2. ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒՄ
1772 թվականին Հենրի Կավենդիշը իրականացրել է հետևյալ
փորձը. նա բազմիցս օդ է բաց թողել այրվող քարածխի վրա,
որի արդյունքում առաջացավ նստվածք, որը Կավենդիշը
անվանեց խեղդող օդ։ Ազոտը հայտնագործվել է 1772
թվականին շոտլանդացի գիտնական Դանիել Ռեզերֆորդի
կողմից՝ ածխի, ծծմբի, գազային ֆոսֆորի այրման
արգասիքները ծծմբական լուծույթի միջով անցկացնելիս (այս
դեպքում այն չի կլանվում՝ ի տարբերություն CO2-ի)։
3. ԱՆՎԱՆ ԾԱԳՈՒՄԸ
Մոտ 200 տարի առաջ գիտնականները հայտնաբերեցին, որ մթնոլորտում
պարունակվում է այնպիսի մի գազ, որը պիտանի չէ շնչառության համար և չի
նպաստում այրմանը։ Պարզվեց նաև, որ մթնոլորտը հիմնականում (4/5 մասով)
կազմված է այդ գազից։ Նոր հայտնաբերված գազն անվանեցին «ազոտ»։
Սովորական լաբորատորպայմաններում ազոտը «չէր ցանկանում» միանալ
ուրիշ տարրերի հետ։ Սակայն շուտով հայտնի դարձավ, որ բնության մեջ
ազոտը հաճախ հանդիպում է ուրիշ տարրերի հետ միացություններ կազմած,
գոյացնելով, օրինակ, բորակ։ Սա մարդուն հայտնի էր վաղուց և
օգտագործվում էր դաշտերը պարարտացնելու համար։ Այստեղից էլ
առաջացել է ազոտի լատիներեն անվանումը «նիտրոգենիում», հայերեն՝
բորակածին։ «Ազոտ» անունը, ամենատարածված անվանումն է, նշանակում է
«անկենդան»։
4. ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Բնության մեջ ազատ (մոլեկուլային) վիճակում ազոտը
մտնում է մթնոլորտային օդի բաղադրության մեջ
(ծավալային՝ 78.09% և զանգվածային՝ 75.6%), իսկ կապված
վիճակում՝ երկու սելիտրաների. նատրիումի նիտրատ
(NaNO3, հանդիպում է Չիլիում, այստեղից էլ անվանումը՝
չիլիական սելիտրա), կալիումի նիտրատ (KNO3, հանդիպում է
Հնդկաստանում՝ հնդկական սելիտրա) և մի շարք այլ
միացությունների տեսքով։
5.
6. ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ազոտը անգույն, անհոտ, ոչ թունավոր գազ է։ Ջրում լուծվում է չափազանց քիչ
քանակով (2,3 մլ /100գ 0 °C ջերմաստիճանում, 0,8 մլ /100գ 80 °C
ջերմաստիճանում)։
Հայտնի է ամուր ազոտի 3 բյուրեղային փոփոխություններ։ Բնության մեջ
հանդիպում է ինչպես ազատ վիճակում, այնպես էլ միացությունների ձևով։
Ազոտն օդի հիմնական բաղադրիչն է և կազմում է նրա 75,6 %-ը՝ ըստ
զանգվածի, 78,09 %-ը՝ ըստ ծավալի։ Ազոտի պարունակությունը
երկրակեղևում կազմում է 0,02 %, որտեղ ազոտը գտնվում է միացությունների
ձևով. դրանցից առավել տարածված են նատրիումական (չիլիական) և
կալիումական (հնդկական) բորակները։
7. ԱԶՈՏԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Բույսերը աճի համար արմատներով հողից յուրացնում են
ազոտային միացություններ՝ հինականում ամոնիումի և
ազոտական թթվի աղեր։ Առավել շատ ազոտ օգտագործում
են լոբազգիները։ Բույսերի կողմից սինթեզված ազոտ
պարունակող միացությունները, մասնավորապես
սպիտակուցները, անցնելով կենդանիների և մարդու
օրգանիզմ, վերածվում են այլ օրգանական միացությունների
և այլ սպիտակուցների։