2. Կյանքը
Սոկրատեսը ծնվել է մ.թ.ա. 469 թ. Աթենքում,
քարտաշ Սոֆրոնիսկի և տատմեր Ֆենարետայի
ընտանիքում, ստացել է սովորական կրթություն,
որպես ծանր հետևակային՝ մասնակցել է մի շարք
ճակատամարտերի՝ ցուցադրելով խիզախություն և
արիությունֈ Սոկրատեսը ամուսնացել էր
Քսանթիպեի հետ, որ իր ամուսնուց բավական
երիտասարդ էրֈ Նրանք ունեցել են 3 որդիներ՝
Լամպրոկլեսին, Սոֆրոնիսկուսին և
Մենեքսանուսինֈ
3. Սոկրատեսը հին Հունաստանի Հայտնի փիլիսոփա էր:
Սոկրատես անունը հունարենում նշանակում է
«անխորտակելի զորություն»: Սոկրատեսը համարվում
է Արևմտյան փիլիսոփայության հիմնադիրըֈ Սոկրատեսը
այն եզակի փիլիսոփաներից էր, առանց որի անհնար է
պատկերացնել հունական և եվրոպական փիլիսոփայության
պատմությունըֈ
4. Ըստ ավանդության Սոկրատեսը երիտասարդ տարիքում այցելել է Դելֆոս, որտեղ
նրան հուզել է Դելֆյան տաճարին փորագրված «Ճանաչիր ինքդ քեզ»
մակագրությունըֈ Սոկրատեսը դա ընդունել է որպես մարդու էության, բնության,
նրա կյանքի իմաստի ու նպատակի ճանաչողության կոչ, որպես փիլիսոփայական
խորհրդածությունների ելակետֈ
5. Սոկրատեսը գտնում էր, որ մարդկանց
համար ամենաճիշտ ապրելակերպը
շարունակական
ինքնակատարելագործմամբ զբաղվելն էֈ
Սոկրատեսը միշտ մարդկանց կոչ էր
անում ավելի շատ կենտրոնանալ
ընկերության և ընդհանուր, իսկական
համայնքի զգացողության զարգացման
վրա, քան անձնական հարստություն
կուտակելուֈ
6. «Ինչքան զուսպ են մարմնական ցանկություններս, այնքան
ես մերձ եմ Աստծուն»:
«Քանի որ չգիտենք՝ ինչ է մահը, նրանից վախենալը
տրամաբանական չէ»:
«Արդարության խախտումը ամենամեծ անարդարությունն
է» :
«Վատը լավին չի կարող վնասել»:
«Ինչ օրինական է, այն արդարացի է»:
«Պետք է կառավարեն միայն գիտելիքները»:
«Առաքինությունը գիտելիք է»:
Սոկրատես