Օրգանական միացություններիբազմազանության
մեջ կարելի է առանձնացնել նյութերի խմբեր,
որոնք քիմիական հատկություններով նման են և
մեկը մյուսից տարբերվում են CH2 խմբով։
Քիմիական հատկություններով համանման և մեկը
մյուսից CH2 խմբով տարբերվող միացությունները
կոչվում են հոմոլոգներ։ Հարաբերական
մոլեկուլային զանգվածի աճման կարգով
դասավորված հոմոլոգները առաջացնում են
հոմոլոգիական շարք։CH2 խումբը կոչվում է
հոմոլոգիական տարբերություն։
Ցանկացած հաջորդհոմոլոգի բանաձև
կարելի է ստանալ նախորդ ածխաջրածնի
բանաձևին ավելացնելով հոմոլոգիական
տարբերությունը։
Հոմոլոգիական շարքի բոլոր անդամների
մոլեկուլների բաղադրությունը կարելի է
արտահայտել միասնական ընդհանուր
բանաձևով։ Սահմանային
ածխաջրածինների դիտարկված
հոմոլոգիական շարքի համար այդ
բանաձևն է՝ CnH2n+2,որտեղ n-ը ածխածնի
ատոմների թիվն է։
5.
Հոմոլոգիական շարքկարելի է կառուցել
օրգանական միացությունների տարբեր
դասերի համար։ Իմանալով հոմոլոգիական
շարքի որևէ անդամի բաղադրությունը
կարելի է հետևություն անել այդ շարքի
ներկայացուցիչների հատկությունների
մասին։
6.
Սահմանային կամհագեցած են կոչվում այն
ածխաջրածինները, որոնցում ածխածնի ատոմները
իրար միացած են C - C միակի կապով, իսկ մնացած
վալենտային կապերը հագեցած են ջրածնի ատոմներով։
Ալկանների ընդհանուր բանաձև է Cn H2n+2։ Ինչպես
բոլոր ածխաջրածինները սրանք նույնպես ունեն
հոմոլոգիական շարք, որում յուրաքանչուր անդամ իր
նախորդինից տարբերվում է CH2 խմբով, որը կոչվում է
հոմոլոգիական տարբերություն։ Միջազգային անունը՝
ալկաններ, պատմական անունը պարաֆիններ,
լատիներենից՝ պակաս ակտիվ։ 25 °C ջերմաստիճանում և
մթնոլորտային ճնշման տակ հոմոլոգիական շարքի
առաջին չորս անդամը գազային նյութեր են,
ճյուղավորված ալկանները՝ պենտանից մինչև
հեպտադեկան, գտնվում են հեղուկ վիճակում, իսկ բարձր
դասի ալկանները պինդ նյութեր են։
7.
Այս դասիառաջին
ներկայացուցիչը մեթանն է (CH4)։
Ամենաերկար ածխածնային շղթայով
ածխաջրածինը՝նոնակոնտատրիկտանը
(C390H782), որը սինթեզվել է 1985
թվականին անգլիացի քիմիկոսներ Ի․ Բիլլի
և Մ․ Կ․ Ուայտինգի կողմից։
8.
Մեթանը ևիր հոմոլոգները լինելով պասիվ և քիչ
ռեակցունակ հանդիպում են բնության մեջ ազատ
վիճակում։ Հատկապես մեթանը բնական գազի
հիմնական բաղադրիչն է, այն կա նաև նավթին
ուղեկցող գազերի մեջ։
Ածխածնի և ջրածնի փոխազդեցությունը նիկելե
կատալիզատորի առկայությամբ։
C + 2H2 = CH4
Մեթանը և նրա հոմոլոգները կարելի է ստանալ
համապատասխան կատալիզատորի առկայությամբ և
համապատասխան հարաբերակցությամբ CO և
H2փոխազդեցությունից՝
CO + 3H2 = CH4 + H2O կամ 4CO + 9H2 = C4H10 + 4H2O
9.
Դյումայի ռեակցիա
CH3COOH + NaOH = CH4 + Na2CO3 կամ CH3-CH2-
CH2-COOH + NaOH = C3H8 + Na2CO3
Սկսած էթանից ցանկացած ալկան կարելի է
ստանալ Վյուրցի եղանակով։ Ռեակցիայի
սկզբունքը այն է որ հալոգենածանցյալներից
պոկելով հալոգենները ազատ կապերի
միջոցով առաջացնել նոր կապ ածխածնային
ռադիկալների միջև՝
2CH3-Br + 2 Na = C2H6 + 2 NaBrC5H11-Br + 2 Na +
Br-CH3 = C6H14 + 2 NaBr
10.
Ալկեն կամօլեֆին օրգանական քիմիայում անվանում
են այն չհագեցած ածխաջրածիններին, որոնցում
պարունակվում է առնվազն մեկ ածխածին-
ածխածին կրկնակի կապ։ Պարզագույն ացիկլիկ
ալկենները պարունակում են միայն մեկ կրկնակի կապ
և ոչ մի այլ ֆունկցիոնալ խումբ։ Սրանք հայտնի են
որպես մոնո-եններ. առավել հաճախ հենց ալկեն
անվանումը վերաբերվում է մեկ կրկնակի կապով
միացություններին։ Սրանք առաջացնում են
CnH2n ընդհանուր բանաձևով
ածխաջրածիների հոմոլոգիական շարք՝ երկու ջրածնի
ատոմով պակաս քան միևնույն քանակի ածխածնի
ատոմներ պարունակող գծային ալկաններում։
11.
Պարզագույն ալկենըէթիլենն է ՝ C2H4, որը մաքուր և
կիրառական քիմիայի միջազգային միավորման
անվանակարգով անվանվում է
էթեն.Նավթաքիմիական արդյունաբերությունում
ալկենները հաճախ անվանվում են օլեֆիններ։
Կամրջակային ալկենների համար գործում է Բրեդտի
կանոնը, համաձայն որի կրկնակի կապը չի կարող
տեղակայված լինել համակարգի կամրջակային
ածխածնի ատոմների վրա եթե օղակը բավականաչափ
մեծ չէ (8 և ավել ածխածնի ատոմ)։ Արոմատիկ
ածխաջրածինները հաճախ պատկերվում են որպես
ցիկլիկ պոլի-եններ, սակայն նրանց կառուցվծքը և
հատկությունները տարբեր են և նրանք չեն
դիտարկվում որպես ալկեններ։
12.
Ալկենները կարողեն դասակարգվել ըստ մի շարք
չափանիշների.
Ըստ շղթայի կառուցվածքի.
Ացիկլիկ կամ գծային։ Սրանք այն ալկեններն են, որոնց
ածխածնային շղթան գծային է։
Ցիկլիկ։ Ինչպես անվանումն է հուշում, սրանք այն ալկեններն
են, որոնց կրկնակի կապը պարունակվում է ածխածնային
ցիկլի կառուցվածքում։ Ցիկլիկ ալկենների համար
հոմոլոգիական շարքի ընդհանուր բանաձևը կլինի CnH2n-2։
Ըստ կրկնակի կապերի քանակի.
Մոնո-եններ կամ առավել հաճախ՝ ալկեններ։ սրանք այն
մոլեկուլներն են, որոնք պարունակում են մեկ կրկնակի կապ,
այս հոդվածում դիտարկվում են հիմնականում սրանց
հատկությունները։