳԱ հիմնադիր անդամներից Է և
առաջին փոխնախագահը։
Համբարձումյանը մեծ ավանդ ունի
Հայկական ՍՍՀ-ում ֆիզմաթ
գիտությունների զարգացման, բնական և
տեխնիկական գիտությունների
բնագավառում հետազոտությունների
մակարդակի կտրուկ բարձրացման, նոր,
ժամանակակից գիտական
ուղղությունների ստեղծման և
բարձրորակ կադրերի պատրաստման
գործում։
 Աշխատանքները վերաբերում են տեսական
աստղաֆիզիկայի, աստղերի ու
միգամածությունների ֆիզիկայի,
աստղաբաշխության ու աստղային դինամիկայի,
արտագալակտիկ աստղագիտության, աստղերի և
գալակտիկաների Էվոլյուցիայի հարցերին։
Ստեղծել Է գազային միգամածությունների
լուսարձակման քանակական տեսությունը, որը
հիմք Է ծառայել այդ բնագավառում կատարված
հետագա հետազոտությունների համար։ Մշակել Է
նոր աստղերից արտանետվող և անկայուն
աստղերի մակերևույթից արտահոսող գազային
զանգվածների գնահատման մեթոդ։ Ստացված
գնահատականները Համբարձումյանին թույլ
տվեցին գտնել աստղերի վիճակների
փոփոխությունների առաջին նշանները։ Մշակել Է
աստղային համակարգերի վիճակագրական
մեխանիկայի հիմունքները։ Ցույց Է տվել, որ
աստղերի մերձեցումների հետևանքով առանձին
աստղերի հեռացման պատճառով աստղակույտերն
աստիճանաբար քայքայվում են։ Քայքայման
արագությունից ելնելով՝ գնահատել Է
աստղակույտերի տարիքը։ Կրկնակի աստղերի
նկատմամբ նոր մեթոդների կիրառման միջոցով
հիմնավորել Է Գալակտիկայի տարիքի կարճ (10''
տարի) սանդղակը։ Ցույց Է տվել, որ լույսի
միջաստղային կլանումը Գալակտիկայում
հարուցվում Է ոչ թե անընդհատ միջավայրի,
ինչպես ընդունված Էր նախկինում, այլ բազմաթիվ
մութ, փոշային միգամածությունների՝ կլանող
ամպերի առկայությամբ, որոնք կենտրոնացված են
նրա սիմետրիայի հարթության շուրջը։
 Այդ ամպերի ուսումնասիրության համար
 Համբարձումյանը մշակել Է ֆլակտուացիաների
տեսությունը։ Ստեղծել Է պղտոր միջավայրում
լույսի ցրման յուրօրինակ տեսություն, որը
հիմնված Է իր առաջարկած ինվարիանտության
սկզբունքի վրա և տալիս Է պրոբլեմի ճշգրիտ
լուծումը։ Ինվարիանտության սկզբունքը դարձավ
աստղաֆիզիկայի, ֆիզիկայի և երկրաֆիզիկայի մի
շարք խնդիրների լուծման հզոր միջոց։ Այդ
սկզբունքի հիման վրա Համբարձումյանը ստացել Է
նաև լույսի ցրման ոչ գծային տեսության որոշ
խնդիրների լուծումներ։ 1947-ին նա հայտնագործել
Է նոր տիպի (դինամիկական տեսակետից
անկայուն և քայքայվող) աստղային համակարգեր,
որոնց անվանել Է աստղասփյուռներ։
Համբարձումյանի հաստատած աստղասփյուռների
երիտասարդությունը աստղային կոսմոգոնիայի մի
շարք սկզբունքային պրոբլեմների լուծման հիմք
ծառայեց։ Ապացուցվեց, որ Գալակտիկայում
աստղառաջացման պրոցեսները ներկայումս
շարունակվում են և ունեն խմբական բնույթ։
Բացահայտել Է T Ցուլի տիպի և բռնկվող աստղերի
տեղը աստղային Էվոլյուցիայի ընդհանուր
շղթայում, որպես զարգացման ամենավաղ փուլերի
ներկայացուցիչներ։ 1950-ական թթ.
Համբարձումյանը հայտնագործել Է
գալակտիկաների կենտրոնական խտացումների՝
գալակտիկաների կորիզների ակտիվությունը, որը
հարուցում Է հսկայական մասշտաբների անկայուն
երևույթներ (վիթխարի պայթյուններ, նյութի մեծ
զանգվածների արտավիժումներ, նյութի հանգիստ
արտահոսք, ռադիոգալակտիկաների դեպքում հզոր
ռադիոճառագայթում և այլն)։
 Հայ ժողովրդի տաղանդավոր գավակը 1994թ-ին
արժանացավ Հայաստանի ազգային հերոսի
կոչման: Վ.Հ. Համբարձումյան վախճանվեց 1996թ.
Օգոստոսի 12-ին Բյուրականում: Թաղված է
Բյուրականի աստղադիտարանի 2.6մ
աստղադիտականից ոչ հեռու Համբարձումյանների
ընտանեկան գերեզմանատանը:Նրա
առանձնատունն այժմ մեծ գիտականի տուն-
թանգարանն է, իսկ Բյուրականի
աստղադիտարանը 1998 թվից կրում է իր
հիմնադիրի անունը:
Նյութը ընտրվեց ֆիզիկոս-աստղագետ
ընտրության խմբի, 7-3 դասարանի
սովորող՝ Արզումանյան Սամվելի
կողմից
2015թ

More Related Content

Viewers also liked

Resultats Tpyriformis Tesi
Resultats Tpyriformis TesiResultats Tpyriformis Tesi
Resultats Tpyriformis Tesi
jordidomenech
 
Elements químics (1)
Elements químics (1)Elements químics (1)
Elements químics (1)
mrtprz
 
կախարդական դպրոց
կախարդական դպրոցկախարդական դպրոց
կախարդական դպրոց
ganyan
 
Ppllppllppllppllppll
PpllppllppllppllppllPpllppllppllppllppll
Ppllppllppllppllppll
ganyan
 

Viewers also liked (11)

View My Work
View My WorkView My Work
View My Work
 
Tecnología Educativa
Tecnología EducativaTecnología Educativa
Tecnología Educativa
 
Curso iso 9001 para colaboradores - Pão de Tapioca Indústria de Alimentos
Curso iso 9001 para colaboradores - Pão de Tapioca Indústria de AlimentosCurso iso 9001 para colaboradores - Pão de Tapioca Indústria de Alimentos
Curso iso 9001 para colaboradores - Pão de Tapioca Indústria de Alimentos
 
Resultats Tpyriformis Tesi
Resultats Tpyriformis TesiResultats Tpyriformis Tesi
Resultats Tpyriformis Tesi
 
Elements químics (1)
Elements químics (1)Elements químics (1)
Elements químics (1)
 
կախարդական դպրոց
կախարդական դպրոցկախարդական դպրոց
կախարդական դպրոց
 
Բջիջների կառուցվածքը
Բջիջների կառուցվածքըԲջիջների կառուցվածքը
Բջիջների կառուցվածքը
 
Ppllppllppllppllppll
PpllppllppllppllppllPpllppllppllppllppll
Ppllppllppllppllppll
 
Դափնու տերև
Դափնու տերևԴափնու տերև
Դափնու տերև
 
FabLab - Sesión 03
FabLab - Sesión 03FabLab - Sesión 03
FabLab - Sesión 03
 
The Top Five Essentials for Quality Improvement in Healthcare
The Top Five Essentials for Quality Improvement in HealthcareThe Top Five Essentials for Quality Improvement in Healthcare
The Top Five Essentials for Quality Improvement in Healthcare
 

Similar to Վիկկտոր Համբարձումյան

Similar to Վիկկտոր Համբարձումյան (6)

Haytni Erevanciner
Haytni ErevancinerHaytni Erevanciner
Haytni Erevanciner
 
գրիգոր գուրզադյան
գրիգոր գուրզադյանգրիգոր գուրզադյան
գրիգոր գուրզադյան
 
Շրյոդինգեր
ՇրյոդինգերՇրյոդինգեր
Շրյոդինգեր
 
գրիգոր գուրզադյան
գրիգոր գուրզադյանգրիգոր գուրզադյան
գրիգոր գուրզադյան
 
Gohar matem
Gohar matemGohar matem
Gohar matem
 
Գրիգոր Գուրզադյան
Գրիգոր ԳուրզադյանԳրիգոր Գուրզադյան
Գրիգոր Գուրզադյան
 

More from ganyan (20)

Հաշվետվություն 2021-2022
Հաշվետվություն 2021-2022Հաշվետվություն 2021-2022
Հաշվետվություն 2021-2022
 
Ալեն
ԱլենԱլեն
Ալեն
 
Առաջին շրջանի ամփոփում
Առաջին շրջանի ամփոփում Առաջին շրջանի ամփոփում
Առաջին շրջանի ամփոփում
 
