2. Կար-չկար մի ծակ կատու կար: Էս ծակ կատուն ապրում էր ծակ տանը:Նա անըհնդահատ ընկնում էր ներքև:
Մի օր նա մտածեց.«Կարելի է տան ծակը կարել»:
Նա ուներ մի երկար թել և սուր ասեղ: Նա փորձեց կարել ծակը, բայց չստացվեց: Մտածեց կարելի է երկաթով
կարել: Նորից փորձեց կարել, բայց նորից չստացվեց: Նա գնաց իր ընկեր տափակ աղվեսի մոտ: Նա գիտունիկ էր:
_Բարև աղվեսիկ:
_Բարև:
-Կարո՞ղ ես ինձ օգնել:
_Ինչո՞վ:
_Դե նայիր: Ես փորձում եմ կարել իմ տան ծակը, բայց չի ստացվում, ինչո՞ւ:
_Չի ստացվի էդպես, որովհետև թելով չես կարողանա կարել:
_Բայց հետո ես երկաթով կարեցի:
_Չգիտեմ, թե ինչպես քեզ օգնեմ:
Հետո նա գնաց բարակ արջի մոտ:Նա անգրագետ էր:
_Բարև արջուկ:
_Բարև:
_Արջուկ գիտես ինչո՞ւ չեմ կարողանում կարել իմ տան ծակը:
_Այո, գիտեմ: Չես կարողանում կարել, որովհետև տան ծակը չի կարվում: Այն պետք է քարով շարել:
-Ճիշտ է :
Այստեղից եզրակացություն, որ արջը ավելի խելացի է քան աղվեսը:
3. Գդալը հյուր էր գնացել թավայի տուն: Թավան էլ
փնթփնթում էր` իր հեռախոսն էր կորցրել: Գդալը փորձեց
օգնել և հիշել, թե որտեղ է խոսել թավան: Թավան հիշեց և
գնաց ամանի մոտ: Ամանի ուղեղը լվացել էին ու նա ոչինչ
չհիշեց, հետո թավան գնաց շերեփի մոտ: Շերեփը քնած էր:
Թավային այլևս հույս չմնաց, բայց քանի որ հույսը վերջում
է մեռնում, նա զանգեց ինքն իրեն և տեսավ, որ հեռախոսն
ուղղակի իր գրպանում է……
4. Համակարգիչը զանգեց համակարգչին.
–Մկնիկս կորել է, կարող է տեսել ես…
_Ոչ չեմ տեսել,կարո՞ղ է ձեր տան կատուն է գողացել
մկնիկին:
_Արի՛ ինձ մոտ իրար հետ փնտրենք:
_Լավ:
Համակարգիչը գնաց իր ընկերոջ մոտ նրա մկնիկը փնտրելու:
Մկնիկին փնտրելու ժամանակ ականջօղով և ակնոցավոր
կատուն գողացավ նաև հյուր եկած համակարգչի մկնիկը:
Կատուն այս մկնիկին էլ տարավ ուտելու:
5. Մի չաչանակ մութ կար: Այնքան չաչանակեց, որ երկնքից
պոկվեց ու ընկավ պապիս գրպանը: Այդ ժամանակ պապս
չնկատեց:Այնտեղ նորից մութ էր և քանի որ այնտեղ մեկ
հատ էլ մութ կար, նա նրա վրա պապիս գրպանի ատամի
մածուկը քսեց: Եվ սկսեց վրան ավելացնել կետչուպ,մածուն
և թթվասեր:Պապիկս իր ձեռքը մցրեց գրպանը և տեսավ,որ
մի անտանելի հոտ է գալիս,ձեռքը սահում է:Նա բացեց
գրպանը և տեսավ մութը նստած իր պատրաստած
ուտելիքն է ուտում:Պապիկս հանեց մթին և դրեց գետնին,
իսկ մյուսները նրան տրորում էին,և մութը բողոքում էր: