Earth Day is an annual event celebrated worldwide on April 22nd to support environmental protection. It was first celebrated in 1970 and is now coordinated globally in over 193 countries. On Earth Day 2016, the landmark Paris Agreement on climate change was scheduled to be signed by the US, China, and over 120 other countries. The signing would fulfill requirements for the agreement to take effect. Earth Day was founded by US Senator Gaylord Nelson as an environmental teach-in on April 22, 1970, and now involves events in over 141 nations coordinated by the Earth Day Network to raise awareness of environmental issues.
2. Գալակտիկաներ, գրավիտացիոն ուժով կապված համակարգեր`
բաղկացած աստղերից, աստղակույտերից, միջաստղային գազից և
փոշուց, ինչպես նաև մութ նյութից։ Գալակտիկաների բոլոր
բաղադրիչները գալակտիկայի մեջ մասնակցում են ընդհանուր
ծանրության կենտրոնի շուրջ պտույտին:
3. 1. 18-րդ դարում փիլիսոփա Էմանուել Կանտն առաջիններից էր, որ տեսականորեն
խոսեց այն մասին, որ Ծիր Կաթինը միակ գալակտիկան չէ տիեզերքում։ Կանտը
գալակտիկաները նկարագրելու համար օգտագործեց «տիեզերական կղզի»
տերմինը։
2. Աստղագետներն այժմ մոտ 100 միլիարդ գալակտիկաներ են հաշվարկել
տիեզերքի այն հատվածում, որը հնարավոր է ուսումնասիրել։
3. Տիեզերքի ընդլայման հետևանքով շատ գալակտիկաներ հեռանում են մերից։ Ծիր
Կաթինից հեռու գալակտիկաներն ավելի արագ են հեռանում դրանից, քան մոտ
գալակտիկաները։
4. Ծիր Կաթինից հեռացող որոշ գալակտիկաներ էլիպսաձև գնդակի տեսք ունեն։
Գալակտիկաները կարող են նաև բարակ ու տափակ լինել շոշափուկների նման
ելուստներով, ինչպիսին Ծիր Կաթինն է։
4. 5. Գալակտիկաները կարող են նաև անհամաչափ ձև ունենալ, ինչպես շատ գաճաճ
գալակտիկաներ։ Այսպիսի փոքրիկ գալակտիկաները միայն մի քանի հարյուր
կամ մի քանի հազար աստղեր են պարունակում իրենց մեջ, այն դեպքում, երբ
Ծիր Կաթինում 100 միլիարդ աստղեր կան։
6. Գաճաճ գալակտիկաները հաճախ կուտակվում են հսկայական
գալակտիկաների շուրջ։
7. Գաճաճ գալակտիկաները հաճախ կորցնում են իրենց աստղերը, որոնք
գրավիտացիայի արդյունքում հարևան ավելի մեծ գալակտիկաների մեջ են
անցնում։
8. Դուք չեք կարող տեսնել Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող սև խոռոչը, չնայած
եթե երբևէ նայել եք Աղեղնավորի համաստեղությանը, ապա ճիշտ ուղղությամբ
եք նայել սև խոռոչը տեսնելու համար։
5. 9. Շատ գալակտիկաներ իրենց կենտրոնում սև խոռոչներ ունեն, և աստղագետների
պնդմամբ դրանց զանգվածը կազմում է տվյալ գալակտիկայի 1/1000-րդ մասը։
10. Ծիր Կաթին գալակտիկային ամենամոտ երկու գալակտիկաների` Փոքր Մագելանի ամպի և
Մեծ Մագելանի ամպի կենտրոնում հնարավոր է, որ սև խոռոչ չկա, կամ էլ դրանք չափազանց
փոքր են, որ հնարավոր լինի տեսնել, քանի որ այս գալակտիկաները բավականին փոքր
զանգված ունեն։
11. Բոլոր գալակտիկաները փոշի ունին։ Այս փոշին արտադրվում է աստղերի կողմից ու պատճառ
դառնում, որ լույսն ավելի կարմիր երևա, քան այն իրականում կա, ինչը դժվարացնում է
աստղագետներին ուսումնասիրել աստղերի բաղադրությունը։
6. 12 . Փոշին կարող է նաև ճամփորդել։ Որոշ գալակտիկաներում գալակտիկական քամիներ
կան, որոնք փոշին ու գազը վայրկյանում հարյուրավոր կիլոմետր հեռու կարող են տանել
միջգալակտիկական տարածությունում։
13. Ծիր Կաթին գալակտիկան պտտվում է 250կմ/վ արագությամբ և կատարում իր
ամբողջական պտույտը 200 միլիոն տարին մեկ։
14. Եթե գալակտիկաները սեղմվեն՝ հասնելով խնձորների չափի, ապա հարևան
գալակտիկաներն ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա կգտնվեն։ Դրանց
հարաբերական հեռավորությունը ցույց է տալիս, որ գալակտիկաները երբեմն միաձուլվում
են։
15. Մոտ 4 միլիարդ տարի հետո Ծիր Կաթինը կմիաձուլվի Անդրոմեդա գալակտիկայի հետ։
Միաձուլման գործընթացի արդյունքում, որն առնվազն մեկ միլիոն տարի կտևի,
կձևավորվի էլիպսաձև գնդակի տեսքով նոր գալակտիկա, որին աստղագետներն այժմ
«Միլկոմեդա» անունով են հիշատակում։