Lezu
LezuLezu
Lezu
 
Ամեն ինչ անսպասելի է
Ամեն ինչ անսպասելի էԱմեն ինչ անսպասելի է
Ամեն ինչ անսպասելի է
 
1945 tvin mtanq berlin
1945 tvin mtanq berlin1945 tvin mtanq berlin
1945 tvin mtanq berlin
 
Էլեկտրական լիցքեր
Էլեկտրական լիցքերԷլեկտրական լիցքեր
Էլեկտրական լիցքեր
 
Random 170419180902
Random 170419180902Random 170419180902
Random 170419180902
 
New microsoft power point presentation
New microsoft power point presentationNew microsoft power point presentation
New microsoft power point presentation
 
Fizika
FizikaFizika
Fizika
 
թթվածին
թթվածինթթվածին
թթվածին
 
գիտագործնական հավաք(2)
գիտագործնական հավաք(2)գիտագործնական հավաք(2)
գիտագործնական հավաք(2)
 
Hyusvacqner
HyusvacqnerHyusvacqner
Hyusvacqner
 
Ajk
AjkAjk
Ajk
 
Day earth [ինքնապահված]
Day earth [ինքնապահված]Day earth [ինքնապահված]
Day earth [ինքնապահված]
 
բանջարեղեն
բանջարեղենբանջարեղեն
բանջարեղեն
 
արեգակնային համակարգի կառուցվածքը
արեգակնային համակարգի  կառուցվածքըարեգակնային համակարգի  կառուցվածքը
արեգակնային համակարգի կառուցվածքը
 
Սարգիս Մարգարյան
Սարգիս Մարգարյան Սարգիս Մարգարյան
Սարգիս Մարգարյան
 
Jrain kendaniner
Jrain kendaninerJrain kendaniner
Jrain kendaniner
 
Caragayt
CaragaytCaragayt
Caragayt
 

Վիկկտոր Համբարձումյան

  • 1.
  • 2.  Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է 1908թ. սեպտեմբերի 18-ին Թիֆլիսում, նա հայ աստղաֆիզիկոս է, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը։ ՍՍՀՍ ԳԱ ակադեմիկոս (1953), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943) և նախագահ (1947-ից), Երևանի համալսարանի պրոֆեսոր (1947- ից)։ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978)։ ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր և դիրեկտոր (1946)։ ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերության վարչության նախագահ (1947-ից)։ Հայկական խորհրդային հանրագիտարանի առաջին գլխավոր խմբագիր և խմբագրական կոլեգիայի նախագահ։ Հայկական ՍՍՀ (1940) և Վրացական ՍՍՀ (1968) գիտության վաստակավոր գործիչ։
  • 3.  1948–55-ին եղել Է Միջազգային աստղագիտական միության փոխնախագահ, 1961–64-ին՝ նույն միության նախագահ, իսկ 1968–1972-ին՝ գիտական ընկերությունների միջազգային խորհրդի նախագահ։  Ավարտել Է Լենինգրադի համալսարանը (1928), 1928–31-ին սովորել Է ՍՍՀՍ ԳԱ գլխավոր (Պալկովյան) աստղադիտարանի ասպիրանտուրայում, ակադեմիկոս Ա. Ա. Բելոպոլսկու ղեկավարությամբ։ 1931– 43-ին աշխատել Է Լենինգրադի համալսարանում (1934-ից՝ պրոֆեսոր)։ Եղել Է ՍՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչը (1939), Լենինգրադի համալսարանի աստղադիտարանի դիրեկտորը (1939) և ուսումնական մասի պրոռեկտորը (1941)։ 1943-ից աշխատում Է Հայկական ՍՍՀ- ում, որի ԳԱ հիմնադիր անդամներից Է և առաջին փոխնախագահը։ Համբարձումյանը մեծ ավանդ ունի Հայկական ՍՍՀ-ում ֆիզմաթ գիտությունների զարգացման, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում հետազոտությունների մակարդակի կտրուկ բարձրացման, նոր, ժամանակակից գիտական ուղղությունների ստեղծման և բարձրորակ կադրերի պատրաստման գործում։
  • 4.  Աշխատանքները վերաբերում են տեսական աստղաֆիզիկայի, աստղերի ու միգամածությունների ֆիզիկայի, աստղաբաշխության ու աստղային դինամիկայի, արտագալակտիկ աստղագիտության, աստղերի և գալակտիկաների Էվոլյուցիայի հարցերին։ Ստեղծել Է գազային միգամածությունների լուսարձակման քանակական տեսությունը, որը հիմք Է ծառայել այդ բնագավառում կատարված հետագա հետազոտությունների համար։ Մշակել Է նոր աստղերից արտանետվող և անկայուն աստղերի մակերևույթից արտահոսող գազային զանգվածների գնահատման մեթոդ։ Ստացված գնահատականները Համբարձումյանին թույլ տվեցին գտնել աստղերի վիճակների փոփոխությունների առաջին նշանները։ Մշակել Է աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի հիմունքները։ Ցույց Է տվել, որ աստղերի մերձեցումների հետևանքով առանձին աստղերի հեռացման պատճառով աստղակույտերն աստիճանաբար քայքայվում են։ Քայքայման արագությունից ելնելով՝ գնահատել Է աստղակույտերի տարիքը։ Կրկնակի աստղերի նկատմամբ նոր մեթոդների կիրառման միջոցով հիմնավորել Է Գալակտիկայի տարիքի կարճ (10'' տարի) սանդղակը։ Ցույց Է տվել, որ լույսի միջաստղային կլանումը Գալակտիկայում հարուցվում Է ոչ թե անընդհատ միջավայրի, ինչպես ընդունված Էր նախկինում, այլ բազմաթիվ մութ, փոշային միգամածությունների՝ կլանող ամպերի առկայությամբ, որոնք կենտրոնացված են նրա սիմետրիայի հարթության շուրջը։
  • 5.  Այդ ամպերի ուսումնասիրության համար  Համբարձումյանը մշակել Է ֆլակտուացիաների տեսությունը։ Ստեղծել Է պղտոր միջավայրում լույսի ցրման յուրօրինակ տեսություն, որը հիմնված Է իր առաջարկած ինվարիանտության սկզբունքի վրա և տալիս Է պրոբլեմի ճշգրիտ լուծումը։ Ինվարիանտության սկզբունքը դարձավ աստղաֆիզիկայի, ֆիզիկայի և երկրաֆիզիկայի մի շարք խնդիրների լուծման հզոր միջոց։ Այդ սկզբունքի հիման վրա Համբարձումյանը ստացել Է նաև լույսի ցրման ոչ գծային տեսության որոշ խնդիրների լուծումներ։ 1947-ին նա հայտնագործել Է նոր տիպի (դինամիկական տեսակետից անկայուն և քայքայվող) աստղային համակարգեր, որոնց անվանել Է աստղասփյուռներ։ Համբարձումյանի հաստատած աստղասփյուռների երիտասարդությունը աստղային կոսմոգոնիայի մի շարք սկզբունքային պրոբլեմների լուծման հիմք ծառայեց։ Ապացուցվեց, որ Գալակտիկայում աստղառաջացման պրոցեսները ներկայումս շարունակվում են և ունեն խմբական բնույթ։ Բացահայտել Է T Ցուլի տիպի և բռնկվող աստղերի տեղը աստղային Էվոլյուցիայի ընդհանուր շղթայում, որպես զարգացման ամենավաղ փուլերի ներկայացուցիչներ։ 1950-ական թթ. Համբարձումյանը հայտնագործել Է գալակտիկաների կենտրոնական խտացումների՝ գալակտիկաների կորիզների ակտիվությունը, որը հարուցում Է հսկայական մասշտաբների անկայուն երևույթներ (վիթխարի պայթյուններ, նյութի մեծ զանգվածների արտավիժումներ, նյութի հանգիստ արտահոսք, ռադիոգալակտիկաների դեպքում հզոր ռադիոճառագայթում և այլն)։
  • 6.  Հայ ժողովրդի տաղանդավոր գավակը 1994թ-ին արժանացավ Հայաստանի ազգային հերոսի կոչման: Վ.Հ. Համբարձումյան վախճանվեց 1996թ. Օգոստոսի 12-ին Բյուրականում: Թաղված է Բյուրականի աստղադիտարանի 2.6մ աստղադիտականից ոչ հեռու Համբարձումյանների ընտանեկան գերեզմանատանը:Նրա առանձնատունն այժմ մեծ գիտականի տուն- թանգարանն է, իսկ Բյուրականի աստղադիտարանը 1998 թվից կրում է իր հիմնադիրի անունը:
  • 7. Նյութը ընտրվեց ֆիզիկոս-աստղագետ ընտրության խմբի, 7-3 դասարանի սովորող՝ Արզումանյան Սամվելի կողմից 2015թ