Ռոդարին մեր դասարանում
Գեղարվեստի դպրոց-պարտեզ
Դասվար` Արմինե Աբրահամյան
Պոչավոր ստեր

Նկարիչ` Հարություն Չրաղյան
Բոլոր տառերն էլ պոչավոր են : Դրա համար էլ կարող ենք նրանցով
պոչավոր ստեր հորինել:...
Մեր զարմանալի տառապատկերները
Չ-ն նման է կախիչի: Նա մի քիչ էլ չղջիկի
նման է, որովհետև սիրում է տողից թեք
կախվել: Չ-ի տունը ...
Ճուտիկը դուրս է եկել ձվի միջից, իսկ ճտառը` ճուտիկի միջից: Ճ տառը պարկի
նման է: Նա սիրում ձայնը գլուխը գցել ու
ճվճվալ: Երբ ...
Ը-ն նման է ընձուղտի, ոլորված
պարանի և ծռված երկաթի: Ը-տառի
աշխարհում ապրում են
ընկերասերները , ընկույզները և բոլոր
ընձուղտ...
Դասարանական պատմություն

Եվա Աբգարյան

,,Փ ,, տառի աշխարհը պատրաստված է
փետուրներից և փրփուրներից; Այնտեղ ոչ
թե ջրով են լո...
Ստեղծագործական սխալների
բառարան
Ձմապակիկ - Ձմեռ պապիկի տատիկը: Ռոբերտ Մանուչարյան

Շոգեխաշ –Շոգեքարշը շոգին նստել, խաշ
էր ...
Բազանանոց – Գազանանոց, որտեղ
ապրում են միայն բազեներն ու
արագիլները:
Դավիթ Ազիզբեկյան

Թեյհե - Երբ թեյ լցնելիս` հե՜յ-հե՜յ ...
Ցանպար – Երբ ցանկապատի պես շարված պարում
են:
Արտյոմ Վարդանյան

Վաքույր- վատ քույրիկ

Անի Քեֆիլյան

Ծաղարծիռ - /ծիծեռնակ -/...
Մեր նկար աշխարհը
Գծերը ծնվել են ծիածանից, անձրևից, անձրևանոցից, աչևի ճառագայթներից
և ամպից:
Վարդան Վարդանյան
Կոր գծերը ծնվ...
Ծիածանի ծնունդը
Մի օր ոլոր –մոլոր գիծը շորորալով եկավ: Բոլոր գծերը
կարծեցին թե նա օձ է ու վախից թաքնվեցին : Մնաց
միայն ալի...
Թվային պատմություններ
Մի անգամ արևը եկավ, թվերը վեր կացան և ասացին.
-Արև ջան, մենք ուզում ենք , որ դու օգնես մեզ:
-Ես չեմ ...
6-ը շատ էր ուզում մեծանալ ու տասնյակ դառնալ : Մի առավոտ նա վեր
կացավ, գլուխկոնծի տվեց ու 9 դարձավ: Երբ հայելու մեջ իրեն նա...
Իրերի կերպավորում
Իմ գդալի անունը Արև է: Իմ Արև- գդալը շատ է սիրում
բարձրանալ երկինք և լուսավորել աշխարհը, բայց նա չի
կարող այդ բանն անել:
Ա...
Ես թեյնիկ եմ: Եռացող, ջղային թեյնիկ: ճի՛շտ է, ես այդքան էլ նոր չեմ, բայց
այդքան հին չեմ, որ ինձ դեն նետեն: Ես հաճախ եմ բար...
Ես թիթիզ ափսե եմ: Ունեմ տարբեր գույնի ընկերներ և նրանց հետ ապրում
եմ խոհանոցի չորրորդ դարակում: Երբ մեկ տարին լրանում է, մ...
Ես ճաշի ափսեն եմ: Սիրում եմ տաք ճաշիկ ուտել, իսկ երբ յուղոտ
խորոված են դնում իմ մեջ` լոզերս գնում են, բայց չեմ կարողանում ...
Աղբամանների բողոքը
Կար-չկար մի աղբաման կար: Այս աղբամանը ամեն օր մարդկանցից
բողոքում էր. Այ այսպես.
- Օ~ֆ, էս մարդիկ ինչ փ...
Աղբամանը հոգնել էր դատարկությունից: Ոչ ոք նրա
մեջ աղբ չէր լցնում: Խեղճը չգիտեր ինչ աներ: Մի օր
նա իր տիրոջն ասաց.
_Հե՛յ, ը...
Ես ծննդյան տորթիկ եմ
Մի քանի ձեռքով նկար
Կոնֆետի անձրև
Այսօր մեր դասարանի առաստաղին մի
հսկա, կապույտ փուչիկի ամպ էր կախվել:
Մենք պայթեցրինք ամպիկը և գլխներիս
կոնֆե...
Շուռ տված հեքիաթներ

