2. Ներածություն էջ 3
Երեխաների սխալ սնուցումը ոչ ճիշտ քաշի պատճառ էջ 9
Ոչ օգտակար սննդամթերք էջ 10-11
Եզրակացություն էջ 14
Գրականության ցանկ էջ 15
3. Մանկական խոհանոց ասելով հասկանում ենք առողջ սնունդ և
միանգամից պատկերացում մեր այսօրվա նախակրթարանի
սննդակարգն ու դրա տարատեսակ բաղադրիչները: Առողջ սնունդը մեր
առողջ ապագան ապահովող հիմնական բաղադրիչ մասն է կազմում:
Ոմանց համար առողջ սնունդը տարատեսակ դիետաներն են, իսկ
ոմանց համար էլ համատարած բնույթ կրող զանազան մեթոդները:
Ինչևէ, փորձենք ինքներս դիտարկել և քննարկել տերմինի
հասկացությունն ինչպես մեր երկրում, այնպես էլ դրա սահամաններից
դուրս:
3
4. Սնուցման ճիշտ կազմակերպումը ունի կարևոր նշանակություն. այն նպաստում է
երեխայի օրգանիզմի ներդաշնակ զարգացմանը, բարձրացնում է նրա իմունա-
բիոլոգիական հատկությունները:
Նպատակահարմար կամ լիարժեք կարելի է համարել այն սնուցումը, երբ երեխան
ստանում է իրենց անհրաժեշտ բոլոր սննդային բաղադրամասերը` համապատասխան
քանակով և ճիշտ հարաբերակցությամբ:
Գիտնականների բազմաթիվ ուսումնասիրությունները և գործնական դիտողությունները
ցույց են տվել, որ երեխաները լավ են աճում, երբ սնվում են մայրական կաթով, սակայն
անհրաժեշտ է նշել, որ վերջին 20 տարվա ընթացքում նկատվել է կրծքով կերակրման
նվազեցման հակում:
Ամենաընդունելի տեսակետն այն է, որ կրծքի հասակի երեխաների համար
ամենաբարենպաստ սնունդը մայրական կաթն է, ոչ միայն այն պատճառով, որ
պարունակում է երեխայի համար բիոլոգիական տեսակետից
լիարժեքսպիտներ, ածխաջրատներ, ճարպեր, այլ նաև նրա համար, որ այն
պարունակում է ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող հորմոններ, իմուն
մարմնիկներ, ֆերմենտներ և այլն:
4
6. 6
Ճարպերը լինում են կենդանական (կարագ, խոզի ճարպ,
տավարի ճարպ) և բուսական (ձեթեր) ծագման:
Ածխաջրեր են օսլան ու շաքարները: Շատ ածխաջրեր կան
զանազան շիլաների, հացի, կարտոֆիլի, մրգերի,
հատապտուղների, բանջարեղենի մեջ: Օրգանիզմում
ճեղքվելով (օքսիդանալով)` ճարպերն ու ածխաջրերը
փոխարկվում են ածխաթթվական գազի ու ջրի: Այդ
ընթացքում անջատվում է մեր օրգանների և մկանների
աշխատանքի համար անհրաժեշտ էներգիա, ընդ որում՝
ճարպերի օքսիդացումից անջատվում է 2 անգամ ավելի
շատ էներգիա, քան նույն քանակությամբ ածխաջրերից:
Որքան շատ են աշխատում օրգաններն ու մկանները,
այնքան շատ ճարպեր և հատկապես ածխաջրեր են մեզ
անհրաժեշտ:
Հանքային նյութեր կան բոլոր օրգաններում,
հյուսվածքներում ու հեղուկներում: Մարմնի ոչ մի օրգան ու
բջիջ չի կարող գոյություն ունենալ առանց նատրիումի,
կալիումի, կալցիումի, ֆոսֆորի և այլ հանքային նյութերի:
Վիտամիններ պարունակում են բանջարեղենը, մրգերը,
կաթը, միսն ու այլ մթերքներ: Նրանք ապահովում են
օրգանիզմի բջիջների բնականոն աշխատանքը:
7. 8
Իմ կատարած աշխատանքները
Խոհանոցային գործունեություն
Ղափամայի ծեսը մեր նախակրթարանում
Ընտանեկան ղափամա
TV-խոհանոց:Առողջ սնունդ փոքրիկի
կողմից
Փոքրիկների հետ պատրաստած բիսկվիթ
Մրգային աղցան
Մրգային խորոված
8. Ինչո՞ւ են հիմա այդքան տարածված ավելորդ քաշի հետ կապված խնդիրները: Ի դեպ, այս երևույթը
նկատվում է և՛ զարգացած եվրոպական երկրներում, և՛ մեզ մոտ: Գիտնականները շատ պարզ
ձևով են սա բացատրում` մոտավորապես 25 տարեկանից սկսած` նյութափոխանակության
ինտենսիվությունը սկսում է նվազել, իսկ օրգանիզմի աճը դադարում է: Դրա հետ մեկտեղ,
սովորության համաձայն, շարունակում ենք ուտել այնքան, որքան ուտում էինք:
Համապատասխանաբար, օրգանիզմ մուտք գործած սննդանյութերը անհրաժեշտ ձևով մշակման
չեն ենթարկվում, ինչն էլ գիրացման ռիսկի գործոն է: Եթե հասուն մարդը նվազեցնի իր
սննդակարգը 30%-ով՝ առանց այն փոխելու, ապա նրա կյանքի տևողությունը կերկարի մի քանի
տարով: Բացի այդ` կնվազեն սրտանոթային հիվանդությունները, էնդոկրին խանգարումները և այլ՝
տարեց մարդկանց բնորոշ խանգարումները:
Ծխող և խմող ֆրանսիացիների առողջությանը ամենից շատ նախանձում են ամերիկացիները,
որոնք իրենց տանջահար են անում տարբեր տեսակի դիետաներով, բայց, միևնույն է, տառապում
են գիրությունից: Այս ամենի պատճառն այն է, որ Ամերիկայում սնունդն ուտում են մեծ
չափաբաժիններով, իսկ ֆրանսիացիներն ուտում են ամեն ինչ, բայց` քիչ-քիչ: Ամեն օր ճաշին
կարմիր գինի, մի փոքր պանիր, կրուասան...Ո՞վ չէր ցանկանա այդպես սնվել: Ի դեպ, հացը,
պանիրն ու գինին եղել են երկարակեցությամբ աչքի ընկնող աբխազական հովիվների մշտական
սնունդը: Աշխարհում երկարակեցությամբ հայտնի ճապոնացիների ամենօրյա սննդակարգը
էապես տարբերվում է ֆրանսիացիների սննդակարգից: Այն լիովին համապատասխանում է ցածր
կալորիականությամբ դիետայի պահանջներին, քանի որ հիմնականում ներառում է բրինձ և
ծովամթերք: Օրինակ` Օկինավայի բնակչի (կյանքի միջին տևողությունը` կանայք` 78 տարի,
տղամարդիկ`86 տարի) ամենօրյա սնունդն իր կալորիականությամբ զիջում է անգամ ամենափոքր
համբուրգերին, միևնույն ժամանակ, այն ավելի շատ օգտակար նյութեր է պարունակում:
:
9
9. 10
Երեխաների սխալ սնուցումը ոչ ճիշտ քաշի պատճառ
0-5 տարեկանում ճիշտ սննդակարգը առողջության պաշար է ողջ կյանքի
համար:0-5 տարեկան հայ երեխաների 19 տոկոսը թերաճություն ունի` չնայած
քաղցած չի մնում, իսկ 15 տոկոսի մոտ գրանցվել է գերաճ` չնայած այդ
երեխաները շատակերներ չեն: Սրանք Առողջապահության նախարարության 5
տարին մեկ արվող ազգային հետազոտության վերջին տվյալներն են: Հարցն այն
է, որ երեխաները ճիշտ չեն սնվում. ուտում են շատ կամ քիչ, բայց ոչ օգտակար
սննդամթերք, ինչն էլ խախտում է նյութափոխանակությունը:
Սխալ սնուցման կրկնակի բեռին եւ հայաստանյան իրավիճակին նվիրված երկօրյա
համաժողովն ամփոփում են հայ և ամերիկացի մասնագետները` Կոլումբիայի
համալսարանից:
Նշվում է, որ քրոնիկ թերսնումը մինչեւ 5 տարեկան երեխաների 20 տոկոսի մոտ
ֆիզիկական և մտավոր խնդիրներ է առաջացնում: Սպիտակուցային սննդի պակասից
առաջ է գալիս նաև սակավարյունություն, ինչը նույնպես Հայաստանում տարածված
խնդիր է: Թերաճի բարձր ցուցանիշ է գրանցվել հատկապես Սյունիքի մարզում` 36
տոկոս:
Կալիֆոռնիայից եկած մասնագետները հիացած են հայկական խոհանոցով, բայց
հորդորում են հայ ծնողներին առանձնակի ուշադրություն դարձնել երեխաների ճիշտ
սննդակարգին, որովհետեւ առաջացող խնդիրները երբեմն կարող են անդառնալի լինել:
Առողջապահության նախարարությունը պլանավորում է կառավարության
հաստատմանը ներկայացնել երեխաների ճիշտ սնուցման ազգային ռազմավարություն
եւ գործողությունների ծրագիր:
աղբյուր
10. Ոչ օգտակար սննդամթերք
Ֆաստ-ֆուդով սնվող երեխաներին դժվար կլինի գտնել առողջ սնունդ, ասվում է Յելի
Սննդամթերքի կենտրոնի նոր հետազոտությունում:
Fast Food FACTS 2013 նոր հետազոտությունն անմիջականորեն ուսումնասիրում է
մանկական սնունդը և թե ինչպե՞ս է այն մատուցվում երեխաներին:
Հետազոտության համար բժիշկներն ընտրեցին հատուկ մանկական ճաշացանկով 18
ռեստորան մոտավորապես 5427 հնարավոր ճաշատեսակներով: Վերջին երեք տարիների
ընթացքում նրանք որոշ դրական փոփոխություններ գտան: Այդ ռեստորաններից երեք
քառորդը ճաշացանկում երեխաների համար առողջ ըմպելիքներ ավելացրեցին, եւ գոնե մեկ
առողջ ճաշատեսակ ( բացի Taco Bell ռեստորանից) հատուկ երեխաների համար: McDonalds-ն
, որպես Happy Meals (Երջանիկ ճաշատեսակներ) ավելացրեց կես չափաբաժին կարտոֆիլ
ֆրի՝ խնձորի հավելումով:
11
11. Բայց այս ճաշատեսակներից շատերը միևնույնն է առողջ չէին:
Առողջ մանկական սննդի տոկոսը նույնն էր ինչ 2010 թվականին
եւ կազմում էր ընդամենը 1%: Մանկական համակցված
ճաշատեսակներից միայն 33%-ն էր համապատասխանում
դպրոցականների համար սննդային խորհուրդներին, եւ միայն 15`
նախադպրոցական տարիքի երեխաների համար:
Տասը ճաշատեսակներից վեցը Arby`s Kraft մակարոնի եւ խնձորի
կտորներով պանրի համակցություններն էին եւ ըմպելիքներ,
ներառյալ շշալցված ջուր, սառը թեյ, 100% հյութ
եւ ճարպազերծված կաթ: Կային նաեւ հավի նագեթսներ Burger
King-ից խնձորի կտորներով քաղցր ու թթու սոուսներով
եւ ՝Nestea ու Gold Peak ոչ քացր թեյեր, ինչպես նաեւ
բանջարեղենային ճաատեսակներ ՝խնձորի կտորներով մսով
բրդուճներ, (սպիտակ հացով, առանց պանրի ) եւ 100
տոկոսանոց հյութ:
12
12. Ի տարբերություն այլ պարտեզների՝ մեր սաների սննդակարգը
հասանելի է մեր ծնողներին,քանի որ այն դրվում է մեր կայքում:
Ցանկացած ժամանակ պատվիրատուն՝ ծնողը, կարող է տեսնել,թե
ինչպով է սնվում երեխան մեր պարտեզում,և համոզվել,որ առողջ
սննդակարգ ունենք:
նմուշ
13
13. Երեխաները մեր վաղվա ապագան են:
Ապահովելով առողջ սնունդ մեր և մեր
փոքրիկների համար, մենք ոչ միայն
դաստիարակում ենք առողջ ապագա,
այլև սովորեցնում ենք այդ ապագան
ստեղծելու բոլոր միջոցները:
14
14. «Кулинария» ամսագիր
«Наши детки » русский журнал
Fast Food FACTS 2013 նոր
հետազոտություն
«Голод и изобилие. История питания
в Европе » по автору Массимо Монтанари
15