Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Կենսաբազմազանությունը կամ գենետիկական բազմազանությունը
տեսակների` կենդանի օրգանիզմների և էկոհամակարգերի բազմազանությունն է...
Էկոհամակարգերի, իհարկե նաև երկրագնդի ամենախոշոր էկոհամակարգի` կենսոլորտի ի
նքնակարգավորումը և ինքնավերականգնումը տեղի է ու...
Գիտնականները, հաշվի առնելով ընդհանուր սննդառության շղթայում ունեցած
մասնակցությունը, կենդանի օրգանիզմները բաժանում են 3 խո...
Պրոդուցենտ-կոնսումենտ-ռեդուցենտ շղթային մասնակցում են
կենդանի օրգանիզմների անխտիր բոլոր տեսակները: Իսկ այդ
տեսակների թիվը ...
Օրգանիզմների ամեն մի տեսակ բնության մեջ գրավում է իր սեփական տեղը, միջավայրը,
կատարում է յուրահատուկ գործունեություն, այսի...
Բույսերի ու կենդանիների մեծ մասի հատկանիշները դեռևս բացահայտված չեն, մարդն առ
այսօր սովորել է օգտագործել բույսերի ու կենդա...
«Կարմիր գիրքը» հազվադեպ և ոչնչացման վտանգի տակ գտնվող օրգանիզմների
համակարգված ցուցակն է:
Առաջին «Կարմիր գիրքը»` ստեղծված ...
Լույս են տեսել Կարմիր գրքերը
2011թ.-ին լույս են տեսել Հայաստանի կենդանիների և բույսերի Կարմիր գիքերը,
որտեղ ներառ վել են 4...
ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ
ԿԵՆԴԱՆԻՆԵՐ
Ողնաշարավորների
դասերը

ՀՀ-ում
տարածված
տեսակների
ընդհանուր թիվը

Գրանցված ե...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ
ՈՐՈՇ ԲՈՒՍԱՏԵՍԱԿՆԵՐ
Մերկասերմերի տիպ

12.Մեխակ կուրի

28.Թրաշուշան աղասեր

...
ԲՈՒՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ
ՈՒՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1 Գենոֆոնդի պահպանում
2 Հատուկ պահպանվող տարածքների...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ
ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ԿԵՆԴԱՆԻՆԱՏԵՍԱԿՆԵՐ
Կաթնասուններ

16. Մեծ ձկնկուլ

Սողուններ

1. Լայնակ...
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1

Կենդանիների համար միջավայր ծառայող
ջրային և բո...
Բնության պահպանությունը պետական և հասարակական միջոցառումների համալիր է, որի
նպատակն է պահպանել բնական հարստությունները, նպ...
Բնության հատուկ պահպանվող
տարածքներ
Բնության հատուկ պահպանվող տարածքները բնատարածքներ և
առանձին բնական օբյեկտներ են, որոնք...
Արգելոց
Արգելոցն ունի ամենաբարձր կարգավիճակը: Արգելոցում բացառվում է
մարդու տնտեսական գործունեությունը, և նույնիսկ արգելվո...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Անվանումը

Տարածքը
/հա/

Բարձրությունը
ծովի
մակարդակից

Ինչ է պահպանվում

1. Խոսրովի...
Արգելավայր
Ի տարբերություն արգելոցի՝ արգելավայրը կարող է լինել
ժամանակավոր կամ մշտական և ունի ավելի ցածր կարգավիճակ:
Արգել...
Անվանումը

Տարածքը
/հա/

Բարձրությունը
ծովի
մակարդակից

Ինչ է պահպանվում

240

2666

2. Արջատխլենու
պուրակ

40

1400-1600
...
10. Հերհերի

6139

1400-2000

Գիհու նոսրանտառ, վայրի
պտղատուներ, գեղատեսիլ
վայրեր

11. Ջերմուկի

3856

1700-2200

Կաղնի, վ...
Անվանումը

Տարածքը Բարձրությունը
/հա/
ծովի
մակարդակից

Ինչ է պահպանվում

21.Բոխաքարի

2728

1400-2100

Անտառ և բնորոշ
կենդ...
Ազգային պարկ
Ի տարբերություն արգելոցների և արգելավայրերի՝ ազգային պարկերը
կազմակերպվում են բնության եզակի արժեք ներկայացնո...
Անվանումը

