Պատճառներ
Երիկամներն ամենակարևոր զույգօրգաններից են, որոնք
կատարում են օրգանիզմի համար կենսականորեն շատ
կարևոր ֆունկցիաներ՝ դուրս են բերում մեզը, մաքրում են
արյունը, պահպանում են թթվա-հիմնային բալանսը,
արտազատում են հորմոններ ու կլանում են
հանքանյութերը: Առանց երիկամների ճիշտ աշխատանքի,
օրգանիզմը չի կարողանա լիարժեք աշխատել: Սակայն շատ
քչերն են մտածում այն մասին, որ ամենօրյա
սովորությունները կարող են օրգանիզմին հասցնել
անուղղելի վնաս:
3.
1. Ալկոհոլն ուծխախոտը
Գիտնականներն արդեն բազմիցս ապացուցել են, որ ծխախոտն ու ալկոհոլը բացասական են
ազդում մարդու առողջության վրա: Նրանք վատացնում են երիկամների աշխատանքը, որոնք
ստիպված են լինում եռակի շատ աշխատել, որպեսզի կարողանան օրգանիզմը ազատել
տոքսիններից:
2. Քնի պակասը
Երիկամների հյուսվածքները վերականգնվում են գիշերային քնի ընթացքում: Եթե դուք
հաճախակի եք ուշ քնում ու վաղ արթնանում, ապա վերականգնումը լիովին չի լինում, որն էլ
ի վերջո կարող է հանգեցնել օրգանի աշխատանքի խանգարման:
4.
3. Կոֆեինի մեծքանակություն
Մեծ քանակությամբ կոֆեինի օգտագործումը, որը առկա է ոչ միայն սուրճի, այլ նաև մի շարք այլ ոչ
ալկոհոլային ըմպելիքների մեջ, վնասակար է ամբողջ օրգանիզմի համար: Երիկամների համար դա
ավելի քան վնասակար է: Կոֆինը օժտված է միզամուղ հատկություններով, այդ պատճառով
ստիպում է երիկամներին աշխատել ավելի արագ ու առաջացնում է ծանրաբեռնվածություն:
4. Ոչ ակտիվ ապրելակերպը
Այսօր շատերը աշխատում են նստակյած կենսակերպով, ինչի արդյունքում, ֆիզիկական
ակտիվության դեֆիցիտի հետևանքով, երիկամներում տեղի է ունենում գերբեռնվածություն: Այդ
պատճառով, մասնագետները խորհուրդ են տալիս, արյան շրջանառությունը կարգավորելու
համար, յուրաքանչյուր 1 ժամը մեկ կատարել մարզումներ:
5.
5. Վիտամին B6-իդեֆիցիտը
Երիկամների նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ վիտամին В6-ի
քանակությունը կազմում է մոտ 1.6-1.8 մգ կանաց համար և 2-2.2 մգ տղամարդկանց
համար: Առավել շատ այն առկա է ցորենի սերմերի, սոյայի, սպանախի, բանանի,
ավոկադոյի, ընկույզի, թեփի, հավի մսի, լյարդի ու ձկան մեջ:
6. Միզապարկի ոչ ժամանակին դատարկումը
Մեզը չի կարելի օրգանիզմում երկար պահել, քանի որ դա վտանգավոր է: Նման
պահանջի առաջացման դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես միզապարկը
դատարկել, հակառակ դեպքում միզապարկում մեզի հաճախակի պահումը կարող է
հանգեցնել երիկամային անբավարարության ու միզարձակման պահպանման հետ
կապված խնդիրների:
6.
7. Նատրիումի ավելցուկ
Աղիուտեստների սիրահարների մոտ կարող են առաջանալ առողջության հետ
կապված մի շարք խնդիրներ, քանի որ աղը հանդիսանում է նատրիումի հիմնական
աղբյուր և կարող է բացասաբար ազդել երիկամների վրա: Աղի չարաշահումը
հանգեցնում է ջրաղային փոխանակության խանգարման, որի պատճառով էլ
երիկամները կարող են չհաղթահարել իրենց առջև դրված խնդիրը: Հասուն մարդու
օրկան անհրաժեշտ աղի նորման համարվում է մինչև 5-6 գրամ(1 թ/գ): Բացի այդ
հարկավոր է հաշվի առնել, որ աղը մեծ քանակությամբ առկա է նաև շատ
մթերքներում, այդ պատճառով չի կարելի ուտեստները առատ համեմել աղով, քանի որ
դա կարող է արդեն վնասակար լինել մարդու առողջության համար:
8. Սխալ դիետաները
Շատ խիստ դիետաները, որոնք ակտիվ այրում են ճարպը, խախտում են օրգանիզմի
բնական բալանսն ու բացասական են ազդում երիկամների վրա: Այսինքն
երիկամները երկակի հարված են ստանում, քանի որ ֆիլտրում են արյունը խախտված
բալանսով ու չեն ստանում օգտակար նյութեր:
7.
9. Չափից շատսպիտակուցներ
Օրգանիզմում առկա բոլոր ավելորդ սպիտակուցները այնտեղից դուրս են գալիս
երիիկամների օգնությամբ: Սպիտակուցներն ու նրա քայքայման հետևանքով
առաջացած մթերքները ավելացնում են երիկամների ծանրաբեռնվածությունը: Իսկ
երբ երիկամները չեն կարողանում այդ նյութերը օրգանիզմից դուրս բերել,
արդյունքում երիկամներում կարող են առաջանալ քարեր:
10. Քիչ ջուր
Խմեք մաքուր չգազավորված ջուր և կնկատեք, թե ինչպես է օրգանիզմը սկսում ավելի
լավ աշխատել, քանի որ հենց ջուրն է օրգանիզմից դուրս բերում բոլոր վնասակար
նյութերը: Այսինքն ջուրը պարզապես անհրաժեշտ է երիկամների և մնացած
օրգանների ճիշտ աշխատանքի համար: