Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Arevmtahayutyun

442 views

Published on

dfs

  • Be the first to comment

  • Be the first to like this

Arevmtahayutyun

  1. 1. Սահմանադրական շարժման նախադրյալներըՀպատակ ժողովուրդների ազատագրականպայքարը կանխելու նպատակով 19-րդ դ. 2-րդքառորդից Օսմանյան կայսրությունը դիմեցբարենորոգումների: 1839 և 1856 թվականներինհրապարակվեցին բարենորոգումների ծրագրերը:Դրանցով հռչակվում էին Թուրքիայի բոլորժողովուրդների իրավահավասարություն, կյանքի ևգույքի անձեռնմխելիություն, հարկերի արդարացիև կանոնավոր գանձում: Սակայն դրանցից և ոչմեկը չիրականացվեց, թեև բարենորոգումներիկիրառմանը կողմնակից էին նաև եվրոպականտերությունները:
  2. 2. Ավատատիրական Թուրքիան պատրաստ չէրփոփոխությունների: Ղրիմի պատերազմից հետո (1856թ.)արևմտահայերը ևս ձեռնամուխ եղան իրենց ազգայինկյանքի վերակառուցման գործին: Կ.Պոլսի հայհանրության մեջ սրվեցին հակասությունները հասարակժողովրդի (արհեստավորներ, մանր ու միջինառևտրականներ) և ամիրաների՝ հարուստների ու սրանցսատարող բարձրաստիճան եկեղեցականության միջև:Ամիրաները ավելի քան մեկ դար տնօրինում էին հայհանրության եկամուտները, նրա ազգային ու կրթականհաստատությունները:Նրանք ճնշված վիճակում էինպահում ոչ միայն Կ.Պոլսի իրենց աշխատավորհայրենակիցներին, այլև իրենց տնտեսականշոշափուկները տարածել էին Արևմտահայաստանիգավառների վրա:
  3. 3. Սահմանադրական շարժումըԱմիրաները թուրքական փաշաներից ստացել էինհարկերը հավաքելու արտոնություն և յուրացնումէին ստացված եկամուտների մի մասը: Թուրքիայումվերնախավի դեմ ուղղված ժողովրդական շարժումըգլխավորում էին եվրոպական առաջավորգաղափարներով կրթված մտավորականները:Նրանք մշակեցին ազգային վարչությանկանոնադրություն, որը 1857թ. ներկայացվեցհաստատման:Այս կանոնադրությամբ պոլսահայերիաշխարհիկ վարչությանը տրվում էին բավականիրավունքներ, վերացվում էին ամիրաների ևբարձրակարգ եկեղեցականությանարտոնությունները:
  4. 4. Վերջիններիս համառ դիմադրության պայմաններում օսմանյանկառավարությունը մերժեց կանոնադրությունը: 1859թ.կազմվեցին հանձնաժողովներ՝ ազգային նոր կանոնադրությունմշակելու համար: Ժողովրդի պայքարի արդյունքում այդփաստաթուղթը, ազգային սահմանադրություն անվանումով,1860թ. մայիսի 24-ին ընդունվեց արևմտահայերի ազգայինԸնդհանուր ժողովի կողմից: Եվս մեկ անգամ խմբագրվելով՝ այնվավերացվեց օսմանյան կառավարության կողմից 1863 թվին:
  5. 5. Ազգային սահմանադրությունը որևէ քաղաքական նշանակությունչունեցավ թուրքական լուծը թեթևացնելու, արևմտահայերիհարստահարությունները վերացնելու տեսակետից: Բայց դրանովհանդերձ, սահմանադրությունը հաստատում էր ժողովրդիընտրական իրավունքը, որոշ պայմաններ ստեղծում նրանցմշակույթի, դպրոցի և ազգային-կրոնական կապերի զարգացմանհամար:Արևմտահայերի սահմանադրական պայքարի հաջողությանըմեծապես նպաստեց առաջադեմ մտավորականությունը, որի ուժերովստեղծվեց սահմանադրության տեքստը:
  6. 6. Սահմանադրության հեղինակներից էր ականավորհասարակական գործիչ Նահապետ Ռուսինյանը (1819-1876): Կրելով եվրոպական առաջավոր շարժումներիազդեցությունը՝ նա իր համախոհների հետ ներգրավվել էսահմանադրական շարժման մեջ: Ն. Ռուսինյանը գործունմասնակցություն է ունեցել սահմանադրությանվերաքննության, ազգային ժողովի կանոնակարգի և այլկարևոր խնդիրների առաջադրման ու մշակման գործում:Նա է հեղինակել հանրահայտ «Կիլիկիա»երգը:Սահմանադրության հիմնական սկզբունքներըմշակվել են ճարտարապետ Նիկողայոս Պալյանի (1826-1858) ձեռքով:
  7. 7. • Նա աջակցել է Կ.Պոլսի հայության մշակութային- լուսավորական շարժումներին:• Սահմանադրական շարժման երևելի դեմքերից էր Գրիգոր Օտյանը (1834-1887): Օտյանը օսմանյան առաջին սահմանադրության խմբագրողներից մեկն էր: Նա զբաղվել է Արևմտյան Հայաստանի բարենորոգումների խնդրով և մշակել է դրան նվիրված ծրագիր:• Սահմանադրականների նույն սերնդից էր Սերվիչենը (Սերովբե Վիչենյան, 1815-1897): Նա 1860-1870-ական թթ. գլխավորել է սահմանադրական մի շարք մարմինների աշխատանքները:
  8. 8. • Քանի որ,1857 թվականին եվրոպական առաջավոր գաղափարներով կրթված մտավորականների մշակած ազգային վարչության կանոնադրությունը մերժվեց ամիրաների և բարձրակարգ եկեղեցականության համառ դիմադրության պայմաններում, ապա 1860 թվականին մայիսի 24-ին ընդուված արևմտահայ ազգային սահմանադրություն անվանումով փաստաթուղտը որևէ քաղաքական նշանակություն չունեցավ:Հատկապես թուրքական բռնությունները թեթևացնելու և արևմտահայերի հասրստահարությունները վերացնելու համար: Այսպիսով մեր իսկ ազգի մեջ եղած պառակտումը և սեփական ազգին (եղբայրներին) հարստահարելը պատճառ հանդիսացավ թուրքական լծի խորացման և հայտնի հետագա զարգացումների : (ցեղասպանության )

×