Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Կենսոլորտ

4,850 views

Published on

  • Be the first to comment

Կենսոլորտ

  1. 1. Երկիր վրա գոյություն ունեցող բոլորօրգանիզմները և այն միջավայրը, որտեղնրանք ապրում են կազմում է երկրիկենսոլորտը: կենսոլորտը երկրիարտաքին թաղանթն է` պատվածկենդանի օրգանիզմներով:
  2. 2. Աշխարհագրականթաղանթում կենսոլորտը տարածվում էքարոլորտի վերին շերտում (մինչև 4-5 կմ),մթնոլորտում մինչև օզոնի շետը (25-30կմ) և ջրոլորտում ամբողջությամբ:
  3. 3. Կենդանի օրգանիզմները միանգամիցչեն առաջացել երկրագնդի վրա:Դրանք առաջացել են միլիարդավորտարիներիընթացքում, աստիճանականզարգացման ճանապարհով: Սկզբումառաջացել են պարզագույնօրգանիզմները, մանրէները, ապաստորակարգ բույսերը, բակտերիաներնու ջրիմուռները, հետո, բարջրակարգբույսերը, ապա կենդանիներ:
  4. 4. Երկրի վրա գոյություն ունեն մոտ 1,3 մլնկենդանատեսակ եւ մոտ 0,4 մլնբուսատեսակ: Ընդ որում, ցամաքում էգտնվում բույսերի ու կենդանիների 92-93% - ը: Ցամաքում բույսերը կազմում ենկենսազանգվածի 99% - ը, իսկՀամաշխարհային օվկիանոսումգերակշռում է կենդանիներիկենսազանգվածը:
  5. 5. Միմյանց եւ շրջապատի հետփոխկապակցված լինելու շնորհիվօրգանիզմները կարողանում են զարգանալ ուպահպանել իրենց գոյությունը:Օրինակ, բույսերը անօրգանական նյութերիցօրգանական նյութեր ստեղծելու ընթացքումարտադրում են նաեւ թթվածին: Նրանցանհրաժեշտ ենջուր, սննդանյութեր, ածխաթթու գազ, լույս եւջերմություն:
  6. 6. Օրգանիզմների փոխազդեցությունըմթնոլորտի վրա տեղի է ունենումգազփոխանակության ճանապարհով:Բույսերը կատարում ենլուսասինթեզ, ստեղծելով օրգանականնյութեր: Այդ ընթացքում բույսերը օդիցկլանում են ածխաթթու գազ եւարտազատում թթվածին:
  7. 7. Օրգանիզմների ազդեցությունն առանձնապես մեծ էՀամաշխարհային օվկիանոսի վրա: Ապրելով այդջրերում, ջրում ապրող օրգանիզմները ներշնչում ենջրերի թթվածինը, ջրի մեջ արտաշնչելով ածխաթթուգազ: Ծովերում ապրող օրգանիզմները ջրից վերցնումեն նաեւ քիմիական նյութեր, զանազան աղեր եւդրանցով ոչ միայն սնվում են, այլեւ կառուցում ենիրենց կմախքներն ու խեցիները: Օրգանիզմներըջրոլորտի վրա ներգործում են նաեւ բույսրի եւկենդանիների մահցումից առաջացած նստվածքներիմիջոցով: Դրանց կուտակումից ջրերի հատակումգոյանում են օրգանական նստվածքներում: Որոշտեսակի մանրէներ ապրելով ջրային խորավազաններում, կարող են փոխել ջրի քիմիականհատկանիշները:
  8. 8. Խորը եւ բազմակողմանի է օրգանիզմներիազդեցությունը քարոլորտի վրա: Այդներգործությունն առանձնապես մեծ էքարոլորտի վրա: Այդ ներգործություննառանձնապես մեծ է քարոլորտի վերին շերտըկազմող երկրակեղեւի վրա: Երկրակեղեւիտարբեր խորություններում օրգանիզմներիմնացորդներից առաջանում են մի շարքօրգանական նստվածքայինապարներ, նավթ, բնական գազ, ածուխ եւ այլն: Հսկայական է նաեւ օրգանիզմների դերըհողառաջացման պրոցեսում:
  9. 9. Բուսականությամբ է պայմանավորված բունկյանքի եւ դրա համար անհրաժեշտ բնականմիջավայրի գոյությունը եւ հարատեւումը:Բուսականությունը միաժամանակ բնականռեսուրս է, որն օգտագործվում է նյութականարտադրության ոլորտում:
  10. 10. Բուսական ռեսուրսները կենդանականռեսուրսների հետ միասին կազմում ենկենսածին (բիոտիկ) ռեսուրսները: Դրանցընդհանուր ծավալը Երկրի վրա վիթխարիէ, մոտավորապես 1 տրիլիոն 840 մլրդ տ: Այսքանակության միայն 0,1% - ն է բաժինընկնում կենդանականռեսուրսներին, հիմնական մասը 99,9% -ը, կազմում են բուսական ռեսուրսները:
  11. 11. Ըստ կիրառությանբնագավառների բուսականռեսուսները բաժանվում ենհետեւյալ խմբերի սննդայինբույսեր, դեղաբույսեր, տեղնիկականբույսեր, կերաբույսեր, դեկորատիվ բույսեր:
  12. 12. Սննդային բույսերը մարդու կողմիցանմիջականորեն օգտագործվում են որպեսսնունդ, կամ էլ հումք են ծառայում սննդիարտադրության համար: Սննդային բույսերըբաժանվում են մի քանի խմբի: Օրինակ, առանձին խմբեր են կազմում պտուղներն ուհատապտուղները, համեմունք ծառայողբույսերը, օսլա պարունակող բույսերը եւ այլն:
  13. 13. Դեղաբույսերը պարունակում են մարդուօրգանիզմի վրա ֆիզիոլոգիականազդեցություն ունեցող տարբերնյութեր, եթերայուղեր, գլիկոզիտներ, դաբաղանյութեր, ալկալոիդներ, վիտամիններ:
  14. 14. Տեխնիկական մշակաբույսերը դրանք բոլոր այնբույսերն են, որոնք արդյունաբերությանտարբեր ճյուղերում կարող են օգտագործվելորպես հումք: Դրանցիցի ենկաուչուկատուները, որոնցից ներկայումսստացվում է ռետինի համաշխարհայինարտադրության 30% - ը: Հիմնականկաւոչուկատու բույսը, բրազիլական հեվեածառն է:
  15. 15. Կերակրաբույսերը կարեւոր նշանակությունունենգյուղատնտեսության, մասնավորապես, անասնապահության համար: Դրանք աշխարհումզբաղցնում են 30 մլն, այսինքն ամբողաշխարհի ցամաքիշուրջ 20% - ը:Կերակրաբույսերը հատկապես հարուս եննսսդանյութերով(շաքարներ, սիտակուցներ, վիտամիններ):
  16. 16. Երկրագնդի բուսական ծածկույթումառանձնահատուկ տեղ են գրավում անտառները:Դրանք զբաղեցնում են համեմատաբար ոչ մեծտարածք, Երկրագնդի ցամաքային մակերեսի ¼ -ից քիչ ավելին (41 մլն քկմ):
  17. 17. Անտառների կարեւորագույն ֆունկցիանջրի, թթվածնի, ազոտի, ածխածնի եւ այլկարեւոր նյութերի շրջապտույտիապահովումն է: Անտառները պաշտպանումեն հողը էրոզիայից, որի շնորհիվջրամբարները, գետերը, լճերը զերծ են մնումտիղմի զանգվածի կուտակումից: Անտառնօգնում է, որ տեղումների ու հալոցքներիջրերը ներծծվեն հողի մեջ , պակասեցնում էհեղեղների ուժգնությունը, նպաստում էստորերկրյա ջրավազանի պաշարներիվերականգնմանը: Անտառը մարդունապահովում է փայտանյութով, բազբաթիվբույսերի ու կենդանիներիտեսակներով, որոնցից ստացվում են 5000տեսակի տարբեր ապրանքներ:
  18. 18. Անտառները բաժանվում են երկու խոշորխմբի, արեւադարեւային եւ բարեխառնանտառներ:Արեւադրաձային անտառներն էլ իրենցհերթին բաժանվում են խոնավ ու չորանտառների: Արեւադարձային խոնավանտառները գտվում են այնվայրերում, որտեղ անձրեւները հաճախակիբնույթ են կրում, իսկ չոր անտառներըկարելի է հանդիպել այնշրջաններում, որտեղ անձրեւները
  19. 19. Արեւադարձային խոնավ անտառները մշտադալար են:Լայնատերեւ ծառերի սաղարթները դիպչում են մեկըմյուսին, կազմելով փակ ծածկ, որը հուսալիորենպաշտպանում է արեւի ճառագայթներից, ստեղծելովհուսալի եւ հարուստ ապրելավայր բազմաթիվտեսակների համար: Գոյություն ունեն բազբատեսակխոնավ անտառներ: Արեւադարձային խոնավանտառները աչքի են ընկնում կենդանիների ու բույսերիարտակարգ տարատեսակությամբ: Ծախկելով Երկրիհողային մակերեւույթի ընդամենը 5% - ը, նրանքաշխարհի բուսական ու կենդանականտեսակների, առնվազն 50% - ի բնակավայր են:
  20. 20. Արեւադարձային չոր անտառներիբուսածածկը ավելի նոսր է, տարվաամենաչոր եղանակին բացառվածչէ տերեւաթափը: Այս անտառներընույնպես հարուստ ենբազբատեսակ կենդանիներով ուբույսերով, բայց ոչ խոնավանտառների չափ:
  21. 21. Բարեխառն անտառները տարածվում ենբարեխառն լայնություններում: Այսանտառները չափազանց օգտակար ենմարդկանց համար: Նրանք պահպանում ենգետերի ավազանները եւ պաշտպանում ենջրհեղեղներից: Դա հատկապես կարեւոր էԱսիայի համար: Հնդկաստանի, հեղեղիցվտանգված տարածքները 1960-1990 թթ.ընթացքում անտառազրկման պատճառով 25մլն հա - ից հասան 40 մլն հա - ի: Թեեւբարեխառն անտառներիկենսաբազմազանության մակարդակը ցածրէ, այնուամենայնիվ, այստեղ հանգրվանում ենբազմաթիվ հազվագյուտ տեսակներ:
  22. 22. Գիտնականների կարիծիքով անտառները ծածկել են երկրիցամաքի մակերեսի մոտ 45% - ը: Ներկայումս արդեն դրանցավելի քան 50% - ը ոչնչացվել է, հիմնականումգյուղատնտեսության համար տարածքստեղծելու, վառելափայտ ստանալու եւ կոմերցիոնանտառահատումների հետեւանքով: Ըստ Բնությանհամաշխարհային հիմնադրամի հաշվարկների, երկրագնդիվրա յուրաքանչյուր տարի 20 - մլն հա անտառածածկ տարածքանտառազրկվում կամ քայքայվում են:
  23. 23. Ողջ աշխարհում անտառածածկից ազատված 800մլն հա - ից 300 մլն հա - ը, մեկ երրորդիցավելին, բաժին է ընկնում զարգացած երկրներին:Ներկայումս այդ երկրները ավելի խնայողաբար ենօգտագործվում անտառայինպաշարները, միաժամանակ մեծ միջոցներ ներդնելովդրանց վերականգնմանը: Հիմա ավելի ուշադրությանեն արժանի զարգացող երկրների անտառազրկմանխնդիրը, քանի որ այդ երկրներում անտառայինռեսուրսները 20 - րդ են հասել ավելի լավ վիճակումեւ այժմ գերշահագործվում են:
  24. 24. Անտառազրկման պատճառները· Փայտամշակություն եւ թղթիարտադրություն· Անտառահատումներ վառելափայտ եւանասնակեր ստանալու նպատակով· Անտառահատում գյուղատնտեսականնպատակներով· Թթվային անձրեւներ· Հորատման եւ կառուցապատմանծրագրեր· Կլիմայի փոփոխությամբպայմանավորված կորուստներ·Պատերազմներ, քաղաքաշինություն, ծխախոտի մշակում
  25. 25. Անտառապատ տարածություններիկրճատման հետեւանքները· Մթնոլորտում CO2 քանակի ավելացում · Մթնոլորտում O2 քանակի նվազում· Ջերմոցային էֆեկտ· Կլիմայի տաքացում· Հողերի էրոզիայի ուժեղացում· Երաշտների հաճախականության մեծացում· Անապատացում· Ջրային հոսքի ուժեղացում· Ջրհեղեների քանակի ավելացում
  26. 26. Ներկայումս անատառահատումների տարեկանծավալը անբողջ աշխարհում գերազանցում է 3.5մլրդ մ 3 - ին: Դրա մոտավորապես կեսըօգտագործվում է որպես վառելափայտ, իսկ մյուսկեսը, արդյունաբերական վերամշակման ուշինարարության համար:
  27. 27. Բուսական ռեսուրսներիպահպանության, ռացիոնալ օգտագործման ուվերականգնման ուղություններն ու կոնկրետեղանակները բազմազան են: Բուսականռեսուրսների պահպանության կարեւորագույնուղղությունը բույսերիբազբազանության, գենոֆոնդի պահպանումն է:
  28. 28. Գենոֆոնդը բուսատեսակներիժառանգական հատկանիշների ուհատկությունների ամբողջությունն է: Ամենմի բուսատեսակ ունի իր ուրույն, միայնիրեն բնորոշ ժառանգականհատկությունները: Գենոֆոնդը կյանքիշարունակման անհրաժեշտ պայմանն է:
  29. 29. Ֆլորան շատ է տուժում բնակչության կողմիցհատկապես դեկորատիվ, սննդային եւդեղաբույսերի անկանոն հավաքից: Դրահետեւանքով բազմաթիվ բուսատեսակներկամ ընդհանրապես ոչնչացել են, կամդարձել են հազվադեպ հանդիպող:Բուսատեսակների պահպանության գործումկարեւոր է դրանց հավաքի ճիշտկազմակերպումն ու վերահսկումը:
  30. 30. Բուսական ռեսուրսների պահպանման ուվերականգնման հիմնական ուղղություններնեն· Գենոֆոնդի պահպանում· Հատուկ պահպանվող տարծքներիառանձնացում· Բույսերի << Կարմիր գրքի >> ստեղծում· Անտառային տնտեսության կազմակերպում· Անտառային հրդեհների դեմ պայքար
  31. 31. Միջազգային եւ առանձին պետություններիմակարդակով գենոֆոբդի պահպանմանընպաստելու նպատակով կազմում են << Կարմիրգրքեր >>, որոնք բազմակողմանիտեղեկություններ են պարունակում հազվադեպեւ ոչնչացման վտանգի տակ գտնվողբուսատեսակների մասին:
  32. 32. Յուրաքանչյուր << Կարմիր գիրք >>առանձնացնում եւ խմբավորում է այնտեսակները որոնք,· Գտնվում են ոչնչացման վտանգի տակ· Որոնց քանակը արագորեն կրճատվում է· Ընդհանրապես սակավաթիվ են, դրանցհամար ներկայումս թեեւ վտանգ չկա, բայցապագայում կարող են հայտնվել ոչնչացմանեզրին· Որոնք մինչեւ վերջերս գտնվում են վտանգիտակ, բայց մի շարք միջոցառումների շնորհիվայժմ վերականգնվում է դրանց քանակը
  33. 33. Բնապահպանական միջոցառումների շարքումառանձնահատուկ կարեւորություն ունիարոտավայրերի բուսածածկույթիպահպանումը: Արոտավայրերին մեծ վնաս էհասցնում թունաքիմիկատների ոչ ճիշտկիրառումը: Թունաքիմիկատներըօգտագործելով մոլախոտերի եւ վնասակարմիջատների դեմ, մարդը հաճախ ոչնչացնում էնաեւ արժեքավոր բուսատեսակները, նպաստումէ անցանկալի բուսատեսակների տարածմանը:Օրինակ ՀՀ - ում արոտավայրերի 10 հա - ն միջինհաշվով կարող է կերակրել 6-7 գլուխ խոշորանասուն:
  34. 34. Կենդանական աշխարհը, ինչպեսբուսականությունը կեսնոլորտի կարեւորագույնբաղադրիչներից է: Բույսերի հետ մեկտեղկենդանիները մասնակցում են մոլորակի վրաընթացող քիմիական նյութերիշրջապտույտին, սպառում են բույսերի կողմիցստեղծված կենսազանգվածը: Սնվելով բույսերովեւ մեկը մյուսով, կենդանիները կարեւոր դեր ենխաղում կեսնոլորտում ընթացող նյութիշրջապտույտում, ապահովելով դրա ընդհանուրհաշվեկշռի պահպանումը: Բուսականությանհետ մեկտեղ կենդանական աշխարհը բնականմիջավայրի գոյության անհրաժեշտ նախադրյալէ:
  35. 35. Կենդանական աշխարհը միաժամանակարտադրամիջոց է, բնական ռեսուրս, որըհումք է տալիս արդյունաբերության միշարք ճյուղերի, սննդիարդյունաբերությանը, կաշվի - մորթեղենիարտադրությանը եւ այլն: Կենդանականռեսուրսները ըստ իրենց նշանակությանբաժանվում են երկուխմբի, որսորդաարդյունագործական եւմիջավայրաստեղծ:
  36. 36. Բնական լանդշաֆտների անընդհատ փոփոխության, մարդածինլանդշաֆտների ընդարձակման, կենդանիների չկարգավորվողորսի հետեւանքով երկրագնդի կենդանական աշխարհըհսկայական կորուստներ է կրել, պակասել է կենդանիների մեծմասի գլխաքանակը, շատերը վերացել են, եւ խիստ նվազել էֆաունայի տեսակային բազմազանությունը: Կենդանիներիբազմաթիվ տեսակներ կամ ընդհանրապես ոչնչացել են կալ էլդրանց թվաքանակը այնքան է պակասել, որ դարձել ենհազվադեպ եւ պահպանության կարիք ունեն: Այդպիսիկենդանատեսակներից են, սայգակ այծքաղը, կուլանը, սպիտակարջը, ուսուրական վագրը: Մի շարք վնասակար կենդանիներէլ, հարմարվելով փոփոխված պայմաններին, բազմացել են եւավելի տարածվել (մկնանմանկրծողները, մակաբույծները, վնասակար միջատներ եւ այլն):
  37. 37. Միայն 20 - րդ դարում 2,5 անգամ ավելի շատկաթնասուններ եւ գրեթե 4 անգամթռչունների տեսակներ են անհետացել, քանմարդկության գոյության հազարավորտարիների ընթացքում մինչեւ 1800 թ - ը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այժմ ոչնչացման վտանգի տակ է գտնվում թռչունների յուրաքանչյուր 10 - րդ տեսակը, կաթնասունների հինգերորդը, կաթնասունների հինգերորդը, իսկ երկկենցաղների եւ սողունների 4 - րդ տեսակը:
  38. 38. Կենդանական ռեսուրսներով հատկապեսհարուստ է համաշխարհային օվկիանոսը:Գիտնականները պարզել են, որ արժեքավորձկների տարեկան վերարտադրությունըմոտավորապես 200 մլն տ է, որի 1/3 մասն է միայնորսվում: Չնայած դրան, ինտենսիվ որսիհետեւանքով մի շարք արժեքավոր ձկների եւջրաբնակ այլ կենդանիների թվաքանակը խիստնվազել է , դրանց փոխարեն բազմացել են պակասարժեքվորները:
  39. 39. Կենդանական ռեսուրսների պահպանման ուվերականգնման գլխավոր ուղղություններն են· Կենդանիների համար միջավայր ծառայողջրային եւ բուսական ռեսուրսներիպահպանում եւ վերականգնում· Որսի կարգավորում· Կենսատեխնիկական միջոցառումներիկիրառում· Կլիմայավարժեցում եւ վերաբնակեցում· Ձկների ձվադրման եւ միգրացիայի ուղիներիպահպանում· Արժեքվոր ձկնատեսակների մրցակիցներիոչնչացում· Աքվակուլտուրայի զարգացում· Հատուկ պահպանվող տարածքներստեղծում
  40. 40. Որոշակի տարածքում ապրող բուսականեւ կենդանական աշխարհը, ինչես նաեւնրանց վրա ազդող ֆիզիկական ուէկոլոգիական գործոնների միասնությունըկոչվում է էկոհամակարգ:Էկոհամակարգում ամեն մի բուսատեսակու կենդանատեսակ ունի իր որոշակի դերըեւ մյուս բուսատեսակների ուկենդանատեսակների, ինչպես բնակատեղիհետ գտնվում է կայուն եւ օրինաչափկապերի մեջ: Այս կապերի շնորհիվ է, որպահպանվում է կենսոլորտի եւ փոքրէկոհամակարգերի գոյությունը, դրանցէկոլոգիական հավասարակշռությունը, եւպահպանվում է կյանքը երկրագնդի վրա:
  41. 41. Էկոհամակարգերում բաղադրիչների կապիլավագույն օրինակը `սննդային շղթանէ, որի առանձին օղակներն ենհանդիսանում պրոդուցենտները(արտադրողները), կոնսումենտները(սպառողները) եւ ռեդուցենտները(քայքայողները) Պրոդուցենտ - կոնսումենտ- ռեդուցենտ շղթայի միջոցով տեղի էունենում նյութի եւ էներգիայիկենսաբանական շրջապտույտկենսոլորտում եւ մյուս բոլոր մանրէկոհամակարգերում:
  42. 42. ´

×