   Մոտավորապես 3 դար տևած Վերածննդի
    ժամանակաշրջանից հետո եկավ 17-րդ
    դարը, որն աշխարհին տվեց
    Կառավաջոյին, Վելասկեսին, Ռեմբրանդտի
    ն, Ռուբենսին և այլոց:
   17-րդ դարում Իտալիան զիջում է
    առաջատարի տեղը արվեստում:
    Երկպառակտչական պատերազմները
    քայքայում էին երկիրը` դանդաղեցնելով
    մշակութային զարգացումը: Եվ չնայած դրան
    իտալացի նկարիչնեչն ու ճարտարապետները
    հասնում են զգալի հաջողությունների:
    Ճարտարապետ և քանդակագործ Լորենցո
    Բեռնինին, գեղանկարիչ Միքելանջելո դա
    Կառավաջոն ապացուցեցին, որ հարուստ
    ավանադույթներ ունեցող իտալական
    արվեստը կարող է զարմացնել աշխարհին:
   Իսկ այդ ժամանակ Իսպանիան ապրում էր
    իր «Ոսկե դարը»: Այստեղ զարգանում էր
    թատրոնը, գրականությունը, կերպարվեստ
    ը: 17-րդ դարի սկզբի անվանի նկարիչներ
    Խուսեպե Ռիբերան, Դիեգո
    Վելասքեսը, Ֆրանսիսկո
    Սուրբարանը, շարունակելով Կառավաջոյի
    ավանդույթները, իսպանական
    գեղանկարչությունը հասցնում են
    ամենաբարձր աստիճանին:
   Իսպանական տիրապետության տակ
    գտնվող Նիդեռլանդներում դեռևս 16-րդ
    դարի վերջից սկսվում է ազգային
    ազատագրական պայքարը, որն ի վերջո
    ավարտվեց ժողովրդի հաղթանակով:
    Արդյունքում առաջացան երկու նոր
    պետություններ: Նիդեռլանդների
    հարավային մարզերը կազմեցին
    Ֆլանդրիան, իսկ հյուսիսայինները`
    Հոլանդիան:
   Երազած ազատությունը թևավորեց
    արվեստագետներին, որոնց փայլուն շարքը
    գլխավորեցին ֆլամանդացի գեղանկարիչ
    Պիտեր Պաուլ Ռուբենսը և հոլանդացի
    Հարմենս Վան Ռեյն Ռեմբրանդտը:
   Սոցիալական ուժերի բարդ պայքարը ծնեց
    տարբեր գաղափարա-գեղարվետական
    ուղղություններ: Ի տարբերություն նախորդ
    պատմական շրջանների, երբ արվեստը մի
    քանի դարերի ընթացքում զարգանում էր
    մեկ մեծ ոճում, ապա 17-րդ դարը
    բնորոշվում է երկու մեծ ոճերով` բարոկկո
    և կլասիցիզմ:
   Այս գեղարվեստական ոճը ձևավորվել է
    Իտալիայում 16-րդ դարի վերջում և տևել մինչև 17-
    րդ դարի կեսերը: Բառը ծագում է պորտուգալերեն
    barocco բառից, որը նշանակում է «անհամաչափ
    մարգարիտ»: Օգտագործվում է
    «արտասովոր», «պաճուճազարդ իմաստով»:
   Բարոկկո ոճը արտահայտում է աշխարհի
    անսահամանությունը և բազմազանությունը:
    Մարդը ընկալվում էր որպես դժվար
    անձնավորություն, ով ունի ողբերգական
    կոնֆլիկտներ: Աշխարհը անդառնալի փոխվեց:
    Ինչը անսովոր էր, հանելուկային դարձավ
    գրավիչ, իսկ պարզը, ճիշտը` ձանձրալի և տխուր:
Բարոկկոյի հիմնական գծերն են.
 շքեղություն
 հանդիսավորություն
 շարժում
Բարոկկոյի արվեստին բնորոշ են
  գունային, լույսի և ստվերի
  հակադրությունները, իրականության և
  երևակայության համդրումը: Նաև բնորոշ է
  արվեստի տարբեր ուղղությունների
  միաձուլումը:
   Կլասիցիզմ բառը ծագում է լատիներեն classicus
    բառից, որը նշանակում է օրինակելի: Այն տարածված
    արվեստի ոճ է եղել Եվրոպայում 17-19-րդ դդ., որը
    անտիկ մշակույթի ժառանգությունը համարում էր
    չափանիշ և իդեալական օրինակ, ինչպես նաև հենվում
    էր Բարձր Վերածնունդի ավանդույթի վրա: Ամենավառը
    կլասիցիզմը արտահայտվում Ֆրանսիայում:
    Արտացոլելով բացարձակ միապետության վերելքը`
    ձգտում էր արտահայտել հասարակական մեծ
    բովանդակության, վսեմ, հերոսական ու բարոյական
    իդելաներ, անհատի պարտքի զգացողություն
    հասարակության և հայրենիքի առաջ:

17-րդ դարի ընդհանուր բնութագիրը

  • 2.
    Մոտավորապես 3 դար տևած Վերածննդի ժամանակաշրջանից հետո եկավ 17-րդ դարը, որն աշխարհին տվեց Կառավաջոյին, Վելասկեսին, Ռեմբրանդտի ն, Ռուբենսին և այլոց:
  • 3.
    17-րդ դարում Իտալիան զիջում է առաջատարի տեղը արվեստում: Երկպառակտչական պատերազմները քայքայում էին երկիրը` դանդաղեցնելով մշակութային զարգացումը: Եվ չնայած դրան իտալացի նկարիչնեչն ու ճարտարապետները հասնում են զգալի հաջողությունների: Ճարտարապետ և քանդակագործ Լորենցո Բեռնինին, գեղանկարիչ Միքելանջելո դա Կառավաջոն ապացուցեցին, որ հարուստ ավանադույթներ ունեցող իտալական արվեստը կարող է զարմացնել աշխարհին:
  • 4.
    Իսկ այդ ժամանակ Իսպանիան ապրում էր իր «Ոսկե դարը»: Այստեղ զարգանում էր թատրոնը, գրականությունը, կերպարվեստ ը: 17-րդ դարի սկզբի անվանի նկարիչներ Խուսեպե Ռիբերան, Դիեգո Վելասքեսը, Ֆրանսիսկո Սուրբարանը, շարունակելով Կառավաջոյի ավանդույթները, իսպանական գեղանկարչությունը հասցնում են ամենաբարձր աստիճանին:
  • 5.
    Իսպանական տիրապետության տակ գտնվող Նիդեռլանդներում դեռևս 16-րդ դարի վերջից սկսվում է ազգային ազատագրական պայքարը, որն ի վերջո ավարտվեց ժողովրդի հաղթանակով: Արդյունքում առաջացան երկու նոր պետություններ: Նիդեռլանդների հարավային մարզերը կազմեցին Ֆլանդրիան, իսկ հյուսիսայինները` Հոլանդիան:
  • 6.
    Երազած ազատությունը թևավորեց արվեստագետներին, որոնց փայլուն շարքը գլխավորեցին ֆլամանդացի գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսը և հոլանդացի Հարմենս Վան Ռեյն Ռեմբրանդտը:
  • 7.
    Սոցիալական ուժերի բարդ պայքարը ծնեց տարբեր գաղափարա-գեղարվետական ուղղություններ: Ի տարբերություն նախորդ պատմական շրջանների, երբ արվեստը մի քանի դարերի ընթացքում զարգանում էր մեկ մեծ ոճում, ապա 17-րդ դարը բնորոշվում է երկու մեծ ոճերով` բարոկկո և կլասիցիզմ:
  • 8.
    Այս գեղարվեստական ոճը ձևավորվել է Իտալիայում 16-րդ դարի վերջում և տևել մինչև 17- րդ դարի կեսերը: Բառը ծագում է պորտուգալերեն barocco բառից, որը նշանակում է «անհամաչափ մարգարիտ»: Օգտագործվում է «արտասովոր», «պաճուճազարդ իմաստով»:  Բարոկկո ոճը արտահայտում է աշխարհի անսահամանությունը և բազմազանությունը: Մարդը ընկալվում էր որպես դժվար անձնավորություն, ով ունի ողբերգական կոնֆլիկտներ: Աշխարհը անդառնալի փոխվեց: Ինչը անսովոր էր, հանելուկային դարձավ գրավիչ, իսկ պարզը, ճիշտը` ձանձրալի և տխուր:
  • 9.
    Բարոկկոյի հիմնական գծերնեն.  շքեղություն  հանդիսավորություն  շարժում Բարոկկոյի արվեստին բնորոշ են գունային, լույսի և ստվերի հակադրությունները, իրականության և երևակայության համդրումը: Նաև բնորոշ է արվեստի տարբեր ուղղությունների միաձուլումը:
  • 10.
    Կլասիցիզմ բառը ծագում է լատիներեն classicus բառից, որը նշանակում է օրինակելի: Այն տարածված արվեստի ոճ է եղել Եվրոպայում 17-19-րդ դդ., որը անտիկ մշակույթի ժառանգությունը համարում էր չափանիշ և իդեալական օրինակ, ինչպես նաև հենվում էր Բարձր Վերածնունդի ավանդույթի վրա: Ամենավառը կլասիցիզմը արտահայտվում Ֆրանսիայում: Արտացոլելով բացարձակ միապետության վերելքը` ձգտում էր արտահայտել հասարակական մեծ բովանդակության, վսեմ, հերոսական ու բարոյական իդելաներ, անհատի պարտքի զգացողություն հասարակության և հայրենիքի առաջ: