Եղիշե Չարենցիտուն-թանգարանը
հիմնադրվել է 1964 թվականին՝ 20-րդ դարի
հայ անվանի բանաստեղծ Եղիշե Չարենցի`
Երևանում 1935-1937 թվականներին ապրած
բնակարանում: Բացվել է 1975 թվականի
հունվարին: 1987 թվականին Չարենցի
ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը
ենթարկվեց մասնակի փոփոխության
և Հայաստանի կառավարության որոշմամբ
թանգարանի տարածքն ընդլայնվեց:
3.
Եղիշե Չարենցիտուն-թանգարանը բանաստեղծի
կյանքի, գրական-մշակութային, հասարակական-
քաղաքական գործունեության ուսումնասիրության
գիտական կենտրոն է: Թանգարանում պահում-
պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծից մեզ
հասած մասունքներ` անձնական իրեր, ձեռագրեր,
փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, նյութեր,
կապված Չարենց մարդու, քաղաքացու, մեծ
բանաստեղծի, թարգմանչի, հրատարակչի հետ։
Վերականգնված է բանաստեղծի աշխատասենյակը։
4.
Երեք սրահներումներկայացված է նրա կյանքն ու
ստեղծագործությունը։ Գործում է «Չարենցը
կերպարվեստում» մշտական ցուցահանդես։ Թանգարանն
իր հիմնական առաքելությունից բացի կազմակերպում է
ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ,
դասախոսություններ, թեմատիկ դասեր, համերգներ,
հանդիպումներ, շնորհանդեսներ, պոեզիայի օրեր,
փառատոներ, չարենցյան ընթերցումներ և այլն։ Չարենցի
տուն-թանգարանը համայն հայության ամենանվիրական
վայրերից է։