SlideShare a Scribd company logo
1 of 8
Արման Աֆշարիզադե
 Բակտերիաները կազմում են
նախակորիզավորների (պրոկարիոտ)
թագավորությունը: Նրանք երկրագնդի հնագույն
«բնակիչներն» են. ծագել են մոտ 3 մլրդ տարի
առաջ: Բակտերիաներին (հունարեն բակտերիա –
ձողիկ) անվանում են նաև մանրէներ: Տարածված
են ամենուր՝ հողում, ջրում, օդում, մարդկանց,
կենդանիների և բույսերի օրգանիզմներում:
Դրանց մեծամասնությունը միակորիզ,
մանրագույն, պարզ կառուցվածքով, անզեն աչքով
անտեսանելի օրգանիզմներ են:
 Բակտերիաների հիմնական կառուցվածքային
տարրերն են բջջաթաղանթը, բջջապլազման և
նուկլեոիդը:
 Որոշ ցուպիկաձև բակտերիաներ ցուպիկի ներսում
առաջացնում են սպորներ և կոչվում են բացիլներ:
Սպորները ձևավորվում են անբարենպաստ
պայմաններում (սննդարար նյութերի
բացակայություն, միջավայրի բաղադրության ու
ջերմաստիճանի փոփոխություն և այլն), ինչը տեսակի
պահպանումն ապահովող մեխանիզմ է: Բարենպաստ
պայմաններում սպորներն աճում են` առաջացնելով
վեգետատիվ բջիջներ:
 Բակտերիաներին հատուկ են ակտիվ և պասսիվ
շարժումները: Շատ բակտերիաներ կարող են
շարժվել թարթիչների, մտրակիկների և շարժումն
ապահովող այլ հարմարանքների օգնությամբ: Բջջի
մակերևույթի վրա լինում են 1-ից մինչև մի քանի
տասնյակ մտրակիկներ:
 Թթվածնի կարիք ունեցող շարժուն բակտերիաները
(օրնակ՝ խոլերայի վիբրիոնը) շարժվում են դեպի
միջավայրի թթվածնաշատ տեղեր:
 Քիմիական կազմությամբ բակտերիաները նման են
օրգանիզմի մյուս բջիջներին: Նրանց բջիջը
պարունակում է ջուր (70–85 %), նուկլեինաթթուներ,
սպիտակուցներ, բազմաշաքարներ, ճարպանյութեր,
ամինաթթուներ, անօրգանական աղեր և այլն:
 Բակտերիաների որոշ տեսակներ՝ ինքնասունները
(ավտոտրոֆներ) օգտագործում են անօրգանական
ածխածին (ածխաթթու գազի կամ ածխաթթվի աղերի
ձևով), մյուսները՝ տարասունները (հետերոտրոֆներ)՝
օրգանական միացություններ:
 Տարասուն բակտերիաները բաժանվում են
սապրոֆիտների (սնվում են արտաքին
միջավայրի օրգանական միացություններով)
և մակաբույծների (ապրում են այլ
օրգանիզմների հաշվին): Ախտածին
բակտերիաների համար հեշտ յուրացվող
ածխածնի (խաղողաշաքար և ամինաթթուներ)
աղբյուր են օրգանիզմի հյուսվածքային
հեղուկները: Ազոտսևեռող բակտերիաները
յուրացնում են մթնոլորտի ազոտը և մեծ
նշանակություն ունեն Երկրի վրա կյանքի
գոյության ապահովման գործում:
 Վարակիչ հիվանդություններ առաջացնելու
բակտերիաների ունակությունը կոչվում է
հիվանդածնություն կամ ախտածնություն:
Հայտնի բակտերիաների միայն փոքրաթիվ մասն
է ախտածին: Դրա համար անհրաժեշտ է,
որպեսզի բակտերիան ներխուժի (ինվազիա)
օրգանիզմի հյուսվածքների մեջ և թունավոր
նյութեր (տոքսիններ) արտադրի:
Սննդամիջավայրում կամ օրգանիզմում ակտիվ
աճման շրջանում մի շարք բակտերիաներ
(բոտուլիզմի, գազային փտախտի, դիզենտերիայի
հարուցիչները) արտադրում են արտաթույներ
(էկզոտոքսիններ):
 Դրանք մեծ մոլեկուլային զանգվածով խիստ
թունավոր սպիտակուցներ են: Շատ
արտաթույներ կարող են ախտահարել որոշակի
օրգաններ կամ հյուսվածքներ: Մի շարք
բակտերիաների (սալմոնելներ, աղիքային
ցուպիկներ, գոնոկոկեր և այլն) թունավոր
ազդեցությունը պայմանավորված է նրանց
արտադրած ներթույներով, որոնք ավելի պակաս
թունավոր են և ընտրողական ներգործություն
չունեն: Որոշ բակտերիաների ախտածնության
գործոնը պատիճն է և կտրուկ նվազում է
ֆերմենտներով կամ այլ միացություններով նրա
քայքայման, ինչպես նաև համապատասխան
մուտացիաների ենթարկվելու դեպքում:
 Բակտերիաների գենետիկական ինֆորմացիան
գրանցված է ԴՆԹ-ի նուկլեոտիդների
առանձնահատուկ հաջորդականության տեսքով:
Բակտերիաների մեծամասնությունն ունի ԴՆԹ-ի
1 մոլեկուլ, որը պարունակում է 1–3 հզ. գեն: Քանի
որ գեները հսկում են կենսաբանորեն
անհրաժեշտ միացությունների սինթեզը, ապա
առանձին մուտացիաներ բակտերիաների համար
կարող են մահացու լինել: Միաժամանակ
մուտացիաների շնորհիվ ստացվել են
բակտերիաներ, որոնք հիվանդություն չեն
առաջացնում, բայց կարող են ստեղծել
իմունիտետ նրա նկատմամբ:

More Related Content

What's hot

բակտերիաների կառուացվածքը
բակտերիաների կառուացվածքըբակտերիաների կառուացվածքը
բակտերիաների կառուացվածքըHakob123
 
Բակտերիաների մասին
Բակտերիաների մասինԲակտերիաների մասին
Բակտերիաների մասինNarek Isakhanyan
 
Բակտերիաների և Սնկերի մասին
Բակտերիաների և Սնկերի մասինԲակտերիաների և Սնկերի մասին
Բակտերիաների և Սնկերի մասինAnn Isakhanyan
 
Ջրիմուռներ
ՋրիմուռներՋրիմուռներ
ՋրիմուռներYuriDanielyan
 
Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա
Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրաԿյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա
Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրաNina Kirakosyan
 
բույսերի, կենդանիների և մանրէների սելեկցիա
բույսերի, կենդանիների և մանրէների սելեկցիաբույսերի, կենդանիների և մանրէների սելեկցիա
բույսերի, կենդանիների և մանրէների սելեկցիաAslanian ZHora
 
Ven kensabazmazanutyan pahpanutyun, karmir girq
Ven kensabazmazanutyan pahpanutyun, karmir girqVen kensabazmazanutyan pahpanutyun, karmir girq
Ven kensabazmazanutyan pahpanutyun, karmir girqVen_14
 
Բակտերիաներ
ԲակտերիաներԲակտերիաներ
ԲակտերիաներElka Mkrtchyan
 

What's hot (18)

ջրիմուռներ123
ջրիմուռներ123ջրիմուռներ123
ջրիմուռներ123
 
ամեոբա4
ամեոբա4ամեոբա4
ամեոբա4
 
բակտերիաների կառուացվածքը
բակտերիաների կառուացվածքըբակտերիաների կառուացվածքը
բակտերիաների կառուացվածքը
 
Բակտերիաների մասին
Բակտերիաների մասինԲակտերիաների մասին
Բակտերիաների մասին
 
սնկեր
սնկերսնկեր
սնկեր
 
Սնկերի մասին
Սնկերի մասինՍնկերի մասին
Սնկերի մասին
 
ձիաձետեր
ձիաձետերձիաձետեր
ձիաձետեր
 
բակտերիաներ
բակտերիաներբակտերիաներ
բակտերիաներ
 
բակտերիաներ
բակտերիաներբակտերիաներ
բակտերիաներ
 
Սելեկցիա
ՍելեկցիաՍելեկցիա
Սելեկցիա
 
Բակտերիաների և Սնկերի մասին
Բակտերիաների և Սնկերի մասինԲակտերիաների և Սնկերի մասին
Բակտերիաների և Սնկերի մասին
 
Ջրիմուռներ
ՋրիմուռներՋրիմուռներ
Ջրիմուռներ
 
Սելեկցիա
ՍելեկցիաՍելեկցիա
Սելեկցիա
 
Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա
Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրաԿյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա
Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա
 
բույսերի, կենդանիների և մանրէների սելեկցիա
բույսերի, կենդանիների և մանրէների սելեկցիաբույսերի, կենդանիների և մանրէների սելեկցիա
բույսերի, կենդանիների և մանրէների սելեկցիա
 
Ven kensabazmazanutyan pahpanutyun, karmir girq
Ven kensabazmazanutyan pahpanutyun, karmir girqVen kensabazmazanutyan pahpanutyun, karmir girq
Ven kensabazmazanutyan pahpanutyun, karmir girq
 
Բակտերիաներ
ԲակտերիաներԲակտերիաներ
Բակտերիաներ
 
բակտերիա
բակտերիաբակտերիա
բակտերիա
 

Similar to Bakteria

բակտերիաներ
բակտերիաներբակտերիաներ
բակտերիաներGOGIK2003
 
բակտերիաներ
բակտերիաներբակտերիաներ
բակտերիաներGOGIK2003
 
բակտերիաներ
բակտերիաներբակտերիաներ
բակտերիաներGOGIK2003
 
բոլոր բջջի կառուցվածքը (1)
բոլոր բջջի կառուցվածքը (1)բոլոր բջջի կառուցվածքը (1)
բոլոր բջջի կառուցվածքը (1)Aslanian ZHora
 
կենսաբանություն 3
կենսաբանություն 3կենսաբանություն 3
կենսաբանություն 3harutyunyan--erik
 
բակտերիաներ և սնկեր
բակտերիաներ և սնկերբակտերիաներ և սնկեր
բակտերիաներ և սնկերastghikg
 
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներԿենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներSusanna Gevorgyan
 
ռուզան մինասյան
ռուզան մինասյան ռուզան մինասյան
ռուզան մինասյան Gohar Gasparyan
 
презентация Microsoft office power point (2)
презентация Microsoft office power point (2)презентация Microsoft office power point (2)
презентация Microsoft office power point (2)Hayk Nazaryan
 
Շնչառության մասին
Շնչառության մասինՇնչառության մասին
Շնչառության մասինMark Mikail
 
Քարաքոսների և ջրիմուռների մասին
Քարաքոսների և ջրիմուռների մասինՔարաքոսների և ջրիմուռների մասին
Քարաքոսների և ջրիմուռների մասինandranik-armine
 
Բբջջի Կառուցվածքը
Բբջջի ԿառուցվածքըԲբջջի Կառուցվածքը
Բբջջի ԿառուցվածքըAnn Isakhanyan
 
New microsoft power point presentation (2)
New microsoft power point presentation (2)New microsoft power point presentation (2)
New microsoft power point presentation (2)Aslanian ZHora
 
թափակ որդեր
թափակ որդերթափակ որդեր
թափակ որդերastghikg
 

Similar to Bakteria (20)

բակտերիաներ
բակտերիաներբակտերիաներ
բակտերիաներ
 
բակտերիաներ
բակտերիաներբակտերիաներ
բակտերիաներ
 
բակտերիաներ
բակտերիաներբակտերիաներ
բակտերիաներ
 
բոլոր բջջի կառուցվածքը (1)
բոլոր բջջի կառուցվածքը (1)բոլոր բջջի կառուցվածքը (1)
բոլոր բջջի կառուցվածքը (1)
 
Կենսոլորտ
ԿենսոլորտԿենսոլորտ
Կենսոլորտ
 
կենսաբանություն 3
կենսաբանություն 3կենսաբանություն 3
կենսաբանություն 3
 
բակտերիաներ և սնկեր
բակտերիաներ և սնկերբակտերիաներ և սնկեր
բակտերիաներ և սնկեր
 
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներԿենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրներ
 
New microsoft
New microsoftNew microsoft
New microsoft
 
ռուզան մինասյան
ռուզան մինասյան ռուզան մինասյան
ռուզան մինասյան
 
презентация Microsoft office power point (2)
презентация Microsoft office power point (2)презентация Microsoft office power point (2)
презентация Microsoft office power point (2)
 
Շնչառության մասին
Շնչառության մասինՇնչառության մասին
Շնչառության մասին
 
Քարաքոսների և ջրիմուռների մասին
Քարաքոսների և ջրիմուռների մասինՔարաքոսների և ջրիմուռների մասին
Քարաքոսների և ջրիմուռների մասին
 
Բբջջի Կառուցվածքը
Բբջջի ԿառուցվածքըԲբջջի Կառուցվածքը
Բբջջի Կառուցվածքը
 
Ջրիմուռներ
ՋրիմուռներՋրիմուռներ
Ջրիմուռներ
 
Ով ենք մենք?
Ով ենք մենք?Ով ենք մենք?
Ով ենք մենք?
 
Ով ենք մենք
Ով ենք մենքՈվ ենք մենք
Ով ենք մենք
 
New microsoft power point presentation (2)
New microsoft power point presentation (2)New microsoft power point presentation (2)
New microsoft power point presentation (2)
 
ջրիմուռներ
ջրիմուռներջրիմուռներ
ջրիմուռներ
 
թափակ որդեր
թափակ որդերթափակ որդեր
թափակ որդեր
 

Recently uploaded

Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն ԳրիգորյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն ԳրիգորյանՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ Թորոսյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ ԹորոսյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ Թորոսյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ ԹորոսյանՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptxԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptxՀասմիկ Ղազարյան
 
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանԵվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանAshxenTadevosyan
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո Մազմանյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո ՄազմանյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո Մազմանյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո ՄազմանյանՀասմիկ Ղազարյան
 
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանԱրիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանAshxenTadevosyan
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն Ղևոնդյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն ՂևոնդյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն Ղևոնդյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն ՂևոնդյանՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան Լենա
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան  ԼենաԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան  Լենա
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան ԼենաՀասմիկ Ղազարյան
 
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա ՇահինյանԱրևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա ՇահինյանՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար ԳասպարյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար ԳասպարյանՀասմիկ Ղազարյան
 

Recently uploaded (10)

Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն ԳրիգորյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ Թորոսյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ ԹորոսյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ Թորոսյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ Թորոսյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptxԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
 
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանԵվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո Մազմանյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո ՄազմանյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո Մազմանյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո Մազմանյան
 
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանԱրիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն Ղևոնդյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն ՂևոնդյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն Ղևոնդյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն Ղևոնդյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան Լենա
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան  ԼենաԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան  Լենա
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան Լենա
 
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա ՇահինյանԱրևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար ԳասպարյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
 

Bakteria

  • 2.  Բակտերիաները կազմում են նախակորիզավորների (պրոկարիոտ) թագավորությունը: Նրանք երկրագնդի հնագույն «բնակիչներն» են. ծագել են մոտ 3 մլրդ տարի առաջ: Բակտերիաներին (հունարեն բակտերիա – ձողիկ) անվանում են նաև մանրէներ: Տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, մարդկանց, կենդանիների և բույսերի օրգանիզմներում: Դրանց մեծամասնությունը միակորիզ, մանրագույն, պարզ կառուցվածքով, անզեն աչքով անտեսանելի օրգանիզմներ են:  Բակտերիաների հիմնական կառուցվածքային տարրերն են բջջաթաղանթը, բջջապլազման և նուկլեոիդը:
  • 3.  Որոշ ցուպիկաձև բակտերիաներ ցուպիկի ներսում առաջացնում են սպորներ և կոչվում են բացիլներ: Սպորները ձևավորվում են անբարենպաստ պայմաններում (սննդարար նյութերի բացակայություն, միջավայրի բաղադրության ու ջերմաստիճանի փոփոխություն և այլն), ինչը տեսակի պահպանումն ապահովող մեխանիզմ է: Բարենպաստ պայմաններում սպորներն աճում են` առաջացնելով վեգետատիվ բջիջներ:  Բակտերիաներին հատուկ են ակտիվ և պասսիվ շարժումները: Շատ բակտերիաներ կարող են շարժվել թարթիչների, մտրակիկների և շարժումն ապահովող այլ հարմարանքների օգնությամբ: Բջջի մակերևույթի վրա լինում են 1-ից մինչև մի քանի տասնյակ մտրակիկներ:
  • 4.  Թթվածնի կարիք ունեցող շարժուն բակտերիաները (օրնակ՝ խոլերայի վիբրիոնը) շարժվում են դեպի միջավայրի թթվածնաշատ տեղեր:  Քիմիական կազմությամբ բակտերիաները նման են օրգանիզմի մյուս բջիջներին: Նրանց բջիջը պարունակում է ջուր (70–85 %), նուկլեինաթթուներ, սպիտակուցներ, բազմաշաքարներ, ճարպանյութեր, ամինաթթուներ, անօրգանական աղեր և այլն:  Բակտերիաների որոշ տեսակներ՝ ինքնասունները (ավտոտրոֆներ) օգտագործում են անօրգանական ածխածին (ածխաթթու գազի կամ ածխաթթվի աղերի ձևով), մյուսները՝ տարասունները (հետերոտրոֆներ)՝ օրգանական միացություններ:
  • 5.  Տարասուն բակտերիաները բաժանվում են սապրոֆիտների (սնվում են արտաքին միջավայրի օրգանական միացություններով) և մակաբույծների (ապրում են այլ օրգանիզմների հաշվին): Ախտածին բակտերիաների համար հեշտ յուրացվող ածխածնի (խաղողաշաքար և ամինաթթուներ) աղբյուր են օրգանիզմի հյուսվածքային հեղուկները: Ազոտսևեռող բակտերիաները յուրացնում են մթնոլորտի ազոտը և մեծ նշանակություն ունեն Երկրի վրա կյանքի գոյության ապահովման գործում:
  • 6.  Վարակիչ հիվանդություններ առաջացնելու բակտերիաների ունակությունը կոչվում է հիվանդածնություն կամ ախտածնություն: Հայտնի բակտերիաների միայն փոքրաթիվ մասն է ախտածին: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բակտերիան ներխուժի (ինվազիա) օրգանիզմի հյուսվածքների մեջ և թունավոր նյութեր (տոքսիններ) արտադրի: Սննդամիջավայրում կամ օրգանիզմում ակտիվ աճման շրջանում մի շարք բակտերիաներ (բոտուլիզմի, գազային փտախտի, դիզենտերիայի հարուցիչները) արտադրում են արտաթույներ (էկզոտոքսիններ):
  • 7.  Դրանք մեծ մոլեկուլային զանգվածով խիստ թունավոր սպիտակուցներ են: Շատ արտաթույներ կարող են ախտահարել որոշակի օրգաններ կամ հյուսվածքներ: Մի շարք բակտերիաների (սալմոնելներ, աղիքային ցուպիկներ, գոնոկոկեր և այլն) թունավոր ազդեցությունը պայմանավորված է նրանց արտադրած ներթույներով, որոնք ավելի պակաս թունավոր են և ընտրողական ներգործություն չունեն: Որոշ բակտերիաների ախտածնության գործոնը պատիճն է և կտրուկ նվազում է ֆերմենտներով կամ այլ միացություններով նրա քայքայման, ինչպես նաև համապատասխան մուտացիաների ենթարկվելու դեպքում:
  • 8.  Բակտերիաների գենետիկական ինֆորմացիան գրանցված է ԴՆԹ-ի նուկլեոտիդների առանձնահատուկ հաջորդականության տեսքով: Բակտերիաների մեծամասնությունն ունի ԴՆԹ-ի 1 մոլեկուլ, որը պարունակում է 1–3 հզ. գեն: Քանի որ գեները հսկում են կենսաբանորեն անհրաժեշտ միացությունների սինթեզը, ապա առանձին մուտացիաներ բակտերիաների համար կարող են մահացու լինել: Միաժամանակ մուտացիաների շնորհիվ ստացվել են բակտերիաներ, որոնք հիվանդություն չեն առաջացնում, բայց կարող են ստեղծել իմունիտետ նրա նկատմամբ: