2. • Գարեգին Նժդեհ, իսկական անունը` Գարեգին
Եղիշեի Տեր-Հարությունյան, (հունվար 1, 1886 -
դեկտեմբեր 21, 1955)հայ պետական,
ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր,
ժամանակավորապես դաշնակցական գործիչ:
Ծնվել է քահանայի
ընտանիքում` Նախիջևան գավառիԿզնուտ գյու
ղում: Եղել է ընտանիքի չորրորդ երեխան:
3. • Սկզբնական կրթությունը
ստանալով Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում,
ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական
գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17
տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական
շարժմանըֈ Այնուհետև անցել է Սանկտ Պետերբուրգ և
երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական
բաժնում սովորելով՝ լքում համալսարանը ու
ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝
ցարիզմի ու սուլթանականության դեմ։1906 թվականին
անցնում է Բուլղարիա,
որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական
ազատագրական շարժման ղեկավարների
միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական
դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թ-ին
վերադառնում է Կովկասֈ
4. • 1907-1908 թթ մտնում է Հայ Յեղափոխական
Դաշնակցության շարքերը և մասնակցություն
բերում պարսկական հեղափոխական շարժմանըֈ
Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար,
Նժդեհը 1909 թ վերադառնում է Կովկաս և
ձերբակալվում ցարական իշխանությունների
կողմիցֈ Բանտերում մնալով ավելի քան երեք
տարի, տեղափոխվում է Բուլղարիա։
5. • Երբ 1912 թ-ին սկսվեց Բալկանյան առաջին
պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու
համար
(հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրությ
ան), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին
կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան
Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանըֈ
6. • Առաջին աշխարհամարտի նախօրյակին,
«ներման» արժանանալով ցարական
կառավարության կողմից, Նժդեհը
վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ
մղվելիք պատերազմին մասնակցելու
պայմանովֈ
7.
8. • 1918 թ-ի գարնանը վարում
է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում)
կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց
նահանջող հայկական զորամասերին՝
անկորուստ
անցնելուԱլեքսանդրապոլ միաժամանակ, իր
մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի
պեղումների արդյունքը հանդիսացող
արժեքավոր հնությունների փոխադրումը Անիիցֈ
9. • Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր
հայոց ճակատագիրըֈ Ալեքսանդրապոլում կռվի
բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր
խմբով նահանջում է Վանաձորֈ Այստեղ էին
նահանջել խուճապի մատնված բազմահազար
հայ փախստականներ. տեղի ժողովուրդը
նույնպես տագնապի մեջ էրֈ Սակայն Նժդեհի
գլխավորությամբ
իրականցվողՎանաձորի եռօրյա
հերոսակամարտով՝ հայությունը հաստատեց իր
հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի
զորացման գործում, անշուշտ, անուրանալի է
Նժդեհի դերըֈՎանաձորում վարած կռիվների
համար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհը
արժանացել է ամենաբարձր քաջության
շքանշանիֈ
10. • Նժդեհն իր մասնակցությունն է
բերում 1942 թ-ի
դեկտեմբերին Բեռլինում ստեղծված ու
մինչև 1943 թ-ի վերջը գործած Հայ
Ազգային խորհրդի, որի օրգան ,«Ազատ
Հայաստան»-ի փոխխմբագիրն էր ։
• 1944 թ-ի սեպտեմբերին խորհրդային
զորքերը մտան Բուլղարիա։
11. • Նժդեհը մեծ փիլիսոփա է , նման ներդաշնակություն`մտքի , աշխարհահայցքի , մարդու
անսահման հոգու թռիչքի ...չկա էլ ուրիշի մոտ:
Զոհաբերի՛ր ...
Զոհաբերի՛ր անվերջ` առանց մնացորդի:
Սովորի՛ր եւ սիրի՛ր զոհաբերել ու տանջվել բավականութեան լուսափայլ ժպիտը երեսիդ
... եւ դու կմոտենաս Աստծուն, դու կդառնաս մարդ-Աստված ...
Այդպես է պատգամում իմ մարգարեն իր հրեղեն խոսքը ...
Մոռացի՛ր քեզ ...
Հանուն թշվառների մոռացիր քեզ, երբ հազար հազարներին սեւ ցավն է ընկերանում,
բռնակալ կարիքը նեղում ...
Ուրախ քրքջալու ժամին մի՛ մոռանա, որ դառնորեն լացողներ կան...
Սիրի՛ր թշվառին, ծառայի՛ր սրան, թող քո ցավը թշվառի ցավը, քո Աստվածը թշվառի
Աստվածը լինի ...
Այդպես է պատգամում իմ մարգարեն իր ազատ խոսքը ...
Եղի՛ր հպարտ...
Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա եւ մի՛ ստիր
Ստել` նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ` նշանակում է դադարել մարդ լինելուց
...
Եղի՛ր ազատ...
Գիտակից ստրուկի եւ հանցագործի մեջ չկա տարբերություն: Խոնարհի՛ր ճակատդ միայն
իդեալի առաջ, միայն իդեալիդ ազատ գերին եղիր...
Եղի՛ր բացարձակ ...
Եւ ո՛չ մի զիջում: Յանցանք է չիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամօթալի
պարտութիւն կրել...
Այսպէս է պատգամում իմ մարգարէն իր աստուածաշունչ խօսքը եւ հօգիս` նրա հրեղէն
պատգամներին գերի, վեհօրէն իր թեւերն է պարզում
12. • Հայրենիքը չի տրւում այնպէս, ինչպես ժառանգւում է
հայրենական հարստութիւն: Դա ձեռք է բերւում ամէն մի
սերունդի եւ նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերւում
հայրենաճանաչումով, հայրենապաշտութեամբ, նրան
արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել,
բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց
եւ այնպես հոգեհաղորդ չլինել նրան:
Կարելի է, վերջապէս, իրաւապես հայրենատէր լինել, իսկ
հոգեպէս` անհայրենիք:
Արժանի չես հայրենիքիդ, եթէ այն չես դաւանում իբրեւ
գերագոյն նպատակ, իսկ անձդ` իբրեւ միջոց:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