Էլեն Հարությունյան

Մի օր փղի ոտը փուշ մտավ: Փիղը գնաց փայտի մոտ ու փռշտաց:
Փայտը թռավ թեփի մոտ, թեփը...
Մլավան մկնիկը
Օրերից մի օր , մկնիկը կերավ կատվի ճաշը և սկսեց մլավել: Շուտով
հավաքվեցին նրա ընկերները: Երբ մկնիկը կամեցավ խ...
Թարս հարցեր
Ինչո՞ւ բեղերը մարդ ունեն:

Ինչո՞ւ քիթը ակնոց ունի:

Ինչո՞ւ սլաքը ժամացույց ունի:

Ինչո՞ւ շիշը պայուսակ ունի:

...
Ինչ կլիներ … եթե
Եթե Ձմեռ պապը գարեջուր խմեր
Խաղալիքները մեծահասակներին կբաժաներ:

Եթե արևը արևային ակնոց դներ
Օրը կմթներ ...
Հեքիաթի աղավաղում
Դասարանական պատմություն

Անբան Հուռին
Լինում է չի լինում, մի անհամ նապաստակ է լինում: Էս նապաստակի
մի ակ...
Ոչ մի բանից փնթփնթոցն ու ոչ մի բանից շնիկը
Լինում է չի լինում, մի ոչ մի բանից փնթփնթոց է լինում: Մի օր էս
փնթփնթոցը փնթփնթ...
Շոկոլադե մարդուկը
Աշխարհում մի շոկոլադե մարդուկ էր ապրում: Նա խելոք երեխաների բարձի տակ համեղ
կոնֆետներ էր դնում, իսկ չարա...
Շոկոլադե Մկնիկը
Մի մարդ կար, որը շատ էր սիրում շոկոլադ ուտել: Նա այնքան էր
շոկոլադ կերել, որ դարձել էր Շոկոլադե մարդուկ: Ն...
Թթվելուց փախչող բանջարեղենները
Մի անգամ վարունգն ու գազարը միասին խաղալիս` մի ապակե
տարրա գտան ու մտան մեջը: Մարդիկ վերցրի...
Հեքիաթների շիլափլավ
Ծույլիկ- մույլիկ պատմություններ

Ծույլ արևը
Լինում է, չի լինում, մի արև է լինում: Այս արևը շա՜տ-շա՜տ ծույլ է լինում:
Այնքա...
Ալարկոտ հավիկը
Մի օր հավիկը ալարում էր ձու ածել: Նա ձու չէր
ածում ու ճուտիկներ չէր ունենում: Հետո որոշեց
չալարել ու ձվեր ա...
Ես ծույլ, դու` ծույլ բա մեր հախից ո՞վ կգա
Մի օր ծույլ մկնիկը գնաց կատվի մոտ ու ասաց.
-Կատո´ւ, կե´ր ինձ, որ էս ծուլությունի...
Մանուշակագույն փիսոն
Կատկորդիլոսը
Շարունակ- ելի…
«Ռոդարիկ»
«Ռոդարիկ»
«Ռոդարիկ»
«Ռոդարիկ»
«Ռոդարիկ»
«Ռոդարիկ»
Upcoming SlideShare
Loading in …5
×

«Ռոդարիկ»

557 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
557
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
119
Actions
Shares
0
Downloads
2
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide
  • Գեղրավեստիդպրոց-պարտեզ
  • Չ-ն իրպոչովսիրում է ձուկորսալ, դրահամարէլպոչըկախ է գցում:
  • Նկարիչ` ԴոնաԹովմասյան
  • Ը-ն նման է
  • ԳևրորգՀովհաննիսյան
  • Այսօրմերդասարանիառաստաղինմիհսկա, կապույտփուչիկիամպէրկախվել:
  • ԷլենՀարությունյան
  • Ինչո՞ւ պարկըՁմեռպապունի:
  • Աշխարհըծիածանագույնկդառնարուգունավորանձրևկգար:
  • Դասարանականպատմություն
  • Շարունակելի…
  • «Ռոդարիկ»

    1. 1. Ռոդարին մեր դասարանում Գեղարվեստի դպրոց-պարտեզ Դասվար` Արմինե Աբրահամյան
    2. 2. Պոչավոր ստեր Նկարիչ` Հարություն Չրաղյան Բոլոր տառերն էլ պոչավոր են : Դրա համար էլ կարող ենք նրանցով պոչավոր ստեր հորինել: Գիտեք` տառերը ձու են ածում ու այդ ձվերի միջից բառեր են դուրս գալիս: Ռոբերտ Մանուչարյան Ա-ն առաջին տառն է, որովհետև երեխաներն ընկնելիս ասում են` ա~-ա~-ա~ ու նա առաջինն է օգնության հասնում: Էլեն հարությունյան Չ-ն իր պոչով սիրում է ձուկ որսալ, դրա համար էլ պոչը կախ է գցում: Արտյոմ Վարդանյան
    3. 3. Մեր զարմանալի տառապատկերները Չ-ն նման է կախիչի: Նա մի քիչ էլ չղջիկի նման է, որովհետև սիրում է տողից թեք կախվել: Չ-ի տունը պատրաստված է չիր ու չամիչից: Չ-երի աշխարհում թագավորը չղջիկն է, իսկ թագուհին` Թռչնի կաթ կոնֆետը: Չ-երի աշխարհում բոլորը սիրում են իրենց թագավորին, որովհետև նա վատ մարդկանց կրծում է ու պաշտպանում իր երկրի բնակիչներին:
    4. 4. Ճուտիկը դուրս է եկել ձվի միջից, իսկ ճտառը` ճուտիկի միջից: Ճ տառը պարկի նման է: Նա սիրում ձայնը գլուխը գցել ու ճվճվալ: Երբ փոքրիկ ճ-ն լսում է նրա ճվճվոցը, մոտ է գալիս ու ասում. -Ճա՛վ, ճա՛վ, ճա՛վ, այսինքն` ես այստեղ եմ: Ճ-ն ունի ճապոնացու գույն : Նրա մազիկները խղբզված են ու խուճուճիկ: Երբ նա երգում է, նմանվում է Յ տառին և նոտայի բանալիի: Անի Քեֆիլյան
    5. 5. Ը-ն նման է ընձուղտի, ոլորված պարանի և ծռված երկաթի: Ը-տառի աշխարհում ապրում են ընկերասերները , ընկույզները և բոլոր ընձուղտները: Երբ այնտեղ որևէ մեկը սովածանում է, գնում է ընկույզի մոտ և հյուրասիրվում: Վարդանայան Արտյոմ
    6. 6. Դասարանական պատմություն Եվա Աբգարյան ,,Փ ,, տառի աշխարհը պատրաստված է փետուրներից և փրփուրներից; Այնտեղ ոչ թե ջրով են լողանում, այլ `փրփուրով: Այս երկրում ամպերի փոխարեն, երկնքից փուչիկներ են կախված: Երբ փռշտոցը մի փուչիկ է պայթեցնում, նրա փոխարեն մի ուրիշն է հայտնվում: Երբ փոթորիկը սովածանում է, նա մի կարմիր փուչիկ է ուտում , որովհետև կարմիր փուչիկը շատ քաղցր է և ելակի համ ունի: Փ-երի աշխարհում, ապրում են նաև փղիկները, փայտերը և փռշտոցները: Գիտե՞ք մի օր ինչ եղավ: Փղիկն այնպես փռշտաց, որ Փ-երի աշխարհը փլվեց: Գևրորգ Հովհաննիսյան Յուրի Դանիելյան
    7. 7. Ստեղծագործական սխալների բառարան Ձմապակիկ - Ձմեռ պապիկի տատիկը: Ռոբերտ Մանուչարյան Շոգեխաշ –Շոգեքարշը շոգին նստել, խաշ էր ուտում: Լիլիթ Ղահրամայան Փեթիլ - Փայտի վրա ընկած փաթիլ: Էլեն Հարությունյան
    8. 8. Բազանանոց – Գազանանոց, որտեղ ապրում են միայն բազեներն ու արագիլները: Դավիթ Ազիզբեկյան Թեյհե - Երբ թեյ լցնելիս` հե՜յ-հե՜յ են կանչում: Բարսողյան Արթուր Կաղիկ – Թոքրիկ կաղին: Էրիկ Սահակյան
    9. 9. Ցանպար – Երբ ցանկապատի պես շարված պարում են: Արտյոմ Վարդանյան Վաքույր- վատ քույրիկ Անի Քեֆիլյան Ծաղարծիռ - /ծիծեռնակ -/ Երբ երկու ծառերի ճյուղերը հյուսվում են իրար: Բելլա Մարտիրոսյան
    10. 10. Մեր նկար աշխարհը Գծերը ծնվել են ծիածանից, անձրևից, անձրևանոցից, աչևի ճառագայթներից և ամպից: Վարդան Վարդանյան Կոր գծերը ծնվել են սնկերից, ջրից, անձրևանոցից, լուսնից և տանիքներից: Ռազմիկ Մարդանյան Կոր գծերը ծնվել են արձրևանոցից, դեղին, ժպտացող բերանից, ջրի ալիքներից և կապույտ ամպիկից: Անժուր Մերի
    11. 11. Ծիածանի ծնունդը Մի օր ոլոր –մոլոր գիծը շորորալով եկավ: Բոլոր գծերը կարծեցին թե նա օձ է ու վախից թաքնվեցին : Մնաց միայն ալիքը: Կոր գծիկը գլուխը կախ` ուրախացել էր, իսկ կամարը` զարմացել: Հնակարծ ամպերը գոռգոռացին ու անձրև սկսվեց: Բոլոր գծերը թաքնցեվին, իսկ կոր գիծը մնաց դրսում: Նա երկինք բարձրացավ ու երմնքում ծիածանը ծնվեց: Սիլվի Թադևոսյան
    12. 12. Թվային պատմություններ Մի անգամ արևը եկավ, թվերը վեր կացան և ասացին. -Արև ջան, մենք ուզում ենք , որ դու օգնես մեզ: -Ես չեմ կարող օգնել ձեզ, որովհետև ես բոլորիցդ ուժեղ եմ,- պատասխանեց արևը: Արևը իր նման կլոր մի թիվ ստեղծեց և անունը զերո դրեց: Մի չարաճճի տղա քարով փխեց զերոյի քթին ու նրա քիթը կարմրեց: Հետո զերոն հոգնեց ներքևում մնալուց ու բարձրացավ երկինք, ընկավ ամպերի մեջ ու անձրև դարձավ: Բագրատ Սարգսյան
    13. 13. 6-ը շատ էր ուզում մեծանալ ու տասնյակ դառնալ : Մի առավոտ նա վեր կացավ, գլուխկոնծի տվեց ու 9 դարձավ: Երբ հայելու մեջ իրեն նայեց, հասկացավ, որ մեկ միավոր է պակասում իրեն` տասնյակ դառնալու համար: Նա անմիջապես որոշեց գնացք նստել ու գնալ տասնյակների տուն: Երբ տեղ հասավ, տասնյակները նրան ներս հրավիրեցին ու ճաշ հյուրասիրեցին: Գլուխկոնծի 6-ը դժվարանում էր օգտվել սպասքից, որովհետև այն շատ մեծ էր ու անհարմար: Տասնյակները նրան իրենց ձեռքով կերակրեցին ու 6-ը իրեն ավելի փոքրիկ զգաց: Նա հասկացավ, որ ամենահարմարը իր տունն էր: Նա գլուխ տվեց տասնյակներին ու շուտ գնացքով տուն վերադարձավ: Քեֆիլյան Անի
    14. 14. Իրերի կերպավորում
    15. 15. Իմ գդալի անունը Արև է: Իմ Արև- գդալը շատ է սիրում բարձրանալ երկինք և լուսավորել աշխարհը, բայց նա չի կարող այդ բանն անել: Ալեքս Մանուկյան Ես գդալիս կերպավորեցի և նա փոքրիկ երեխա դարձավ: Նա այնքան պուճուր է, որ չի կարող խոսել ու պատմել իր մասին: Շաբոյան Դավիթ Բարև ձեզ, իմ անունը Բինտի է: Ոչինչ, որ նա մի քիչ հիմար է: Նա գդալ է: Ես նրան կերպավորել եմ, որպես հիմար գդալ: Երբ ես նրան հիմար եմ անվանում, նա ծիծաղում է: Երբ ասում եմ խելոք, նա իրեն հիմարի պես է պահում: Իմ հիմար գդալը սիրում է ուտել տապակած կարտոֆիլ և ջրալի ճաշեր: Ալեքսանդր Մնացականյան
    16. 16. Ես թեյնիկ եմ: Եռացող, ջղային թեյնիկ: ճի՛շտ է, ես այդքան էլ նոր չեմ, բայց այդքան հին չեմ, որ ինձ դեն նետեն: Ես հաճախ եմ բարկանում տիրոջս վրա ու զայրույթից թափում եմ իմ մեջ լցրած թեյը: Հատկապես ձմռանը, շատ հաճելի է, երբ տաք գազօջախի վրա ես նստում ու քիթդ վեր պահած նայում, թե բոլորն ինչպես են սպասում քո մեջ եռացող ջրին: Նայում եմ, նայում ու ծիծաղից քլթքլթում եմ: Երբ ինձ մի կողմ են հրում ու կլոր, հաստլիկ կաթսային են իմ տեղում նստացնում, նեղանում եմ ու կնճիթս ոլորում: Դրա՜ն տեսեք, շատակեր հիմար: Կարծում է, թե ինքը բոլորիցս կարևոր է: Երբ լավ տրամադրություն եմ ունենում, կատակում եմ բաժակների հետ ու թեյ լցնելիս` նրանց խուտուտ եմ տալիս: Այնպես է պատահում, որ նրանցից մեկը ծիծաղից ուշաթախվում, կամ էլ պայթում է: Մի խոսքով, այսպես ապրում եմ խոհանոցում, գազօջախի ձախ աչքի վրա: Ո՞ւմ եմ խանգարում որ: Քեֆիլյան Անի
    17. 17. Ես թիթիզ ափսե եմ: Ունեմ տարբեր գույնի ընկերներ և նրանց հետ ապրում եմ խոհանոցի չորրորդ դարակում: Երբ մեկ տարին լրանում է, մեր հագուստների գույնը խամրում է ու մեզ հյուրերի առաջ չեն ներկայացնում: Մենք դարակում թաքնվում ենք ու պարահանդես կազմակերպում: Երբ մեզնից մեկին տանում են, որ մեջն ուտելիք դնեն, ուրախանում ենք: Մի անգամ իմ մեջ մի տաք, համեղ սպաս լցրին: Քիչ էր մնում շունչս կտրվեր: Արագ դես ու դեն նայեցի ու մի կուշտ խմեցի սպասից: Հա´մ ես թեթևացա, հա´մ փորս կշտացավ: Ուխա՜յ: Տանել չեմ կարողանում, երբ վրաս կրեմոտ տորթ են շուռ տալիս: Սիրտս խառնում է: Բա որ կծու պղպեղ են քսում: Թաքուն իջնում եմ սեղանից, գնում ու լվացվում եմ: Շատ եմ սիրում, երբ ինձ մտցնում են օճառաջրի մեջ: Այդ ժամանակ ես բարձրանում եմ ջրի երեսին, զնգզնգում եմ ու օճառի պղպջակների հետ խաղում: Թադևոսյան Սիլվի
    18. 18. Ես ճաշի ափսեն եմ: Սիրում եմ տաք ճաշիկ ուտել, իսկ երբ յուղոտ խորոված են դնում իմ մեջ` լոզերս գնում են, բայց չեմ կարողանում ուտել: Ատամ չունեմ: Տարա՜ն, տարա՜ն, օխա՜յ, էլի տաք ճաշ են լցնելու… Կներե՜ք, հետո կշարունակեմ: Հա՞: Հա՜, որտեղ էի հասե՞լ: Տնաշենները: Վառվեցի, լավ է չճաքեցի: Հարությունյան Էլեն
    19. 19. Աղբամանների բողոքը Կար-չկար մի աղբաման կար: Այս աղբամանը ամեն օր մարդկանցից բողոքում էր. Այ այսպես. - Օ~ֆ, էս մարդիկ ինչ փնթի են: Գալիս են ու աղբը հենց կողքիս գցում: Գոնե իմ մեջ լցնեն: Դա դեռ ոչինչ, բա որ ամիսներով ինձ չեն դատարկում: դա պատմելու բան չի : Այդ ժամանակ ես գժվում եմ: Վարդան Վարդանյան
    20. 20. Աղբամանը հոգնել էր դատարկությունից: Ոչ ոք նրա մեջ աղբ չէր լցնում: Խեղճը չգիտեր ինչ աներ: Մի օր նա իր տիրոջն ասաց. _Հե՛յ, ընկեր, ինչո՞ւ աղբն իմ մեջ չես լցնում: Բա ես ինչի՞ համար եմ: Մարդը լսեց նրան ու վախեցավ: Նա մտածեց. «Պահո՛, ինձ մենակ խոսող աղբամանն էր պակաս» : Գնամ բակիս աղբը հավաքեմ, բերեմ սրա բերանը փակեմ, թե չէ ինձ աշխարհքով մեկ խայտառակ կանի: Մարդանյան Ռազմիկ Բարև՜ ձեզ, ես իմաստուն աղբամանն եմ: Իմ մեջ ընդամենը տարին ութ անգամ են աղբ լցնում: Ես կանգնում եմ փողոցի անկյունում և ուշադիր հետևում եմ անցորդներին: Պարզվում է, որ աշխարհում փնթի մարդիկ մաքրասերներից շատ են: Էլ չեմ խոսում երեխաների մասին: Նրանք շատ թափթփված են, ինչպես Բելլան` ով իմ անունից գրում է այս պատմությւնը: Բա՞: Մարտիրոսյան Բելլա
    21. 21. Ես ծննդյան տորթիկ եմ
    22. 22. Մի քանի ձեռքով նկար
    23. 23. Կոնֆետի անձրև Այսօր մեր դասարանի առաստաղին մի հսկա, կապույտ փուչիկի ամպ էր կախվել: Մենք պայթեցրինք ամպիկը և գլխներիս կոնֆետի անձրև թափվեց:
    24. 24. Շուռ տված հեքիաթներ Էլեն Հարությունյան Մի օր փղի ոտը փուշ մտավ: Փիղը գնաց փայտի մոտ ու փռշտաց: Փայտը թռավ թեփի մոտ, թեփը` փեթակի մոտ, փեթակը` փայտփորի մոտ: Փայտփորն էլ թռավ հասավ փղին ու նորից փետուրով խուտուտ տվեց նրևա քիթը: Փղիկը այս անգամ այնպես փռշտաց, որ տրաքեց:
    25. 25. Մլավան մկնիկը Օրերից մի օր , մկնիկը կերավ կատվի ճաշը և սկսեց մլավել: Շուտով հավաքվեցին նրա ընկերները: Երբ մկնիկը կամեցավ խոսել նրանց հետ, կատվի պես մլավեց: Բոլոր մկնիկները լեղաճաք եղան ու փախան նրա մոտից:
    26. 26. Թարս հարցեր Ինչո՞ւ բեղերը մարդ ունեն: Ինչո՞ւ քիթը ակնոց ունի: Ինչո՞ւ սլաքը ժամացույց ունի: Ինչո՞ւ շիշը պայուսակ ունի: Ինչո՞ւ պարկը Ձմեռ պապ ունի:
    27. 27. Ինչ կլիներ … եթե Եթե Ձմեռ պապը գարեջուր խմեր Խաղալիքները մեծահասակներին կբաժաներ: Եթե արևը արևային ակնոց դներ Օրը կմթներ ու նրա փոխարեն լուսինը դուրս կգար: Եթե ծիածանը ծիծաղից պայթեր Աշխարհը ծիածանագույն կդառնար ու գունավոր անձրև կգար:
    28. 28. Հեքիաթի աղավաղում Դասարանական պատմություն Անբան Հուռին Լինում է չի լինում, մի անհամ նապաստակ է լինում: Էս նապաստակի մի ականջը կարճ է լինում, մյուսը` իսկի չի լինում: Էդ չեղած ականջը խուլ է լինում, մյուս ականջն էլ ոտքի տակ է ընկնում: Ընկնում է, ընկնում ու կորում է: Անականջ նապաստակը հանդիպում է մի ականջավոր սոսնձի: Սոսինձն իր ականջները տալիս է նապաստակին: Նապաստակն էլ իր ոտքն է տալիս սոսնձին: Սոսինձը ոտքն առնում ու փախչում է: Նապաստակն էլ ոտքի փոխարեն ականջներն է մարզում: Ականջներով քայլում է քայլում, չղջիկների տուն է գնում: Գնում է, գնում, նրանց հետ գլխիվայր քուն է մտնում: Դու մի ասի, էս չղջիկները նրան հավանելիս չեն լինում ու անունը դնում են անբան Հուռի: Էս Հուռի նապաստակը ամբողջ օրը ականջն է ծամում ու պարապ-սարապ վիզը կախ` վեր է ընկնում, մնում: Էնքան է մնում, որ չջիկների զահլեն գնում է: Չղջիկները թռչում գնում են, զահլեն մնում է :
    29. 29. Ոչ մի բանից փնթփնթոցն ու ոչ մի բանից շնիկը Լինում է չի լինում, մի ոչ մի բանից փնթփնթոց է լինում: Մի օր էս փնթփնթոցը փնթփնթալով ման է գալիս ու հանդիպում է ոչ մի բանից շնիկին: -Ա՛յ շուն, դու չես վախենո՞ւմ մարդկանցից,- փնթփնթալով հարցնում է նա: -Ո՛չ, չե՛մ վախենում: Այս քաղաքում մարդիկ ոչ մի բանից են: Համ էլ ես սիրում եմ միայն ոսկորներ կրծել: Ճի՛շտ է, դրանք հոտ չունեն, բայց շատ համեղ են: Ոչ մի բանից փնթփնթոցը հորանջելով լսեց այս պատմությունը և իսկույն քնեց: Նա երազում տեսավ մի ոչ մի բանից քաղաք, որտեղ ապրում էր ոչ մի բանից փնթփնթոցը, հանդիպում էր ոչ մի բանից շնիկին, որը պատմում էր ոչ մի բանից պատմություն` ոչ մի բանից ոսկորի մասին: Արտյոմ Վառլամով
    30. 30. Շոկոլադե մարդուկը Աշխարհում մի շոկոլադե մարդուկ էր ապրում: Նա խելոք երեխաների բարձի տակ համեղ կոնֆետներ էր դնում, իսկ չարաճճի ու անշնորհք երեխաների բարձի տակ` դառը կոնֆետներ: Երբ դառը կոնֆետները հայտնվում էին նրանց բարձի տակ, չարաճճի երեխաները վատ երազներ էին տեսնում կամ անհանգիստ էին քնում: Շոկոլադե մարդուկն ապրում էր շոկոլադե քաղաքում: Այնտեղ անձրևը կրեմից էր, գետինը` շոկոլադե սալիկներից, իսկ ծառերը` վաֆլե թխվածքաբլիթներից: Մի օր շոկոլադե մարդուկը որոշեց խելոք երեխաների բարձի տակ շոկոլադե քաղաքի երազը դնել: Նա այդպես էլ արեց: Ամեն գիշեր, երբ խելոք երեխաները քնում էին, նրանք հայտնվում էին շոկոլադե քաղաքում ու համտեսում աշխարհի բոլոր համեղ կոնֆետները, թխվածքներն ու պաղպաղակները: Ամենակարևորը` նրանք շրջում էին շոկոլադե քաղաքում և խաղում շոկոլադե մարդուկների հետ: Նաջարյան Դավիթ
    31. 31. Շոկոլադե Մկնիկը Մի մարդ կար, որը շատ էր սիրում շոկոլադ ուտել: Նա այնքան էր շոկոլադ կերել, որ դարձել էր Շոկոլադե մարդուկ: Նրան ոչ մի տեղ չէին ընդունում աշխատանքի, որովհետև ինչի դիպչում էր, շոկոլադոտում էր: Բակում մի բկլիկ փիսիկ կար: Օրերից մի օր փիսիկը եկավ ու լիզեց Շոկոլադե մարդուկին: Դա նրան այնքան դուր եկավ, որ նա կերավ շոկոլադե մարդուկին: Երբ կերավ, դարձավ շոկոլադե փիսիկ: Լիլիթ Ղահրամանյան
    32. 32. Թթվելուց փախչող բանջարեղենները Մի անգամ վարունգն ու գազարը միասին խաղալիս` մի ապակե տարրա գտան ու մտան մեջը: Մարդիկ վերցրին ապակե տարրան , տարան տուն, աղաջուր լցրին նրանց վրա ու պահեցին նկուղում: Երբ բոլորը քնած էին, կաղամբը թաքուն մտավ աղաջրի մեջ, որպեսզի խաղա իր ընկերների հետ: Նրանք մի քիչ խաղացին , հետո կաղամբը ուժ հավաքեց ու այնպես հարվածեց կափարիչին, որ այն թռավ մի կողմ, ու բոլորը միասին փախան: Սահակյան Էրիկ
    33. 33. Հեքիաթների շիլափլավ
    34. 34. Ծույլիկ- մույլիկ պատմություններ Ծույլ արևը Լինում է, չի լինում, մի արև է լինում: Այս արևը շա՜տ-շա՜տ ծույլ է լինում: Այնքան ծույլ, որ չի ուզում իր հերթն ընդունել: Ամբողջ օրը գլորվում, քնում է: Մի օր հանկարծ չծույլ անձրև է գալիս ու արևին թրջում: Թրջում է ու նրա ծուլությունը լվանում, տանում: Այդ օրվանից արևն էլ ծուլություն չի անում: Նա ամենից շուտ է արթնանում ու բոլորին արթնացնում: Ալեքս Մանուկյան
    35. 35. Ալարկոտ հավիկը Մի օր հավիկը ալարում էր ձու ածել: Նա ձու չէր ածում ու ճուտիկներ չէր ունենում: Հետո որոշեց չալարել ու ձվեր ածեց: Ձվերից աշխատասեր ճուտիկներ դուրս եկան ու նա հասակացավ, որ եթե ալարի, մենակ կմնա ու ճուտիկներ չի ունենա: Անահիտ Վարսանյան Ծույլ գնդակը Մի օր գնդակն ուզում էր գլորվել, բայց ալարում էր: Մեկ էլ շորորալով մի կատու մոտեցավ նրան ու ասաց. -Գլորվի´ր, թե չէ` ե´ս քեզ կգլորեմ: Բաբայան Ասքանազ
    36. 36. Ես ծույլ, դու` ծույլ բա մեր հախից ո՞վ կգա Մի օր ծույլ մկնիկը գնաց կատվի մոտ ու ասաց. -Կատո´ւ, կե´ր ինձ, որ էս ծուլությունից ազատվեմ: (Հարություն) - Ախր ես ալարում եմ բերանս բաց անեմ: Ես էլ եմ քո նման ծույլ: Եթե շատ ես ուզում որ քեզ ուտեմ, արի բերանս մի կերպ բաց անեմ, մտիր մեջը ու գլորվիր, որ կուլ գնաս: Թե չէ` սովից մեռա: Ամբողջ օրը ուզում եմ մի մուկ բռնել, բայց ալարում եմ, ալարում եմ, ալարում: (Յուրա) - Ո՜ւֆ, հավես չունեմ, ալարում եմ գլորվեմ: (Հարություն) Երկու ծույլեր այսպես զրուցում էին, մեկ էլ հայտնվեց մի աշխույժ կատու ու ասաց. (Դոնա) -Մկնիկին ի´նձ տուր, թե չէ, քե´զ կուտեմ: (Մարիա) Ծույլ կատուն հորանջելով ասաց. (Հարություն) -Ալարո´ւմ եմ, արի´, ի´նքդ վերցրու: (Յուրա) Աշխույժ կատուն լսեց թե չէ`վրա հասավ, կերավ ծույլ մկնիկին ու դարձավ շշմած կատու: (Գրիշա և Մարիա) -Երկու ծույլ կատուներ իրար հետ ընկերացան ու մռփեցին: (Յուրա)
    37. 37. Մանուշակագույն փիսոն
    38. 38. Կատկորդիլոսը
    39. 39. Շարունակ- ելի…

    ×