Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

O թթվածին (2)

382 views

Published on

O

Published in: Internet
  • Be the first to comment

  • Be the first to like this

O թթվածին (2)

  1. 1. Թթվածինը բնության մեջ Շմոլ գազ Մարինե Իշխանյան Միջին դպրոց 8-4 դասարան
  2. 2. Թթվածնի անձնագիրը Բանաձևը ՝ O Կարգաթիվը ՝ 8, Միջուկի լիցքը ՝ +8, Հարաբերական ատոմային զանգված ՝ 16 Մեկ ատոմի զանգվածը՝ Mo (O) = 16 X 1,66 X 10-27 կգ = 26, 56 X 1027 կգ Ո՞ր պարբերության տարր է և ո՞ր խմբի և ենթախմբի տարր՝ 2֊րդ պարբերություն, 6֊րդ խումբ և գլխավոր ենթախումբ Ինչպիսի՞ տարր է` մետաղ է, թե՞ ոչմետաղ ՝ ոչ մետաղ
  3. 3. Թթվածինը բնության մեջ Թթվածինը երկրագնդի ամենատարածված տարրն է, կազմում է երկրակեղևի մոտ 47,4%-ը: Ծովային և մաքուր ջրերը պարունակում են մեծ քանակությամբ թթվածին (միացություններում)՝ մոտ 88%(քաշով), մթնոլորտում թթվածինը պարունակում է մոտ 20% (ծավալով): Ինքը թթվածինը մտնում է երկրակեղևի 1500-ից ավել միացությունների մեջ:
  4. 4. Թթվածնի քիմիական և ֆիզիկական հատկությունները Ազատ ձևով անդիպում է երկու մոդիֆիկացիայում՝ O2 («սովորական» թթվածին) և O3 (օզոն): O2-գազ է առանց հոտի և գույնի: Նորմալ պայմաններում խտությունը կազմում է 1,42897 կգ/մ3: Հեղուկ թթվածնի (հողուկն ունի երկնագույն գույն) եռման աստիճանը հավասար է 182,9°C-ի: - 218,7°C-ից -229,4°C-ի դեպքում առաջանում է պինդ թթվածին:Սենյակային ջերմաստիճանում գազանման թթվածինը քիմիապես բավականին պասիվ է: Բնության մեջ այն դանդաղ փոխակերպվում է նեխման հետևանքով: Շատ նյութերի հետ թթվածինը փոխազդում է առանց տաքացնելու, օրինակ ալկալիական մետաղների հետ (Li2O, CaO, Na2O2, BaO2, KO2, RbO2 և այլն), ժանգ է առաջացնում պողպատի վրա:
  5. 5. Առանց տաքացնելու թթվածինը փոխազդում է սպիտակ ֆոսֆորի հետ, մի քանի ալգերիդների և այլ օրգանական նյութերի հետ: Տաքացման ժամանակ թթվածնի քիմիական ակտիվությունը կտրուկ աճում է: Բռնկման դեպքում այն փոխազդում է պայթյունի հետ, ջրածնի հետ, մեթանի հետ և ուրիշ գազերի հետ, մեծ քանակությամբ պարզ և բարդ նյութերի հետ: Հայտնի է, որ թթվածնի մթնոլորտի, կամ օդի տաքացման ժամանակ, շատ պարզ և բարդ նյութեր այրվում են, առաջացնելով օկսիդներ, օրինակ. S+O2 = SO2; С + O2 = СО2 4Fe + 3O2 = 2Fe2O3; 2Cu + O2 = 2CuO 4NH3 + 3O2 = 2N2 + 6H2O; 2H2S + 3O2 = 2H2O + 2SO2
  6. 6. Թթվածնի ստացումը լաբորատորիայում Փորձ 1. Թթվածնի ստացումը կալիումի պերմանգանատի ջերմային քայքայումից Սարքավորումներ`Լաբորատոր կալան, փորձանոթներ,կոլբ, սպիրտայրոց, լուցկի,մարխ Ազդանյութեր`կալիումի պերմանգանա/տը KMnO4 Փորձանոթի 1/5 մասի մեջ լցնում ենq կալիումի պերմանգանատ, փակում խցանով,որի մեջ անց է կացված գազատար խողովակ:Հավաքում ենք թթվածինը երկու եղանակներով օդը դուրս մղելով:Ի՞նչ ֆիզիկական հատկությունների հիման վրա է թթվածնի հավաքումը:Թթվածնի առկայությունը փորձում ենք առկայծող մարխի միջոցով: 2KMnO4 = K2MnO4 + MnO2 + O2
  7. 7. Փորձ 2.Թթվածնի ստացումը ջրածնի պերօքսիդի կատալիտիկ քայքայումից 2H2O2 = 2H2O+O2 katalizator MnO2 Սարքավորումներ`Լաբորատոր կալան, կոլբ, սպիրտայրոց, լուցկի,մարխ Ազդանյութեր`ջրածնի պերօքսիդ, մանգանի օքսիդ(IV) Կոլբի մեջ գդալիքի միջոցով լցնում ենք քիչ քանակությամբ մանգանի օքսիդ(IV) և բաժանիչ ձագարի միջոցով կաթիլներով ավելացնում ենք ջրածնի պերօքսիդը: Թթվածնի առկայությունը փորձում ենք առկայծող մարխի միջոցով:
  8. 8. Փորձ3. Թթվածնի ստացումը ջրի էլեկտրոլիզի միջոցով 2H2O =2H2 + O2 Սարքի մեջ ջուր լցնենք և հաստատուն էլեկտրական հոսանք անցկացնենք : Քիչ անց` U-ձև խողովակի երկու ճկափողում հավաքվում են գազեր, որոնց ծավալները տարբեր են,Խողովակներից մեկում գազի ծավալը երկու անգամ ավելի է: Ճշտելու նպատակով, թե ի՞նչ գազեր են առաջացել, առկայծող մարխը մոտեցնենք քիչ ծավալով գազին ու փականը բացենք: Մարխը բռնկվում է: Դա վկայում է, որ տվյալ գազը թթվածինն է:Այնուհետև երկրորդ խողովակին, որտեղ գազի ծավալը երկու անգամ ավելի է, այրվող մարխը մոտեցնենք ու փականը բացենք: Այս դեպքում բռնկվում է գազը և յուրահատուկ շառաչյունով այրվում: Նշանակում է երկրորդ գազը ջրածինն է:
  9. 9. Շմոլ գազ Ածխածնի մոնօքսիդ (CO), ածխածնի և թթվածնի բինար միացություն է, որտեղ ածխածինն ունի +2 օքսիդացման աստիճան: Անգույն, անհամ, անհոտ թունավոր գազ է:Շմոլ գազի նենգ հատկությունները հայտնի են վաղ ժամանակներից: Մեր նախնիները գիտեին, որ շատ վտանգավոր է փակել քարշը, ջերմությունը պահպանելու համար, մինչև վերջ չայրված վառարանում: Փակ տանը տաք է, հարմարավետ է, մարդը պառկում է հանգստանալու և չի արթնանում, շմոլագարվում է:
  10. 10. Այն ռեակցիաները, որոնցում մասնակցում է ածխածնի մոնօքսիդը հիմնականում պատկանում են միացման և օքսիդա-վերականգման տիպին: Ածխածնի մոնոքսիդը հիմնականում հանդիսանում է վերականգնիչ։ Ածխածնի մոնոքսիդը սենյակային ջերմաստիճանում քիմիապես քիչ ակտիվ է, այն ակտիվ է տաքացնելիս և լուծույթներում: Այն վերականգնում է ջրածնից ներքև գտնվող մետաղներին իրենց աղերի լուծույթներից (Au, Pt, Pd , Cu)` 830 °C-ից ցածր ջերմաստիճաններում ավելի ուժեղ վերականգնիչ է քան ջրածինը, իսկ 830 °C-ից բարձր ջերմաստիճաններում հակառակը: Դրա համար ռեակցիայի հավասարակշռության կենտրոնը տատանվում է կախված ջերմաստիճանից: Որոշ բակտերիաներ կարողանում են CO-ի օքսիդացումից ստանալ իրենց համար հարկավոր էներգիան` CO-ն փոխազդում է հալոգենների հետ։ Ամենակիրառվող ռեակցիան ֆոսգենի ստացումն է՝
  11. 11. F2-ի և CO-ի փողազդեցությունից կարելին է ստանալ ոչ միայն կարբոնիլ ֆտորիդ, այլ նաև պերօքսիդային միացություն (FCO)2O2: Այն թթվային միջավայրում փոխազդում է կալիումի յոդիդի հետ՝ CO-ն վերականգնում է SO2-ը ` CO-ն փոխազդում է ջրածնի հետ առաջացնելով սպիրտներ և գծային ալկաններ (Ֆիշեր-Տրոպսի ռեակցիա):
  12. 12. Շմոլ գազը շատ թունավոր է որովհետև այն չունի գույն , հոտ: Այն կարող է առաջացնել թունավորում, նույնիսկ մահ: Թունվորման պատճառը կարբօքսիհեմոգլոբինի առաջացումն է` որը ավելի կայուն միացություն է, քան օքսիհեմոգլոբինը(OHem)։ Կարբոքսիհեմոգլոբինի առաջացման հետևանքով դադարում է թթվածնի մատակարարումը բջիջներին։ Եթե սենյակի օդում պարունակվում է 0,1 % շմոլ գազ, ապա ապա այնտեղ գտնվող մարդը կամահանա մոտ մեկ ժամից։
  13. 13. Ինչպես է շմոլ գազը ազդում օրգանիզմի վրա: Մտնելով թոքերը և այնտեղից էլ արյան պլազմայի մեջ CO-ն թափանցում է էրիտրոցիդների մեջ և այնտեղ փոխազդում է հեմոգլոբինի սպիտակուցի հետ, որը հանդիսանում է թթվածնի փոխադրողը թոքերից հյուսվածքներին: Հեմոգլոբինի յուրաքանչյուր մոլեկուլը պարունակում է չորս հեմոպորֆիրային օղակներ, որոնց կենտրոնում գտնվում է երկաթի ատոմը, որն ի վիճակի է թթվածնի մոլեկուլը հետադարձ միացնել` առաջացնելով այսպես կոչված օքսիհեմոգլոբին: Շնորհիվ հեմոգլոբինի արյունը կարող է հյուսվածքներին հասցնել 70 անգամ ավել թթվածին, քան կարող էր տանել աղաջուրը լուծման հաշվին:
  14. 14. Օգնությունը թունավորման ժամանակ Կարբոքսիհեմոգլոբինի առաջացումը դարձելի է։ Տուժածին պետք է տանել մաքուր օդի միջավայր։ Թեթև թունավորման ժամանակ կարելի է ընդամենը կատարել թոքերի հիպերօդափոխում։ Թոքերի արհեստական օդափոխում։ Լոբեին կամ կոֆեին մաշկի տակ։ Ներերակային կարբօքսիլազա: Ներմկանային ացիզոլ։ Թունավորման կանխարգելումը Ակտիվ ածխի կողմից ածխածնի մոնոքսիդը շատ քիչ է կլանվում, դրա համար օգտագործվում են հակագազեր ուրիշ ակտիվ տարրով՝ հիպոկալիտային փամփուշտ։ Հիպոկալիտը կատալիզատոր է, որի վրա տեղի է ունենում CO-ի օսքիդացում մինչև CO2
  15. 15. Կիրառություն CO-ն հանդիսանում է միջանկյալ նյութ, որը մցնում են ջրածնի հետ ռեակցիայի մեջ խոշոր արդյունաբերական նպատակներով՝ սպիրտների և չճյուղավորված ածխաջրածինների ստացման համար։ CO-ն օգտագործում են կանդանիների, թռչունների և ձկների միսը մշակելու համար։ Այն տալիս է նրանց թարմ մսի գույն առանց համը փոխելու: Այն հանդիսանում է գեներատորային գազի հիմնական բաղադրամասը, որը օգտագօրծվում է գազագեներատորային մեքենաներում։ Ավտոմեքենաների արտանետած գազի մեջ գտնվող CO-ն օգտագործվել է որպես թունանյութ երկրորդ համաշխարհային պատերազմիժամանակ՝ ֆաշիստների կողմից։

×