Տարածքը Բարձրությունը
/հա/
ծովի
մակարդակից

Ինչ է պահպանվում

Ազգային պարկ
1. «Դիլիջան»

2. «Սևան»

2400

1110-...
Բնության հուշարձան
Բնության հուշարձանը բնության բացառիկ կամ տիպիկ, գիտական,
պատմամշակութային և գեղագիտական հատուկ արժեք նե...
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Upcoming SlideShare
Loading in …5
×

Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ

2,702 views

Published on

Published in: Education
  • Be the first to comment

Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ

  1. 1. Կենսաբազմազանությունը կամ գենետիկական բազմազանությունը տեսակների` կենդանի օրգանիզմների և էկոհամակարգերի բազմազանությունն է: Ըստ գիտնականների` երկրագնդի վրա կենսատեսակների թիվը 5-ից 30մլն է: Այս թվի անորոշության պատճառն այն է, որ ներկայումս ստորակարգ բույսերի և անողնաշարավոր կենդանիների թիվը ճշտված չէ: Ուստի հաճախ ընդունվում է, որ կենսատեսակների թիվը երկրագնդի վրա 10մլն է: Որոշ կենսատեսակներ ժամանակի ընթացքում ոչնչանում են, մյուսները` առաջանում, բայց այդ գործընթացը շատ դանդաղ է ընթանում: Երկրի վրա կենսատեսակներն ապրում են համակեցության մեջ, որը գտնվում է դինամիկ հավասարակշռության մեջ: Համակեցության մեջ յուրաքանչյուր կենդանի տեսակ ունի իր կենսաբանական խորշը, իր բնորոշ ֆունկցիան: Բայց բավական է, որ որևէ տարածքում հայտնվի մարդը` իր շահերով, իր նպատակներով ու խնդիրներով, և ամեն ինչ կարող է խախտվել: Առաջին մարդիկ երկրագնդի վրա հայտնվել են մոտ 1 մլն տարի առաջ, երբ մեր մոլորակը 4,6 մլրդ տարեկան էր: Մեր նախնիները, որոնք զբաղվում էին որսով և պտուղներ հավաքելով, արդեն այդ ժամանակ իրենց ապրելավայրերում սպանում էին խոշոր կենդանիներ և թռչուններ, որոնք նրանց համար սնունդ էին դառնում: Այս գործընթացը չէր կարող ազդեցություն գործել համամոլորակային շրջակա միջավայրի վրա, քանի որ մարդիկ գործում էին հիմնականում իրենց մկանների ուժով, շատ չէին, որևէ վայրում որսի կենդանիներին ոչնչացնելուց հետո տեղափոխվում էին այլ վայր, ուստի բնության հավասարակշռությունն արագորեն վերականգնվում էր:
  2. 2. Էկոհամակարգերի, իհարկե նաև երկրագնդի ամենախոշոր էկոհամակարգի` կենսոլորտի ի նքնակարգավորումը և ինքնավերականգնումը տեղի է ունենում դրա բաղադրիչների միջև առկա փոխադարձ կապերի շնորհիվ: Իսկ այդ կապերն այնքան զարգացած են ու կատար յալ,ինչքան բազմազան են էկոհամակարգի կենսաբանական բաղադրիչները`բուսական և կե նդանական աշխարհը:Էկոհամակարգում ամեն մի բուսատեսակ ու կենդանատեսակ ունի ի ր որոշակի դերը և մյուս բուսատեսակների և կենդանատեսակների,ինչպես նաև բնակատեղ ի հետ, գտնվում է կայուն և օրինաչափ կապերի մեջ:Այս կապերի շնորհիվ է, որ պահպան վում է կենսոլորտի և ավելի փոքր էկոհամակարգերի գոյությունը, դրանց էկոլոգիական հավասարակշռությունը, և պահպանվում է կյանքը մեր մոլորակի վրա:
  3. 3. Գիտնականները, հաշվի առնելով ընդհանուր սննդառության շղթայում ունեցած մասնակցությունը, կենդանի օրգանիզմները բաժանում են 3 խոշոր խմբերի` պրոդուցենտների, կոնսումենտների և ռեդուցենտների: Պրոդուցենտները/արտադրողները/ կանաչ բույսերն ու այլ ինքնասուն օրգանիզմներն են, որոնք, բնությունից վերցնելով անօրգանական նյութերը`ջուրը, դրա պարունակած հանքային աղերը և ածխաթթու գազը, արեգակնային էներգիայի շնորհիվ սինթեզում են օրգանական նյութեր` ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ:Դա լուսասինթեզն է, որը սննդառության բարդ շղթայի 1-ին օղակն է: Կոնսումենտները/սպառողները/ շղթայի 2-րդ օղակն են` այն բոլոր այլասուն օրգանիզմները, որոնք սնվում են պրոդուցենտների սինթեզած օրգանական նյութերով:Կոնսումենտներ են բոլոր կենդանիները, մանրէների մի մասը և մակաբույծ ու միջատակեր բույսերը: Ռեդուցենտները/քայքայողները/ այն օրգանիզմներն են /գլխավորապես բակտերիաներն ու սնկերը/, որոնք քայքայում են օրգանական մնացորդները, սնվում դրանցով և օրգանական նյութերը վերափոխում անօրգանականի. կատարվում է օրգանական նյութերի հանքայնացում: Ռեդուցենտների արտադրած անօրգանական նյութերն էլ սնունդ են ծառայում պրոդուցենտների համար. Սննդառության ընդհանուր շղթան փակվում է: Պրոդուցենտ-կոնսումենտ-ռեդուցենտ շղթայի միջոցով տեղի է ունենում նյութի ու էներգիայի կենսաբանական շրջապտույտը կենսոլորտում և մյուս բոլոր ավելի փոքր չափերի ու մակարդակների էկոհամակարգերում:
  4. 4. Պրոդուցենտ-կոնսումենտ-ռեդուցենտ շղթային մասնակցում են կենդանի օրգանիզմների անխտիր բոլոր տեսակները: Իսկ այդ տեսակների թիվը շատ մեծ է. Ռեդուցենտ տեսակների թիվը հասնում է------------ 75 հազարի, Կոնսումենտ տեսակների թիվը---------------------------1,5-4,5 միլիոնի, Պրոդուցենտ տեսակների թիվը---------------------------350 հազարի
  5. 5. Օրգանիզմների ամեն մի տեսակ բնության մեջ գրավում է իր սեփական տեղը, միջավայրը, կատարում է յուրահատուկ գործունեություն, այսինքն` նրա էկոլոգիական խորշը երբեք դատարկ մնալ չի կարող: Հակառակ դեպքում կընդատվի էկոհամակարգի բնականոն զարգացումը, կխախտվի հավասարակշռությունը: Բուսական ու կենդանական աշխարհի բազմազանության պահպանությունը բացառիկ կարևորություն ունի մի այլ առումով ևս.դա բուսական ու կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանումն է… Բնապահպանության բնագավառում գենոֆոնդ ասելով հասկանում են բոլոր տեսակի կենդանի օրգանիզմների ամբողջությունը իրենց ժառանգական հատկանիշներով հանդերձ` ինչպես արդեն բացահայտված, այնպես էլ դեռևս չբացահայտված: Կենդանի օրգանիզմների ամեն մի տեսակ, ունենալով իր սեփական էկոլոգիական խորշը, ունի նաև իր ժառանգական հատկանիշները:
  6. 6. Բույսերի ու կենդանիների մեծ մասի հատկանիշները դեռևս բացահայտված չեն, մարդն առ այսօր սովորել է օգտագործել բույսերի ու կենդանիների մի չնչին մասը միայն:Մինչդեռ համաշխարհային ֆլորայի ու գենոֆոնդը դեռևս չբացահայտված անսպառ շտեմարան է նաև մշակաբույսերի և ընտանի ու արդյունագործական կենդանիների նոր օգտակար տեսակների խաչաձևելու համար: Այդ ամենով հանդերձ, բնության վրա մարդու ներգործության պատճառով ոչնչացվել կամ ոչնչացման վտանգի տակ են գտնվում ոչ միայն բույսերի ու կենդանիների բազմաթիվ տեսակներ, այլև ամբողջ էկոհամակարգեր: Բնապահպանական միջազգային կազմակերպությունների և ամերիկյան գիտնականների գնահատմամբ վերջին 400 տարում Երկրի երեսից անհետացել են բարձրակարգ բույսերի 384 /0.15%/, ձկների 23 /0.12%/, սողունների 28 /0.35%/, թռչունների 130 /1.43%/ և կաթնասունների 83 /1.99%/ տեսակ: Ոչնչացման եզրին գտնվողները շատ ավելին են: Բույսերի ու կենդանիների բազմազանության, դրանց առանձին տեսակների պահպա նության մեթոդներն ու միջոցառումները բազմազան են: Գիտնականները եկան այն եզրակացության, որ այդ միջոցառումներին կազմակերպված բնույթ տալու և դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է նախ և առաջ բացահայտել այն բուսատեսակներն ու կենդանատեսկները, որոնք ոչնչացման վտանգի տակ են և առաջին հերթին կազմակերպել դրանց պահպանությունը: Այդպես ծագեց «Կարմիր գրքի» ստեղծման գաղափարը, որն այժմ իրագործվում է աշխարհի երկրների մեծ մասում, ինչպես նաև միջազգային մասշտաբով:
  7. 7. «Կարմիր գիրքը» հազվադեպ և ոչնչացման վտանգի տակ գտնվող օրգանիզմների համակարգված ցուցակն է: Առաջին «Կարմիր գիրքը»` ստեղծված Բնության պահպանության միջազգային միության /ԲՊՄՄ/ նախաձեռնությամբ անցյալ դարի 50-ական թվականներին, ընգրկում էր ամբողջ մոլորակը: Դրան հաջորդեցին ազգային /մեկ պետություն/, ապա և տեղական /պետության առանձին տարածքի/ «Կարմիր գրքերը»: «Կարմիր գրքերը» տարբերվում են ոչ միայն իրենց տարածական ընդգրկմամբ, այլև բովանդակությամբ: Կան բույսերի, կենդանիների և դրանց կարգաբանական խմբերի, օրինակ` կաթնասունների, թռչունների, երկկենցաղների, սողունների առանձին «Կարմիր գրքերը»: Յուրաքանչյուր «Կարմիր գիրք» առանձնացնում ու խմբավորում է այն տեսակները, որոնք գտնվում են ոչնչացման վտանգի տակ որոնց քանակն արագորեն կրճատվում է որոնք ընդհանրապես սակավաթիվ են, դրանց համար ներկայումս վտանգ րկա, բայց ապագայում կարող են հայտնվել ոչնչացման եզրին որոնք մինչև վերջերս գտնվել են վտանգի տակ, բայց մի շարք միջոցառումների շնորհիվ այժմ վերականգնվում է դրանց քանակը Ստեղծվում են նաև առանձին էկոհամակարգերին ու բուսական համակեցություններին նվիրված գրքեր` «Կանաչ գրքեր»:
  8. 8. Լույս են տեսել Կարմիր գրքերը 2011թ.-ին լույս են տեսել Հայաստանի կենդանիների և բույսերի Կարմիր գիքերը, որտեղ ներառ վել են 452 տեսակ բույսեր, 40 տեսակ սնկեր,153`ողնաշարավոր և 155` անողնաշարավոր կենդանիներ: ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վարչության Կենսաբազմ ազանութ յան բաժնի պետ ՏատյանաԴանիելյանը հիշեցրեցրել է, որ Հայաստանի վերջին Կարմիր գիրքը լույս էր տեսել 1980ական թվականների վերջերին: Ըստ նրա` նոր Կարմիր գրքում կենդանատեսակ ների և բուսատեսակների թվաքանակը աճել է, որը պայմանավորված է էկոհամակարգերի վրա մարդու ազդեցությամբ, ինչպես նաև կենսաբազմազանության գնահատման նոր չափ անիշների կիրառ մամբ: Տ. Դանիելյանը տեղեկացրեց, որ Հայաստանի կենսաբազմազանության տեսակային կազմո ւմ են` 3 500 բույսեր, 500 ողնաշարավոր և 17հազարից ավելի անողնաշարավոր կենդանիներ:
  9. 9. ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ Ողնաշարավորների դասերը ՀՀ-ում տարածված տեսակների ընդհանուր թիվը Գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում Միջազգային Կարմիր գրքում Տեսակ % Տեսակ % Կաթնասուններ 83 18 23 1 1 Թռչուններ 349 67 19 3 1 Սողուններ 53 11 21 2 4 Երկկենցաղներ 8 1 13 - - Ձկներ 26 2 8 - -
  10. 10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ԲՈՒՍԱՏԵՍԱԿՆԵՐ Մերկասերմերի տիպ 12.Մեխակ կուրի 28.Թրաշուշան աղասեր 1. Գիհի կազակական 13.Մեխակ լիբանանյան 29.Հիրիկ Գրոսհեյմի 2. Կենի հատապտղային 14.Սպանախ քառառէջ 30.Մկնասոխ ատրոպատանյան Ծածկասերմերի տիպ 1. Թխկի դուրեկան 2. 2. Ձնծաղիկ ալպիական 3. Ձնծաղիկ անդրկովկասյան 4. Նարդես պարսկական 5. Գելի բոխի 6. Խնկեղեգ ճահճային 7. Տերեփուկ հայկական 8. Տերեփուկ Թախտաջյանի 9. Ճուռակախոտ փռչոտ 10.Իշամառոլ արարատյան 11.Հուդայածառ Գրիֆիթի 15.Պատատուկ Կալվերտի 16.Ձմերուկ վայրի 17.Բոշխ բոհեմի 18.Խուրմա Կովկասյան 19.Իշակաթնուկ բրդակիր 20.Իշակաթնուկ Գրոսհեյմի 21. Գազ թավոտ 31.Վարդակակաչ խճճված 32.Վարդակակաչ վայրի 33.Ջրահարս փոքրիկ 34.Բորակաթուփ Շոբերի 35.Այծակն հաստ 36.Ցորեն արարատյան 22. Գազ տարօրինակ 37.Ցորեն ուրարտու 23. Գազ հացենատերև 38.Գեղածնկիկ մատիտեղանման 24.Սիսեռ անատոլիական 25.Երեքնուկ Սեբաստիանի 26.Կաղնի ծաղկաոտիկավոր 27.Սրնգենի կովկասյան 39.Նշենի նաիրյան 40.Ձելկվա բոխատերև
  11. 11. ԲՈՒՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1 Գենոֆոնդի պահպանում 2 Հատուկ պահպանվող տարածքների առանձնացում 3 Բույսերի «Կարմիր գրքերի» ստեղծում 4 Բույսերի կարանտինի կազմակերպում 5 Անտառային տնտեսության կատարելագործում 6 Արոտային տնտեսության գիտական կազմակերպում 7 Անտառային հրդեհների դեմ պայքարի կազմակերպում
  12. 12. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ԿԵՆԴԱՆԻՆԱՏԵՍԱԿՆԵՐ Կաթնասուններ 16. Մեծ ձկնկուլ Սողուններ 1. Լայնականջ ոզնի 17. Մեծ սպիտակ տառեղ 2. Հարավային պայտաքիթ 18. Սովորական ֆլամինգո 3. Մեհելիի պայտաքիթ 19. Մոխրագույն բադ 34. Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ 4. Սովորական երկարաթև չղջիկ 20. Տափաստանային մկնաբազե 35. Խայտաբղետ մողեսիկ 5. Կովկասյան մկնիկ 21. Եվրոպական տափաստանային արծիվ 6. Հարավային ավազամուկ 7. Անդրկովկասյան գորշ արջ 8. Հարավռուսական խայտաքիս 22. Հարավեվրոպական բերկրուտ 23. Սև անգղ 24. Կովկասյան սապսան 9. Կովկասյան ջրասամույր 25. Կովկասյան մայրեհավ 10. Առաջավորասիական ընձառյուծ 26. Մոխրագույն կռունկ 11. Մանուլ 27. Հայկական արծաթափայլ որոր 12. Բեզոարյան այծ 28. Եվրոպական սև ագռավ 13. Հայկական մուֆլոն 29. Սպիտակափոր սոխակ Թռչուններ 14. Վարդագույն հավալուսն 15. Գանգրափետուր հավալուսն 30. Ալպիական սերինոս 31. Սովորական սերինոս 32. Սովորական սպիտակապոչ արծիվ 33. Միջերկրածովային կրիա 36. Փոքրասիական մողես 37. Անդրկովկասյան սահնօձ 38. Կովկասյան կատվաօձ 39. Հայկական իժ Երկկենցաղներ 40. Սիրիական սխտորագորտ Ձկներ 41. Իշխան 42. Սևանի բեղլու
  13. 13. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1 Կենդանիների համար միջավայր ծառայող ջրային և բուսական ռեսուրսների պահպանում և վերականգնում 2 Որսի /ժամկետների և քանակի/ կարգավորում 3 Կենսատեխնիկական միջոցառումների կիրառում 4 Կլիմայավարժեցում և վերաբնակեցում 5 Ձկների ձվադրման վայրերի և միգրացիայի ուղիների պահպանում 6 Արժեքավոր ձկնատեսակների թշնամիների մրցակիցների ոչնչացում 7 Աքֆակուլտուրայի զարգացում 8 Հատուկ պահպանվող տարածքների առանձնացում
  14. 14. Բնության պահպանությունը պետական և հասարակական միջոցառումների համալիր է, որի նպատակն է պահպանել բնական հարստությունները, նպաստել դրանց վերարտադրմանը, ապահովել խելամիտ և արդյունավետ օգտագործումը, կանխել բնության վրա մարդկային գործունեության վնասակար ազդեցությունները: Բնության պահպանության միջոցառումներից են բնական հարստությունների օգտագործման կարգավորումը, ջրամբարների և օդի պահպանումը աղտոտվածությունից, կենսաբազմազանության պահպանումը՝ բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծմամբ, բնության առանձին հուշարձանների պահպանումը: Բնության պահպանությունը համամոլորակային խնդիր է. անհրաժեշտ է դարձել տարբեր երկրների ջանքերի միավորումը և բնապահպանական միջազգային կազմակերպությունների ստեղծումը: Հայաստանում բնության պահպանության խնդիրներով զբաղվել են դեռևս հնագույն ժամանակներից: Խոսրով Բ թագավորի հրամանով ստեղծվել են Տաճար մայրի (Գառնիից մինչև Դվին), Խոսրովակերտ (նախորդի շարունակությունը դեպի հարավ՝ Արաքսի, Դվինի և Արտաշատի միջև) անտառները, որոնք բնակեցվել են որսի կենդանիներով ու գազաններով և այդ ժամանակներից դարձել արգելոցներ: Անհարկի անտառահատումների, պտղատու ծառերի հատումների արգելման վերաբերյալ որոշակի օրենքներ կան Մխիթար Գոշի (XII դար) և Սմբատ Սպարապետի (XIII դար) դատաստանագրքերում:
  15. 15. Բնության հատուկ պահպանվող տարածքներ Բնության հատուկ պահպանվող տարածքները բնատարածքներ և առանձին բնական օբյեկտներ են, որոնք բնապահպանական, գիտական, կրթական, առողջապահական, պատմամշակութային, ռեկրեացիոն, գեղագիտական արժեք են ներկայացնում և լրիվ կամ մասամբ, ժամանակավորապես կամ մշտապես ենթակա չեն տնտեսական շահագործման ու քաղաքացիական շրջանառության, և որոնց համար օրենքով սահմանված է պահպանության հատուկ կարգ: Բնության հատուկ պահպանվող տարածքների դասակարգման միջազգային համակարգով առանձնացվում են պահպանվող տարածքների 6 հիմնական կարգավիճակներ՝ արգելավայր, ազգային պարկ, արգելոց, բնության հուշարձան, ցամաքային և ծովային պահպանվող լանդշաֆտ, կառավարվող պաշարներով պահպանվող տարածք:
  16. 16. Արգելոց Արգելոցն ունի ամենաբարձր կարգավիճակը: Արգելոցում բացառվում է մարդու տնտեսական գործունեությունը, և նույնիսկ արգելվում է մարդու մուտքը: Արգելոցի շուրջը ձգվում է առնվազն 1 կմ լայնությամբ արգելագոտի, որը պահպանում է արգելոցի բուն տարածքը:
  17. 17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ Անվանումը Տարածքը /հա/ Բարձրությունը ծովի մակարդակից Ինչ է պահպանվում 1. Խոսրովի 2900 850-2315 Քսերոֆիլ ծառատեսակներ, թփեր, վայրի պտղատուներ, գիհու նոսրանտառներ իրենց ուրույն ֆաունայով 2. Շիկահողի 10000 700-2500 Հիրկանյան քսերոֆիլ անտառներ, մացառուտներ, սոսու պուրակներ 3. Էրեբունու 89 900-1100 Վայրի ցորեն Արգելոցներ
  18. 18. Արգելավայր Ի տարբերություն արգելոցի՝ արգելավայրը կարող է լինել ժամանակավոր կամ մշտական և ունի ավելի ցածր կարգավիճակ: Արգելավայրերն ստեղծվում են որսի կենդանիների պահպանման, բազմացման և որսի կազմակերպման նպատակով:
  19. 19. Անվանումը Տարածքը /հա/ Բարձրությունը ծովի մակարդակից Ինչ է պահպանվում 240 2666 2. Արջատխլենու պուրակ 40 1400-1600 Ռելիկտային արջատխլենու հսկա ծառեր 3. Ախնաբադի կենու 25 1200-1600 Կենու մոտ 5000 ծառ 4 1800-1900 Արժեքավոր բնափայտ ունեցող սոճու տնկարկ 5. Գյուլագարակի սոճուտ 2756 1400-1600 Սոճու ռելիկտային պուրակ 6. Գիհու նոսրանտառ 3312 2000-2400 Արեգունու լեռնալանջերի գիհու նոսրանտառ 7. Սևանա լճի ջրերից ազատված հողագրունտներ 1800 1886-1916 Հողագրունտներ, անտառային տնկարկներ 8. Արագածի ալպյան 300 3100-3300 Ալպյան մարգագետիններ, « գորգեր» 9. Գոռավանի ավազուտներ 200 850-900 Արգելավայրեր 1. « Սև լիճ» 4. Բանքսի սոճուտ Լճի ջրային ռեսուրսները և շրջակա տարածքը Շարժվող ավազներ և դրանց հատուկ բուսատեսակներ, կենդանատեսակներ
  20. 20. 10. Հերհերի 6139 1400-2000 Գիհու նոսրանտառ, վայրի պտղատուներ, գեղատեսիլ վայրեր 11. Ջերմուկի 3856 1700-2200 Կաղնի, վայրի պտղատուներ, վայրի աշորա, Սոսնովսկու սողացող վարդե-նի, արջ, հովազ, կաքավներ, վայրի հավեր, գեղատեսիլ բնապատկերներ, մինչև 80◦ տաքության հանքաջրեր 60 800-1000 Սոսու հսկա ծառատեսակներ 13. Մրտավարդենիներ 2000 1900-2000 Ռելիկտային կովկասյան մրտավարդի /ռոդոդենդրոն/ թփուտներ 14. Մարգահովտի 5000 2100-2800 Կովկասյան մրտավարդի թփուտներ 15. Գանձաքարի 6800 900-2100 14500 1600-2100 17. Իջևանի 7800 800-2100 Նույնը 18. Գետիկի 6000 1500-2100 Նույնը 19. Եղեգնաձորի 4200 1200-2800 Անտառ և հազվագյուտ կենդանատե-սակներ 20. Գորիսի 1900 1400-2800 Անտառ և բնորոշ կենդանատեսակներ 12. Սոսու պուրակ 16. ԱրզականՄեղրաձորի Արջատխլենու և կենու անտառ ՀՀ անտառային բնորոշ լանդշաֆտներ և «Կարմիր գրքի» մեջ մտցված կենդանատեսակներ
  21. 21. Անվանումը Տարածքը Բարձրությունը /հա/ ծովի մակարդակից Ինչ է պահպանվում 21.Բոխաքարի 2728 1400-2100 Անտառ և բնորոշ կենդանատեսակներ 22.Որդան կարմիր 200 900-950 Որդան կարմիր /ներկատու միջատ/ 23.Հանքավանի ջրաբանական 9350 2000-2800 Մարմարիկ գետի ավազանի վերին գոտու ջրային ռեսուրսները
  22. 22. Ազգային պարկ Ի տարբերություն արգելոցների և արգելավայրերի՝ ազգային պարկերը կազմակերպվում են բնության եզակի արժեք ներկայացնող բնական օբյեկտների և գեղատեսիլ վայրերի շուրջը, որտեղ միջավայրը պետք է պահպանվի բնականին մոտ վիճակում: Այստեղ բնության պահպանությունը համատեղվում է բնակչության զբոսաշրջության և հանգստի կազմակերպման հետ:
  23. 23. Անվանումը Տարածքը Բարձրությունը /հա/ ծովի մակարդակից Ինչ է պահպանվում Ազգային պարկ 1. «Դիլիջան» 2. «Սևան» 2400 1110-2800 Կուսական լայնատերև անտառներ, էնդեմիկներ, ռելիկտային տեսակներ, կենդանական աշխարհ, գեղատեսիլ վայրեր 170000 1898-1950 Լճի ջրային ռեսուրսները և շրջակա հողատարածքը
  24. 24. Բնության հուշարձան Բնության հուշարձանը բնության բացառիկ կամ տիպիկ, գիտական, պատմամշակութային և գեղագիտական հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտ է: Հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը կարող է վնասել հուշարձանը: Բնության հուշարձանները լինում են կենդանի և անկենդան: ՀՀ բնության կենդանի հուշարձաններից են արևելյան սոսու մնացուկային պուրակը՝ ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ, Գրիֆիթի հուդայածառը՝ Մեղրու նախալեռնային շրջանում, և այլն, իսկ անկենդան հուշարձաններից՝ բազալտե սյունաձև և ճառագայթաձև մերկացումները Ազատի, Արփայի, Հրազդանի կիրճերում, հրաբխային կոները Գեղամա, Վարդենիսի լեռնավահաններում, ռելիեֆի հողմահարման եզակի ձևերը՝ բնական ժայռաբուրգերը, Գորիսում, Խնձորեսկում, ինչպես նաև բազմաթիվ բարձրլեռնային լճակներ, հանքային աղբյուրներ, ջրվեժներ և այլն:

×