SlideShare a Scribd company logo
1 of 6
Կլեոպատրա
Կենսագրւթյուն
Կլեոպատրան ծնվել է մեր թվարկությունից առաջ 69 թվականին Եգիպտոսի
մայրաքաղաք Ալեքսանդրիայում, մահացել է մեր թվարկությունից առաջ
30թվականին։ Կլեոպատրան Պտղոմեոս XI-ի դուստրն էր, Պտղոմեոս XII
Դիոնիսոսի քույրը, կինը և գահակիցը մ. թ. ա. 51 թ-ից: Իշխանության համար
պայքարել է ամուսնու դեմ: Մ. թ. ա. 48 թ-ին աքսորվել է Ասորիք: 48 թ-ի
վերջին – 47 թ-ի սկզբին Հուլիոս Կեսարը պարտության է մատնել
եգիպտական թագավորական զորքին և Եգիպտոսի թագուհի հռչակել
Կլեոպատրա VII-ին: Կլեոպատրան եղել է Կեսարի սիրուհին, նրանից ունեցել
է Կեսարիոն որդուն: Կեսարի սպանությունից (մ. թ. ա. 44 թ.) հետո՝ 41 թ-ից
դարձել է Մարկոս Անտոնիոսի դաշնակցուհին և սիրուհին, իսկ 37 թ-ին
նրանք ամուսնացել են:
Մ. թ. ա. 34 թ-ին իր պարթևական և հայկական արշավանքների ժամանակ
Անտոնիոսը մտել է Հայաստան և հասել մինչև Արտաշատ: Հայոց
Արտավազդ Բ արքան բանակցելու նպատակով ներկայացել է հռոմեական
ճամբար, բայց նրան ձերբակալել են և շթղայակապ տարել Անտոնիոսի
մոտ: Հռոմեացի պատմիչ Տակիտոսն այդ արարքը բնութագրել է որպես
«անբարո վերաբերմունք հայոց Արտավազդի նկատմամբ»: Անտոնիոսը
Եգիպտոս է տարել Հայոց արքային և նրա ընտանիքը: Նա իր
«հաղթանակի» առթիվ հաղթահանդես է կազմակերպել Ալեքսանդրիայում
և հանդիսավորությամբ Կլեոպատրա VII-ին հանձնել ոսկե շղթաներով
շղթայված Արտավազդ Բ-ին՝ ընտանիքով:
Գերյալներին ազատություն են խոստացել՝ թագուհուն մեծարանքի խոսքեր
ասելու պայմանով: Սակայն Հայոց արքան անցել է հպարտորեն ու չի մեծարել
թագուհուն, որը ցնցող տպավորություն է թողել հանդիսականների վրա: Հույն
ժամանակակից պատմիչը գրում է. «Հայերը ցույց տվեցին իրենց ոգու
արիությունը և դրանով փառավոր անուն վաստակեցին»: Վիրավորված
Կլեոպատրան Արտավազդ Բ-ին բանտարկել է: Մ. թ. ա. 31 թ-ի սեպտեմբերի 2-
ին Հունաստանի արևմտյան ափին՝ Ակտիումի (Ակցիում) հրվանդանի մոտ,
ծովային ճակատամարտում Անտոնիոսը պարտություն է կրել եռապետ Գայոս
Օկտավիանոսից և փախել Ալեքսանդրիա: Նույն տարվա հոկտեմբերին
Կլեոպատրա VII-ի հրամանով Արտավազդ Բ-ն մահապատժի է ենթարկվել
Ալեքսանդրիայում:
Օկտավիանոսից գերվելու վտանգն ստիպել է ինքնասպան
լինել Անտոնիոսին ու Կլեոպատրա VII-ին:
Կլեոպատրա VII-ի կերպարին անդրադարձել են գրողներ
Վիլյամ Շեքսպիրը, Բեռնարդ Շոուն, նկարիչներ Ջովաննի
Տիեպոլոն, Պիտեր Ռուբենսը և ուրիշներ, հայ գրականության
մեջ՝ Արտավազդ Բ-ի ողբերգության հետ կապված` Նաիրի
Զարյանը, Վահագն Դավթյանը և ուրիշներ: Նկարահանվել են
բազմաթիվ կինոնկարներ, որոնցից հանրահայտ է ռեժիսոր
Ջոզեֆ Լեո Մանկևիչի «Կլեոպատրան»:

More Related Content

More from 20011128

The volcano
The volcanoThe volcano
The volcano20011128
 
Erkrasharj
ErkrasharjErkrasharj
Erkrasharj20011128
 
Global taqacumner
Global taqacumnerGlobal taqacumner
Global taqacumner20011128
 
Iravagitutyun
IravagitutyunIravagitutyun
Iravagitutyun20011128
 
Kensabanutyun (26 29)
Kensabanutyun (26 29)Kensabanutyun (26 29)
Kensabanutyun (26 29)20011128
 
Qimia azot
Qimia azotQimia azot
Qimia azot20011128
 
Kensabanutyun (18 22)
Kensabanutyun (18 22)Kensabanutyun (18 22)
Kensabanutyun (18 22)20011128
 

More from 20011128 (12)

The volcano
The volcanoThe volcano
The volcano
 
Erkrasharj
ErkrasharjErkrasharj
Erkrasharj
 
Ekologia
EkologiaEkologia
Ekologia
 
Antar
AntarAntar
Antar
 
Global taqacumner
Global taqacumnerGlobal taqacumner
Global taqacumner
 
Ոսկի
ՈսկիՈսկի
Ոսկի
 
Proekt
ProektProekt
Proekt
 
Kaycak
KaycakKaycak
Kaycak
 
Iravagitutyun
IravagitutyunIravagitutyun
Iravagitutyun
 
Kensabanutyun (26 29)
Kensabanutyun (26 29)Kensabanutyun (26 29)
Kensabanutyun (26 29)
 
Qimia azot
Qimia azotQimia azot
Qimia azot
 
Kensabanutyun (18 22)
Kensabanutyun (18 22)Kensabanutyun (18 22)
Kensabanutyun (18 22)
 

Kleopatra

  • 2. Կենսագրւթյուն Կլեոպատրան ծնվել է մեր թվարկությունից առաջ 69 թվականին Եգիպտոսի մայրաքաղաք Ալեքսանդրիայում, մահացել է մեր թվարկությունից առաջ 30թվականին։ Կլեոպատրան Պտղոմեոս XI-ի դուստրն էր, Պտղոմեոս XII Դիոնիսոսի քույրը, կինը և գահակիցը մ. թ. ա. 51 թ-ից: Իշխանության համար պայքարել է ամուսնու դեմ: Մ. թ. ա. 48 թ-ին աքսորվել է Ասորիք: 48 թ-ի վերջին – 47 թ-ի սկզբին Հուլիոս Կեսարը պարտության է մատնել եգիպտական թագավորական զորքին և Եգիպտոսի թագուհի հռչակել Կլեոպատրա VII-ին: Կլեոպատրան եղել է Կեսարի սիրուհին, նրանից ունեցել է Կեսարիոն որդուն: Կեսարի սպանությունից (մ. թ. ա. 44 թ.) հետո՝ 41 թ-ից դարձել է Մարկոս Անտոնիոսի դաշնակցուհին և սիրուհին, իսկ 37 թ-ին նրանք ամուսնացել են:
  • 3. Մ. թ. ա. 34 թ-ին իր պարթևական և հայկական արշավանքների ժամանակ Անտոնիոսը մտել է Հայաստան և հասել մինչև Արտաշատ: Հայոց Արտավազդ Բ արքան բանակցելու նպատակով ներկայացել է հռոմեական ճամբար, բայց նրան ձերբակալել են և շթղայակապ տարել Անտոնիոսի մոտ: Հռոմեացի պատմիչ Տակիտոսն այդ արարքը բնութագրել է որպես «անբարո վերաբերմունք հայոց Արտավազդի նկատմամբ»: Անտոնիոսը Եգիպտոս է տարել Հայոց արքային և նրա ընտանիքը: Նա իր «հաղթանակի» առթիվ հաղթահանդես է կազմակերպել Ալեքսանդրիայում և հանդիսավորությամբ Կլեոպատրա VII-ին հանձնել ոսկե շղթաներով շղթայված Արտավազդ Բ-ին՝ ընտանիքով:
  • 4.
  • 5. Գերյալներին ազատություն են խոստացել՝ թագուհուն մեծարանքի խոսքեր ասելու պայմանով: Սակայն Հայոց արքան անցել է հպարտորեն ու չի մեծարել թագուհուն, որը ցնցող տպավորություն է թողել հանդիսականների վրա: Հույն ժամանակակից պատմիչը գրում է. «Հայերը ցույց տվեցին իրենց ոգու արիությունը և դրանով փառավոր անուն վաստակեցին»: Վիրավորված Կլեոպատրան Արտավազդ Բ-ին բանտարկել է: Մ. թ. ա. 31 թ-ի սեպտեմբերի 2- ին Հունաստանի արևմտյան ափին՝ Ակտիումի (Ակցիում) հրվանդանի մոտ, ծովային ճակատամարտում Անտոնիոսը պարտություն է կրել եռապետ Գայոս Օկտավիանոսից և փախել Ալեքսանդրիա: Նույն տարվա հոկտեմբերին Կլեոպատրա VII-ի հրամանով Արտավազդ Բ-ն մահապատժի է ենթարկվել Ալեքսանդրիայում:
  • 6. Օկտավիանոսից գերվելու վտանգն ստիպել է ինքնասպան լինել Անտոնիոսին ու Կլեոպատրա VII-ին: Կլեոպատրա VII-ի կերպարին անդրադարձել են գրողներ Վիլյամ Շեքսպիրը, Բեռնարդ Շոուն, նկարիչներ Ջովաննի Տիեպոլոն, Պիտեր Ռուբենսը և ուրիշներ, հայ գրականության մեջ՝ Արտավազդ Բ-ի ողբերգության հետ կապված` Նաիրի Զարյանը, Վահագն Դավթյանը և ուրիշներ: Նկարահանվել են բազմաթիվ կինոնկարներ, որոնցից հանրահայտ է ռեժիսոր Ջոզեֆ Լեո Մանկևիչի «Կլեոպատրան»: