SlideShare a Scribd company logo
1 of 10
Ածխածին քիմիական նշանը՝ C, ատոմային թիվն է 6, ատոմային զանգվածը՝
12.011: Բնական ածխածինը բաղկացած է երկու ստաբիլ նուկլիդներից՝ 12C
(զանգվածի 98.892%-ը) և 13C (զանգվածի 1.108%-ը): Նուկլիդների բնական
խառնուրդում շատ չնչին քանակությամբ միշտ առկա է լինում 14C ռադիոակտիվ
նուկլիդը: Այն անընդհատ առաջանում է մթնոլորտի ստորին շերտերում՝
ազոտի 14N իզոտոպի նեյտրոնների տիեզերական ճառագայթման շնորհիվ:
14
7N + 1
0n = 16
6C + 1
1H
Ածխածինը տեղակայված է Մենդելեևի պարբերական
համակարգի երկրորդ պարբերության IVA խմբում: Ատոմի
հիմնական վիճակի արտաքին էլեկտրոնային մակերևույթի
դասավորվածությունն է 2s2p2: Օքսիդացման աստիճաններն
են +2, +4, -4, վալենտականությունները՝ IV և II: Ածխածնի
նեյտրալ ատոմի շառավիղը 0.077 նմ է: C4+ իոնի շառավիղը`
0.029 նմ (կոորդինացիոն թիվը 4), 0.030 նմ (կոորդինացիոն
թիվը 6):
Ածխածինը զբաղեցնում է երկրակեղևի զանգվածի 0.48%-ը: Կուտակվում է
կենսոլորտում. կենդանական նյութերում պարունակվում է 18% ածխածին,
բնափայտում՝ 50%, տորֆում՝ 62%, բնական այրվող գազերում՝ 75%, այրվող
թերթաքարերում՝ 78%, քարածուխում և գորշածուխում՝ 80%, նավթում՝ 85%,
անտրացիտում (լավատեսակ քարածուխ)՝ 96%: Երկրակեղևի ածխածնի նշանակալի
մասը կենտրոնացված է կրաքարերում և դոլոմիտներում: +4 օքսիդացման
աստիճանի ածխածինը մտնում է կարբոնատային ապարների և հանքանյութերի
(կավիճ, կիր, մարմար, դոլոմիտներ) բաղադրության մեջ: Ածխաթթու գազը՝
CO2, մթնոլորտի հիմնական բաղադրիչներից է (զանգվածի 0.046%-ը): Ածխաթթու
գազը լուծված վիճակում միշտ առկա է գետերի, լճերի և ծովերի ջրում: Աստղերի,
մոլորակների և երկնաքարերի մթնոլորտում հայտնաբերված են ածխածին
պարունակող նյութեր:
Ածխածնի բնական տարաձևություններն են գրաֆիտն ու
ալմաստը: 18-րդ դարում գիտնականները փորձերով
համոզվեցին, որ գրաֆիտի, ալմաստի ու ածխի նույն
քանակություններն այրելիս հավասար ծավալով ածխածնի
օքսիդ է ստացվում: Ածխածնի ատոմները շերտերից
յուրաքանչյուրում կանոնավոր վեցանկյուն են կազմում:
Կապերի միջև անկյունները 120 աստիճան են, ածխածնի
ատոմների միջև հեռավորությունը` 0,142նմ, իսկ շերտերի
միջև հեռավորությունը 0,3նմ: Գրաֆիտը մուգ մոխրագույն,
շոշափելիս յուղոտ, թեփոտ, մետաղական փայլով,
անթափանցիկ նյութ է` ամրությամբ նույնիսկ թղթին զիջող:
3700C աստիճանում գոլորշանում է` առանց հեղուկ վիճակի
անցնելու: Հեղուկանում է միայն 105մթն ճնշման տակ:
Ալմաստն անգույն, թափանցիկ, բյուրեղային նյութ է: Հալման
ջերմաստիճանը` 3730C աստիճանում, եռման
ջերմաստիճանը` 4830C աստիճանում: Գրաֆիտից ծանր է:
Այլ նյութերի խառնուկներով լինում է երկնագույն և ուրիշ
գույների: Սակայն ամենաթանկարժեքն անգույն ալմաստն է:
Ածխածինը սովորական պայմաններում ոչ մի նյութի հետ չի փոխազդում, սակայն
տաքացնելիս փոխազդում է որոշ պարզ և բարդ նյութերի հետ:
Ածխածնի փոխազդեցությունը թթվածնի հետ.
Ջերմանջատիչ ռեակցիա
C+O2=CO2+402ԿՋ
Թթվածնի անբավարար քանակության դեպքում տեղի է ունենում թերայրում:
2C+O2=2CO
Ածխածնի փոխազդեցությունը ջրածնի և այլ ոչ մետաղների հետ:
C+2H2 CH4
Տաքացման պայմաններում ածխածինը փոխազդում է նաև մետաղների հետ.
C+2F2=CF4(ածխածնի քառաֆտորիդ)
C+2S=CS2(ծծմբածխածին)
Ածխածնի փոխազդեցությունը մետաղների հետ.
Ca+2C=CaC2(կալցիումի կարբիդ)
4Al+3C=Al4C3(ալյումինի կարբիդ)
Ածխածնի փոխազդեցությունը բարդ նյութերի հետ.
Ca+3C=CaC2+CO
2pbO+C=2pb+CO2
Գորշ ածուխն ունի գորշ երանգավորում և թույլ փայլ: Ի տարբերություն քարածխի և
անտրացիտի` նրա ածխացման աստիճանը ցածր է: Պարունակում է ավելի քիչ
բուսական մնացորդներ, քան տորֆը: Գորշ ածուխները երիտասարդ կամ թերհաս
ածուխներ են, այսինքն՝ դեռևս չեն փոխակերպվել քարածխի:
Գորշ ածխի խոշոր հանքավայրեր կան Գերմանիայում, Չեխիայում, ՌԴ-ում: ՀՀ-ում
գորշ ածխի փոքր քանակներ կան Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի (Ջաջուռ)
մարզերում:
Քարածուխը սև կամ գորշասև է՝ ուժեղ փայլով: Պարունակում է ավելի քիչ
բուսական մնացորդներ և ունի ածխացման ավելի բարձր աստիճան, քան գորշ
ածուխը:
Քարածխի մեծ պաշարներ կան ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում,
ՌԴ-ում, Ուկրաինայում, Չինաստանում, Հնդկաստանում, Ավստրալիայում:
Քարածխի կոքսացման՝ առանց օդի մուտքի բարձր ջերմաստիճաններում (1000–
1200օC) տաքացման միջոցով ստացվում են կոքսագազ և քարածխային խեժ:
Կոքսագազը պարունակում է 55–60% ջրածին, 20–30% մեթան, 5–7% ածխածնի
օքսիդներ: Օգտագործվում է որպես վառելանյութ:
Անտրացիտը սև է՝ ուժեղ մետաղական փայլով: Հաճախ ունենում է մոխրավուն
երանգ: Լավ էլեկտրահաղորդիչ է: Այրվում է թույլ բոցով, գրեթե առանց մոխրի,
օդում չի ինքնայրվում, չի փշրվում: Անտրացիտի մեծ պաշարներ կան ԱՊՀ
երկրներում, Չինաստանում, ԱՄՆ-ում:
Քարածխային խեժը սև, մածուցիկ հեղուկ է: Պարունակում է 400 տարբեր
արոմատիկ և տարացիկլային միացություններ, որոնց միմյանցից բաժանում են
կոտորակային թորմամբ: Կոքսացման արդյունքում ստացվող պինդ մնացորդը
կոչվում է կոքս, որը պարունակում է 90-98% ածխածին: Այն օգտագործվում է
հիմնականում չուգունի արտադրության մեջ և որպես վառելանյութ:
Փայտածուխը սև, փխրուն նյութ է: Այն ստանում են փայտի չոր թորմամբ՝ առանց
օդի, բարձր ջերմաստիճանում փայտն ածխացնելով: Փայտածուխը կազմում է չոր
փայտի 30–40%-ը: Փայտածխի կտորում նշմարվում են բազմաթիվ փողանցքեր:
Դրանք փայտի անոթներն են, որոնցով փոխադրվում են ծառը սնող նյութերը:
Ակտիվացրած կամ ակտիվ ածուխը սև փոշի է կամ հատուկ պատրաստված
հատիկներ: Այն պարունակում է 97% ածխածին և ունի ծակոտկեն կառուցվածք:
Ակտիվացրած ածուխ ստանում են` փայտածուխը ջրային գոլորշիներով և
ածխաթթվական գազով ակտիվացնելով: Հատկապես լավորակ ակտիվացրած
ածուխ է ստացվում պտղակորիզների կեղևի ածխացումով: Ակտիվացրած ածուխն
օգտագործվում է գազերի, գոլորշիների կլանման, վնասակար խառնուրդներից
ջրային լուծույթների, այդ թվում՝ խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման համար:
Ակտիվացրած ածխի շնորհիվ է, որ շաքարն ունի սպիտակ և ոչ թե դեղին գույն:
Ակտիվացրած ածուխը կիրառվում է քիմիական արդյունաբերության մեջ և
հակագազերում: Դեղահաբերի ձևով այն օգտագործվում է նաև բժշկության մեջ՝
արյունը մաքրելու և ստամոքսաղիքային համակարգում առաջացած գազերն ու
թունավոր նյութերը կլանելու համար:
Հնում ածուխը ստանում էին բնափայտի թերի այրման միջոցով: 19-րդ դարում
մետաղագործության մեջ փայտածուխը փոխարինեցին քարածուխով (կոքսով):
Ներկայումս արդյունաբերության մեջ ածուխ ստանում են բնական գազի՝ մեթանի
(CH4) կրեկինգով (նավթաթորմամբ).
CH4 = C + 2H2
Բժշկական նպատակների համար ածուխը պատրաստում են կոկոսի կեղևի
այրմամբ: Իսկ լաբորատոր անհրաժեշտությունների համար չայրվող
խառնուրդներից զերծ ածուխ ստանում են շաքարի թերի այրումից:
Փայտածուխ ստանում են փայտի չոր թորմամբ: Այս եղանակն իրականացվում է`
փայտը փակ վառարանում, առանց թթվածնի մասնակցության մինչև 300C
աստիճանից 600C աստիճան ջեմաստիճանում տաքացնելիս: Այս դեպքում
փայտանյութը ոչ թե այրվում է, այլ` քայքայվում: Իսկ վառարանում մնում է
փայտածուխը, որը չոր փայտի 30-40%-ն է կազմում:
Կոքսն ստացվում է կոքսային վառարաններում առանց օդի ներթափանցման
քարածուխը շիկացնելով: Սա քարածխի չոր թորում է :
Կոքս ստանալիս որպես հումք են օգտագործում քարածուխը, տորֆը նավթի թորման
մնացորդները: Քարածուխը, կոքսն ու փայտածուխը կիրառվում են, նախ և առաջ
վառելանյութ:
Ածխածնի ( || ) օքսիդը (շմոլգազ) օդից փոքր-ինչ թեթև գազ է, գույն, հոտ ու համ
չունի, ջրում գրեթե չի լուծվում և ջրի հետ չի փոխազդում: Անտարբեր օքսիդ է, -192
աստիճան ջերմաստիճանում հեղուկանում է, իսկ -205 աստիճանում պնդանում:
Խիստ թունավոր է: Ածխածնի ( || ) օքսիդն ստացվում է, եթե ածուխն այրում են այդ
ռեակցիան իրականացնելու համար պետք է ոչ բավարար թթվածնի քանակություն:
Տեղի է ունենում թերայրում:
2C+O2 =2CO
Ածխածնի ( || ) օքսիդի ստացումն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում
ածուխը հաստ շերտերով այրվում է ու վերածվում ածխածնի քառարժեք օքսիդի.
C+O2=CO2=402ԿՋ
Ածխածնի ( || ) օքսիդն այրվում է.
2CO+O2=2CO2
Ածխածնի ( || ) օքսիդը մետաղների օքսիդներից վերականգնում է մետաղները.
Fe2O3+3CO=2Fe+3CO2⇑
Ֆոսգենի առաջացումը.
CO+Cl2=COCl2
Qimia

More Related Content

Viewers also liked

[Youdz.ru] углерод
[Youdz.ru] углерод[Youdz.ru] углерод
[Youdz.ru] углеродYou DZ
 
Իվան Կնունյանցի մասին
Իվան Կնունյանցի մասինԻվան Կնունյանցի մասին
Իվան Կնունյանցի մասինisakhanyanemma
 
ածխաթթու գազ և շմոլագազ
ածխաթթու գազ և շմոլագազածխաթթու գազ և շմոլագազ
ածխաթթու գազ և շմոլագազEditaGalstyan
 
Համար 1 տարրը տիեզերքում
Համար 1 տարրը տիեզերքումՀամար 1 տարրը տիեզերքում
Համար 1 տարրը տիեզերքումJanna Hakobyan
 
Ծերունին ու ծովը.
Ծերունին ու ծովը.Ծերունին ու ծովը.
Ծերունին ու ծովը.Sona8
 
Ավետիք Իսահակյան
Ավետիք ԻսահակյանԱվետիք Իսահակյան
Ավետիք ԻսահակյանSona8
 
Washington
WashingtonWashington
WashingtonSona8
 
հովհաննես շիրազ
հովհաննես շիրազհովհաննես շիրազ
հովհաննես շիրազkarinemkhitaryan
 
օքսիդներ
օքսիդներօքսիդներ
օքսիդներganyan
 
Ճարպեր
ՃարպերՃարպեր
Ճարպերsuzi888
 
презентация1
презентация1презентация1
презентация1LadyRimulik1
 

Viewers also liked (20)

[Youdz.ru] углерод
[Youdz.ru] углерод[Youdz.ru] углерод
[Youdz.ru] углерод
 
Իվան Կնունյանցի մասին
Իվան Կնունյանցի մասինԻվան Կնունյանցի մասին
Իվան Կնունյանցի մասին
 
ածխաթթու գազ և շմոլագազ
ածխաթթու գազ և շմոլագազածխաթթու գազ և շմոլագազ
ածխաթթու գազ և շմոլագազ
 
Հոմոլոգիա
ՀոմոլոգիաՀոմոլոգիա
Հոմոլոգիա
 
Պիեռ և Մարիա կյուրի
Պիեռ և Մարիա կյուրիՊիեռ և Մարիա կյուրի
Պիեռ և Մարիա կյուրի
 
ջրածին
ջրածինջրածին
ջրածին
 
Համար 1 տարրը տիեզերքում
Համար 1 տարրը տիեզերքումՀամար 1 տարրը տիեզերքում
Համար 1 տարրը տիեզերքում
 
Ծերունին ու ծովը.
Ծերունին ու ծովը.Ծերունին ու ծովը.
Ծերունին ու ծովը.
 
Ածխածին
ԱծխածինԱծխածին
Ածխածին
 
Ավետիք Իսահակյան
Ավետիք ԻսահակյանԱվետիք Իսահակյան
Ավետիք Իսահակյան
 
Washington
WashingtonWashington
Washington
 
Ջրածին
ՋրածինՋրածին
Ջրածին
 
հովհաննես շիրազ
հովհաննես շիրազհովհաննես շիրազ
հովհաննես շիրազ
 
օքսիդներ
օքսիդներօքսիդներ
օքսիդներ
 
Սայաթ Նովա
Սայաթ Նովա  Սայաթ Նովա
Սայաթ Նովա
 
Qimiaa
QimiaaQimiaa
Qimiaa
 
թթվածին
թթվածինթթվածին
թթվածին
 
Ճարպեր
ՃարպերՃարպեր
Ճարպեր
 
Լուծույթներ
ԼուծույթներԼուծույթներ
Լուծույթներ
 
презентация1
презентация1презентация1
презентация1
 

Similar to Qimia (7)

Քիմիա
ՔիմիաՔիմիա
Քիմիա
 
O թթվածին (2)
O թթվածին (2)O թթվածին (2)
O թթվածին (2)
 
Qimia
QimiaQimia
Qimia
 
թթվածին
թթվածինթթվածին
թթվածին
 
թթվածին
թթվածինթթվածին
թթվածին
 
Ծծումբ
ԾծումբԾծումբ
Ծծումբ
 
Ազոտ
ԱզոտԱզոտ
Ազոտ
 

More from hovo1999

Գոթական ճարտարապետություն
Գոթական ճարտարապետությունԳոթական ճարտարապետություն
Գոթական ճարտարապետությունhovo1999
 
Հռոդոս կղզի
Հռոդոս կղզիՀռոդոս կղզի
Հռոդոս կղզիhovo1999
 
Գրիգոր Խանջյան
Գրիգոր ԽանջյանԳրիգոր Խանջյան
Գրիգոր Խանջյանhovo1999
 
Գոթական ճարտարապետությունը Ֆրանսիայում
Գոթական ճարտարապետությունը ՖրանսիայումԳոթական ճարտարապետությունը Ֆրանսիայում
Գոթական ճարտարապետությունը Ֆրանսիայումhovo1999
 
ֆիզիկա.ինչու ենք մրսում
ֆիզիկա.ինչու ենք մրսումֆիզիկա.ինչու ենք մրսում
ֆիզիկա.ինչու ենք մրսումhovo1999
 
Անանուխ
ԱնանուխԱնանուխ
Անանուխhovo1999
 
Հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասին
Հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասինՀետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասին
Հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասինhovo1999
 
Christmas In France, by Nare H.
Christmas In France, by Nare H.Christmas In France, by Nare H.
Christmas In France, by Nare H.hovo1999
 
презентация1
презентация1презентация1
презентация1hovo1999
 
Hulio kortasar
Hulio kortasarHulio kortasar
Hulio kortasarhovo1999
 
Hulio kortasar
Hulio kortasarHulio kortasar
Hulio kortasarhovo1999
 
Qimia alyumin
Qimia alyuminQimia alyumin
Qimia alyuminhovo1999
 
Anhatakan ashxatanq
Anhatakan ashxatanqAnhatakan ashxatanq
Anhatakan ashxatanqhovo1999
 
Orbeli exbayrner
Orbeli exbayrnerOrbeli exbayrner
Orbeli exbayrnerhovo1999
 

More from hovo1999 (19)

Դսեղ
ԴսեղԴսեղ
Դսեղ
 
Գոթական ճարտարապետություն
Գոթական ճարտարապետությունԳոթական ճարտարապետություն
Գոթական ճարտարապետություն
 
Հռոդոս կղզի
Հռոդոս կղզիՀռոդոս կղզի
Հռոդոս կղզի
 
Գրիգոր Խանջյան
Գրիգոր ԽանջյանԳրիգոր Խանջյան
Գրիգոր Խանջյան
 
Գոթական ճարտարապետությունը Ֆրանսիայում
Գոթական ճարտարապետությունը ՖրանսիայումԳոթական ճարտարապետությունը Ֆրանսիայում
Գոթական ճարտարապետությունը Ֆրանսիայում
 
ֆիզիկա.ինչու ենք մրսում
ֆիզիկա.ինչու ենք մրսումֆիզիկա.ինչու ենք մրսում
ֆիզիկա.ինչու ենք մրսում
 
Անանուխ
ԱնանուխԱնանուխ
Անանուխ
 
Հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասին
Հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասինՀետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասին
Հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասին
 
Christmas In France, by Nare H.
Christmas In France, by Nare H.Christmas In France, by Nare H.
Christmas In France, by Nare H.
 
презентация1
презентация1презентация1
презентация1
 
Angl
AnglAngl
Angl
 
Hulio kortasar
Hulio kortasarHulio kortasar
Hulio kortasar
 
Hulio kortasar
Hulio kortasarHulio kortasar
Hulio kortasar
 
Qimia alyumin
Qimia alyuminQimia alyumin
Qimia alyumin
 
Anhatakan ashxatanq
Anhatakan ashxatanqAnhatakan ashxatanq
Anhatakan ashxatanq
 
Orbeli exbayrner
Orbeli exbayrnerOrbeli exbayrner
Orbeli exbayrner
 
Paris
ParisParis
Paris
 
English
EnglishEnglish
English
 
Sevan
SevanSevan
Sevan
 

Qimia

  • 1.
  • 2. Ածխածին քիմիական նշանը՝ C, ատոմային թիվն է 6, ատոմային զանգվածը՝ 12.011: Բնական ածխածինը բաղկացած է երկու ստաբիլ նուկլիդներից՝ 12C (զանգվածի 98.892%-ը) և 13C (զանգվածի 1.108%-ը): Նուկլիդների բնական խառնուրդում շատ չնչին քանակությամբ միշտ առկա է լինում 14C ռադիոակտիվ նուկլիդը: Այն անընդհատ առաջանում է մթնոլորտի ստորին շերտերում՝ ազոտի 14N իզոտոպի նեյտրոնների տիեզերական ճառագայթման շնորհիվ: 14 7N + 1 0n = 16 6C + 1 1H Ածխածինը տեղակայված է Մենդելեևի պարբերական համակարգի երկրորդ պարբերության IVA խմբում: Ատոմի հիմնական վիճակի արտաքին էլեկտրոնային մակերևույթի դասավորվածությունն է 2s2p2: Օքսիդացման աստիճաններն են +2, +4, -4, վալենտականությունները՝ IV և II: Ածխածնի նեյտրալ ատոմի շառավիղը 0.077 նմ է: C4+ իոնի շառավիղը` 0.029 նմ (կոորդինացիոն թիվը 4), 0.030 նմ (կոորդինացիոն թիվը 6):
  • 3. Ածխածինը զբաղեցնում է երկրակեղևի զանգվածի 0.48%-ը: Կուտակվում է կենսոլորտում. կենդանական նյութերում պարունակվում է 18% ածխածին, բնափայտում՝ 50%, տորֆում՝ 62%, բնական այրվող գազերում՝ 75%, այրվող թերթաքարերում՝ 78%, քարածուխում և գորշածուխում՝ 80%, նավթում՝ 85%, անտրացիտում (լավատեսակ քարածուխ)՝ 96%: Երկրակեղևի ածխածնի նշանակալի մասը կենտրոնացված է կրաքարերում և դոլոմիտներում: +4 օքսիդացման աստիճանի ածխածինը մտնում է կարբոնատային ապարների և հանքանյութերի (կավիճ, կիր, մարմար, դոլոմիտներ) բաղադրության մեջ: Ածխաթթու գազը՝ CO2, մթնոլորտի հիմնական բաղադրիչներից է (զանգվածի 0.046%-ը): Ածխաթթու գազը լուծված վիճակում միշտ առկա է գետերի, լճերի և ծովերի ջրում: Աստղերի, մոլորակների և երկնաքարերի մթնոլորտում հայտնաբերված են ածխածին պարունակող նյութեր:
  • 4. Ածխածնի բնական տարաձևություններն են գրաֆիտն ու ալմաստը: 18-րդ դարում գիտնականները փորձերով համոզվեցին, որ գրաֆիտի, ալմաստի ու ածխի նույն քանակություններն այրելիս հավասար ծավալով ածխածնի օքսիդ է ստացվում: Ածխածնի ատոմները շերտերից յուրաքանչյուրում կանոնավոր վեցանկյուն են կազմում: Կապերի միջև անկյունները 120 աստիճան են, ածխածնի ատոմների միջև հեռավորությունը` 0,142նմ, իսկ շերտերի միջև հեռավորությունը 0,3նմ: Գրաֆիտը մուգ մոխրագույն, շոշափելիս յուղոտ, թեփոտ, մետաղական փայլով, անթափանցիկ նյութ է` ամրությամբ նույնիսկ թղթին զիջող: 3700C աստիճանում գոլորշանում է` առանց հեղուկ վիճակի անցնելու: Հեղուկանում է միայն 105մթն ճնշման տակ: Ալմաստն անգույն, թափանցիկ, բյուրեղային նյութ է: Հալման ջերմաստիճանը` 3730C աստիճանում, եռման ջերմաստիճանը` 4830C աստիճանում: Գրաֆիտից ծանր է: Այլ նյութերի խառնուկներով լինում է երկնագույն և ուրիշ գույների: Սակայն ամենաթանկարժեքն անգույն ալմաստն է:
  • 5. Ածխածինը սովորական պայմաններում ոչ մի նյութի հետ չի փոխազդում, սակայն տաքացնելիս փոխազդում է որոշ պարզ և բարդ նյութերի հետ: Ածխածնի փոխազդեցությունը թթվածնի հետ. Ջերմանջատիչ ռեակցիա C+O2=CO2+402ԿՋ Թթվածնի անբավարար քանակության դեպքում տեղի է ունենում թերայրում: 2C+O2=2CO Ածխածնի փոխազդեցությունը ջրածնի և այլ ոչ մետաղների հետ: C+2H2 CH4 Տաքացման պայմաններում ածխածինը փոխազդում է նաև մետաղների հետ. C+2F2=CF4(ածխածնի քառաֆտորիդ) C+2S=CS2(ծծմբածխածին) Ածխածնի փոխազդեցությունը մետաղների հետ. Ca+2C=CaC2(կալցիումի կարբիդ) 4Al+3C=Al4C3(ալյումինի կարբիդ) Ածխածնի փոխազդեցությունը բարդ նյութերի հետ. Ca+3C=CaC2+CO 2pbO+C=2pb+CO2
  • 6. Գորշ ածուխն ունի գորշ երանգավորում և թույլ փայլ: Ի տարբերություն քարածխի և անտրացիտի` նրա ածխացման աստիճանը ցածր է: Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ, քան տորֆը: Գորշ ածուխները երիտասարդ կամ թերհաս ածուխներ են, այսինքն՝ դեռևս չեն փոխակերպվել քարածխի: Գորշ ածխի խոշոր հանքավայրեր կան Գերմանիայում, Չեխիայում, ՌԴ-ում: ՀՀ-ում գորշ ածխի փոքր քանակներ կան Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի (Ջաջուռ) մարզերում: Քարածուխը սև կամ գորշասև է՝ ուժեղ փայլով: Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ և ունի ածխացման ավելի բարձր աստիճան, քան գորշ ածուխը: Քարածխի մեծ պաշարներ կան ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, ՌԴ-ում, Ուկրաինայում, Չինաստանում, Հնդկաստանում, Ավստրալիայում: Քարածխի կոքսացման՝ առանց օդի մուտքի բարձր ջերմաստիճաններում (1000– 1200օC) տաքացման միջոցով ստացվում են կոքսագազ և քարածխային խեժ: Կոքսագազը պարունակում է 55–60% ջրածին, 20–30% մեթան, 5–7% ածխածնի օքսիդներ: Օգտագործվում է որպես վառելանյութ: Անտրացիտը սև է՝ ուժեղ մետաղական փայլով: Հաճախ ունենում է մոխրավուն երանգ: Լավ էլեկտրահաղորդիչ է: Այրվում է թույլ բոցով, գրեթե առանց մոխրի, օդում չի ինքնայրվում, չի փշրվում: Անտրացիտի մեծ պաշարներ կան ԱՊՀ երկրներում, Չինաստանում, ԱՄՆ-ում:
  • 7. Քարածխային խեժը սև, մածուցիկ հեղուկ է: Պարունակում է 400 տարբեր արոմատիկ և տարացիկլային միացություններ, որոնց միմյանցից բաժանում են կոտորակային թորմամբ: Կոքսացման արդյունքում ստացվող պինդ մնացորդը կոչվում է կոքս, որը պարունակում է 90-98% ածխածին: Այն օգտագործվում է հիմնականում չուգունի արտադրության մեջ և որպես վառելանյութ: Փայտածուխը սև, փխրուն նյութ է: Այն ստանում են փայտի չոր թորմամբ՝ առանց օդի, բարձր ջերմաստիճանում փայտն ածխացնելով: Փայտածուխը կազմում է չոր փայտի 30–40%-ը: Փայտածխի կտորում նշմարվում են բազմաթիվ փողանցքեր: Դրանք փայտի անոթներն են, որոնցով փոխադրվում են ծառը սնող նյութերը: Ակտիվացրած կամ ակտիվ ածուխը սև փոշի է կամ հատուկ պատրաստված հատիկներ: Այն պարունակում է 97% ածխածին և ունի ծակոտկեն կառուցվածք: Ակտիվացրած ածուխ ստանում են` փայտածուխը ջրային գոլորշիներով և ածխաթթվական գազով ակտիվացնելով: Հատկապես լավորակ ակտիվացրած ածուխ է ստացվում պտղակորիզների կեղևի ածխացումով: Ակտիվացրած ածուխն օգտագործվում է գազերի, գոլորշիների կլանման, վնասակար խառնուրդներից ջրային լուծույթների, այդ թվում՝ խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման համար: Ակտիվացրած ածխի շնորհիվ է, որ շաքարն ունի սպիտակ և ոչ թե դեղին գույն: Ակտիվացրած ածուխը կիրառվում է քիմիական արդյունաբերության մեջ և հակագազերում: Դեղահաբերի ձևով այն օգտագործվում է նաև բժշկության մեջ՝ արյունը մաքրելու և ստամոքսաղիքային համակարգում առաջացած գազերն ու թունավոր նյութերը կլանելու համար:
  • 8. Հնում ածուխը ստանում էին բնափայտի թերի այրման միջոցով: 19-րդ դարում մետաղագործության մեջ փայտածուխը փոխարինեցին քարածուխով (կոքսով): Ներկայումս արդյունաբերության մեջ ածուխ ստանում են բնական գազի՝ մեթանի (CH4) կրեկինգով (նավթաթորմամբ). CH4 = C + 2H2 Բժշկական նպատակների համար ածուխը պատրաստում են կոկոսի կեղևի այրմամբ: Իսկ լաբորատոր անհրաժեշտությունների համար չայրվող խառնուրդներից զերծ ածուխ ստանում են շաքարի թերի այրումից: Փայտածուխ ստանում են փայտի չոր թորմամբ: Այս եղանակն իրականացվում է` փայտը փակ վառարանում, առանց թթվածնի մասնակցության մինչև 300C աստիճանից 600C աստիճան ջեմաստիճանում տաքացնելիս: Այս դեպքում փայտանյութը ոչ թե այրվում է, այլ` քայքայվում: Իսկ վառարանում մնում է փայտածուխը, որը չոր փայտի 30-40%-ն է կազմում: Կոքսն ստացվում է կոքսային վառարաններում առանց օդի ներթափանցման քարածուխը շիկացնելով: Սա քարածխի չոր թորում է : Կոքս ստանալիս որպես հումք են օգտագործում քարածուխը, տորֆը նավթի թորման մնացորդները: Քարածուխը, կոքսն ու փայտածուխը կիրառվում են, նախ և առաջ վառելանյութ:
  • 9. Ածխածնի ( || ) օքսիդը (շմոլգազ) օդից փոքր-ինչ թեթև գազ է, գույն, հոտ ու համ չունի, ջրում գրեթե չի լուծվում և ջրի հետ չի փոխազդում: Անտարբեր օքսիդ է, -192 աստիճան ջերմաստիճանում հեղուկանում է, իսկ -205 աստիճանում պնդանում: Խիստ թունավոր է: Ածխածնի ( || ) օքսիդն ստացվում է, եթե ածուխն այրում են այդ ռեակցիան իրականացնելու համար պետք է ոչ բավարար թթվածնի քանակություն: Տեղի է ունենում թերայրում: 2C+O2 =2CO Ածխածնի ( || ) օքսիդի ստացումն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում ածուխը հաստ շերտերով այրվում է ու վերածվում ածխածնի քառարժեք օքսիդի. C+O2=CO2=402ԿՋ Ածխածնի ( || ) օքսիդն այրվում է. 2CO+O2=2CO2 Ածխածնի ( || ) օքսիդը մետաղների օքսիդներից վերականգնում է մետաղները. Fe2O3+3CO=2Fe+3CO2⇑ Ֆոսգենի առաջացումը. CO+Cl2=COCl2