SlideShare a Scribd company logo
1 of 27
Համամոլորակային հիմնախնդիրներ. Էությունը, կապը միմյանց
հետ, դրանցից մեկի մեկնաբանումը

Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային
հիմնախնդիր

   1. Ի՞նչ է համամոլորակային հիմնախնդիրը
Էկոլոգիական հիմնախնդիրները ըստ իրենց ընդգրկման, բաժանվում են 3 խմբի`
- տեղային
- տարածաշրջանային
- համամոլորակային
Համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրները վերաբերում են մոլորակի
կենսաապահովման համակարգերին` կենսոլորտին, մթնոլորտին, ջրոլորտին,
քարոլորտին, դրանց պահպանմանը և արդյունավետ օգտագործմանը:
Համամոլորակային /գլոբալ/ հիմնախնդիրները մարդկանց ներկայի ու ապագայի համար
սպառնալիք ստեղծող խնդիրներ են: Դրանց լուծումը հնարավոր է միայն բոլոր
պետութունների ու ժողովուրդների համատեղ ջանքների ու գործողությունների շնորհիվ:
Օրինակ` 1 երկրում օդային ավազանի մաքրության պահպանումը չի հանգեցնի ամբողջ
մոլորակի օդային ավազանի մաքրության էական բարելավման:

   2. Համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրներ են
 -ժողովրդագրական համամոլորակային հիմնախնդիր
 -պարենային համամոլորակային հիմնախնդիր
 -հանքային հումքի և վառելիքաէներգետիկ ռեսուրսների համամոլորակային
հիմնախնդիր
-կլիմայի տաքացման համամոլորակային հիմնախնդիր
-քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիր
-կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիր
-անապատացման համամոլորակային հիմնախնդիր
-համաշխարհային օվկիանոսի օգտագործման համամոլորակային հիմնախնդիր
- մթնոլորտի պահպանության հիմնախնդիր
- անտառների պահպանության հիմնախնդիր
- հողերի պահպանության հիմնախնդիր
- շրջակա միջավայրում աղտոտող նյութերի կուտակման հիմնախնդիր

   3. Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիր

Կենսաբազմազանությունը կամ գենետիկական բազմազանությունը տեսակների`
կենդանի օրգանիզմների և էկոհամակարգերի բազմազանությունն է:



                                                                            1
Բնության մեջ ամեն ինչ ներդաշնակ է և կատարյալ:Այս կատարելության մեջ կա մի
կարևոր հատկանիշ. յուրաքանչյուր բույս, յուրաքանչյուր կենդանի, անկենդան
աշխարհի ցանկացած նյութ և ապար իրենց տեղն ունեն բնության մեջ:Այդ տեղը ոչ թե
պարզապես մաթեմատիկական կոորդինատներով նշվող հասցե է, այլ որոշակի դեր,
որոշակի գործառույթ, որն ունի այդ սուբյետը էկոլոգիական համակարգում
/Էկոլոգիական խորշ/: Բայց բնությունը խիստ հաշվենկատ է. Հաճախ յուրաքանչյուր
«խորշում» կարող են «ապրել» ոչ թե 1, այլ միքանի կենդանի տեսակներ, որոնք
անհրաժեշտության դեպքում փոխարինում են միմյանց:

Ըստ գիտնականների` երկրագնդի վրա կենսատեսակների թիվը 5-ից 30մլն է: Այս թվի
անորոշության պատճառն այն է, որ ներկայումս ստորակարգ բույսերի և
անողնաշարավոր կենդանիների թիվը ճշտված չէ: Ուստի հաճախ ընդունվում է, որ
կենսատեսակների թիվը երկրագնդի վրա 10մլն է:

Որոշ կենսատեսակներ ժամանակի ընթացքում ոչնչանում են, մյուսները` առաջանում,
բայց այդ գործընթացը շատ դանդաղ է ընթանում: Երկրի վրա կենսատեսակներն
ապրում են համակեցության մեջ, որը գտնվում է դինամիկ հավասարակշռության մեջ:
Համակեցության մեջ յուրաքանչյուր կենդանի տեսակ ունի իր կենսաբանական խորշը,
իր բնորոշ ֆունկցիան: Բայց բավական է, որ որևէ տարածքում հայտնվի մարդը` իր
շահերով, իր նպատակներով ու խնդիրներով, և ամեն ինչ կարող է խախտվել:

Առաջին մարդիկ երկրագնդի վրա հայտնվել են մոտ 1 մլն տարի առաջ, երբ մեր
մոլորակը 4,6 մլրդ տարեկան էր:

Մեր նախնիները, որոնք զբաղվում էին որսով և պտուղներ հավաքելով, արդեն այդ
ժամանակ իրենց ապրելավայրերում սպանում էին խոշոր կենդանիներ և թռչուններ,
որոնք նրանց համար սնունդ էին դառնում:

Սակայն այս գործընթացը չէր կարող ազդեցություն գործել համամոլորակային շրջակա
միջավայրի վրա, քանի որ մարդիկ

   գործում էին հիմնականում իրենց մկանների ուժով
   շատ չէին
   որևէ վայրում որսի կենդանիներին ոչնչացնելուց հետո տեղափոխվում էին այլ
    վայր

Ուստի բնության հավասարակշռությունն արագորեն վերականգնվում էր:

Գյուղատնտեսությունը միաժամանակ սկզբնավորվեց արևելյան Ասիայում,
հյուսիսարևելյան Աֆրիկայում, միջերկրածովյան ավազանում, Մեքսիկայում, Պերուում
8-11 հազար տարի առաջ: Այդ շրջանում մարդը մեծ արագությամբ սկսեց խախտել
կենսատեսակների բնական հավասարակշռությունը` հօգուտ այն կենդանիների և
բույսերի տեսակների, որոնց նա ընտելացրել և մշակում էր: Կենսաբազմազանության
                                                                              2
նվազման հիմնական պատճառներից մեկը երկրի բնակչության աճն է:
Գյուղատնտեսության սկզբնավորման վաղ շրջանում երկրի բնակչությունը կազմում էր
հազիվ 5մլն մարդ: Բնակչության թվաքանակն անընդհատ աճել է և այդ աճը դարձել
սրընթաց:




1830թ.-1մլրդ

               100 տարի անց`

1930թ.-2մլրդ

               30 տարի անց`

1960թ.-3մլրդ

               15 տարի անց`

1975թ.-4մլրդ

               12 տարի անց`

1987թ.-5մլրդ

               12 տարի անց`

1999թ.-6մլրդ

Այժմ Երկրի բնակչությունը 7 մլրդ է:

Էկոհամակարգերի, իհարկե նաև երկրագնդի ամենախոշոր էկոհամակարգի`
կենսոլորտի ինքնակարգավորումը և ինքնավերականգնումը տեղի է ունենում դրա
բաղադրիչների միջև առկա փոխադարձ կապերի շնորհիվ: Իսկ այդ կապերն այնքան
զարգացած են ու կատարյալ, ինչքան բազմազան են էկոհամակարգի կենսաբանական
բաղադրիչները`բուսական և կենդանական աշխարհը:
Էկոհամակարգում ամեն մի բուսատեսակ ու կենդանատեսակ ունի իր որոշակի դերը և
մյուս բուսատեսակների և կենդանատեսակների, ինչպես նաև բնակատեղի հետ,
գտնվում է կայուն և օրինաչափ կապերի մեջ:


                                                                             3
Այս կապերի շնորհիվ է, որ պահպանվում է կենսոլորտի և ավելի փոքր
էկոհամակարգերի գոյությունը, դրանց էկոլոգիական հավասարակշռությունը, և
պահպանվում է կյանքը մեր մոլորակի վրա:

Դեոևս անցյալ դարում անգլիացի հռչակավոր բնախույզ Չարլզ Դարվինը ուսումնասիրել
և նկարագրել է այդպիսի կապի օրինակ, որը դարձել է դասական:
Հայտնի է, որ Անգլիայում լայն տարածում ունի մարգագետնային կարմիր երեքնուկը,
որը լավագույն անասնակերն է: Դրա վրա է հիմնվում անասնապահությունը, որը
Անգլիայի տնտեսության զարգացած ժյուղերից է:Չ. Դարվինը բացահայտեց, որ կարմիր
երեքնուկի խողովակաձև ծաղիկները փոշոտվում են միայն կրետ կոչվող միջատների
միջոցով, որոնք ունեն երկար կնճիթ և թափանցում են ծաղկի մեջ: Եզրակացությունը
որոշակի էր. Անգլիայում կարմիր երեքնուկի լայն տարածումը պայմանավորված էր
կրետների առատությամբ:
Ուշադրություն էր գրավում մի փաստ ևս. Կրետների բներն ավելի հաժախ հանդիպում
են բնակավայրերի շրջակայքում: Այստեղ դրանք պաշտպանված են դաշտամկներից,
որոնք սնվում են կրետների թրթուրներով ու հարսնյակներով: Բնակավայրերի մոտ
դաշտամկները քիչ են, որովհետև շատ են կատուները, որոնք ոչնչացնում են
դաշտամկներին:

Հետագայում կեսլուրջ-կեսկատակ ապացուցում էին, որ Մեծ Բրիտանիան հզոր ծովային
տերություն լինելու համար պարտական է կատուներին...

Պատճառահետևանքային կապերի շղթան ստանում էր հետևյալ տեսքը. կատուները
պաշտպանում են կրետներին դաշտամկներից, կրետները նպաստում են երեքնուկի
տարածմանը, երեքնուկը խոշոր եղջերավոր անասունների հիմնական կերն է, տավարի
միսը ծովայինների հիմնական սննդամթերքն է, առանց որի չի կարելի հզոր նավատորմ
ունենալ, հզոր նավատորմը ծովային տերության ուժի և հարստության գրավականն է:

Բնության մեջ այդ տիպի կապերն անհամար են: Ամբողջ կենսոլորտն իրենից
ներկայացնում է այդպիսի կապերի մի չափազանց բարդ ցանց, որտեղ ամեն մի
բուսատեսակ ու կենդանատեսակ կատարում է իր յուրահատուկ ֆունկցիան:

Գիտնականները, հաշվի առնելով ընդհանուր սննդառության շղթայում ունեցած
մասնակցությունը, կենդանի օրգանիզմները բաժանում են 3 խոշոր խմբերի`
պրոդուցենտների, կոնսումենտների և ռեդուցենտների:

Պրոդուցենտները/արտադրողները/ կանաչ բույսերն ու այլ ինքնասուն օրգանիզմներն
են, որոնք, բնությունից վերցնելով անօրգանական նյութերը`ջուրը, դրա պարունակած
հանքային աղերը և ածխաթթու գազը, արեգակնային էներգիայի շնորհիվ սինթեզում են
օրգանական նյութեր` ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ: Դա լուսասինթեզն է, որը
սննդառության բարդ շղթայի 1-ին օղակն է:



                                                                              4
Կոնսումենտները/սպառողները/ շղթայի 2-րդ օղակն են` այն բոլոր այլասուն
օրգանիզմները, որոնք սնվում են պրոդուցենտների սինթեզած օրգանական
նյութերով:Կոնսումենտներ են բոլոր կենդանիները, մանրէների մի մասը և մակաբույծ ու
միջատակեր բույսերը:

Ռեդուցենտները/քայքայողները/ այն օրգանիզմներն են /գլխավորապես բակտերիաներն
ու սնկերը/, որոնք քայքայում են օրգանական մնացորդները, սնվում դրանցով և
օրգանական նյութերը վերափոխում անօրգանականի. կատարվում է օրգանական
նյութերի հանքայնացում:

Ռեդուցենտների արտադրած անօրգանական նյութերն էլ սնունդ են ծառայում
պրոդուցենտների համար. Սննդառության ընդհանուր շղթան փակվում է:

Պրոդուցենտ-կոնսումենտ-ռեդուցենտ շղթայի միջոցով տեղի է ունենում նյութի ու
էներգիայի կենսաբանական շրջապտույտը կենսոլորտում և մյուս բոլոր ավելի փոքր
չափերի ու մակարդակների էկոհամակարգերում:

Պրոդուցենտ-կոնսումենտ-ռեդուցենտ շղթային մասնակցում են կենդանի օրգանիզմների
անխտիր բոլոր տեսակները: Իսկ այդ տեսակների թիվը շատ մեծ է.

Ռեդուցենտ տեսակների թիվը հասնում է------------ 75 հազարի,

Կոնսումենտ տեսակների թիվը---------------------------1,5-4,5 միլիոնի,

Պրոդուցենտ տեսակների թիվը---------------------------350 հազարի

Օրգանիզմների ամեն մի տեսակ բնության մեջ գրավում է իր սեփական տեղը,
միջավայրը, կատարում է յուրահատուկ գործունեություն, այսինքն` նրա էկոլոգիական
խորշը երբեք դատարկ մնալ չի կարող: Հակառակ դեպքում կընդատվի էկոհամակարգի
բնականոն զարգացումը, կխախտվի հավասարակշռությունը:

Բուսական ու կենդանական աշխարհի բազմազանության պահպանությունը բացառիկ
կարևորություն ունի մի այլ առումով ևս.դա բուսական ու կենդանական աշխարհի
գենոֆոնդի պահպանումն է…

Բնապահպանության բնագավառում գենոֆոնդ ասելով հասկանում են բոլոր տեսակի
կենդանի օրգանիզմների ամբողջությունը իրենց ժառանգական հատկանիշներով
հանդերձ` ինչպես արդեն բացահայտված, այնպես էլ դեռևս չբացահայտված:

Կենդանի օրգանիզմների ամեն մի տեսակ, ունենալով իր սեփական էկոլոգիական
խորշը, ունի նաև իր ժառանգական հատկանիշները:



                                                                              5
Բույսերի ու կենդանիների մեծ մասի հատկանիշները դեռևս բացահայտված չեն, մարդն
առ այսօր սովորել է օգտագործել բույսերի ու կենդանիների մի չնչին մասը
միայն:Մինչդեռ համաշխարհային ֆլորայի ու գենոֆոնդը դեռևս չբացահայտված
անսպառ շտեմարան է նաև մշակաբույսերի և ընտանի ու արդյունագործական
կենդանիների նոր օգտակար տեսակների խաչաձևելու համար:

Այդ ամենով հանդերձ, բնության վրա մարդու ներգործության պատճառով ոչնչացվել
կամ ոչնչացման վտանգի տակ են գտնվում ոչ միայն բույսերի ու կենդանիների
բազմաթիվ տեսակներ, այլև ամբողջ էկոհամակարգեր:

Բնապահպանական միջազգային կազմակերպությունների և ամերիկյան
գիտնականների գնահատմամբ վերջին 400 տարում Երկրի երեսից անհետացել են
բարձրակարգ բույսերի 384 /0.15%/, ձկների 23 /0.12%/, սողունների 28 /0.35%/,
թռչունների 130 /1.43%/ և կաթնասունների 83 /1.99%/ տեսակ: Ոչնչացման եզրին
գտնվողները շատ ավելին են:

Բույսերի ու կենդանիների բազմազանության, դրանց առանձին տեսակների
պահպանության մեթոդներն ու միջոցառումները բազմազան են: Գիտնականները եկան
այն եզրակացության, որ այդ միջոցառումներին կազմակերպված բնույթ տալու և դրանց
արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է նախ և առաջ բացահայտել
այն բուսատեսակներն ու կենդանատեսկները, որոնք ոչնչացման վտանգի տակ են և
առաջին հերթին կազմակերպել դրանց պահպանությունը: Այդպես ծագեց «Կարմիր
գրքի» ստեղծման գաղափարը, որն այժմ իրագործվում է աշխարհի երկրների մեծ
մասում, ինչպես նաև միջազգային մասշտաբով:

«Կարմիր գիրքը» հազվադեպ և ոչնչացման վտանգի տակ գտնվող օրգանիզմների
համակարգված ցուցակն է:

Առաջին «Կարմիր գիրքը»` ստեղծված Բնության պահպանության միջազգային միության
/ԲՊՄՄ/ նախաձեռնությամբ անցյալ դարի 50-ական թվականներին, ընգրկում էր ամբողջ
մոլորակը: Դրան հաջորդեցին ազգային /մեկ պետություն/, ապա և տեղական
/պետության առանձին տարածքի/ «Կարմիր գրքերը»:

«Կարմիր գրքերը» տարբերվում են ոչ միայն իրենց տարածական ընդգրկմամբ, այլև
բովանդակությամբ: Կան բույսերի, կենդանիների և դրանց կարգաբանական խմբերի,
օրինակ` կաթնասունների, թռչունների, երկկենցաղների, սողունների առանձին
«Կարմիր գրքերը»:

Յուրաքանչյուր «Կարմիր գիրք» առանձնացնում ու խմբավորում է այն տեսակները,

   որոնք գտնվում են ոչնչացման վտանգի տակ
   որոնց քանակն արագորեն կրճատվում է


                                                                              6
 որոնք ընդհանրապես սակավաթիվ են, դրանց համար ներկայումս վտանգ կա,
    բայց ապագայում կարող են հայտնվել ոչնչացման եզրին
   որոնք մինչև վերջերս գտնվել են վտանգի տակ, բայց մի շարք միջոցառումների
    շնորհիվ այժմ վերականգնվում է դրանց քանակը

Ստեղծվում են նաև առանձին էկոհամակարգերին ու բուսական համակեցություններին
նվիրված գրքեր` «Կանաչ գրքեր»:

Ակնհայտ է, որ համամոլորակային հիմնախնդիրներից յուրաքանչյուրը, ունենալով
կոնկրետ բովանդակություն, միաժամանակ կապված է մնացած բոլորի հետ: Այսպես,
կենսաբազմազանության համամոլորակային հիմնախնդիրը, որպես էկոլոգիական
հիմնախնդրի բաղադրիչ, խիստ կապված է ժողովրդագրական, պարենային, թույլ
զարգացած երկրների հետամնացության վերացման և մյուս հիմնախնդիրների հետ:




                                                                            7
Կենսաբազմազանության պահպանման հիմնախնդրից բխեց «Կարմիր գրքի»
ուսումնասիորւթյան հարցը:




ԲՈՒՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ
ՈՒՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



 1   Գենոֆոնդի պահպանում
 2   Հատուկ պահպանվող տարածքների առանձնացում
 3   Բույսերի «Կարմիր գրքերի» ստեղծում
 4   Բույսերի կարանտինի կազմակերպում
 5   Անտառային տնտեսության կատարելագործում
 6   Արոտային տնտեսության գիտական կազմակերպում
 7   Անտառային հրդեհների դեմ պայքարի կազմակերպում




ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ
ՈՒՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



 1   Կենդանիների համար միջավայր ծառայող ջրային և բուսական ռեսուրսների
     պահպանում և վերականգնում
 2   Որսի /ժամկետների և քանակի/ կարգավորում
 3   Կենսատեխնիկական միջոցառումների կիրառում
 4   Կլիմայավարժեցում և վերաբնակեցում
 5   Ձկների ձվադրման վայրերի և միգրացիայի ուղիների պահպանում
 6   Արժեքավոր ձկնատեսակների թշնամիների մրցակիցների ոչնչացում
 7   Աքֆակուլտուրայի զարգացում
 8   Հատուկ պահպանվող տարածքների առանձնացում




                                                                        8
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                               ՕՐԵՆՔԸ

    ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
                               ՄԱՍԻՆ

http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2781

Մարդն է մեղավոր, որ գնալով ավելի շատ բույսեր ու
կենդանատեսակներ են գրանցվում Կարմիր գրքում
http://www.panarmenian.net/arm/society/news/61018/

Հայաստանի Կարմիր գիրքը հաստանում է, շուտով
կգրանցենք նաև հայ մարդու տեսակը. էկոլոգ
http://www.tert.am/am/news/2011/02/08/ecology/

Կենսաբազմազանության պահպանություն և համայնքային
զարգացում Հարավային Հայաստանում ծրագիր
http://armenia.panda.org/about_wwf/our_work/projects_armenia/southern_ar
menia_project/

Շիկահողի և Խոսրովի արգելոցներ
http://www.shikahogh.am/index_arm.html



                                                                           9
ԱՅՍ ՏԱՐՎԱ ՕԳՈՍՏՈՍ-ՍԵՊՏԵՄԲԵՐ
ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅՍՏԱՆՈՒՄ
ԿՀՐԱՏԱՐԱԿՎԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ԵՐԿՈՒ
ՀԱՏՈՐ ՀԱՅԵՐԵՆ ԵՎ ԱՆԳԼԵՐԵՆ
ԼԵԶՈՒՆԵՐՈՎ
                                10
2010-05-14 00:00

Բնապահպանության

նախարարություն

ՀՀ Բնապահպանության նախարարությունը ներկայացրեց նոր Կարմիր Գիրքը, որի մեջ
ներառվել է 452 տեսակ բարձրակարգ բույսեր` 40 տեսակ սնկեր, 153 տեսակ
ողնաշարավոր       և       155        անողնաշարավոր          կենդանիներ:

Ի տարբերություն 89-90թթ. հրատարակչությունների, նոր Կարմիր Գրքի մեջ սնկերը և
անողնաշարավորները ընդգրկլվել են առաջին անգամ: Հայաստանի ԿԳ ներառված
բույսերի և կենդանիների տեսակները ընտրված են ըստ Համաշխարհային Միության
բնության պահպանության կատեգորիաների` կրիտերիաների: Բոլոր տեսակները
ենթաբաժանվում են երեք կատեգորիայի /ըստ կրիտիկական վիճակի(CR),
անհետանցման վտանգի(EN) և խոցելիության (VU): Օրինակի համար (CR)
կատեգորիայի մեջ ներառված են 12 տեսակի կենդանի ` լեոպարդ, ազնիվ
եղջերու,հայկական մուֆլոն, 2 ենթատեսակի իշխան /գեղարքունիքի — ամառային
բախտակ/ , EN կատեգորիայի մեջ` 31 տեսակ, իսկ VU կատեգորիայում` 91:

Ինչ վերաբերվում է Հայաստանի տարածքից անհետացած տեսակներին, դա շերտավոր
հիենան է և մանուլը: Ֆլորայի և ֆաունայի հետազոտությունները անց են կացվել ՀՀ
Կառավարության երեք տարվա ծրագրի շրջանակներում /այդ նպատակներին
պետբյուջեից հատկացվել է 31մլն.դրամ/: Իրենց աջակցությունը գրքի հրատարակման
գործում ցուցաբերել են նաև IUCN, GTZ, WWF, UNDP, և Հայաստանի Ամերիկյան
Համալսարանը:



08.02.2011, 13:51

Aysor.am




                                                                         11
Լույս են տեսել

                                           Կարմիր գրքերը
Լույս են տեսել Հայաստանի կենդանիների և բույսերի Կարմիր գիքերը, որտեղ ներառվել
են 452 տեսակ բույսեր, 40 տեսակ սնկեր, 153` ողնաշարավոր և 155` անողնաշարավոր
կենդանիներ: Գրքերը լույս են տեսել 500 օրինակ տպաքանակով: Այսօր այս մասին
լրագրողներին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա
միջավայրի վարչության Կենսաբազմազանության բաժնի պետ Տատյանա Դանիելյանը և
հիշեցրեց, որ Հայաստանի վերջին Կարմիր գիրքը լույս էր տեսել 1980-ական
թվականների վերջերին:

Ըստ նրա` նոր Կարմիր գրքում կենդանատեսակների և բուսատեսակների թվաքանակը
աճել է, որը պայմանավորված է էկոհամակարգերի վրա մարդու ազդեցությամբ, ինչպես
նաև կենսաբազմազանության գնահատման նոր չափանիշների կիրառմամբ:

«Ուսումնասիրություններ են կատարվել հանրապետության ամբողջ տարածքում:
Գնահատվել է կենսաբազմազանության իրավիճակը»,- շեշտեց Տատյանա Դանիելյանը և
հավելեց` կենսաբազմազանության պահպանման համար անհրաժեշտ է, որ բոլորը հոգ
տանեն բնությանը և դրա համար պետք է մարդկանց մտածելակերպը փոխել:

Բանախոսը նշեց նաև, որ Կարմիր գրքի լույս ընծայման համար ծանր և երկարատև
ուսումնասիրություններ են կատարվել, որոնց համար 2007թ.-ին պետբյուջեից
տրամադրվել է 31 մլն դրամ:

Տ. Դանիելյանը տեղեկացրեց, որ Հայաստանի կենսաբազմազանության տեսակային
կազմում են` 3 500 բույսեր, 500 ողնաշարավոր և 17 հազարից ավելի անողնաշարավոր
կենդանիներ:




                                                                              12
vasilyoc




           13
14
15
16
17
Խոսրովի արգելոց




Շիկահողի արգելոց




Դիլիջանի ազգային պարկ




                        18
Էրեբունու արգելոց




               Սևան ազգային պարկ




ՄԱՅԻՍԻ 22-Ը` ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ




                                   19
ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

Ողնաշարավորների       ՀՀ-ում տարածված                  Գրանցված են
դասերը                տեսակների ընդհանուր     Հայաստանի         Միջազգային
                      թիվը                   Կարմիր գրքում     Կարմիր գրքում
                                            Տեսակ      %     Տեսակ       %
Կաթնասուններ                    83            18       23       1        1
Թռչուններ                      349            67       19       3        1
Սողուններ                       53            11       21       2        4
Երկկենցաղներ                     8             1       13       -        -
Ձկներ                           26             2        8       -        -




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ
ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ԲՈՒՍԱՏԵՍԱԿՆԵՐ
Մերկասերմերի տիպ

  1. Գիհի կազակական
  2. Կենի հատապտղային

Ծածկասերմերի տիպ

  1. Թխկի դուրեկան
  2. 2. Ձնծաղիկ ալպիական
  3. Ձնծաղիկ անդրկովկասյան
  4. Նարդես պարսկական
  5. Գելի բոխի
  6. Խնկեղեգ ճահճային
  7. Տերեփուկ հայկական
  8. Տերեփուկ Թախտաջյանի
  9. Ճուռակախոտ փռչոտ
  10. Իշամառոլ արարատյան
  11. Հուդայածառ Գրիֆիթի
  12. Մեխակ կուրի
  13. Մեխակ լիբանանյան
  14. Սպանախ քառառէջ
  15. Պատատուկ Կալվերտի
  16. Ձմերուկ վայրի
  17. Բոշխ բոհեմի

                                                                          20
18. Խուրմա Կովկասյան
  19. Իշակաթնուկ բրդակիր
  20. Իշակաթնուկ Գրոսհեյմի
  21. Գազ թավոտ
  22. Գազ տարօրինակ
  23. Գազ հացենատերև
  24. Սիսեռ անատոլիական
  25. Երեքնուկ Սեբաստիանի
  26. Կաղնի ծաղկաոտիկավոր
  27. Սրնգենի կովկասյան
  28. Թրաշուշան աղասեր
  29. Հիրիկ Գրոսհեյմի
  30. Մկնասոխ ատրոպատանյան
  31. Վարդակակաչ խճճված
  32. Վարդակակաչ վայրի
  33. Ջրահարս փոքրիկ
  34. Բորակաթուփ Շոբերի
  35. Այծակն հաստ
  36. Ցորեն արարատյան
  37. Ցորեն ուրարտու
  38. Գեղածնկիկ մատիտեղանման
  39. Նշենի նաիրյան
  40. Ձելկվա բոխատերև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ
ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ԿԵՆԴԱՆԻՆԱՏԵՍԱԿՆԵՐ
Կաթնասուններ

  1. Լայնականջ ոզնի
  2. Հարավային պայտաքիթ
  3. Մեհելիի պայտաքիթ
  4. Սովորական երկարաթև չղջիկ
  5. Կովկասյան մկնիկ
  6. Հարավային ավազամուկ
  7. Անդրկովկասյան գորշ արջ
  8. Հարավռուսական խայտաքիս
  9. Կովկասյան ջրասամույր
  10. Առաջավորասիական ընձառյուծ
  11. Մանուլ

                                           21
12. Բեզոարյան այծ
   13. Հայկական մուֆլոն

Թռչուններ

   14. Վարդագույն հավալուսն
   15. Գանգրափետուր հավալուսն
   16. Մեծ ձկնկուլ
   17. Մեծ սպիտակ տառեղ
   18. Սովորական ֆլամինգո
   19. Մոխրագույն բադ
   20. Տափաստանային մկնաբազե
   21. Եվրոպական տափաստանային արծիվ
   22. Հարավեվրոպական բերկրուտ
   23. Սև անգղ
   24. Կովկասյան սապսան
   25. Կովկասյան մայրեհավ
   26. Մոխրագույն կռունկ
   27. Հայկական արծաթափայլ որոր
   28. Եվրոպական սև ագռավ
   29. Սպիտակափոր սոխակ
   30. Ալպիական սերինոս
   31. Սովորական սերինոս
   32. Սովորական սպիտակապոչ արծիվ

Սողուններ

   33. Միջերկրածովային կրիա
   34. Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ
   35. Խայտաբղետ մողեսիկ
   36. Փոքրասիական մողես
   37. Անդրկովկասյան սահնօձ
   38. Կովկասյան կատվաօձ
   39. Հայկական իժ

Երկկենցաղներ

   40. Սիրիական սխտորագորտ

Ձկներ

   41. Իշխան
   42. Սևանի բեղլու

                                            22
Արգելոցը բնության փոքրիկ կղզի է, բնական լաբորատորիա:

           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ

         Անվանումը            Տարածքը      Բարձրությունը           Ինչ է պահպանվում
                                /հա/     ծովի մակարդակից
Արգելոցներ
  1. Խոսրովի                    2900         850-2315      Քսերոֆիլ ծառատեսակներ, թփեր,
                                                           վայրի պտղատուներ, գիհու
                                                           նոսրանտառներ իրենց ուրույն
                                                           ֆաունայով
  2. Շիկահողի                   10000        700-2500      Հիրկանյան քսերոֆիլ անտառներ,
                                                           մացառուտներ, սոսու պուրակներ
  3. Էրեբունու                   89          900-1100      Վայրի ցորեն
Արգելավայրեր
  1. «Սև լիճ»                    240           2666        Լճի ջրային ռեսուրսները և շրջակա
                                                           տարածքը
  2. Արջատխլենու պուրակ          40          1400-1600     Ռելիկտային արջատխլենու հսկա
                                                           ծառեր
  3. Ախնաբադի կենու              25          1200-1600     Կենու մոտ 5000 ծառ
  4. Բանքսի սոճուտ               4           1800-1900     Արժեքավոր բնափայտ ունեցող սոճու
                                                           տնկարկ
  5. Գյուլագարակի սոճուտ        2756         1400-1600     Սոճու ռելիկտային պուրակ
  6. Գիհու նոսրանտառ            3312         2000-2400     Արեգունու լեռնալանջերի գիհու
                                                           նոսրանտառ
  7. Սևանա լճի ջրերից           1800         1886-1916     Հողագրունտներ, անտառային
     ազատված հողագրունտներ                                 տնկարկներ
  8. Արագածի ալպյան              300         3100-3300     Ալպյան մարգագետիններ, «գորգեր»
  9. Գոռավանի ավազուտներ         200          850-900      Շարժվող ավազներ և դրանց հատուկ
                                                           բուսատեսակներ, կենդանատեսակներ
  10. Հերհերի                   6139         1400-2000     Գիհու նոսրանտառ, վայրի
                                                           պտղատուներ, գեղատեսիլ վայրեր
  11. Ջերմուկի                  3856         1700-2200     Կաղնի, վայրի պտղատուներ, վայրի
                                                           աշորա, Սոսնովսկու սողացող վարդե-
                                                           նի, արջ, հովազ, կաքավներ, վայրի
                                                           հավեր, գեղատեսիլ բնապատկերներ,
                                                           մինչև 80◦ տաքության հանքաջրեր
  12. Սոսու պուրակ               60          800-1000      Սոսու հսկա ծառատեսակներ
  13. Մրտավարդենիներ            2000         1900-2000     Ռելիկտային կովկասյան մրտավարդի
                                                           /ռոդոդենդրոն/ թփուտներ
  14. Մարգահովտի                5000         2100-2800     Կովկասյան մրտավարդի թփուտներ
  15. Գանձաքարի                 6800         900-2100      Արջատխլենու և կենու անտառ
  16. Արզական-Մեղրաձորի         14500        1600-2100     ՀՀ անտառային բնորոշ լանդշաֆտներ և

                                                                                       23
«Կարմիր գրքի» մեջ մտցված
                                                     կենդանատեսակներ
   17. Իջևանի                   7800     800-2100    Նույնը
   18. Գետիկի                   6000     1500-2100   Նույնը
   19. Եղեգնաձորի               4200     1200-2800   Անտառ և հազվագյուտ կենդանատե-
                                                     սակներ
   20.   Գորիսի                 1900     1400-2800   Անտառ և բնորոշ կենդանատեսակներ
   21.   Բոխաքարի               2728     1400-2100   Անտառ և բնորոշ կենդանատեսակներ
   22.   Որդան կարմիր           200       900-950    Որդան կարմիր /ներկատու միջատ/
   23.   Հանքավանի ջրաբանական   9350     2000-2800   Մարմարիկ գետի ավազանի վերին
                                                     գոտու ջրային ռեսուրսները
Ազգային պարկ
   1. «Դիլիջան»                 2400     1110-2800   Կուսական լայնատերև անտառներ,
                                                     էնդեմիկներ, ռելիկտային տեսակներ,
                                                     կենդանական աշխարհ, գեղատեսիլ
                                                     վայրեր
   2. «Սևան»                    170000   1898-1950   Լճի ջրային ռեսուրսները և շրջակա
                                                     հողատարածքը




                                                                                  24
Ազգային պարկը այգի է, ուր բնության պահպանությունը համատեղվում է բնակչության
տուրիզմի ու հանգստի կազմակերպման հետ:

Արգելավայրերը ստեղծվում են որսի կենդանիների պահպանման, բազմացման,
թվաքանակը կարգավորելու և որսը կազմակերպելու նպատակով:




                                                                          25
ԵՍ ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՆԵԼ

   ՃԱՆԱՉԵԼ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ
   ՍԻՐԵԼ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ
   ՍՈՎՈՐԵԼ
   ՍՈՎՈՐԵՑՆԵԼ
   ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ ԲՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
   ԱՆԲԱՐԵԿԻՐԹ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՑՈՒՑԱԲԵՐՈՂԻՆ`
   ՓՈՔՐ ԹԵ ՄԵԾ. «ԻՆՉՈՒ ՍՊԱՆԵՑԻՐ ԱՅԴ ԹԻԹԵՌԻՆ…»:


                                                 26
Օգտագործած գրականության ցանկը

           Մարուխյան, Հովսեփյան- «Էկոլոգիա»
           «Հայաստան ծառատունկ ծրագիր» հիմնադրամ-«Միտք
           սերմանի’ր, ծառ տնկի’ր»
           Մ. Դավթյան-«Շրջակա միջավայր և բնապահպանություն»
           Մարգարյան, Օհանյան-Աշխարհագրություն 7
           Խոյեցյան, Մկրտչյան-Հայաստանի աշխարհագրություն 9
           Գասպարյան, Մկրտչյան, Վալեսյան-Բնօգտագործում և
           բնապահպանությւոն 9



Ինտերնետային հասցեները

http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2781

http://www.panarmenian.net/arm/society/news/61018/

http://www.tert.am/am/news/2011/02/08/ecology/

http://armenia.panda.org/about_wwf/our_work/projects_armenia/southern_armen
ia_project/

http://www.shikahogh.am/index_arm.html




                                                                         27

More Related Content

What's hot

թունավոր նյութեր
թունավոր նյութերթունավոր նյութեր
թունավոր նյութեր
Arthur Mkrtchyan
 
բակտերիաներ
բակտերիաներբակտերիաներ
բակտերիաներ
poghosya
 
բնական ընտրություն
բնական ընտրությունբնական ընտրություն
բնական ընտրություն
susannachalikyan
 
Ուսումնական նախագիծ կենսաբանությունից «Կենդանաբանական այգի» թեմայով:
Ուսումնական նախագիծ կենսաբանությունից «Կենդանաբանական այգի» թեմայով:Ուսումնական նախագիծ կենսաբանությունից «Կենդանաբանական այգի» թեմայով:
Ուսումնական նախագիծ կենսաբանությունից «Կենդանաբանական այգի» թեմայով:
Երևանի N198 ավագ դպրոց
 
Բակտերիաներ
Բակտերիաներ Բակտերիաներ
Բակտերիաներ
annamari82
 

What's hot (19)

Kh.artur
Kh.arturKh.artur
Kh.artur
 
Ec
EcEc
Ec
 
սնկեր
սնկերսնկեր
սնկեր
 
Bakteria
BakteriaBakteria
Bakteria
 
թունավոր նյութեր
թունավոր նյութերթունավոր նյութեր
թունավոր նյութեր
 
բակտերիաներ
բակտերիաներբակտերիաներ
բակտերիաներ
 
Kensolort
KensolortKensolort
Kensolort
 
Սելեկցիա
ՍելեկցիաՍելեկցիա
Սելեկցիա
 
Kensolort
KensolortKensolort
Kensolort
 
Բակտերիաներ
ԲակտերիաներԲակտերիաներ
Բակտերիաներ
 
Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա
Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրաԿյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա
Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա
 
բնություն
բնությունբնություն
բնություն
 
kensԿենսոլորտտ
kensԿենսոլորտտkensԿենսոլորտտ
kensԿենսոլորտտ
 
կենսոլորտ
կենսոլորտկենսոլորտ
կենսոլորտ
 
բակտերիաներ
բակտերիաներբակտերիաներ
բակտերիաներ
 
բնական ընտրություն
բնական ընտրությունբնական ընտրություն
բնական ընտրություն
 
Ուսումնական նախագիծ կենսաբանությունից «Կենդանաբանական այգի» թեմայով:
Ուսումնական նախագիծ կենսաբանությունից «Կենդանաբանական այգի» թեմայով:Ուսումնական նախագիծ կենսաբանությունից «Կենդանաբանական այգի» թեմայով:
Ուսումնական նախագիծ կենսաբանությունից «Կենդանաբանական այգի» թեմայով:
 
Բակտերիաներ
Բակտերիաներ Բակտերիաներ
Բակտերիաներ
 
հհ կարմիր գիրքը
հհ կարմիր գիրքըհհ կարմիր գիրքը
հհ կարմիր գիրքը
 

Viewers also liked

թռչունների հանրագիտարան
թռչունների   հանրագիտարանթռչունների   հանրագիտարան
թռչունների հանրագիտարան
Hasmik Ghazaryan
 
Premium Medical īpašais piedāvājums 2012.gada martā
Premium Medical īpašais piedāvājums 2012.gada martāPremium Medical īpašais piedāvājums 2012.gada martā
Premium Medical īpašais piedāvājums 2012.gada martā
PremiumMedical
 
Slaidi premium medical_ru_aprilis
Slaidi premium medical_ru_aprilisSlaidi premium medical_ru_aprilis
Slaidi premium medical_ru_aprilis
PremiumMedical
 
Delitti esemplari 11_05_2013_pro
Delitti esemplari 11_05_2013_proDelitti esemplari 11_05_2013_pro
Delitti esemplari 11_05_2013_pro
Patrizia Ercole
 
Bienvenue a la filiale des usa
Bienvenue a la filiale des usaBienvenue a la filiale des usa
Bienvenue a la filiale des usa
ourbothy
 
Gazetka 2 2014 15
Gazetka 2 2014 15Gazetka 2 2014 15
Gazetka 2 2014 15
themewaif
 
ճառագայթում
ճառագայթումճառագայթում
ճառագայթում
67gayane
 
Premium medical piedāvājums 2013. gada februārī
Premium medical piedāvājums 2013. gada februārīPremium medical piedāvājums 2013. gada februārī
Premium medical piedāvājums 2013. gada februārī
PremiumMedical
 

Viewers also liked (20)

Բեզուարյան Այծ
Բեզուարյան ԱյծԲեզուարյան Այծ
Բեզուարյան Այծ
 
կենսոլորտ
կենսոլորտկենսոլորտ
կենսոլորտ
 
եղնիկի մասին
եղնիկի մասինեղնիկի մասին
եղնիկի մասին
 
Թռչուններ
ԹռչուններԹռչուններ
Թռչուններ
 
թռչունների հանրագիտարան
թռչունների   հանրագիտարանթռչունների   հանրագիտարան
թռչունների հանրագիտարան
 
Klīnikas premium medical īpašais piedāvājums 2013. gada aprīlī
Klīnikas premium medical īpašais piedāvājums 2013. gada aprīlīKlīnikas premium medical īpašais piedāvājums 2013. gada aprīlī
Klīnikas premium medical īpašais piedāvājums 2013. gada aprīlī
 
Premium Medical īpašais piedāvājums 2012.gada martā
Premium Medical īpašais piedāvājums 2012.gada martāPremium Medical īpašais piedāvājums 2012.gada martā
Premium Medical īpašais piedāvājums 2012.gada martā
 
ELLWANGER & GEIGER: INDUSTRIAL AND LOGISTICS PROPERTY STUTTGART REGION 2013
ELLWANGER & GEIGER: INDUSTRIAL AND LOGISTICS PROPERTY STUTTGART REGION 2013ELLWANGER & GEIGER: INDUSTRIAL AND LOGISTICS PROPERTY STUTTGART REGION 2013
ELLWANGER & GEIGER: INDUSTRIAL AND LOGISTICS PROPERTY STUTTGART REGION 2013
 
Taneszközök története
Taneszközök történeteTaneszközök története
Taneszközök története
 
Slaidi premium medical_ru_aprilis
Slaidi premium medical_ru_aprilisSlaidi premium medical_ru_aprilis
Slaidi premium medical_ru_aprilis
 
Wislava 2013 web
Wislava 2013 webWislava 2013 web
Wislava 2013 web
 
Predlozhenije 06.2011
Predlozhenije 06.2011Predlozhenije 06.2011
Predlozhenije 06.2011
 
Gallery
GalleryGallery
Gallery
 
Delitti esemplari 11_05_2013_pro
Delitti esemplari 11_05_2013_proDelitti esemplari 11_05_2013_pro
Delitti esemplari 11_05_2013_pro
 
Bienvenue a la filiale des usa
Bienvenue a la filiale des usaBienvenue a la filiale des usa
Bienvenue a la filiale des usa
 
Gallery
Gallery Gallery
Gallery
 
ELLWANGER & GEIGER: THE STUTTGART OFFICE MARKET 2012/2013
ELLWANGER & GEIGER: THE STUTTGART OFFICE MARKET 2012/2013ELLWANGER & GEIGER: THE STUTTGART OFFICE MARKET 2012/2013
ELLWANGER & GEIGER: THE STUTTGART OFFICE MARKET 2012/2013
 
Gazetka 2 2014 15
Gazetka 2 2014 15Gazetka 2 2014 15
Gazetka 2 2014 15
 
ճառագայթում
ճառագայթումճառագայթում
ճառագայթում
 
Premium medical piedāvājums 2013. gada februārī
Premium medical piedāvājums 2013. gada februārīPremium medical piedāvājums 2013. gada februārī
Premium medical piedāvājums 2013. gada februārī
 

Similar to Ven kensabazmazanutyun

Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներԿենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Susanna Gevorgyan
 
Կենսոլորտ
ԿենսոլորտԿենսոլորտ
Կենսոլորտ
Annagspoyan
 
11-5 դաս.
11-5  դաս.11-5  դաս.
11-5 դաս.
Sona8
 

Similar to Ven kensabazmazanutyun (20)

Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներԿենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
 
Կենսոլորտ
ԿենսոլորտԿենսոլորտ
Կենսոլորտ
 
New microsoft power point presentation (2)
New microsoft power point presentation (2)New microsoft power point presentation (2)
New microsoft power point presentation (2)
 
էվոլուցիա
էվոլուցիաէվոլուցիա
էվոլուցիա
 
ձիաձետեր
ձիաձետերձիաձետեր
ձիաձետեր
 
էվոլուցիա
էվոլուցիաէվոլուցիա
էվոլուցիա
 
11-5 դաս.
11-5  դաս.11-5  դաս.
11-5 դաս.
 
Կենսոլորտ
ԿենսոլորտԿենսոլորտ
Կենսոլորտ
 
Ով ենք մենք?
Ով ենք մենք?Ով ենք մենք?
Ով ենք մենք?
 
Ով ենք մենք
Ով ենք մենքՈվ ենք մենք
Ով ենք մենք
 
Բնական համակեցությունների մասին տեղեկություն
Բնական համակեցությունների մասին տեղեկությունԲնական համակեցությունների մասին տեղեկություն
Բնական համակեցությունների մասին տեղեկություն
 
բոլոր բջջի կառուցվածքը (1)
բոլոր բջջի կառուցվածքը (1)բոլոր բջջի կառուցվածքը (1)
բոլոր բջջի կառուցվածքը (1)
 
Կենդանի օրգանիզմների փոխադարձ կապը
Կենդանի օրգանիզմների փոխադարձ կապըԿենդանի օրգանիզմների փոխադարձ կապը
Կենդանի օրգանիզմների փոխադարձ կապը
 
ջուր
ջուրջուր
ջուր
 
Ջրիմուռներ
 Ջրիմուռներ Ջրիմուռներ
Ջրիմուռներ
 
Խաղողի խխունջ
Խաղողի խխունջԽաղողի խխունջ
Խաղողի խխունջ
 
Խաղողի խխունջ
Խաղողի խխունջԽաղողի խխունջ
Խաղողի խխունջ
 
բակտերիաների կառուցվածքը
բակտերիաների կառուցվածքըբակտերիաների կառուցվածքը
բակտերիաների կառուցվածքը
 
կենսոլորտ
կենսոլորտկենսոլորտ
կենսոլորտ
 
Էկոլոգիա
ԷկոլոգիաԷկոլոգիա
Էկոլոգիա
 

More from 67gayane

Ձմեռային ճամբարի հաշվետվություն 2015
Ձմեռային ճամբարի հաշվետվություն 2015Ձմեռային ճամբարի հաշվետվություն 2015
Ձմեռային ճամբարի հաշվետվություն 2015
67gayane
 
Dzmerayin chambar 2015-gexarvest
Dzmerayin chambar 2015-gexarvestDzmerayin chambar 2015-gexarvest
Dzmerayin chambar 2015-gexarvest
67gayane
 
Indz hamar du shox
Indz hamar du shoxIndz hamar du shox
Indz hamar du shox
67gayane
 
Hay vracakan kamurjner 2014
Hay vracakan kamurjner 2014Hay vracakan kamurjner 2014
Hay vracakan kamurjner 2014
67gayane
 
hay-vracakan kamurjner-20.10.13-26.10.13
hay-vracakan kamurjner-20.10.13-26.10.13hay-vracakan kamurjner-20.10.13-26.10.13
hay-vracakan kamurjner-20.10.13-26.10.13
67gayane
 
Chambar hashv.
Chambar hashv.Chambar hashv.
Chambar hashv.
67gayane
 
Tarekan hashvetvutyun
Tarekan hashvetvutyunTarekan hashvetvutyun
Tarekan hashvetvutyun
67gayane
 
Arthur.Erkrasharj
Arthur.ErkrasharjArthur.Erkrasharj
Arthur.Erkrasharj
67gayane
 
Aroxj snund, aroxj serund
Aroxj snund, aroxj serundAroxj snund, aroxj serund
Aroxj snund, aroxj serund
67gayane
 
Gavar tiv 5 dproc
Gavar tiv 5 dprocGavar tiv 5 dproc
Gavar tiv 5 dproc
67gayane
 
սննդային թունավորումներ
սննդային թունավորումներսննդային թունավորումներ
սննդային թունավորումներ
67gayane
 
սևանա լճի մերձակայքում աղբը լուրջ հիմնախնդիր
սևանա  լճի  մերձակայքում աղբը լուրջ  հիմնախնդիրսևանա  լճի  մերձակայքում աղբը լուրջ  հիմնախնդիր
սևանա լճի մերձակայքում աղբը լուրջ հիմնախնդիր
67gayane
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentation
67gayane
 
կանաչ ապագա ճառագայթում
կանաչ ապագա  ճառագայթումկանաչ ապագա  ճառագայթում
կանաչ ապագա ճառագայթում
67gayane
 
կանաչ ապագա աղբի հիմնախնդիր
կանաչ ապագա   աղբի հիմնախնդիրկանաչ ապագա   աղբի հիմնախնդիր
կանաչ ապագա աղբի հիմնախնդիր
67gayane
 
Mutacia arman
Mutacia armanMutacia arman
Mutacia arman
67gayane
 
Jaragaytum
JaragaytumJaragaytum
Jaragaytum
67gayane
 
էկոսմայլ ճառագայթում
էկոսմայլ  ճառագայթումէկոսմայլ  ճառագայթում
էկոսմայլ ճառագայթում
67gayane
 
էկոսմայլ աղմուկ
էկոսմայլ  աղմուկէկոսմայլ  աղմուկ
էկոսմայլ աղմուկ
67gayane
 

More from 67gayane (20)

Ձմեռային ճամբարի հաշվետվություն 2015
Ձմեռային ճամբարի հաշվետվություն 2015Ձմեռային ճամբարի հաշվետվություն 2015
Ձմեռային ճամբարի հաշվետվություն 2015
 
Dzmerayin chambar 2015-gexarvest
Dzmerayin chambar 2015-gexarvestDzmerayin chambar 2015-gexarvest
Dzmerayin chambar 2015-gexarvest
 
Indz hamar du shox
Indz hamar du shoxIndz hamar du shox
Indz hamar du shox
 
Hay vracakan kamurjner 2014
Hay vracakan kamurjner 2014Hay vracakan kamurjner 2014
Hay vracakan kamurjner 2014
 
hay-vracakan kamurjner-20.10.13-26.10.13
hay-vracakan kamurjner-20.10.13-26.10.13hay-vracakan kamurjner-20.10.13-26.10.13
hay-vracakan kamurjner-20.10.13-26.10.13
 
Chambar hashv.
Chambar hashv.Chambar hashv.
Chambar hashv.
 
Tarekan hashvetvutyun
Tarekan hashvetvutyunTarekan hashvetvutyun
Tarekan hashvetvutyun
 
Arthur.Erkrasharj
Arthur.ErkrasharjArthur.Erkrasharj
Arthur.Erkrasharj
 
Tmramijoc
TmramijocTmramijoc
Tmramijoc
 
Aroxj snund, aroxj serund
Aroxj snund, aroxj serundAroxj snund, aroxj serund
Aroxj snund, aroxj serund
 
Gavar tiv 5 dproc
Gavar tiv 5 dprocGavar tiv 5 dproc
Gavar tiv 5 dproc
 
սննդային թունավորումներ
սննդային թունավորումներսննդային թունավորումներ
սննդային թունավորումներ
 
սևանա լճի մերձակայքում աղբը լուրջ հիմնախնդիր
սևանա  լճի  մերձակայքում աղբը լուրջ  հիմնախնդիրսևանա  լճի  մերձակայքում աղբը լուրջ  հիմնախնդիր
սևանա լճի մերձակայքում աղբը լուրջ հիմնախնդիր
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentation
 
կանաչ ապագա ճառագայթում
կանաչ ապագա  ճառագայթումկանաչ ապագա  ճառագայթում
կանաչ ապագա ճառագայթում
 
կանաչ ապագա աղբի հիմնախնդիր
կանաչ ապագա   աղբի հիմնախնդիրկանաչ ապագա   աղբի հիմնախնդիր
կանաչ ապագա աղբի հիմնախնդիր
 
Mutacia arman
Mutacia armanMutacia arman
Mutacia arman
 
Jaragaytum
JaragaytumJaragaytum
Jaragaytum
 
էկոսմայլ ճառագայթում
էկոսմայլ  ճառագայթումէկոսմայլ  ճառագայթում
էկոսմայլ ճառագայթում
 
էկոսմայլ աղմուկ
էկոսմայլ  աղմուկէկոսմայլ  աղմուկ
էկոսմայլ աղմուկ
 

Ven kensabazmazanutyun

  • 1. Համամոլորակային հիմնախնդիրներ. Էությունը, կապը միմյանց հետ, դրանցից մեկի մեկնաբանումը Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիր 1. Ի՞նչ է համամոլորակային հիմնախնդիրը Էկոլոգիական հիմնախնդիրները ըստ իրենց ընդգրկման, բաժանվում են 3 խմբի` - տեղային - տարածաշրջանային - համամոլորակային Համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրները վերաբերում են մոլորակի կենսաապահովման համակարգերին` կենսոլորտին, մթնոլորտին, ջրոլորտին, քարոլորտին, դրանց պահպանմանը և արդյունավետ օգտագործմանը: Համամոլորակային /գլոբալ/ հիմնախնդիրները մարդկանց ներկայի ու ապագայի համար սպառնալիք ստեղծող խնդիրներ են: Դրանց լուծումը հնարավոր է միայն բոլոր պետութունների ու ժողովուրդների համատեղ ջանքների ու գործողությունների շնորհիվ: Օրինակ` 1 երկրում օդային ավազանի մաքրության պահպանումը չի հանգեցնի ամբողջ մոլորակի օդային ավազանի մաքրության էական բարելավման: 2. Համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրներ են -ժողովրդագրական համամոլորակային հիմնախնդիր -պարենային համամոլորակային հիմնախնդիր -հանքային հումքի և վառելիքաէներգետիկ ռեսուրսների համամոլորակային հիմնախնդիր -կլիմայի տաքացման համամոլորակային հիմնախնդիր -քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիր -կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիր -անապատացման համամոլորակային հիմնախնդիր -համաշխարհային օվկիանոսի օգտագործման համամոլորակային հիմնախնդիր - մթնոլորտի պահպանության հիմնախնդիր - անտառների պահպանության հիմնախնդիր - հողերի պահպանության հիմնախնդիր - շրջակա միջավայրում աղտոտող նյութերի կուտակման հիմնախնդիր 3. Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիր Կենսաբազմազանությունը կամ գենետիկական բազմազանությունը տեսակների` կենդանի օրգանիզմների և էկոհամակարգերի բազմազանությունն է: 1
  • 2. Բնության մեջ ամեն ինչ ներդաշնակ է և կատարյալ:Այս կատարելության մեջ կա մի կարևոր հատկանիշ. յուրաքանչյուր բույս, յուրաքանչյուր կենդանի, անկենդան աշխարհի ցանկացած նյութ և ապար իրենց տեղն ունեն բնության մեջ:Այդ տեղը ոչ թե պարզապես մաթեմատիկական կոորդինատներով նշվող հասցե է, այլ որոշակի դեր, որոշակի գործառույթ, որն ունի այդ սուբյետը էկոլոգիական համակարգում /Էկոլոգիական խորշ/: Բայց բնությունը խիստ հաշվենկատ է. Հաճախ յուրաքանչյուր «խորշում» կարող են «ապրել» ոչ թե 1, այլ միքանի կենդանի տեսակներ, որոնք անհրաժեշտության դեպքում փոխարինում են միմյանց: Ըստ գիտնականների` երկրագնդի վրա կենսատեսակների թիվը 5-ից 30մլն է: Այս թվի անորոշության պատճառն այն է, որ ներկայումս ստորակարգ բույսերի և անողնաշարավոր կենդանիների թիվը ճշտված չէ: Ուստի հաճախ ընդունվում է, որ կենսատեսակների թիվը երկրագնդի վրա 10մլն է: Որոշ կենսատեսակներ ժամանակի ընթացքում ոչնչանում են, մյուսները` առաջանում, բայց այդ գործընթացը շատ դանդաղ է ընթանում: Երկրի վրա կենսատեսակներն ապրում են համակեցության մեջ, որը գտնվում է դինամիկ հավասարակշռության մեջ: Համակեցության մեջ յուրաքանչյուր կենդանի տեսակ ունի իր կենսաբանական խորշը, իր բնորոշ ֆունկցիան: Բայց բավական է, որ որևէ տարածքում հայտնվի մարդը` իր շահերով, իր նպատակներով ու խնդիրներով, և ամեն ինչ կարող է խախտվել: Առաջին մարդիկ երկրագնդի վրա հայտնվել են մոտ 1 մլն տարի առաջ, երբ մեր մոլորակը 4,6 մլրդ տարեկան էր: Մեր նախնիները, որոնք զբաղվում էին որսով և պտուղներ հավաքելով, արդեն այդ ժամանակ իրենց ապրելավայրերում սպանում էին խոշոր կենդանիներ և թռչուններ, որոնք նրանց համար սնունդ էին դառնում: Սակայն այս գործընթացը չէր կարող ազդեցություն գործել համամոլորակային շրջակա միջավայրի վրա, քանի որ մարդիկ  գործում էին հիմնականում իրենց մկանների ուժով  շատ չէին  որևէ վայրում որսի կենդանիներին ոչնչացնելուց հետո տեղափոխվում էին այլ վայր Ուստի բնության հավասարակշռությունն արագորեն վերականգնվում էր: Գյուղատնտեսությունը միաժամանակ սկզբնավորվեց արևելյան Ասիայում, հյուսիսարևելյան Աֆրիկայում, միջերկրածովյան ավազանում, Մեքսիկայում, Պերուում 8-11 հազար տարի առաջ: Այդ շրջանում մարդը մեծ արագությամբ սկսեց խախտել կենսատեսակների բնական հավասարակշռությունը` հօգուտ այն կենդանիների և բույսերի տեսակների, որոնց նա ընտելացրել և մշակում էր: Կենսաբազմազանության 2
  • 3. նվազման հիմնական պատճառներից մեկը երկրի բնակչության աճն է: Գյուղատնտեսության սկզբնավորման վաղ շրջանում երկրի բնակչությունը կազմում էր հազիվ 5մլն մարդ: Բնակչության թվաքանակն անընդհատ աճել է և այդ աճը դարձել սրընթաց: 1830թ.-1մլրդ 100 տարի անց` 1930թ.-2մլրդ 30 տարի անց` 1960թ.-3մլրդ 15 տարի անց` 1975թ.-4մլրդ 12 տարի անց` 1987թ.-5մլրդ 12 տարի անց` 1999թ.-6մլրդ Այժմ Երկրի բնակչությունը 7 մլրդ է: Էկոհամակարգերի, իհարկե նաև երկրագնդի ամենախոշոր էկոհամակարգի` կենսոլորտի ինքնակարգավորումը և ինքնավերականգնումը տեղի է ունենում դրա բաղադրիչների միջև առկա փոխադարձ կապերի շնորհիվ: Իսկ այդ կապերն այնքան զարգացած են ու կատարյալ, ինչքան բազմազան են էկոհամակարգի կենսաբանական բաղադրիչները`բուսական և կենդանական աշխարհը: Էկոհամակարգում ամեն մի բուսատեսակ ու կենդանատեսակ ունի իր որոշակի դերը և մյուս բուսատեսակների և կենդանատեսակների, ինչպես նաև բնակատեղի հետ, գտնվում է կայուն և օրինաչափ կապերի մեջ: 3
  • 4. Այս կապերի շնորհիվ է, որ պահպանվում է կենսոլորտի և ավելի փոքր էկոհամակարգերի գոյությունը, դրանց էկոլոգիական հավասարակշռությունը, և պահպանվում է կյանքը մեր մոլորակի վրա: Դեոևս անցյալ դարում անգլիացի հռչակավոր բնախույզ Չարլզ Դարվինը ուսումնասիրել և նկարագրել է այդպիսի կապի օրինակ, որը դարձել է դասական: Հայտնի է, որ Անգլիայում լայն տարածում ունի մարգագետնային կարմիր երեքնուկը, որը լավագույն անասնակերն է: Դրա վրա է հիմնվում անասնապահությունը, որը Անգլիայի տնտեսության զարգացած ժյուղերից է:Չ. Դարվինը բացահայտեց, որ կարմիր երեքնուկի խողովակաձև ծաղիկները փոշոտվում են միայն կրետ կոչվող միջատների միջոցով, որոնք ունեն երկար կնճիթ և թափանցում են ծաղկի մեջ: Եզրակացությունը որոշակի էր. Անգլիայում կարմիր երեքնուկի լայն տարածումը պայմանավորված էր կրետների առատությամբ: Ուշադրություն էր գրավում մի փաստ ևս. Կրետների բներն ավելի հաժախ հանդիպում են բնակավայրերի շրջակայքում: Այստեղ դրանք պաշտպանված են դաշտամկներից, որոնք սնվում են կրետների թրթուրներով ու հարսնյակներով: Բնակավայրերի մոտ դաշտամկները քիչ են, որովհետև շատ են կատուները, որոնք ոչնչացնում են դաշտամկներին: Հետագայում կեսլուրջ-կեսկատակ ապացուցում էին, որ Մեծ Բրիտանիան հզոր ծովային տերություն լինելու համար պարտական է կատուներին... Պատճառահետևանքային կապերի շղթան ստանում էր հետևյալ տեսքը. կատուները պաշտպանում են կրետներին դաշտամկներից, կրետները նպաստում են երեքնուկի տարածմանը, երեքնուկը խոշոր եղջերավոր անասունների հիմնական կերն է, տավարի միսը ծովայինների հիմնական սննդամթերքն է, առանց որի չի կարելի հզոր նավատորմ ունենալ, հզոր նավատորմը ծովային տերության ուժի և հարստության գրավականն է: Բնության մեջ այդ տիպի կապերն անհամար են: Ամբողջ կենսոլորտն իրենից ներկայացնում է այդպիսի կապերի մի չափազանց բարդ ցանց, որտեղ ամեն մի բուսատեսակ ու կենդանատեսակ կատարում է իր յուրահատուկ ֆունկցիան: Գիտնականները, հաշվի առնելով ընդհանուր սննդառության շղթայում ունեցած մասնակցությունը, կենդանի օրգանիզմները բաժանում են 3 խոշոր խմբերի` պրոդուցենտների, կոնսումենտների և ռեդուցենտների: Պրոդուցենտները/արտադրողները/ կանաչ բույսերն ու այլ ինքնասուն օրգանիզմներն են, որոնք, բնությունից վերցնելով անօրգանական նյութերը`ջուրը, դրա պարունակած հանքային աղերը և ածխաթթու գազը, արեգակնային էներգիայի շնորհիվ սինթեզում են օրգանական նյութեր` ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ: Դա լուսասինթեզն է, որը սննդառության բարդ շղթայի 1-ին օղակն է: 4
  • 5. Կոնսումենտները/սպառողները/ շղթայի 2-րդ օղակն են` այն բոլոր այլասուն օրգանիզմները, որոնք սնվում են պրոդուցենտների սինթեզած օրգանական նյութերով:Կոնսումենտներ են բոլոր կենդանիները, մանրէների մի մասը և մակաբույծ ու միջատակեր բույսերը: Ռեդուցենտները/քայքայողները/ այն օրգանիզմներն են /գլխավորապես բակտերիաներն ու սնկերը/, որոնք քայքայում են օրգանական մնացորդները, սնվում դրանցով և օրգանական նյութերը վերափոխում անօրգանականի. կատարվում է օրգանական նյութերի հանքայնացում: Ռեդուցենտների արտադրած անօրգանական նյութերն էլ սնունդ են ծառայում պրոդուցենտների համար. Սննդառության ընդհանուր շղթան փակվում է: Պրոդուցենտ-կոնսումենտ-ռեդուցենտ շղթայի միջոցով տեղի է ունենում նյութի ու էներգիայի կենսաբանական շրջապտույտը կենսոլորտում և մյուս բոլոր ավելի փոքր չափերի ու մակարդակների էկոհամակարգերում: Պրոդուցենտ-կոնսումենտ-ռեդուցենտ շղթային մասնակցում են կենդանի օրգանիզմների անխտիր բոլոր տեսակները: Իսկ այդ տեսակների թիվը շատ մեծ է. Ռեդուցենտ տեսակների թիվը հասնում է------------ 75 հազարի, Կոնսումենտ տեսակների թիվը---------------------------1,5-4,5 միլիոնի, Պրոդուցենտ տեսակների թիվը---------------------------350 հազարի Օրգանիզմների ամեն մի տեսակ բնության մեջ գրավում է իր սեփական տեղը, միջավայրը, կատարում է յուրահատուկ գործունեություն, այսինքն` նրա էկոլոգիական խորշը երբեք դատարկ մնալ չի կարող: Հակառակ դեպքում կընդատվի էկոհամակարգի բնականոն զարգացումը, կխախտվի հավասարակշռությունը: Բուսական ու կենդանական աշխարհի բազմազանության պահպանությունը բացառիկ կարևորություն ունի մի այլ առումով ևս.դա բուսական ու կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանումն է… Բնապահպանության բնագավառում գենոֆոնդ ասելով հասկանում են բոլոր տեսակի կենդանի օրգանիզմների ամբողջությունը իրենց ժառանգական հատկանիշներով հանդերձ` ինչպես արդեն բացահայտված, այնպես էլ դեռևս չբացահայտված: Կենդանի օրգանիզմների ամեն մի տեսակ, ունենալով իր սեփական էկոլոգիական խորշը, ունի նաև իր ժառանգական հատկանիշները: 5
  • 6. Բույսերի ու կենդանիների մեծ մասի հատկանիշները դեռևս բացահայտված չեն, մարդն առ այսօր սովորել է օգտագործել բույսերի ու կենդանիների մի չնչին մասը միայն:Մինչդեռ համաշխարհային ֆլորայի ու գենոֆոնդը դեռևս չբացահայտված անսպառ շտեմարան է նաև մշակաբույսերի և ընտանի ու արդյունագործական կենդանիների նոր օգտակար տեսակների խաչաձևելու համար: Այդ ամենով հանդերձ, բնության վրա մարդու ներգործության պատճառով ոչնչացվել կամ ոչնչացման վտանգի տակ են գտնվում ոչ միայն բույսերի ու կենդանիների բազմաթիվ տեսակներ, այլև ամբողջ էկոհամակարգեր: Բնապահպանական միջազգային կազմակերպությունների և ամերիկյան գիտնականների գնահատմամբ վերջին 400 տարում Երկրի երեսից անհետացել են բարձրակարգ բույսերի 384 /0.15%/, ձկների 23 /0.12%/, սողունների 28 /0.35%/, թռչունների 130 /1.43%/ և կաթնասունների 83 /1.99%/ տեսակ: Ոչնչացման եզրին գտնվողները շատ ավելին են: Բույսերի ու կենդանիների բազմազանության, դրանց առանձին տեսակների պահպանության մեթոդներն ու միջոցառումները բազմազան են: Գիտնականները եկան այն եզրակացության, որ այդ միջոցառումներին կազմակերպված բնույթ տալու և դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է նախ և առաջ բացահայտել այն բուսատեսակներն ու կենդանատեսկները, որոնք ոչնչացման վտանգի տակ են և առաջին հերթին կազմակերպել դրանց պահպանությունը: Այդպես ծագեց «Կարմիր գրքի» ստեղծման գաղափարը, որն այժմ իրագործվում է աշխարհի երկրների մեծ մասում, ինչպես նաև միջազգային մասշտաբով: «Կարմիր գիրքը» հազվադեպ և ոչնչացման վտանգի տակ գտնվող օրգանիզմների համակարգված ցուցակն է: Առաջին «Կարմիր գիրքը»` ստեղծված Բնության պահպանության միջազգային միության /ԲՊՄՄ/ նախաձեռնությամբ անցյալ դարի 50-ական թվականներին, ընգրկում էր ամբողջ մոլորակը: Դրան հաջորդեցին ազգային /մեկ պետություն/, ապա և տեղական /պետության առանձին տարածքի/ «Կարմիր գրքերը»: «Կարմիր գրքերը» տարբերվում են ոչ միայն իրենց տարածական ընդգրկմամբ, այլև բովանդակությամբ: Կան բույսերի, կենդանիների և դրանց կարգաբանական խմբերի, օրինակ` կաթնասունների, թռչունների, երկկենցաղների, սողունների առանձին «Կարմիր գրքերը»: Յուրաքանչյուր «Կարմիր գիրք» առանձնացնում ու խմբավորում է այն տեսակները,  որոնք գտնվում են ոչնչացման վտանգի տակ  որոնց քանակն արագորեն կրճատվում է 6
  • 7.  որոնք ընդհանրապես սակավաթիվ են, դրանց համար ներկայումս վտանգ կա, բայց ապագայում կարող են հայտնվել ոչնչացման եզրին  որոնք մինչև վերջերս գտնվել են վտանգի տակ, բայց մի շարք միջոցառումների շնորհիվ այժմ վերականգնվում է դրանց քանակը Ստեղծվում են նաև առանձին էկոհամակարգերին ու բուսական համակեցություններին նվիրված գրքեր` «Կանաչ գրքեր»: Ակնհայտ է, որ համամոլորակային հիմնախնդիրներից յուրաքանչյուրը, ունենալով կոնկրետ բովանդակություն, միաժամանակ կապված է մնացած բոլորի հետ: Այսպես, կենսաբազմազանության համամոլորակային հիմնախնդիրը, որպես էկոլոգիական հիմնախնդրի բաղադրիչ, խիստ կապված է ժողովրդագրական, պարենային, թույլ զարգացած երկրների հետամնացության վերացման և մյուս հիմնախնդիրների հետ: 7
  • 8. Կենսաբազմազանության պահպանման հիմնախնդրից բխեց «Կարմիր գրքի» ուսումնասիորւթյան հարցը: ԲՈՒՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1 Գենոֆոնդի պահպանում 2 Հատուկ պահպանվող տարածքների առանձնացում 3 Բույսերի «Կարմիր գրքերի» ստեղծում 4 Բույսերի կարանտինի կազմակերպում 5 Անտառային տնտեսության կատարելագործում 6 Արոտային տնտեսության գիտական կազմակերպում 7 Անտառային հրդեհների դեմ պայքարի կազմակերպում ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1 Կենդանիների համար միջավայր ծառայող ջրային և բուսական ռեսուրսների պահպանում և վերականգնում 2 Որսի /ժամկետների և քանակի/ կարգավորում 3 Կենսատեխնիկական միջոցառումների կիրառում 4 Կլիմայավարժեցում և վերաբնակեցում 5 Ձկների ձվադրման վայրերի և միգրացիայի ուղիների պահպանում 6 Արժեքավոր ձկնատեսակների թշնամիների մրցակիցների ոչնչացում 7 Աքֆակուլտուրայի զարգացում 8 Հատուկ պահպանվող տարածքների առանձնացում 8
  • 9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2781 Մարդն է մեղավոր, որ գնալով ավելի շատ բույսեր ու կենդանատեսակներ են գրանցվում Կարմիր գրքում http://www.panarmenian.net/arm/society/news/61018/ Հայաստանի Կարմիր գիրքը հաստանում է, շուտով կգրանցենք նաև հայ մարդու տեսակը. էկոլոգ http://www.tert.am/am/news/2011/02/08/ecology/ Կենսաբազմազանության պահպանություն և համայնքային զարգացում Հարավային Հայաստանում ծրագիր http://armenia.panda.org/about_wwf/our_work/projects_armenia/southern_ar menia_project/ Շիկահողի և Խոսրովի արգելոցներ http://www.shikahogh.am/index_arm.html 9
  • 10. ԱՅՍ ՏԱՐՎԱ ՕԳՈՍՏՈՍ-ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅՍՏԱՆՈՒՄ ԿՀՐԱՏԱՐԱԿՎԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ԵՐԿՈՒ ՀԱՏՈՐ ՀԱՅԵՐԵՆ ԵՎ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ 10
  • 11. 2010-05-14 00:00 Բնապահպանության նախարարություն ՀՀ Բնապահպանության նախարարությունը ներկայացրեց նոր Կարմիր Գիրքը, որի մեջ ներառվել է 452 տեսակ բարձրակարգ բույսեր` 40 տեսակ սնկեր, 153 տեսակ ողնաշարավոր և 155 անողնաշարավոր կենդանիներ: Ի տարբերություն 89-90թթ. հրատարակչությունների, նոր Կարմիր Գրքի մեջ սնկերը և անողնաշարավորները ընդգրկլվել են առաջին անգամ: Հայաստանի ԿԳ ներառված բույսերի և կենդանիների տեսակները ընտրված են ըստ Համաշխարհային Միության բնության պահպանության կատեգորիաների` կրիտերիաների: Բոլոր տեսակները ենթաբաժանվում են երեք կատեգորիայի /ըստ կրիտիկական վիճակի(CR), անհետանցման վտանգի(EN) և խոցելիության (VU): Օրինակի համար (CR) կատեգորիայի մեջ ներառված են 12 տեսակի կենդանի ` լեոպարդ, ազնիվ եղջերու,հայկական մուֆլոն, 2 ենթատեսակի իշխան /գեղարքունիքի — ամառային բախտակ/ , EN կատեգորիայի մեջ` 31 տեսակ, իսկ VU կատեգորիայում` 91: Ինչ վերաբերվում է Հայաստանի տարածքից անհետացած տեսակներին, դա շերտավոր հիենան է և մանուլը: Ֆլորայի և ֆաունայի հետազոտությունները անց են կացվել ՀՀ Կառավարության երեք տարվա ծրագրի շրջանակներում /այդ նպատակներին պետբյուջեից հատկացվել է 31մլն.դրամ/: Իրենց աջակցությունը գրքի հրատարակման գործում ցուցաբերել են նաև IUCN, GTZ, WWF, UNDP, և Հայաստանի Ամերիկյան Համալսարանը: 08.02.2011, 13:51 Aysor.am 11
  • 12. Լույս են տեսել Կարմիր գրքերը Լույս են տեսել Հայաստանի կենդանիների և բույսերի Կարմիր գիքերը, որտեղ ներառվել են 452 տեսակ բույսեր, 40 տեսակ սնկեր, 153` ողնաշարավոր և 155` անողնաշարավոր կենդանիներ: Գրքերը լույս են տեսել 500 օրինակ տպաքանակով: Այսօր այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վարչության Կենսաբազմազանության բաժնի պետ Տատյանա Դանիելյանը և հիշեցրեց, որ Հայաստանի վերջին Կարմիր գիրքը լույս էր տեսել 1980-ական թվականների վերջերին: Ըստ նրա` նոր Կարմիր գրքում կենդանատեսակների և բուսատեսակների թվաքանակը աճել է, որը պայմանավորված է էկոհամակարգերի վրա մարդու ազդեցությամբ, ինչպես նաև կենսաբազմազանության գնահատման նոր չափանիշների կիրառմամբ: «Ուսումնասիրություններ են կատարվել հանրապետության ամբողջ տարածքում: Գնահատվել է կենսաբազմազանության իրավիճակը»,- շեշտեց Տատյանա Դանիելյանը և հավելեց` կենսաբազմազանության պահպանման համար անհրաժեշտ է, որ բոլորը հոգ տանեն բնությանը և դրա համար պետք է մարդկանց մտածելակերպը փոխել: Բանախոսը նշեց նաև, որ Կարմիր գրքի լույս ընծայման համար ծանր և երկարատև ուսումնասիրություններ են կատարվել, որոնց համար 2007թ.-ին պետբյուջեից տրամադրվել է 31 մլն դրամ: Տ. Դանիելյանը տեղեկացրեց, որ Հայաստանի կենսաբազմազանության տեսակային կազմում են` 3 500 բույսեր, 500 ողնաշարավոր և 17 հազարից ավելի անողնաշարավոր կենդանիներ: 12
  • 13. vasilyoc 13
  • 14. 14
  • 15. 15
  • 16. 16
  • 17. 17
  • 19. Էրեբունու արգելոց Սևան ազգային պարկ ՄԱՅԻՍԻ 22-Ը` ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 19
  • 20. ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ Ողնաշարավորների ՀՀ-ում տարածված Գրանցված են դասերը տեսակների ընդհանուր Հայաստանի Միջազգային թիվը Կարմիր գրքում Կարմիր գրքում Տեսակ % Տեսակ % Կաթնասուններ 83 18 23 1 1 Թռչուններ 349 67 19 3 1 Սողուններ 53 11 21 2 4 Երկկենցաղներ 8 1 13 - - Ձկներ 26 2 8 - - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ԲՈՒՍԱՏԵՍԱԿՆԵՐ Մերկասերմերի տիպ 1. Գիհի կազակական 2. Կենի հատապտղային Ծածկասերմերի տիպ 1. Թխկի դուրեկան 2. 2. Ձնծաղիկ ալպիական 3. Ձնծաղիկ անդրկովկասյան 4. Նարդես պարսկական 5. Գելի բոխի 6. Խնկեղեգ ճահճային 7. Տերեփուկ հայկական 8. Տերեփուկ Թախտաջյանի 9. Ճուռակախոտ փռչոտ 10. Իշամառոլ արարատյան 11. Հուդայածառ Գրիֆիթի 12. Մեխակ կուրի 13. Մեխակ լիբանանյան 14. Սպանախ քառառէջ 15. Պատատուկ Կալվերտի 16. Ձմերուկ վայրի 17. Բոշխ բոհեմի 20
  • 21. 18. Խուրմա Կովկասյան 19. Իշակաթնուկ բրդակիր 20. Իշակաթնուկ Գրոսհեյմի 21. Գազ թավոտ 22. Գազ տարօրինակ 23. Գազ հացենատերև 24. Սիսեռ անատոլիական 25. Երեքնուկ Սեբաստիանի 26. Կաղնի ծաղկաոտիկավոր 27. Սրնգենի կովկասյան 28. Թրաշուշան աղասեր 29. Հիրիկ Գրոսհեյմի 30. Մկնասոխ ատրոպատանյան 31. Վարդակակաչ խճճված 32. Վարդակակաչ վայրի 33. Ջրահարս փոքրիկ 34. Բորակաթուփ Շոբերի 35. Այծակն հաստ 36. Ցորեն արարատյան 37. Ցորեն ուրարտու 38. Գեղածնկիկ մատիտեղանման 39. Նշենի նաիրյան 40. Ձելկվա բոխատերև ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ԿԵՆԴԱՆԻՆԱՏԵՍԱԿՆԵՐ Կաթնասուններ 1. Լայնականջ ոզնի 2. Հարավային պայտաքիթ 3. Մեհելիի պայտաքիթ 4. Սովորական երկարաթև չղջիկ 5. Կովկասյան մկնիկ 6. Հարավային ավազամուկ 7. Անդրկովկասյան գորշ արջ 8. Հարավռուսական խայտաքիս 9. Կովկասյան ջրասամույր 10. Առաջավորասիական ընձառյուծ 11. Մանուլ 21
  • 22. 12. Բեզոարյան այծ 13. Հայկական մուֆլոն Թռչուններ 14. Վարդագույն հավալուսն 15. Գանգրափետուր հավալուսն 16. Մեծ ձկնկուլ 17. Մեծ սպիտակ տառեղ 18. Սովորական ֆլամինգո 19. Մոխրագույն բադ 20. Տափաստանային մկնաբազե 21. Եվրոպական տափաստանային արծիվ 22. Հարավեվրոպական բերկրուտ 23. Սև անգղ 24. Կովկասյան սապսան 25. Կովկասյան մայրեհավ 26. Մոխրագույն կռունկ 27. Հայկական արծաթափայլ որոր 28. Եվրոպական սև ագռավ 29. Սպիտակափոր սոխակ 30. Ալպիական սերինոս 31. Սովորական սերինոս 32. Սովորական սպիտակապոչ արծիվ Սողուններ 33. Միջերկրածովային կրիա 34. Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ 35. Խայտաբղետ մողեսիկ 36. Փոքրասիական մողես 37. Անդրկովկասյան սահնօձ 38. Կովկասյան կատվաօձ 39. Հայկական իժ Երկկենցաղներ 40. Սիրիական սխտորագորտ Ձկներ 41. Իշխան 42. Սևանի բեղլու 22
  • 23. Արգելոցը բնության փոքրիկ կղզի է, բնական լաբորատորիա: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ Անվանումը Տարածքը Բարձրությունը Ինչ է պահպանվում /հա/ ծովի մակարդակից Արգելոցներ 1. Խոսրովի 2900 850-2315 Քսերոֆիլ ծառատեսակներ, թփեր, վայրի պտղատուներ, գիհու նոսրանտառներ իրենց ուրույն ֆաունայով 2. Շիկահողի 10000 700-2500 Հիրկանյան քսերոֆիլ անտառներ, մացառուտներ, սոսու պուրակներ 3. Էրեբունու 89 900-1100 Վայրի ցորեն Արգելավայրեր 1. «Սև լիճ» 240 2666 Լճի ջրային ռեսուրսները և շրջակա տարածքը 2. Արջատխլենու պուրակ 40 1400-1600 Ռելիկտային արջատխլենու հսկա ծառեր 3. Ախնաբադի կենու 25 1200-1600 Կենու մոտ 5000 ծառ 4. Բանքսի սոճուտ 4 1800-1900 Արժեքավոր բնափայտ ունեցող սոճու տնկարկ 5. Գյուլագարակի սոճուտ 2756 1400-1600 Սոճու ռելիկտային պուրակ 6. Գիհու նոսրանտառ 3312 2000-2400 Արեգունու լեռնալանջերի գիհու նոսրանտառ 7. Սևանա լճի ջրերից 1800 1886-1916 Հողագրունտներ, անտառային ազատված հողագրունտներ տնկարկներ 8. Արագածի ալպյան 300 3100-3300 Ալպյան մարգագետիններ, «գորգեր» 9. Գոռավանի ավազուտներ 200 850-900 Շարժվող ավազներ և դրանց հատուկ բուսատեսակներ, կենդանատեսակներ 10. Հերհերի 6139 1400-2000 Գիհու նոսրանտառ, վայրի պտղատուներ, գեղատեսիլ վայրեր 11. Ջերմուկի 3856 1700-2200 Կաղնի, վայրի պտղատուներ, վայրի աշորա, Սոսնովսկու սողացող վարդե- նի, արջ, հովազ, կաքավներ, վայրի հավեր, գեղատեսիլ բնապատկերներ, մինչև 80◦ տաքության հանքաջրեր 12. Սոսու պուրակ 60 800-1000 Սոսու հսկա ծառատեսակներ 13. Մրտավարդենիներ 2000 1900-2000 Ռելիկտային կովկասյան մրտավարդի /ռոդոդենդրոն/ թփուտներ 14. Մարգահովտի 5000 2100-2800 Կովկասյան մրտավարդի թփուտներ 15. Գանձաքարի 6800 900-2100 Արջատխլենու և կենու անտառ 16. Արզական-Մեղրաձորի 14500 1600-2100 ՀՀ անտառային բնորոշ լանդշաֆտներ և 23
  • 24. «Կարմիր գրքի» մեջ մտցված կենդանատեսակներ 17. Իջևանի 7800 800-2100 Նույնը 18. Գետիկի 6000 1500-2100 Նույնը 19. Եղեգնաձորի 4200 1200-2800 Անտառ և հազվագյուտ կենդանատե- սակներ 20. Գորիսի 1900 1400-2800 Անտառ և բնորոշ կենդանատեսակներ 21. Բոխաքարի 2728 1400-2100 Անտառ և բնորոշ կենդանատեսակներ 22. Որդան կարմիր 200 900-950 Որդան կարմիր /ներկատու միջատ/ 23. Հանքավանի ջրաբանական 9350 2000-2800 Մարմարիկ գետի ավազանի վերին գոտու ջրային ռեսուրսները Ազգային պարկ 1. «Դիլիջան» 2400 1110-2800 Կուսական լայնատերև անտառներ, էնդեմիկներ, ռելիկտային տեսակներ, կենդանական աշխարհ, գեղատեսիլ վայրեր 2. «Սևան» 170000 1898-1950 Լճի ջրային ռեսուրսները և շրջակա հողատարածքը 24
  • 25. Ազգային պարկը այգի է, ուր բնության պահպանությունը համատեղվում է բնակչության տուրիզմի ու հանգստի կազմակերպման հետ: Արգելավայրերը ստեղծվում են որսի կենդանիների պահպանման, բազմացման, թվաքանակը կարգավորելու և որսը կազմակերպելու նպատակով: 25
  • 26. ԵՍ ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՆԵԼ ՃԱՆԱՉԵԼ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԵԼ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՎՈՐԵԼ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ ԲՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԲԱՐԵԿԻՐԹ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՑՈՒՑԱԲԵՐՈՂԻՆ` ՓՈՔՐ ԹԵ ՄԵԾ. «ԻՆՉՈՒ ՍՊԱՆԵՑԻՐ ԱՅԴ ԹԻԹԵՌԻՆ…»: 26
  • 27. Օգտագործած գրականության ցանկը Մարուխյան, Հովսեփյան- «Էկոլոգիա» «Հայաստան ծառատունկ ծրագիր» հիմնադրամ-«Միտք սերմանի’ր, ծառ տնկի’ր» Մ. Դավթյան-«Շրջակա միջավայր և բնապահպանություն» Մարգարյան, Օհանյան-Աշխարհագրություն 7 Խոյեցյան, Մկրտչյան-Հայաստանի աշխարհագրություն 9 Գասպարյան, Մկրտչյան, Վալեսյան-Բնօգտագործում և բնապահպանությւոն 9 Ինտերնետային հասցեները http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2781 http://www.panarmenian.net/arm/society/news/61018/ http://www.tert.am/am/news/2011/02/08/ecology/ http://armenia.panda.org/about_wwf/our_work/projects_armenia/southern_armen ia_project/ http://www.shikahogh.am/index_arm.html 27