Արամ Բարսեղյան
Երևան քաղաքի պատմության թանգարանը
հիմնադրվել է 1931 թվականին: Այստեղ
պահվում են 87000-ից ավելի մշակութային
արժեքներ, որոնք ներկայացնում են
քաղաքի պատմությունը` հնագույն
շրջանից մինչև մեր օրերը: Երկարատև
դեգերումներից հետո` 2005 թ., թանգարանն
ի վերջո իր մշտական հանգրվանը գտավ
Երևանի քաղաքապետարանի
նորակառույց շենքում, որը, գտնվելով
նախկին պատմական բերդի տարածքում,
թանգարանի հետ միասին կազմում է
միասնական ճարտարապետական
համալիր: Շենքն ինքնին բարձր
գեղարվեստական արժեք ներկայացնող
կառույց է և ընկալվում է իբրև
մոնումենտալ հուշարձան, «ձոն»` նվիրված
Երևանին ու Հայաստանի մյուս 11
մայրաքաղաքներին:
2007 թ. ապրիլի 3-ին բացվեց թանգարանի հիմնական
ցուցադրությունը. այն բաղկացած է 3 սրահներից, որտեղ
այցելուները հնարավորություն ունեն թեմատիկ
ցուցահանդեսների միջոցով ծանոթանալ հին ու նոր Երևանը
ներկայացնող հետաքրքիր արժեքներին: Առաջին
ցուցասրահում ներկայացված է Երևանի պատմությունը
հնագույն ժամանակներից մինչև ուշ միջնադար (Երևանյան
քարայր` 80-40 հազար տարի առաջ, Շենգավիթ, Կարմիր
բլուր, Էրեբունի): Երկրորդ ցուցասրահում ներկայացված է
Երևանը 19-րդ դարում (Արևելյան Հայաստանի միացումը
Ռուսաստանին, Երևանի բերդի գրավումը և դրա հետ
կապված նյութեր, Երևանի կենցաղը, ունևոր երևանցու
բնակարանի ներքնատեսքը (ինտերիերը), 19-րդ դարի
խանութ-արհեստանոցները, քաղաքային
ինքնակառավարման մարմինների (քաղաքային դումա)
գործունեությունը, 19-րդ դարի Երևանի քաղաքագլուխների
գործունեությունը): Երրորդ ցուցասրահում ներկայացված է
Երևանը 19-րդ դարի վերջից մինչև այսօր:

Երևանի պատմության թանգարան

  • 1.
  • 2.
    Երևան քաղաքի պատմությանթանգարանը հիմնադրվել է 1931 թվականին: Այստեղ պահվում են 87000-ից ավելի մշակութային արժեքներ, որոնք ներկայացնում են քաղաքի պատմությունը` հնագույն շրջանից մինչև մեր օրերը: Երկարատև դեգերումներից հետո` 2005 թ., թանգարանն ի վերջո իր մշտական հանգրվանը գտավ Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում, որը, գտնվելով նախկին պատմական բերդի տարածքում, թանգարանի հետ միասին կազմում է միասնական ճարտարապետական համալիր: Շենքն ինքնին բարձր գեղարվեստական արժեք ներկայացնող կառույց է և ընկալվում է իբրև մոնումենտալ հուշարձան, «ձոն»` նվիրված Երևանին ու Հայաստանի մյուս 11 մայրաքաղաքներին:
  • 4.
    2007 թ. ապրիլի3-ին բացվեց թանգարանի հիմնական ցուցադրությունը. այն բաղկացած է 3 սրահներից, որտեղ այցելուները հնարավորություն ունեն թեմատիկ ցուցահանդեսների միջոցով ծանոթանալ հին ու նոր Երևանը ներկայացնող հետաքրքիր արժեքներին: Առաջին ցուցասրահում ներկայացված է Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև ուշ միջնադար (Երևանյան քարայր` 80-40 հազար տարի առաջ, Շենգավիթ, Կարմիր բլուր, Էրեբունի): Երկրորդ ցուցասրահում ներկայացված է Երևանը 19-րդ դարում (Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Երևանի բերդի գրավումը և դրա հետ կապված նյութեր, Երևանի կենցաղը, ունևոր երևանցու բնակարանի ներքնատեսքը (ինտերիերը), 19-րդ դարի խանութ-արհեստանոցները, քաղաքային ինքնակառավարման մարմինների (քաղաքային դումա) գործունեությունը, 19-րդ դարի Երևանի քաղաքագլուխների գործունեությունը): Երրորդ ցուցասրահում ներկայացված է Երևանը 19-րդ դարի վերջից մինչև այսօր: