Էներգետիկան ՇՄ ևմարդու վրա անբարենպաստ ազդեցության հիմնական աղբյուրներից մեկն է: Այն ազդում է մթնոլորտի, հիդրոսֆերայի և լիթոսֆերայի վրա:
3.
Էներգետիկայի օբյեկտները, որոնքհիմնականում որպես առաջնային էներգիա օգտագործում են ածխաջրածնային վառելիքը, կենսոլորտը վնասակար արտանետումներով աղտոտող հիմնական աղբյուրներից են:
4.
Կենսոլորտը- bios-կյանք և sphaira- գունդ- երկիր մոլորակի այն հատվածն է, որը էվոլուցիայի ընթացքում բնակեցվել է կենդանի օրգանիզմներով: Կենսոլորտը ներառում է երկրակեղևը, հողային ծածկույթը, ջրոլորտը և մթնոլորտի ստորին շերտերը
5.
Պատմականորեն էներգիայի սպառմանմեծացումն ընթացել է ոչ հավասարաչափ: էներգիայի սպառման կտրուկ աճը սկսվել է XX դարում, ընդ որում, մարդու կողմից սպառված էներգիայի 2/3-ը բաժին է ընկնում դարի վերջին կեսին:
6.
բաշխվում են առևտրայինիև ոչ առևտրայինի: առևտրային աղբյուրները ներառում են պինդ, հեղուկ, գազակերպ վառելիքի տեսակները և էլեկտրաէներգիան:
7.
Ոչ առևտրայինին վերաբերումեն էներգիայի մնացած բոլոր աղբյուրները: Համաշխարհային էներգետիկան հիմնականում հիմնված է առևտրային էներգառեսուրսների վրա:
8.
Մարդկությունն իր գոյությանողջ պատմության ընթացքում ծախսել է բոլոր տեսակների էներգիաների մոտ 900…950 հազ. ՏՎտ.ժ: Հաշված արդյունաբերական դարասկզբից` համարյա 200 տարվա ընթացքում` վառելիքի գլոբալ սպառումն աճել է մոտ 30 անգամ և 1994 թ. հասել է 13.07Գ.տ.պ.վ/տարի:
9.
Տարբեր երկրներում բնակչությանկենսամակարդակը ուղղակիորեն կախված է էներգիայով ապահովվածությունից I- ն մաքուր եկամուտի ինդեքսն է` հաշվարկված ըստ ապրանքների և ծառայությունների մեծ հավաքակազմի իրական արժեքին ( I=1 համապատասխանում է մոտավորապես 22.5 ԱՄՆ դոլարին), E- տարբեր երկրներում մեկ բնակչի կողմից էներգիայի սպառումը, պայմանական վառելիքի (29.3 ՄՋ/կգ) կգ-ներով:
10.
Քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց`տեղի է ունենում էներգիայի ծախսի մեծացում: Մարդկության կողմից էներգիայի արտադրության և սպառման մասշտաբները այնքան մեծ են, որ համեմատելի են բնական երևույթների հետ
11.
Հանքային վառելիքի համաշխարհայինպաշարները -12.5 տրիլիոն տպվ, իսկ պաշարները, որոնք կարող են արդյունահանվել-4 տրիլիոն տոննա: Հաշվվում է , որ այդ քանակությունը, մարդկությանը կբավարարի մոտ 300 տարի:
12.
Անհրաժեշտ է նվազեցնելէներգասպառումը անհրաժեշտ է կատարելագործել էներգիայի արտադրության տեխնոլոգիան
ՋԷԿ-երը , օգտագործելովէներգառեսուրսները պինդ, հեղուկ և գազային վառելիքի տեսքով, արտադրում են էլեկտրական և ջերմային էներգիա Վառելիքի ողջ նյութական մասը վերածվում է թափոնների, որոնք անցնում են շրջակա միջավայր գազային և այրման պինդ արգասիքների տեսքով
15.
Այժմ ՋԷԿ -երիկողմից արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր քանակի մոտ 70%-ն արտադրվում է կոնդենսացիոն էլեկտրակայաններում (ԿԷԿ): Աշխարհի ողջ ջերմային էներգետիկան ամեն տարի Երկրի մթնոլորտ է նետում ավելի քան 200 մլն տոննա ածխածնի օքսիդ , ավելի քան 50 մլն տոննա տարբեր ածխաջրածիններ, համարյա 150 մլն տոննա ծծմբի երկօքսիդ, 50 մլն տոննայից ավելի ազոտի օքսիդներ, 250 մլն տոննա մանրադիսպերս աերոզոլեր: Ջրամշակման, սարքավորումների կոնսերվացման և լվացման, մոխրախարամային մնացորդների հիդրոտեղափոխման գործընթացների հետ կապված առաջանում են աղտոտող տարբեր հոսքեր