SlideShare a Scribd company logo
1 of 6
Օրբելի եղբայրները` հնէաբան Ռուբեն Օրբելին, ֆիզիոլոգ Լևոն
Օրբելին և պատմաբան Հովսեփ Օրբելին, ականավոր
գիտնականներ են և անգնահատելի ծառայություն են մատուցել
գիտությանը:
Նրանք ծնվել են ճանաչված իրավաբան Աբգար Օրբելու
ընտանիքում, որը 1888 թ-ին հաստատվել էր Թիֆլիսում, որտեղ և
երեխաները հաճախել են տեղի 3-րդ արական գիմնազիան:
Հայրը՝ Աբգարը թիֆլիսաբնակ եկեղեցական Հովսեփ Օրբելու
կրտսեր որդին եր, կրթված իրավաբան: Մայրը՝
Վառվառան թփղիսյան հայտնի Արղության-
Երկայնաբազուկների (Արգուտինսկի-Դոլգոռուկի) իշխանական
տնից է:
Ռուբեն Օրբելին 1903 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի
իրավաբանական ֆակուլտետը, ապա դասավանդել նույն համալսարանում: Կարճ
ժամանակ անց երկու տարով գործուղվել է Գերմանիա, որտեղ ստացել է իրավունքի
դոկտորի գիտական աստիճան: 1918 թ-ից երկար տարիներ դասախոսել է
Ռուսաստանի Տամբով քաղաքի համալսարանում:
Իրավագիտությանը զուգահեռ` Ռուբեն Օրբելուն գրավել է նաև հնագիտությունը:
Հնագույն աղբյուրների ուսումնասիրման հիման վրա նա հաստատել է, որ դեռևս մ. թ.
ա. 480-ական թթ-ին ջրասուզակները վճռորոշ դեր են կատարել ծովային
ճակատամարտերում: Ռուբեն Օրբելին ապացուցել է, որ ստորջրյա սուզումների
համար նախատեսված գազային շնչառական սարքի գյուտը Լեոնարդո դա Վինչիինն է,
որ նա եղել է Հայաստանում և, ի թիվս իրեն մատչելի աշխարհագրական տարածքի,
ծովերի ու գետերի, իր ձեռագրերում հիշատակել է նաև Հայաստանի գետերը: Ռուբեն
Օրբելու ղեկավարած արշավախմբերը հայտնաբերել են ստորջրյա հունական քաղաքի
մնացորդներ Ղրիմում, հնադարյան նավահանգստային կառույցներ Օլվիայում,
Խերսոնում և այլուր: 1939 թ-ին արշավախումբը Բուգ գետից հանել է մոտ 2500 տարի
առաջ սուզված սկյութական նավակ:
Օրբելին տվել է ստորջրյա կառույցները պաշտպանելու նպատակով ծովափերն
ամրացնելու գաղափարը, առաջարկել է հնագույն իրերը ջրից հանելու և պահպանելու
եղանակներ:
Իմ կարծիքով Ռուբեն Օրբելին շատ խելացի և մտածող մարդ է
եղել: Նրան կարելի է անվանել գիտնական : Նա ստեղծագործ
մարդ է:
Լևոն Օրբելին 1904 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական
ակադեմիան, որտեղ աշակերտել է ֆիզիոլոգ Իվան Պավլովին: 1907–20 թթ-ին
աշխատել է Սանկտ Պետերբուրգի փորձարարական բժշկագիտության
ինստիտուտում, 1909–11 թթ-ին՝ Անգլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի
խոշորագույն ֆիզիոլոգիական լաբորատորիաներում և Նեապոլի ծովային
կենսաբանական կայանում: 1918–46 թթ-ին Լեսգաֆտի անվան գիտահետազոտական
ինստիտուտի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի ղեկավարն էր, միաժամանակ, 1925–
1950թթ-ին՝ ռազմաբժշկական ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի, 1943–50 թթ-ին՝
նույն ակադեմիայի պետ, 1939–50 թթ-ին՝ Ֆիզիոլոգիայի և բարձրագույն նյարդային
գործունեության ախտաբանության, 1956–58 թթ-ին՝ Էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի
ինստիտուտների տնօրեն: Լևոն Օրբելին ստեղծել է գիտական նոր ուղղություն
էվոլյուցիոն և վեգետատիվ նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի բնագավառում:
1929 թ-ին ստեղծել է մկանի սիմպաթիկ նյարդաթելը գրգռելով` կմախքային մկանի
հոգնածության վերացման տեսություն (Օրբելի Գինեցինսկու տեսություն), որով
հաստատել է նյարդային համակարգի հարմարվողասնուցողական գործառույթը:
Ապացուցել է, որ ուղեղիկը ոչ միայն ղեկավարում է շարժումների համաձայնեցումը,
այլև կարգավորում է օրգանիզմի վեգետատիվ գործառույթները: Լևոն Օրբելին մեծ
ավանդ ունի նաև ՀՀ-ում ֆիզիոլոգիայի զարգացման գործում:
Լևոն Օրբելին մեծ և կարևոր դեր է ունեցել բժշկության մեջ,
կարևոր մարդ գիտության մեջ, մեծ գիտնական:
Հովսեփ Օրբելին 1911 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի
պատմաբանասիրական ֆակուլտետը՝ զուգահեռ հաճախելով նաև արևելագիտության
ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական բաժնի դասընթացներին: Դեռևս ուսանողական
տարիներին Բրոկհաուզի և Եֆրոնի նոր հանրագիտական բառարանի համար գրել է
հայկական, վրացական և մահմեդական արվեստին վերաբերող հոդվածներ:
Արևելագետ, հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ մասնակցել է Անիի
պեղումներին և այլ հնագիտական արշավախմբերի: 1909 թ-ին ուսումնասիրել է
Լեռնային Ղարաբաղի հայկական արձանագրությունները: 1911 թ-ից աշխատել է
Սանկտ Պետերբուրգի համալսարանում, գիտարշավի է ուղևորվել Արևմտյան
Հայաստանի մի շարք գավառներ, ուսումնասիրել ճարտարապետական
հուշարձաններ, կատարել պեղումներ: 1914 թ-ից Սանկտ Պետերբուրգի
համալսարանի արևելագիտության ֆակուլտետում դասավանդել է հնագիտություն և
Հայաստանի պատմություն, հայկական արձանագրագիտություն, քրդերեն: 1916 թ-ին
Վանում հայտնաբերել է Սարդուրի Բ արքայի (մ.թ.ա. IXդ.) մեծածավալ սեպագիր
արձանագրությունը: 1919 թ-ին եղել է Ռուսաստանի Լուսժողկոմատի՝ թանգարանների
գործերով կոլեգիայի գիտական քարտուղար: 1920 թ-ին Հովսեփ Օրբելին եղել է
Էրմիտաժի ավանդապահը, 1926 թ-ին հիմնադրել ու գլխավորել է թանգարանի
Արևելքի բաժինը: 1934–51 թթ-ին եղել է Էրմիտաժի տնօրենը:
Հովսեփ Օրբելին հայերի վերաբերյալ շատ հոդվածներ է գրել:
Նա եղել է կրթված մարդ , և հիշվում է որպես այդպիսին:
ԻՆձ համար Օրբելի եղբայրները խելացի , բանիմաց
կրթված և շատ լավ մարդիկ են եղել :
Օգտվել եմ`
Googl-ից, Հայկական հանրագիտարանից և
վիքիպեդիայից:

More Related Content

More from hovo1999

Գոթական ճարտարապետությունը Ֆրանսիայում
Գոթական ճարտարապետությունը ՖրանսիայումԳոթական ճարտարապետությունը Ֆրանսիայում
Գոթական ճարտարապետությունը Ֆրանսիայումhovo1999
 
ֆիզիկա.ինչու ենք մրսում
ֆիզիկա.ինչու ենք մրսումֆիզիկա.ինչու ենք մրսում
ֆիզիկա.ինչու ենք մրսումhovo1999
 
Անանուխ
ԱնանուխԱնանուխ
Անանուխhovo1999
 
Հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասին
Հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասինՀետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասին
Հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասինhovo1999
 
Christmas In France, by Nare H.
Christmas In France, by Nare H.Christmas In France, by Nare H.
Christmas In France, by Nare H.hovo1999
 
презентация1
презентация1презентация1
презентация1hovo1999
 
Hulio kortasar
Hulio kortasarHulio kortasar
Hulio kortasarhovo1999
 
Hulio kortasar
Hulio kortasarHulio kortasar
Hulio kortasarhovo1999
 
Qimia alyumin
Qimia alyuminQimia alyumin
Qimia alyuminhovo1999
 
Anhatakan ashxatanq
Anhatakan ashxatanqAnhatakan ashxatanq
Anhatakan ashxatanqhovo1999
 

More from hovo1999 (15)

Գոթական ճարտարապետությունը Ֆրանսիայում
Գոթական ճարտարապետությունը ՖրանսիայումԳոթական ճարտարապետությունը Ֆրանսիայում
Գոթական ճարտարապետությունը Ֆրանսիայում
 
ֆիզիկա.ինչու ենք մրսում
ֆիզիկա.ինչու ենք մրսումֆիզիկա.ինչու ենք մրսում
ֆիզիկա.ինչու ենք մրսում
 
Անանուխ
ԱնանուխԱնանուխ
Անանուխ
 
Հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասին
Հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասինՀետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասին
Հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասին
 
Christmas In France, by Nare H.
Christmas In France, by Nare H.Christmas In France, by Nare H.
Christmas In France, by Nare H.
 
презентация1
презентация1презентация1
презентация1
 
Angl
AnglAngl
Angl
 
Hulio kortasar
Hulio kortasarHulio kortasar
Hulio kortasar
 
Hulio kortasar
Hulio kortasarHulio kortasar
Hulio kortasar
 
Qimia
QimiaQimia
Qimia
 
Qimia alyumin
Qimia alyuminQimia alyumin
Qimia alyumin
 
Anhatakan ashxatanq
Anhatakan ashxatanqAnhatakan ashxatanq
Anhatakan ashxatanq
 
Paris
ParisParis
Paris
 
English
EnglishEnglish
English
 
Sevan
SevanSevan
Sevan
 

Orbeli exbayrner

  • 1.
  • 2. Օրբելի եղբայրները` հնէաբան Ռուբեն Օրբելին, ֆիզիոլոգ Լևոն Օրբելին և պատմաբան Հովսեփ Օրբելին, ականավոր գիտնականներ են և անգնահատելի ծառայություն են մատուցել գիտությանը: Նրանք ծնվել են ճանաչված իրավաբան Աբգար Օրբելու ընտանիքում, որը 1888 թ-ին հաստատվել էր Թիֆլիսում, որտեղ և երեխաները հաճախել են տեղի 3-րդ արական գիմնազիան: Հայրը՝ Աբգարը թիֆլիսաբնակ եկեղեցական Հովսեփ Օրբելու կրտսեր որդին եր, կրթված իրավաբան: Մայրը՝ Վառվառան թփղիսյան հայտնի Արղության- Երկայնաբազուկների (Արգուտինսկի-Դոլգոռուկի) իշխանական տնից է:
  • 3. Ռուբեն Օրբելին 1903 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ապա դասավանդել նույն համալսարանում: Կարճ ժամանակ անց երկու տարով գործուղվել է Գերմանիա, որտեղ ստացել է իրավունքի դոկտորի գիտական աստիճան: 1918 թ-ից երկար տարիներ դասախոսել է Ռուսաստանի Տամբով քաղաքի համալսարանում: Իրավագիտությանը զուգահեռ` Ռուբեն Օրբելուն գրավել է նաև հնագիտությունը: Հնագույն աղբյուրների ուսումնասիրման հիման վրա նա հաստատել է, որ դեռևս մ. թ. ա. 480-ական թթ-ին ջրասուզակները վճռորոշ դեր են կատարել ծովային ճակատամարտերում: Ռուբեն Օրբելին ապացուցել է, որ ստորջրյա սուզումների համար նախատեսված գազային շնչառական սարքի գյուտը Լեոնարդո դա Վինչիինն է, որ նա եղել է Հայաստանում և, ի թիվս իրեն մատչելի աշխարհագրական տարածքի, ծովերի ու գետերի, իր ձեռագրերում հիշատակել է նաև Հայաստանի գետերը: Ռուբեն Օրբելու ղեկավարած արշավախմբերը հայտնաբերել են ստորջրյա հունական քաղաքի մնացորդներ Ղրիմում, հնադարյան նավահանգստային կառույցներ Օլվիայում, Խերսոնում և այլուր: 1939 թ-ին արշավախումբը Բուգ գետից հանել է մոտ 2500 տարի առաջ սուզված սկյութական նավակ: Օրբելին տվել է ստորջրյա կառույցները պաշտպանելու նպատակով ծովափերն ամրացնելու գաղափարը, առաջարկել է հնագույն իրերը ջրից հանելու և պահպանելու եղանակներ: Իմ կարծիքով Ռուբեն Օրբելին շատ խելացի և մտածող մարդ է եղել: Նրան կարելի է անվանել գիտնական : Նա ստեղծագործ մարդ է:
  • 4. Լևոն Օրբելին 1904 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան, որտեղ աշակերտել է ֆիզիոլոգ Իվան Պավլովին: 1907–20 թթ-ին աշխատել է Սանկտ Պետերբուրգի փորձարարական բժշկագիտության ինստիտուտում, 1909–11 թթ-ին՝ Անգլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի խոշորագույն ֆիզիոլոգիական լաբորատորիաներում և Նեապոլի ծովային կենսաբանական կայանում: 1918–46 թթ-ին Լեսգաֆտի անվան գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի ղեկավարն էր, միաժամանակ, 1925– 1950թթ-ին՝ ռազմաբժշկական ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի, 1943–50 թթ-ին՝ նույն ակադեմիայի պետ, 1939–50 թթ-ին՝ Ֆիզիոլոգիայի և բարձրագույն նյարդային գործունեության ախտաբանության, 1956–58 թթ-ին՝ Էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ինստիտուտների տնօրեն: Լևոն Օրբելին ստեղծել է գիտական նոր ուղղություն էվոլյուցիոն և վեգետատիվ նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի բնագավառում: 1929 թ-ին ստեղծել է մկանի սիմպաթիկ նյարդաթելը գրգռելով` կմախքային մկանի հոգնածության վերացման տեսություն (Օրբելի Գինեցինսկու տեսություն), որով հաստատել է նյարդային համակարգի հարմարվողասնուցողական գործառույթը: Ապացուցել է, որ ուղեղիկը ոչ միայն ղեկավարում է շարժումների համաձայնեցումը, այլև կարգավորում է օրգանիզմի վեգետատիվ գործառույթները: Լևոն Օրբելին մեծ ավանդ ունի նաև ՀՀ-ում ֆիզիոլոգիայի զարգացման գործում: Լևոն Օրբելին մեծ և կարևոր դեր է ունեցել բժշկության մեջ, կարևոր մարդ գիտության մեջ, մեծ գիտնական:
  • 5. Հովսեփ Օրբելին 1911 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը՝ զուգահեռ հաճախելով նաև արևելագիտության ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական բաժնի դասընթացներին: Դեռևս ուսանողական տարիներին Բրոկհաուզի և Եֆրոնի նոր հանրագիտական բառարանի համար գրել է հայկական, վրացական և մահմեդական արվեստին վերաբերող հոդվածներ: Արևելագետ, հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ մասնակցել է Անիի պեղումներին և այլ հնագիտական արշավախմբերի: 1909 թ-ին ուսումնասիրել է Լեռնային Ղարաբաղի հայկական արձանագրությունները: 1911 թ-ից աշխատել է Սանկտ Պետերբուրգի համալսարանում, գիտարշավի է ուղևորվել Արևմտյան Հայաստանի մի շարք գավառներ, ուսումնասիրել ճարտարապետական հուշարձաններ, կատարել պեղումներ: 1914 թ-ից Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում դասավանդել է հնագիտություն և Հայաստանի պատմություն, հայկական արձանագրագիտություն, քրդերեն: 1916 թ-ին Վանում հայտնաբերել է Սարդուրի Բ արքայի (մ.թ.ա. IXդ.) մեծածավալ սեպագիր արձանագրությունը: 1919 թ-ին եղել է Ռուսաստանի Լուսժողկոմատի՝ թանգարանների գործերով կոլեգիայի գիտական քարտուղար: 1920 թ-ին Հովսեփ Օրբելին եղել է Էրմիտաժի ավանդապահը, 1926 թ-ին հիմնադրել ու գլխավորել է թանգարանի Արևելքի բաժինը: 1934–51 թթ-ին եղել է Էրմիտաժի տնօրենը: Հովսեփ Օրբելին հայերի վերաբերյալ շատ հոդվածներ է գրել: Նա եղել է կրթված մարդ , և հիշվում է որպես այդպիսին:
  • 6. ԻՆձ համար Օրբելի եղբայրները խելացի , բանիմաց կրթված և շատ լավ մարդիկ են եղել : Օգտվել եմ` Googl-ից, Հայկական հանրագիտարանից և վիքիպեդիայից: