SlideShare a Scribd company logo
1 of 10
Երկրաշարժ
Երկրաշարժ, ստորգետնյա ցնցում, որ տեղի է
ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում
կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման
արդյունքում: Տարբեր ժամանակաշրջաններում
երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ
ժամանակներում ընդունված պատկերացումների
համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ
կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ,
հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն
էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և
այլն։
Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու
խմբերի.
 Բնական երկրաշարժեր
 Տեխնածին երկրաշարժեր
Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի
են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր,
հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային
խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։
Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի
երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ
ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով
առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ)
հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի
կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ
ակտիվության բարձրացման։
Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի
տարածքում առավել ուժեղ և առավել տարածված
են տեկտոնական երկրաշարժերը:
Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է
բաժանել նույնպես երկու խմբի.
 Կանխատեսելի երկրաշարժեր
 Անկանխատեսելի երկրաշարժեր
Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով
պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և
ժամանակի հավանականային բնութագրերը։
Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը,
որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս
գրանցել տարատեսակ նախանշաններ։
Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝
ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները,
երկրամագնիսական դաշտի
փոփոխությունները, ռադոն գազի անորմալ
փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են
համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող
երկրաշարժերը։
Երկրաշարժի առաջացումը
18-րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը
եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները
երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում
առաձգական ալիքների շարժման արդյունքում:
Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի
համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն
դեպքում, երբ երկրակեղևի լեռնային
ապարների որոշակի զանգվածում առաձգական
լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ
ապարների կարծրությանը։
Երկրաշարժը հաջորդում է լեռնային ապարների փոխադարձ
սահքին։ Սկզբում դա արգելակվում է շփման ուժի միջոցով,
որի հետևանքով, կուտակվում են բնահողերի առաձգական
լարումներ։ Երբ լարումը հասնում է շփման ուժից մեծ
կրիտիկական արժեքի, տեղի է ունենում բնահողերի կտրուկ
խզվածք՝ նրանց տեղաշարժով։ Կուտակված էներգիան
ազատվում է, առաջացնելով երկրի մակերևույթի ալիքային
տատանումներ՝ երկրաշարժ։ Երկրաշարժից առաջացած
սեյսմիկ ալիքները տարածվում են ձայնային ալիքների նման։
Հեռավորությունից կախված, ալիքների ուժգնությունը
նվազում է։ Ալիքների առաջացման կետին ասում են
երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն, իսկ երկրի
մակերևույթի նրա վերևի կետին՝ էպիկենտրոն։ Սեյսմիկ
ալիքների տարածման արագությունը կարող է հասնել մինչև
8 կմ/վրկ։
Երկրաշարժի մագնիտուդը
Երկրաշարժի մագնիտուդը երկրաշարժի
ժամանակ սեյսմիկ ալիքների տեսքով
անջատվող էներգիան բնութագրող մեծությունն
է։ Մագնիտուդի սանդղակը 1935 թ. առաջարկել
է ամերիկացի գիտնական Չարլզ Ռիխտերը և
հաճախ ասում են նաև՝ Ռիխտերի սանդղակ։
Պարունակում է 1-ից մինչև 9 պայմանական
միավոր՝ մագնիտուդ, որոնք հաշվվում են
սեյսմոգրաֆի արձանագրած տատանումներով։
Այս սանդղակը հաճախ շփոթում են երկրաշարժի
ինտենսիվության 12 բալանի համակարգի հետ,
որը հիմնված է ստորերկրյա ցնցումների
արտաքին դրսևորումների՝ մարդկանց,
առարկաների, կառույցների, բնության
օբյեկտների վրա ունեցած ազդեցությունների
վրա։ Երկրաշարժը պատահելուց հետո սկզբից
հայտնի է դառնում սեյսմագրերով որոշվող
մագնիտուդը, այլ ոչ թե ինտենսիվությունը, որը
պարզ է դառնում որոշ ժամանակ հետո՝
հետևանքների մասին տեղեկությունները
հավաքելուց հետո միայն։
Երկրաշարժից պաշտպանվելու
կանոններ
Երկրաշարժավտանգ երկրներում բազմաթիվ զոհերի պատճառը
տարրական վարքականոնների չիմացությունն է։ Ահա
տարբեր երկրների և ՀՀ- ի փորձի հիման վրա մշակված
վարքականոնները.
 Բնակարաններում չկատարել շենքի սեյսմակայունությունը
նվազեցնող ապօրինի ձևափոխություններ
 Շենքերի մուտքերը, աստիճանահարթակները, միջանցքներն
ու պահեստային ելքերն ազատել մեծածավալ առարկաներից
 Կահույքն ամրացնել պատերին, ծանր իրերը, դյուրավառ և
թունավոր նյութերով լի անոթները տեղադրել ապահով
տեղերում, մահճակալները տեղադրել պատուհաններից և
հայելիներից հեռու, նրանց վերևում չկախել ծանր
առարկաներ
 Նախապես որոշել տան կամ աշխատատեղի ամենաանվտանգ
տեղերը, որտեղ կարելի է պատսպարվել մինչ ցնցումների
ավարտը
 Վաղ օրոք որոշել շենքից դուրս գալու առավել կարճ և
անվտանգ ուղին։

More Related Content

Similar to Erkrasharj

Similar to Erkrasharj (14)

Երկրաշարժեր
ԵրկրաշարժերԵրկրաշարժեր
Երկրաշարժեր
 
բնական աղետներ
բնական աղետներբնական աղետներ
բնական աղետներ
 
Erkrasharj
ErkrasharjErkrasharj
Erkrasharj
 
Աղետներ
ԱղետներԱղետներ
Աղետներ
 
Աղետներ
ԱղետներԱղետներ
Աղետներ
 
Բնագիտության Նախագիծ
Բնագիտության ՆախագիծԲնագիտության Նախագիծ
Բնագիտության Նախագիծ
 
Սեյսմիկ ալիքներ
Սեյսմիկ ալիքներՍեյսմիկ ալիքներ
Սեյսմիկ ալիքներ
 
Սեյսմիկ ալիքներ
Սեյսմիկ ալիքներՍեյսմիկ ալիքներ
Սեյսմիկ ալիքներ
 
ֆիզիկա
ֆիզիկաֆիզիկա
ֆիզիկա
 
Արմեն
ԱրմենԱրմեն
Արմեն
 
Ամպրոպ և կայծակ
Ամպրոպ և կայծակԱմպրոպ և կայծակ
Ամպրոպ և կայծակ
 
Bnagitutyun
BnagitutyunBnagitutyun
Bnagitutyun
 
բնական աղետներ
բնական աղետներբնական աղետներ
բնական աղետներ
 
ալիքներ
ալիքներալիքներ
ալիքներ
 

More from 20011128

The volcano
The volcanoThe volcano
The volcano20011128
 
Gevorg e surenyanc
Gevorg e surenyanc Gevorg e surenyanc
Gevorg e surenyanc 20011128
 
Hovhannes baxramyan
Hovhannes baxramyan Hovhannes baxramyan
Hovhannes baxramyan 20011128
 
Surb xazanchecoc
Surb xazanchecocSurb xazanchecoc
Surb xazanchecoc20011128
 
Global taqacumner
Global taqacumnerGlobal taqacumner
Global taqacumner20011128
 
Iravagitutyun
IravagitutyunIravagitutyun
Iravagitutyun20011128
 
Kensabanutyun (26 29)
Kensabanutyun (26 29)Kensabanutyun (26 29)
Kensabanutyun (26 29)20011128
 
Qimia azot
Qimia azotQimia azot
Qimia azot20011128
 
Kensabanutyun (18 22)
Kensabanutyun (18 22)Kensabanutyun (18 22)
Kensabanutyun (18 22)20011128
 

More from 20011128 (17)

The volcano
The volcanoThe volcano
The volcano
 
Patmutyun
PatmutyunPatmutyun
Patmutyun
 
Ekologia
EkologiaEkologia
Ekologia
 
Antar
AntarAntar
Antar
 
Kleopatra
KleopatraKleopatra
Kleopatra
 
Rusa 2
Rusa 2Rusa 2
Rusa 2
 
Gevorg e surenyanc
Gevorg e surenyanc Gevorg e surenyanc
Gevorg e surenyanc
 
Hovhannes baxramyan
Hovhannes baxramyan Hovhannes baxramyan
Hovhannes baxramyan
 
Surb xazanchecoc
Surb xazanchecocSurb xazanchecoc
Surb xazanchecoc
 
Global taqacumner
Global taqacumnerGlobal taqacumner
Global taqacumner
 
Ոսկի
ՈսկիՈսկի
Ոսկի
 
Proekt
ProektProekt
Proekt
 
Kaycak
KaycakKaycak
Kaycak
 
Iravagitutyun
IravagitutyunIravagitutyun
Iravagitutyun
 
Kensabanutyun (26 29)
Kensabanutyun (26 29)Kensabanutyun (26 29)
Kensabanutyun (26 29)
 
Qimia azot
Qimia azotQimia azot
Qimia azot
 
Kensabanutyun (18 22)
Kensabanutyun (18 22)Kensabanutyun (18 22)
Kensabanutyun (18 22)
 

Erkrasharj

  • 2. Երկրաշարժ, ստորգետնյա ցնցում, որ տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում: Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և այլն։
  • 3. Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.  Բնական երկրաշարժեր  Տեխնածին երկրաշարժեր Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։ Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։
  • 4. Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը: Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.  Կանխատեսելի երկրաշարժեր  Անկանխատեսելի երկրաշարժեր
  • 5. Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անորմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։
  • 6. Երկրաշարժի առաջացումը 18-րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման արդյունքում: Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը։
  • 7. Երկրաշարժը հաջորդում է լեռնային ապարների փոխադարձ սահքին։ Սկզբում դա արգելակվում է շփման ուժի միջոցով, որի հետևանքով, կուտակվում են բնահողերի առաձգական լարումներ։ Երբ լարումը հասնում է շփման ուժից մեծ կրիտիկական արժեքի, տեղի է ունենում բնահողերի կտրուկ խզվածք՝ նրանց տեղաշարժով։ Կուտակված էներգիան ազատվում է, առաջացնելով երկրի մակերևույթի ալիքային տատանումներ՝ երկրաշարժ։ Երկրաշարժից առաջացած սեյսմիկ ալիքները տարածվում են ձայնային ալիքների նման։ Հեռավորությունից կախված, ալիքների ուժգնությունը նվազում է։ Ալիքների առաջացման կետին ասում են երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն, իսկ երկրի մակերևույթի նրա վերևի կետին՝ էպիկենտրոն։ Սեյսմիկ ալիքների տարածման արագությունը կարող է հասնել մինչև 8 կմ/վրկ։
  • 8. Երկրաշարժի մագնիտուդը Երկրաշարժի մագնիտուդը երկրաշարժի ժամանակ սեյսմիկ ալիքների տեսքով անջատվող էներգիան բնութագրող մեծությունն է։ Մագնիտուդի սանդղակը 1935 թ. առաջարկել է ամերիկացի գիտնական Չարլզ Ռիխտերը և հաճախ ասում են նաև՝ Ռիխտերի սանդղակ։ Պարունակում է 1-ից մինչև 9 պայմանական միավոր՝ մագնիտուդ, որոնք հաշվվում են սեյսմոգրաֆի արձանագրած տատանումներով։
  • 9. Այս սանդղակը հաճախ շփոթում են երկրաշարժի ինտենսիվության 12 բալանի համակարգի հետ, որը հիմնված է ստորերկրյա ցնցումների արտաքին դրսևորումների՝ մարդկանց, առարկաների, կառույցների, բնության օբյեկտների վրա ունեցած ազդեցությունների վրա։ Երկրաշարժը պատահելուց հետո սկզբից հայտնի է դառնում սեյսմագրերով որոշվող մագնիտուդը, այլ ոչ թե ինտենսիվությունը, որը պարզ է դառնում որոշ ժամանակ հետո՝ հետևանքների մասին տեղեկությունները հավաքելուց հետո միայն։
  • 10. Երկրաշարժից պաշտպանվելու կանոններ Երկրաշարժավտանգ երկրներում բազմաթիվ զոհերի պատճառը տարրական վարքականոնների չիմացությունն է։ Ահա տարբեր երկրների և ՀՀ- ի փորձի հիման վրա մշակված վարքականոնները.  Բնակարաններում չկատարել շենքի սեյսմակայունությունը նվազեցնող ապօրինի ձևափոխություններ  Շենքերի մուտքերը, աստիճանահարթակները, միջանցքներն ու պահեստային ելքերն ազատել մեծածավալ առարկաներից  Կահույքն ամրացնել պատերին, ծանր իրերը, դյուրավառ և թունավոր նյութերով լի անոթները տեղադրել ապահով տեղերում, մահճակալները տեղադրել պատուհաններից և հայելիներից հեռու, նրանց վերևում չկախել ծանր առարկաներ  Նախապես որոշել տան կամ աշխատատեղի ամենաանվտանգ տեղերը, որտեղ կարելի է պատսպարվել մինչ ցնցումների ավարտը  Վաղ օրոք որոշել շենքից դուրս գալու առավել կարճ և անվտանգ ուղին։