SlideShare a Scribd company logo
1 of 11
Զվարթնոց տաճարը, որը կոչվել է Նաև Սուրբ Գրիգոր, ինչպես նաև. ոչ հեռու գտնվող
կաթողիկոսական պալատը կառուցել է տվել Ներսես 3-րդ Շինող կաթողիկոսը (իր
շինարարական գործունեության համար ստացել է «Շինարար» անվանումը) 641–
661թթ: 10-րդ դարի վերջերին այն գրեթե ամբողջովին փլուզվել է: 20-րդ դարի սկզբին
Թորոս Թորամանյանի ջանքերով Զվարթնոցի ավերակները դուրս են բերվել հողի
դարավոր շերտերի տակից: Համաձայն մեծ ճարտարապետի վերակազմության՝ մոտ
                                    
45 մ բարձրությամբ տաճարը կառուցված է եղել բաց մոխրագույնից մինչև սև գույնի
տուֆից և ունեցել է 5 մուտք: Սյուների ճակատները զարդարված են եղել գեղանկար
բարձրաքանդակներով, որոնք պատկերել են թևատարած արծիվ, խաղողի
որթատունկ, նռնազարդ ճյուղեր:
Էջմիածին քաղաքում , Երևան տանող խճուղով
գնալիս, ճանապարհից ձախ գտնվում է հայ
ճարտարապետության կոթողներից մեկի՝ Զվարթնոցի տաճարի
ավերակներըֈ Ի դեպ, տաճարը կառուցվեց այն ճանապարհի
վրա, որտեղով Գրիգոր Լուսավորիչը Վաղարշապատ
ժամանեց, և նրան դիմավորելու գնաց Տրդատ թագավորըֈ

              
Ենթադրվում է, որ Ներսես Գ. կաթողիկոսը ի հավերժացումն
այդ հանդիպման, տաճարը կառուցեց այդտեղֈ
Ներսես Շինարար կաթողիկոսը որպես նրբանկատ մարդ՝
անհարմար գտավ բազմաթիվ կրոնավորների նման
Վաղարշապատ քաղաքի կենտրոնում, Կաթողիկեի մոտ
բնակվելըֈ Այդ նպատակով էլ կենտրոնից մոտ յոթ կիլոմետր

               
հեռու Առապար Վաղարշապատի (1*) կոչվող դաշտում
կառուցվեց հոյակապ տաճար, որին անվանում էին Առապարի
սբ.Գրիգորֈ Եվ քանի որ հիմքում ամփոփվեց Գրիգոր
Լուսավորչի մասունքը, իսկ տեղագրական առումով էլ գտնվում
էր Առապար Վաղարշապատի հարթության
սահմաններում, այստեղից էլ տաճարը կոչվեց Առապարի
սբ.Գրիգորֈ

Ներսես Շինարար կաթողիկոսը, այդ առապարը, այսինքն՝
քարոտ ու ամայի վայրը, բուրաստան դարձրեցֈ Քասախ գետից
ջուր բերել տվեց, տնկեց այգիներ և աճեցրեց փարթամ
բուսականություն:

Ժամանակի ընթացքում Առապարի սբ.Գրիգոր տաճարը ավելի

               
հայտնի դարձավ Զվարթնոց անունով կամ Երկնավոր
Զվարթնոցֈ Այդպես էր կոչվում, որովհետն այն նվիրված էր նաև
երկնային զվարթուններինֈ Չէ՞ որ զվարթուն հայերեն նշանակել
է նաև հրեշտակֈ Այնպես որ Զվարթնոց նշանակում է նաև
«Հրեշտականոց»:
Տաճարը բարձր էր, զարմանալի հոյակապ, արժանի աստվածային իր պատվին ու
կոչմանըֈ Նրա ճարտարապետական ոճը և գեղեցկությունն այնքան նշանավոր էր
դարձել, որ Գագիկ Ա թագավորը հետագայում Անի քաղաքում նույն ոճով սբ.Գրիգոր
անունով եկեղեցի կառուցեցֈ

Պատմում են նաև, որ տաճարի օծման արարողությանը ներկա է լինում

                                  
Բյուզանդական Կոստանդին երրորդ կայսրըֈ Վերջինս հիացած տաճարի
հոյակապությամբ, վերադարձին իր հետ է տանում տաճարի
ճարտարապետին, որպեսզի նման տաճար կառուցվի Կոստանդնուպոլսում, բայց
ճանապարհին ճարտարապետը հիվանդանում և մահանում է, իսկ կայսրն էլ
վշտացած հրաժարվում է իր ծրագրից:Այդ չքնաղարվեստ տաճարը իրոք որ եղել է
«Զարմանացուցիչն տիեզերաց» և երեք դար զարդարել է Արարատյան աշխարհըֈ
Տասներորդ դարում այն արդեն կործանված էր, և նրա ավերակները ժամանակի
ընթացքում ծածկվեցին հողով ու ավազովֈինը դար հետո միայն, շնորհիվ Էջմիայծնի
միաբան Խաչիկ վարդապետ Դադյանի կատարած պեղումների (1901— 1907
թթ), տաճարի փլատակները երևան եկանֈ Փլատակները այսօր էլ մոգական ուժ ունեն
և նայողին ներշնչում են կոթողի վաղեմի վեհությունըֈ Անվանի ճարտարապետ
Թորոս Թորամանյանի մանրամասն ուսումնասիրությունները վերականգնեցրին
տաճարի իսկական պատկերըֈ Հայտնի դարձավ, որ տաճարը եղել է
բոլորակ, եռահարկ, հայկական թմբուկով, գմբեթաշեն մի ինքնատիպ կոթողֈ

 Թորամանյանը գրում է, որ ինքը անձամբ է հսկել
  պեղումներին, մեկ առ մեկ չափել, բաղդատել, համեմատել
  ամեն մի քարի ընկած տեղն ու դիրքըֈ Եվ այդ տվյալները
  օգնեցին արվեստագետ Արևշատյանին, որպեսզի մեկ

                         
  քսաներորդ ծավալով վերականգնի նրա պատկերըֈ

 Զվարթնոցը մարմնավորել է իր ժամանակի հայ
  ճարտարապետության նվաճումներըֈ Իրավացիորեն
  համարվում է համաշխարհային ճարտարապետության
  գլուխգործոցներից մեկըֈ Պատմության թանգարան
  այցելողները երկար ժամանակ կանգ են առնում
  մանրակերտի առջև և հիանում հոյակապ շինվածքովֈ
 1* Առապար Վաղարշապատի է կոչվել Այրարատ նահանգի
  այն ընդարձակ, անապատային և քարքարոտ դաշտը, որը
  ընկած է Էջմիածնից հյուսիս-արևելք,
 Զվարթնոցից մինչև Օշականի սահմաններըֈ Անվանման
                        
  հիմքում ընկած է Առապար բառը և Վաղարշապատ անունըֈ
  Առապար հայերենում աշխարհագրական
 տերմին է և տրվում է այն հարթ տարածությանը, որը
  անմշակ, անկոխ և քարքարոտ տարածություն էֈ Փաստորեն
  կիսաանապատային դաշտ էֈ Իսկ Առապար
 Վաղարշապատի է կոչվել, որովհետև հարել է
  Վաղարշապատին, նրա սահմաններում է գտնվելֈ


More Related Content

Similar to զվարթնոց

Զվարթնոցի տաճար
Զվարթնոցի  տաճարԶվարթնոցի  տաճար
Զվարթնոցի տաճարsargis_1979
 
Meri shushan arev manan
Meri shushan arev mananMeri shushan arev manan
Meri shushan arev mananarmen147159
 
Զվարթնոցի տաճար
Զվարթնոցի տաճարԶվարթնոցի տաճար
Զվարթնոցի տաճարmanushak
 
Վաղ միջնադարյան հայկական եկեղեցիները
Վաղ միջնադարյան հայկական եկեղեցիներըՎաղ միջնադարյան հայկական եկեղեցիները
Վաղ միջնադարյան հայկական եկեղեցիներըEmma Isakhanyan
 
աշխարհի 7 հրաշալիքներ
աշխարհի 7 հրաշալիքներաշխարհի 7 հրաշալիքներ
աշխարհի 7 հրաշալիքներa147159a
 
документ
документдокумент
документtereza2000
 
շնորհանդես հայոց գրերը
շնորհանդես հայոց գրերըշնորհանդես հայոց գրերը
շնորհանդես հայոց գրերըkarinemkhitaryan
 
Հին Աշխարհի Յոթ Հրաշալիքները
Հին Աշխարհի Յոթ ՀրաշալիքներըՀին Աշխարհի Յոթ Հրաշալիքները
Հին Աշխարհի Յոթ ՀրաշալիքներըMari Madoyan
 

Similar to զվարթնոց (16)

Arvest
ArvestArvest
Arvest
 
Զվարթնոցի տաճար
Զվարթնոցի  տաճարԶվարթնոցի  տաճար
Զվարթնոցի տաճար
 
Meri shushan arev manan
Meri shushan arev mananMeri shushan arev manan
Meri shushan arev manan
 
Զվարթնոցի տաճար
Զվարթնոցի տաճարԶվարթնոցի տաճար
Զվարթնոցի տաճար
 
Վաղ միջնադարյան հայկական եկեղեցիները
Վաղ միջնադարյան հայկական եկեղեցիներըՎաղ միջնադարյան հայկական եկեղեցիները
Վաղ միջնադարյան հայկական եկեղեցիները
 
աշխարհի 7 հրաշալիքներ
աշխարհի 7 հրաշալիքներաշխարհի 7 հրաշալիքներ
աշխարհի 7 հրաշալիքներ
 
документ
документдокумент
документ
 
պանթեոն
պանթեոնպանթեոն
պանթեոն
 
պանթեոն
պանթեոնպանթեոն
պանթեոն
 
Էջմիածին
ԷջմիածինԷջմիածին
Էջմիածին
 
Erevani 7 hrashaliqner@
Erevani 7 hrashaliqner@Erevani 7 hrashaliqner@
Erevani 7 hrashaliqner@
 
Panteon
PanteonPanteon
Panteon
 
panteon
panteon panteon
panteon
 
պանթեոն
պանթեոնպանթեոն
պանթեոն
 
շնորհանդես հայոց գրերը
շնորհանդես հայոց գրերըշնորհանդես հայոց գրերը
շնորհանդես հայոց գրերը
 
Հին Աշխարհի Յոթ Հրաշալիքները
Հին Աշխարհի Յոթ ՀրաշալիքներըՀին Աշխարհի Յոթ Հրաշալիքները
Հին Աշխարհի Յոթ Հրաշալիքները
 

More from Mariam Hovhannisyan (19)

Joxovrdavarutyun
JoxovrdavarutyunJoxovrdavarutyun
Joxovrdavarutyun
 
Նեմրութ
ՆեմրութՆեմրութ
Նեմրութ
 
ռոմանտիզմ
ռոմանտիզմռոմանտիզմ
ռոմանտիզմ
 
ջուր
ջուրջուր
ջուր
 
նյարդային համակարգ
նյարդային համակարգնյարդային համակարգ
նյարդային համակարգ
 
մարդու կմախքը
մարդու կմախքըմարդու կմախքը
մարդու կմախքը
 
հովհաննես այվազովսկի
հովհաննես այվազովսկիհովհաննես այվազովսկի
հովհաննես այվազովսկի
 
հնդկաստան M
հնդկաստան Mհնդկաստան M
հնդկաստան M
 
հայկական սերիալներ
հայկական սերիալներհայկական սերիալներ
հայկական սերիալներ
 
զվարթնոց(1)
զվարթնոց(1)զվարթնոց(1)
զվարթնոց(1)
 
դաշնամուր
դաշնամուրդաշնամուր
դաշնամուր
 
առաջին օգնություն արյունահոսությունների ժամանակ
առաջին օգնություն արյունահոսությունների ժամանակառաջին օգնություն արյունահոսությունների ժամանակ
առաջին օգնություն արյունահոսությունների ժամանակ
 
Valentini or
Valentini orValentini or
Valentini or
 
Septemberi 21
Septemberi 21Septemberi 21
Septemberi 21
 
Olimpiada
OlimpiadaOlimpiada
Olimpiada
 
առաջին օգնություն արյունահոսությունների ժամանակ
առաջին օգնություն արյունահոսությունների ժամանակառաջին օգնություն արյունահոսությունների ժամանակ
առաջին օգնություն արյունահոսությունների ժամանակ
 
տարեկան հաշվետվություն
տարեկան հաշվետվությունտարեկան հաշվետվություն
տարեկան հաշվետվություն
 
Guitar
GuitarGuitar
Guitar
 
Angleren
AnglerenAngleren
Angleren
 

զվարթնոց

  • 1.
  • 2. Զվարթնոց տաճարը, որը կոչվել է Նաև Սուրբ Գրիգոր, ինչպես նաև. ոչ հեռու գտնվող կաթողիկոսական պալատը կառուցել է տվել Ներսես 3-րդ Շինող կաթողիկոսը (իր շինարարական գործունեության համար ստացել է «Շինարար» անվանումը) 641– 661թթ: 10-րդ դարի վերջերին այն գրեթե ամբողջովին փլուզվել է: 20-րդ դարի սկզբին Թորոս Թորամանյանի ջանքերով Զվարթնոցի ավերակները դուրս են բերվել հողի դարավոր շերտերի տակից: Համաձայն մեծ ճարտարապետի վերակազմության՝ մոտ  45 մ բարձրությամբ տաճարը կառուցված է եղել բաց մոխրագույնից մինչև սև գույնի տուֆից և ունեցել է 5 մուտք: Սյուների ճակատները զարդարված են եղել գեղանկար բարձրաքանդակներով, որոնք պատկերել են թևատարած արծիվ, խաղողի որթատունկ, նռնազարդ ճյուղեր:
  • 3. Էջմիածին քաղաքում , Երևան տանող խճուղով գնալիս, ճանապարհից ձախ գտնվում է հայ ճարտարապետության կոթողներից մեկի՝ Զվարթնոցի տաճարի ավերակներըֈ Ի դեպ, տաճարը կառուցվեց այն ճանապարհի վրա, որտեղով Գրիգոր Լուսավորիչը Վաղարշապատ ժամանեց, և նրան դիմավորելու գնաց Տրդատ թագավորըֈ  Ենթադրվում է, որ Ներսես Գ. կաթողիկոսը ի հավերժացումն այդ հանդիպման, տաճարը կառուցեց այդտեղֈ
  • 4. Ներսես Շինարար կաթողիկոսը որպես նրբանկատ մարդ՝ անհարմար գտավ բազմաթիվ կրոնավորների նման Վաղարշապատ քաղաքի կենտրոնում, Կաթողիկեի մոտ բնակվելըֈ Այդ նպատակով էլ կենտրոնից մոտ յոթ կիլոմետր  հեռու Առապար Վաղարշապատի (1*) կոչվող դաշտում կառուցվեց հոյակապ տաճար, որին անվանում էին Առապարի սբ.Գրիգորֈ Եվ քանի որ հիմքում ամփոփվեց Գրիգոր Լուսավորչի մասունքը, իսկ տեղագրական առումով էլ գտնվում էր Առապար Վաղարշապատի հարթության սահմաններում, այստեղից էլ տաճարը կոչվեց Առապարի սբ.Գրիգորֈ
  • 5.
  • 6. Ներսես Շինարար կաթողիկոսը, այդ առապարը, այսինքն՝ քարոտ ու ամայի վայրը, բուրաստան դարձրեցֈ Քասախ գետից ջուր բերել տվեց, տնկեց այգիներ և աճեցրեց փարթամ բուսականություն: Ժամանակի ընթացքում Առապարի սբ.Գրիգոր տաճարը ավելի  հայտնի դարձավ Զվարթնոց անունով կամ Երկնավոր Զվարթնոցֈ Այդպես էր կոչվում, որովհետն այն նվիրված էր նաև երկնային զվարթուններինֈ Չէ՞ որ զվարթուն հայերեն նշանակել է նաև հրեշտակֈ Այնպես որ Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»:
  • 7. Տաճարը բարձր էր, զարմանալի հոյակապ, արժանի աստվածային իր պատվին ու կոչմանըֈ Նրա ճարտարապետական ոճը և գեղեցկությունն այնքան նշանավոր էր դարձել, որ Գագիկ Ա թագավորը հետագայում Անի քաղաքում նույն ոճով սբ.Գրիգոր անունով եկեղեցի կառուցեցֈ Պատմում են նաև, որ տաճարի օծման արարողությանը ներկա է լինում  Բյուզանդական Կոստանդին երրորդ կայսրըֈ Վերջինս հիացած տաճարի հոյակապությամբ, վերադարձին իր հետ է տանում տաճարի ճարտարապետին, որպեսզի նման տաճար կառուցվի Կոստանդնուպոլսում, բայց ճանապարհին ճարտարապետը հիվանդանում և մահանում է, իսկ կայսրն էլ վշտացած հրաժարվում է իր ծրագրից:Այդ չքնաղարվեստ տաճարը իրոք որ եղել է «Զարմանացուցիչն տիեզերաց» և երեք դար զարդարել է Արարատյան աշխարհըֈ Տասներորդ դարում այն արդեն կործանված էր, և նրա ավերակները ժամանակի ընթացքում ծածկվեցին հողով ու ավազովֈինը դար հետո միայն, շնորհիվ Էջմիայծնի միաբան Խաչիկ վարդապետ Դադյանի կատարած պեղումների (1901— 1907 թթ), տաճարի փլատակները երևան եկանֈ Փլատակները այսօր էլ մոգական ուժ ունեն և նայողին ներշնչում են կոթողի վաղեմի վեհությունըֈ Անվանի ճարտարապետ Թորոս Թորամանյանի մանրամասն ուսումնասիրությունները վերականգնեցրին տաճարի իսկական պատկերըֈ Հայտնի դարձավ, որ տաճարը եղել է բոլորակ, եռահարկ, հայկական թմբուկով, գմբեթաշեն մի ինքնատիպ կոթողֈ
  • 8.
  • 9.  Թորամանյանը գրում է, որ ինքը անձամբ է հսկել պեղումներին, մեկ առ մեկ չափել, բաղդատել, համեմատել ամեն մի քարի ընկած տեղն ու դիրքըֈ Եվ այդ տվյալները օգնեցին արվեստագետ Արևշատյանին, որպեսզի մեկ  քսաներորդ ծավալով վերականգնի նրա պատկերըֈ  Զվարթնոցը մարմնավորել է իր ժամանակի հայ ճարտարապետության նվաճումներըֈ Իրավացիորեն համարվում է համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից մեկըֈ Պատմության թանգարան այցելողները երկար ժամանակ կանգ են առնում մանրակերտի առջև և հիանում հոյակապ շինվածքովֈ
  • 10.  1* Առապար Վաղարշապատի է կոչվել Այրարատ նահանգի այն ընդարձակ, անապատային և քարքարոտ դաշտը, որը ընկած է Էջմիածնից հյուսիս-արևելք,  Զվարթնոցից մինչև Օշականի սահմաններըֈ Անվանման  հիմքում ընկած է Առապար բառը և Վաղարշապատ անունըֈ Առապար հայերենում աշխարհագրական  տերմին է և տրվում է այն հարթ տարածությանը, որը անմշակ, անկոխ և քարքարոտ տարածություն էֈ Փաստորեն կիսաանապատային դաշտ էֈ Իսկ Առապար  Վաղարշապատի է կոչվել, որովհետև հարել է Վաղարշապատին, նրա սահմաններում է գտնվելֈ
  • 11.