ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Բնության մեջկան քիմիական տարրերի
շատ տեսակներ: Դրանցից են, օրինակ՝
ջուրը (H2O), թթվածինը (O), ածխաթթու
գազը (CO2), պղինձը (Cu), ոսկին (Au),
արծաթը (Ag) և շատ այլ տարրեր: Կան
ընդհանուր 98 բնական տարր, իսկ մնացած
24 տարրերը ստեղծված են մարդկանց
կողմից: Բնական տարրերից 8-ը ստեղծված
են մյուս տարրերի ռադիոակտիվ
քայքայումից կամ այլ պրոցեսների
հետևանքով: Կենսաբանական աշխարհում
վեց ամենաշատ հանդիպվող տարրերն են
ածխածինը (C), ջրածինը (H), ազոտը (N),
թթվածինը (O), ֆոսֆորը (P) և ծծումբը (S):
3.
ՏԻԵԶԵՐՔՈՒՄ
Տիեզերքում կան տարրեր,որոնք
հազվադեպ են հանդիպում մեր
մոլորակի վրա: Օրինակ՝ հելիումը
(He), որը տիեզերքում երկրորդ
ամենատարածված տարրն է, բայց շատ
հազվագյուտ է երկրագնդի վրա: Իսկ
տիեզերքում ամենատարածված նյութը
ջրածինն (H) է: Ջրածինը նաև
ամենաթեթև տարրն է: Թթվածինը (O)
տիեզերքում երրորդ ամենաշատ
հանդիպող տարրն է, բայց Արեգակի
զանգվածի միայն 1%-ն է կազմում
թթվածինը:
4.
ԵՐԿՐԱԿԵՂԵՎԻ ՄԵՋ
Երկրակեղևը մերմոլորակի զանգվածի
1%-ից քիչ է: Իսկ երկրակեղևում
ամենատարածված տարրը թթվածինն (O)
է, որը կազմում է մոլորակի զանգվածի
46.6%-ը: Սիլիցիումը երկրորդ
ամենատարածվածն է (27.7%), իսկ հետո
ալյումինը (8.1%), երկաթը (5.0%),
կալցիումը (3.6%), նատրիումը (2.8%),
կալիումը (2.6%), և մագնեզիումը (2.1%):
Այդ ութ տարրերը իրար հետ կազմում են
երկրակեղևի 98.5%-ը: Օվկիանոսային
երկրակեղևը հարուստ է մագնեզիումով և
երկաթով ու այն ավելի խիտ է, քան
ցամաքային երկրակեղևը:
5.
ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄՈՒՄ
Մարդու օրգանիզմումամենաշատը
թթվածին (O) տարրն է ու այն կազմում
է ամեն մարդու քաշի մոտավորապես
65%-ը: Ածխածինը կազմում է մարդու
օրգանիզմը մոտավորապես 18%-ը և
այն երկրորդ ամենաշատ հանդիպվող
նյութն է: Չնայած օրգանիզմում
ամենատարածվածը ջրածնի (H)
ատոմներն են, դրանց քաշը այնքան
փոքր է, որ այն կազմում է զանգվածի
միայն 10%-ը: Մարդու օրգանիզմում
կան 60 տարբեր տարրեր, բայց այժմ
մենք չգիտենք բոլորի դերերը: