SlideShare a Scribd company logo
1 of 5
ՋՈՐՋ
ՎԱՇԻՆԳՏՈՆ
Ջորջ Վաշինգտոնը ծնվել է փետրվարի 22-
ին 1732թվականին Վեսթմորլենդում,
մահացել է դեկտեմբերի 14-ին
1799թվականին Մաունթ Վերնոնում:
Կենսագրություն
Վաշինգտոնն Ամերիկյան հեղափոխական պատերազմի ժամանակ
Մայրցամաքային բանակի հրամանատարն էր, ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկը։
Նախագահել է երկու ժամկետ և նախագահությունը փոխանցել Ջոն Ադամսին։
Երկու ժամկետից ավելի չառաջադրվելու անվանդույթը պահպանվել է մինչև
Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի նախագահություն, ով ընտրվել է 3 անգամ։ Ծնվել
է հողագործի ընտանիքում։ Կրթությունն ստացել է տանը, սիրել է կարդալ։ 11
տարեկանում կորցրել է հորը։ Աշխատել է որպես հողաչափ, մասնակցել է լորդ
Ֆերֆաքսի արշավներին։ 1752 թվականին ժառանգել է Մաունթ Վեռնոնի
կալվածքը, նույն թվականին ընդունվել է ընդդիմություն, մասնակցել
ֆրանսիացիների ու հնդկացիների դեմ մարտական գործողություններին, եղել է
գերության մեջ։ 1758 թվականին պատշոնաթող է եղել գնդապետի աստիճանից։
1759 թվականին Վաշինգտոնը ամուսնանում է Մարթա Դենդրիջ Քասըսի հետ
ու սկսում ակտիվ զբաղվել իր կալվածքի նորոգմամբ և դառնում Վիրջինիայի
ամենահարուստ հողատերերից մեկը։ 1758-1774 թվականներին Վաշինգտոնն
ընտրվել է Վիրջինիայի Սահմանադրական ժողովի անդամ, որտեղ պայքարել է
մայր երկրի հետ գաղութների իրավունքների համար, քննադատելով համենայն
դեպս բռնի գործողությունները։
Եղել է Առաջին Սահմանադրական Կոնգրեսի պատվիրակ։ Մեծ Բրիտանիայի
հետ բախումից հետո հրաժարվել է դաշնակցելու փորձերից, կապել զենքն ու
սրահը ու միաձայն ընտրվել ամերիկյան զինված ուժերի հրամանատար։
Վերակազմակերպելով զորքը՝ նա ուղղորդել է բանակի ուժերը Բոստոնի
պաշարումից սկսած մինչև անգլիական զորքերի անձնատուր լինելը Յորքթաունի
մոտ: 1783 թ.-ի նոյեմբերին Փարիզի պայմանագրից հետո նորից լքել է
քաղաքականությունն ու հաստատվել Մաունթ Վեռնոնում։ Համադաշնակցության
հոդվածներից չբարարարված՝ Վաշինգտոնը ընտրվել է Սահմանադրական
ժողովի նախագահ, որը 1787 թվականին ձևակերպել է ԱՄՆ-ի
Սահմանադրությունը։ 1789 թվականին Ջորջ Վաշինգտոնը միաձայն ընտրվել է
ԱՄՆ-ի առաջին նախագահ։ 1792 թվականին նրան վերընտրել են երկրորդ անգամ։
Լինելով պետության առաջնորդ՝ աջակցում էր Միության ամրացմանը,
սահմանադրության սկզբունքների կյանքի կոչելուն ու ԱՄՆ-ի մայրաքաղաքի
կառուցմանը։ Զբաղվում էր իշխանության կենտրոնական օրգանների
ձևավորմամբ, ստեղծում էր նախագահների սահմանակարգի նախադեպերը,
ոգևորում էր տնտեսության զարգացումը։ Վաշինգտոնը պահպանում էր Կոնգրեսի
հետ ընկերական հարաբերությունները։ 1794 թվականին ճնշել է ԱՄՆ-ի
պատմության առաջին ապստամբությունն ընդդեմ պետական իշխանության։
Արտաքին քաղաքականության մեջ խուսափում էր եվրոպական երկրների
միջամտությունից։ Հրաժարվել է նախագահական ընտրություններին մասնակցել
երրորդ անգամ։ Հեռանալուց առաջ ազգին է ուղղել իր հրաժեշտի նամակը։
Լքելով նախագահի աթոռը՝ Վաշինգտոնը հաստատվել է Մաունթ Վեռնոնում,
հաճախ այցելել կառուցվող մայրաքաղաքը։ Կոնգրեսը Վաշինգտոնին ընծայեց
Հիմնադիր Հոր տիտղոսը։ Ֆրանսիայի հետ հարաբերությունների բարելավման
ժամանակ 1798 թվականի ամռանը սիմվոլիկ նշանակվել է բանակի
հրամանատար։ 1799 թվականի դեկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը Վաշինգտոնը
մահացել է։ Նրան թաղել են դեկտեմբերի 18-ին Մաունթ Վեռոնում։
1796 թ-ի սեպտեմբերի 19-ին հրապարակվել է ամերիկացի ժողովրդին ուղղված
նրա հրաժեշտի ուղերձը: Վաշինգտոնի անունով են կոչվել ԱՄՆ-ի մայրաքաղաքը,
նահանգ, լիճ և կղզի, սար ու խնձահովիտ, բազմաթիվ բնակավայրեր, քոլեջներ ու
համալսարաններ, փողոցներ և հրապարակներ: 1888 թ-ին ԱՄՆ-ի
մայրաքաղաքում կանգնեցվել է Ջորջ Վաշինգտոնի արձանը, Մաունթ Վեռնոնում
գործում է նրա տուն-թանգարանը: 1976 թ-ին ԱՄՆ-ի հիմնադրման 200-ամյակի
առթիվ ԱՄՆ-ի Կոնգրեսը Ջորջ Վաշինգտոնին հետմահու շնորհել է Միացյալ
Նահանգների բանակի գեներալի կոչում: ԱՄՆ-ի 1-դոլարանոց թղթադրամի վրա
պատկերված է Վաշինգտոնի դիմանկարը:

More Related Content

More from 20011128

Erkrasharj
ErkrasharjErkrasharj
Erkrasharj20011128
 
Global taqacumner
Global taqacumnerGlobal taqacumner
Global taqacumner20011128
 
Iravagitutyun
IravagitutyunIravagitutyun
Iravagitutyun20011128
 
Kensabanutyun (26 29)
Kensabanutyun (26 29)Kensabanutyun (26 29)
Kensabanutyun (26 29)20011128
 
Qimia azot
Qimia azotQimia azot
Qimia azot20011128
 
Kensabanutyun (18 22)
Kensabanutyun (18 22)Kensabanutyun (18 22)
Kensabanutyun (18 22)20011128
 

More from 20011128 (10)

Erkrasharj
ErkrasharjErkrasharj
Erkrasharj
 
Ekologia
EkologiaEkologia
Ekologia
 
Antar
AntarAntar
Antar
 
Global taqacumner
Global taqacumnerGlobal taqacumner
Global taqacumner
 
Ոսկի
ՈսկիՈսկի
Ոսկի
 
Kaycak
KaycakKaycak
Kaycak
 
Iravagitutyun
IravagitutyunIravagitutyun
Iravagitutyun
 
Kensabanutyun (26 29)
Kensabanutyun (26 29)Kensabanutyun (26 29)
Kensabanutyun (26 29)
 
Qimia azot
Qimia azotQimia azot
Qimia azot
 
Kensabanutyun (18 22)
Kensabanutyun (18 22)Kensabanutyun (18 22)
Kensabanutyun (18 22)
 

Patmutyun

  • 1. ՋՈՐՋ ՎԱՇԻՆԳՏՈՆ Ջորջ Վաշինգտոնը ծնվել է փետրվարի 22- ին 1732թվականին Վեսթմորլենդում, մահացել է դեկտեմբերի 14-ին 1799թվականին Մաունթ Վերնոնում:
  • 2. Կենսագրություն Վաշինգտոնն Ամերիկյան հեղափոխական պատերազմի ժամանակ Մայրցամաքային բանակի հրամանատարն էր, ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկը։ Նախագահել է երկու ժամկետ և նախագահությունը փոխանցել Ջոն Ադամսին։ Երկու ժամկետից ավելի չառաջադրվելու անվանդույթը պահպանվել է մինչև Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի նախագահություն, ով ընտրվել է 3 անգամ։ Ծնվել է հողագործի ընտանիքում։ Կրթությունն ստացել է տանը, սիրել է կարդալ։ 11 տարեկանում կորցրել է հորը։ Աշխատել է որպես հողաչափ, մասնակցել է լորդ Ֆերֆաքսի արշավներին։ 1752 թվականին ժառանգել է Մաունթ Վեռնոնի կալվածքը, նույն թվականին ընդունվել է ընդդիմություն, մասնակցել ֆրանսիացիների ու հնդկացիների դեմ մարտական գործողություններին, եղել է գերության մեջ։ 1758 թվականին պատշոնաթող է եղել գնդապետի աստիճանից։ 1759 թվականին Վաշինգտոնը ամուսնանում է Մարթա Դենդրիջ Քասըսի հետ ու սկսում ակտիվ զբաղվել իր կալվածքի նորոգմամբ և դառնում Վիրջինիայի ամենահարուստ հողատերերից մեկը։ 1758-1774 թվականներին Վաշինգտոնն ընտրվել է Վիրջինիայի Սահմանադրական ժողովի անդամ, որտեղ պայքարել է մայր երկրի հետ գաղութների իրավունքների համար, քննադատելով համենայն դեպս բռնի գործողությունները։
  • 3. Եղել է Առաջին Սահմանադրական Կոնգրեսի պատվիրակ։ Մեծ Բրիտանիայի հետ բախումից հետո հրաժարվել է դաշնակցելու փորձերից, կապել զենքն ու սրահը ու միաձայն ընտրվել ամերիկյան զինված ուժերի հրամանատար։ Վերակազմակերպելով զորքը՝ նա ուղղորդել է բանակի ուժերը Բոստոնի պաշարումից սկսած մինչև անգլիական զորքերի անձնատուր լինելը Յորքթաունի մոտ: 1783 թ.-ի նոյեմբերին Փարիզի պայմանագրից հետո նորից լքել է քաղաքականությունն ու հաստատվել Մաունթ Վեռնոնում։ Համադաշնակցության հոդվածներից չբարարարված՝ Վաշինգտոնը ընտրվել է Սահմանադրական ժողովի նախագահ, որը 1787 թվականին ձևակերպել է ԱՄՆ-ի Սահմանադրությունը։ 1789 թվականին Ջորջ Վաշինգտոնը միաձայն ընտրվել է ԱՄՆ-ի առաջին նախագահ։ 1792 թվականին նրան վերընտրել են երկրորդ անգամ։ Լինելով պետության առաջնորդ՝ աջակցում էր Միության ամրացմանը, սահմանադրության սկզբունքների կյանքի կոչելուն ու ԱՄՆ-ի մայրաքաղաքի կառուցմանը։ Զբաղվում էր իշխանության կենտրոնական օրգանների ձևավորմամբ, ստեղծում էր նախագահների սահմանակարգի նախադեպերը, ոգևորում էր տնտեսության զարգացումը։ Վաշինգտոնը պահպանում էր Կոնգրեսի հետ ընկերական հարաբերությունները։ 1794 թվականին ճնշել է ԱՄՆ-ի պատմության առաջին ապստամբությունն ընդդեմ պետական իշխանության։ Արտաքին քաղաքականության մեջ խուսափում էր եվրոպական երկրների միջամտությունից։ Հրաժարվել է նախագահական ընտրություններին մասնակցել երրորդ անգամ։ Հեռանալուց առաջ ազգին է ուղղել իր հրաժեշտի նամակը։
  • 4. Լքելով նախագահի աթոռը՝ Վաշինգտոնը հաստատվել է Մաունթ Վեռնոնում, հաճախ այցելել կառուցվող մայրաքաղաքը։ Կոնգրեսը Վաշինգտոնին ընծայեց Հիմնադիր Հոր տիտղոսը։ Ֆրանսիայի հետ հարաբերությունների բարելավման ժամանակ 1798 թվականի ամռանը սիմվոլիկ նշանակվել է բանակի հրամանատար։ 1799 թվականի դեկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը Վաշինգտոնը մահացել է։ Նրան թաղել են դեկտեմբերի 18-ին Մաունթ Վեռոնում։
  • 5. 1796 թ-ի սեպտեմբերի 19-ին հրապարակվել է ամերիկացի ժողովրդին ուղղված նրա հրաժեշտի ուղերձը: Վաշինգտոնի անունով են կոչվել ԱՄՆ-ի մայրաքաղաքը, նահանգ, լիճ և կղզի, սար ու խնձահովիտ, բազմաթիվ բնակավայրեր, քոլեջներ ու համալսարաններ, փողոցներ և հրապարակներ: 1888 թ-ին ԱՄՆ-ի մայրաքաղաքում կանգնեցվել է Ջորջ Վաշինգտոնի արձանը, Մաունթ Վեռնոնում գործում է նրա տուն-թանգարանը: 1976 թ-ին ԱՄՆ-ի հիմնադրման 200-ամյակի առթիվ ԱՄՆ-ի Կոնգրեսը Ջորջ Վաշինգտոնին հետմահու շնորհել է Միացյալ Նահանգների բանակի գեներալի կոչում: ԱՄՆ-ի 1-դոլարանոց թղթադրամի վրա պատկերված է Վաշինգտոնի դիմանկարը: