SlideShare a Scribd company logo
Զրույց միֆի մասին
Դժվար թե այսօր դուք հավատաք, որ գիշերն ու ցերեկը ղեկավարում է մի ալեհեր
ծերունի՝ նստած մի բարձր սարի վրա, կամ որ արևն ու լուսինը վիճակ են գցել, թե ով
պիտի գիշերը հսկի աշխարհը, կամ որ կայծակը հրացայտ աչքերով կին է, անունը՝
Ծովյան կամ Ծովինար, նստած է հրեղեն ձիու վրա և ձիով խաղում, պարում է
ամպերում, և երբ երկնքում երևում է Ծովյանը և փայլատակում լույսի ու կրակի
մեջ, իսկույն սկսում է անձրև գալ և այլն: Սրանք բնության երևույթների վերաբերյալ
հայ հին պատկերացումներ են: Միֆական մտածողության
հիմքում աշխարհաճանաչողությունն է ընկած: Բազմաթիվ տեսություններ և
մոտեցումներ են նվիրված միֆին:
Միֆը, միֆամտածողությունը բավականին բարդ, տարողունակ և հետաքրքիր
նյութ է, նամանավանդ, որ ժամանակակից աշխարհը, արվեստը ոչ միայն չեն
հրաժարվում միֆերից, այլև նորանոր դրսևորումների են դիմում:
Ինչո՞ւ են մարդիկ միֆեր ստեղծում, ժամանակակից աշխարհում նույնպե՞ս
ստեղծվում են միֆեր, 20-րդ դարում ինչպիսի՞ն է միֆակիրառությունը գրական
տեքստում, մասնավորապես հայ գրականության մեջ ի՞նչ նոր մոտիվներ են գործում
և այլն: Այս հարցերին հնարավորինս ամփոփ պատասխաններ գտնելու համար
զրուցեցի ԵՊՀ-ի դասախոս, բ.գ.թ. գրականագետ Ալվարդ Սեմիրջյանի հետ, ով նաև
հայ բանասիրության ֆակուլտետի գրականության տեսության և
գրաքննադատության ամբիոնի համաշխարհային գրականություն և գրականության
տեսություն մագիստրոսական ծրագրում դասավանդում է «Միֆը 20-րդ դարի
գրականության մեջ» առարկան:
Ինչո՞ւ են մարդիկ միֆեր ստեղծում հարցի
պատասխանը ստանալու համար նախ կարևոր է առանձնացնել երկու մոտեցում, այն
է՝ միֆեր ստեղծվե՞լ են առաջ և հիմա այլևս չեն ստեղծվում, թե՞ միֆեր ստեղծվում են
միշտ. տեսաբանների կարծիքները պարզվում է տարբեր են. «Ռ. Բարտը
ժամանակակից կյանքը համարում էր բարենպաստ դաշտ առասպելականացման
համար: Ամենանախնական պատկերավոր մտածողության վիճակից միֆը
ժամանակակից կյանքում վեր է ածվում քաղաքական դեմագոգիայի զենքերից մեկին:
Մելետինսկին գտնում էր, որ նոր միֆերը այն նշանակությունը չունեն, ինչ
նախամարդու ստեղծած միֆերն են ունեցել, և այդ է պատճառը, որ 20-րդ դարում
ժամանակակից մարդու օտարումը, դատապարտվածությունը, մենակությունը
գեղարվեստականացնելու նպատակով, այնուամենայնիվ, օգնության են գալիս
հնագույն միֆերը: Իսկ, օրինակ, Էլիադեն գտնում էր, որ սոցիալիզմը ժամանակակից
էսխատոլոգիական միֆերից է»,- նշում է Ա. Սեմիրջյանը:
Կարծիքները երկփեղկվում են. ըստ մի տեսակետի` միֆեր ստեղծվում են միշտ.
միֆակերտումը, միֆամտածողությունը բնորոշ է մարդուն բոլոր ժամանակներում,
ինչպես տարբեր ժամանակներում քաղաքական, սպառողական միֆերը, զանազան
հիվանդությունների, հայտնի մարդկանց կյանքի և մահվան մասին առասպելները:
Մյուս մոտեցման համաձայն էլ՝ մեր նախնիների ստեղծած միֆերից դուրս նոր
միֆեր չեն ստեղծվում, այսինքն՝ ինչպես բացատրում է Ա. Սեմիրջյանը, մենք
մշտապես հնագույն միֆերն ենք վերստեղծում՝ նորագույն ժամանակներին
համահունչ հարցադրումներով, և անընդհատ կարծես թե շրջանառության մեջ են
հնագույն միֆերը. դրանց կողքին նոր միֆեր չեն ստեղծվում, այլ հին միֆերը
պարզապես վերաձևակերպման են ենթարկվում:
Այս առիթով նաև անդրադարձանք միֆի և ֆանտաստիկ գրականության կապին, ու
զրույցի ընթացքում պարզեցի, որ, ըստ էության, ֆանտաստիկ, գերբնական
գրականության հիմքում, ամենանախնական ենթատեքստային շերտերում, ի վերջո,
ավանդական միֆերն են ընկած. «Եթե միֆապոետիկայում հերոս-հակահերոս
բախումը դրսևորվում է մարդ կամ գերմարդ և գերբնական էակների միջև բախման
ու պայքարի միջոցով, ապա աստիճանաբար այդ գերբնական էակները ձեռք են
բերում մարդկային կերպարանքներ: Գիտաֆանտաստիկ գրականության մեջ
հակառակորդի կերպարանքում հանդես են գալիս ռոբոտները կամ
այլմոլորակայինները, բայց, ըստ էության, երևույթը չի փոխվում. էականը թշնամու,
հակառակորդի գաղափարն է, որին պետք է հաղթել»,- նշում է Ա. Սեմիրջյանը:
Միֆակիրառությունը 20-րդ դարի գրականության մեջ
Միֆ և գրականություն կապը գրապատմական զարգացման ընթացքում տարբեր
փուլերում տարբեր ձևերով է դրսևորվել: Ա. Սեմիրջյանը ուշագրավ է համարում
միֆակիրառության բնույթը հատկապես 20-րդ դարի գրականության մեջ՝ նշելով, որ
20-րդ դարը բազմաթիվ հետաքրքիր գեղարվեստական տեքստեր բերեց, որոնցում
միֆը նույնքան իրական էր դիտվում, որքան՝ իրականությունը միֆական. «Այդ
սահմանը տարանջատել, տեսնել, զգալ շատ հաճախ անհնար է, օրինակ՝ Ջոյսի
գրականության մեջ, Մարկեսի և ընդհանրապես լատինամերիկյան գրողների
գրականության մեջ: Բազմաթիվ ավանդական միֆական մոտիվներ մտան
գեղարվեստական գրականության դաշտ, դրանք սկսեցին վերաիմաստավորվել,
վերակառուցվել և նաև քայքայվել»,- նշում է նա և հավելում. «Եթե նախկինում միֆը
օգտագործվում էր գաղափարական նպատակներով, գործածվում էր որպես
տրոպ, մետաֆոր, լեզվի պատկերավորման միջոց, սիմվոլիկ նշանակությամբ և այլն,
ապա 20-րդ դարի գրականության մեջ միֆը մտավ որպես աշխարհայացք, կյանքը
ճանաչելու և վերաիմաստավորելու միջոց, ինչպես նաև որպես գեղարվեստական
տեքստի կառույց, գեղարվեստական տեքստի բովանդակություն»:
Ա. Սեմիրջյանը 20-րդ դարի գրականության մեջ Պրոմեթևսի և Սիզիփոսի միֆերն է
նշում որպես ամենատարածված միֆեր, իսկ հայ գրականության մեջ՝ Փոքր Մհերինը:
Գրականագետը նաև հավելում է, որ 20-րդ դարի ամենատարածված
գեղարվեստական ուղղությունները՝ էկզիստենցիալիզմը, աբսուրդի
գրականությունը բերում էին դատապարտված մարդու կերպարը, և այդ կերպարը
գեղարվեստական տեքստում ներկայացնելու համար ամենալավ
հնարավորությունը տալիս էին հատկապես վերոնշյալ միֆերը՝ որպես հավերժական
դատապարտվածության կրող և այդ դատապարտվածությամբ ապրող, աստվածների
կողմից անիծված, պատժված կերպարներ, որոնք գեղարվեստական տեքստերում այս
կամ այն վերաիմաստավորումն էին ստանում: Հայ գրականության մեջ Փոքր Մհերի
կերպարը օգտագործվում էր որպես ժամանակակից մարդուն պատկերելու
առանցքային ելակետ, որպես դատապարտվածություն, արմատների միջոցով
ինքնաճանաչման հասնելու հնարավորություն, կամ պատմական ընթացքը,
ժամանակաշրջանը ինչ-որ ձևով փոխելու համար էր Փոքր Մհերը գալիս օգնության:
Հետանկախության շրջանի հայ գրականության մեջ` հատկապես 20-րդ դարավերջի
և 21-րդ դարասկզբի սահմանագծին, ակնհայտ էր էսխատոլոգիական,
վախճանաբանական միֆերը առատությունը: Ա. Սեմիրջյանը դա շատ բնական է
համարում՝ հաշվի առնելով ժամանակաշրջանը. «1990-ականների վերջ 2000-
ականների սկիզբ՝ սահմանագծային իրավիճակ. հիշո՞ւմ եք, բոլորը խոսում էին
աշխարհի վերջի մասին: Էսխատոլոգիզմը իր մեծ և փոքր փուլերով պարբերաբար
կրկնվում է, օրինակ՝ տարվա վերջում մենք այդ զգացողությունները միշտ ունենում
ենք, բայց դարավերջը ավելի մեծ ցիկլ է, էսխատոլոգիզմը դարավերջյան
անցումներում ավելի ընդգծված, ավելի ծավալուն է դրսևորվում: Այս պարագայում
այդ ժամանակաշրջանում գեղարվեստական գրականության մեջ հատկապես
ընդգծված էր Նոյ նահապետի, ջրհեղեղյան մոտիվը»,-ասում է Ա. Սեմիրջյանը: Այս
առիթով նա նշում է մի քանի հեղինակների ստեղծագործություններ՝ Արտեմ
Հարությունյանի «Նամակ Նոյին» բանաստեղծությունների ժողովածուն, Հովհաննես
Գրիգորյանի «Երկու ջրհեղեղի արանքում» գիրքը, Նորայր Ադալյանի
«Ապոկալիպսիս» վեպը:
Իսկ արդի երիտասարդ հայ հեղինակներից գեղարվեստական տեքստում
միֆակիրառության առումով գրաքննադատը հատկապես ուշագրավ դրսևորումներ է
տեսնում Հովհաննես Թեքգյոզյանի արձակում: Նա նշում է, որ այն միֆակառույց
արձակ է, և գրողը հեղինակային միֆեր է ստեղծում, ինչը բավականին հետաքրքիր
երևույթ է գրականության մեջ:
Երիտասարդ հեղինակներից Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» գիրքը
նշելով՝ Ա. Սեմիրջյանը նկատում է, որ հեղինակը տեքստում ավանդական միֆերը
ենթարկում է խաղի, որոնց արդյունքում դրանք հաճախ քայքայվում են:
Միֆապոետիկայի առումով բավականին ուշագրավ է նաև Հրաչյա Սարիբեկյանի
«Երկվորյակների արևը» վեպը:
Ա. Սեմիրջյանը կարծում է, որ շատ հաճախ գեղարվեստական
տեքստը աստիճանաբար վեր է ածվում միֆական արքետիպերի վրա հիմնված
կառույցի. վերանում է ժամանակը, տարածությունը, և ժամանակի ու տարածության
պատմական միագիծ ընկալումը իր տեղը զիջում է միֆական՝ ցիկլային ժամանակի
օրինաչափություններին: Քաոսի և կոսմոսի հավերժական բախումը, ժամանակակից
մարդու գոյության որոնումները, տարաբնույթ միֆական մոտիվների բաց կամ փակ
տեքստով գեղարվեստական տեքստի մեջ ներմուծումը, միֆի և իրականության
սահմանազանց իրավիճակների պատկերումը. ահա՛, սրանք են ժամանակակից
գրական տեքստում միֆակիրառության կամ, ինչպես ընդունված է ասել,
նեոմիֆոլոգիզմի հիմնական առանձնահատկությունները:
Արփինե Արզումանյան
Սկզբնաղբյուրը՝ http://www.cultural.am/hy/norutyunner/harcazruyc/zruyc-mifi-masin

More Related Content

What's hot

Հրանտ Մաթևոսյան
Հրանտ ՄաթևոսյանՀրանտ Մաթևոսյան
Հրանտ Մաթևոսյան
Նվարդ Սարգսյան
 
Armenian Dram (AMD)
Armenian Dram (AMD)Armenian Dram (AMD)
Armenian Dram (AMD)
Edita Krnatyan
 
«Պոստմոդեռնիզմը և «Աբսուրդի թատրոնը»»
«Պոստմոդեռնիզմը և «Աբսուրդի թատրոնը»»         «Պոստմոդեռնիզմը և «Աբսուրդի թատրոնը»»
«Պոստմոդեռնիզմը և «Աբսուրդի թատրոնը»» Aarpine
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointkarinemkhitaryan
 
դանիել վարուժան
դանիել վարուժանդանիել վարուժան
դանիել վարուժան
Jasmik
 

What's hot (6)

Misaq mec..
Misaq mec..Misaq mec..
Misaq mec..
 
Հրանտ Մաթևոսյան
Հրանտ ՄաթևոսյանՀրանտ Մաթևոսյան
Հրանտ Մաթևոսյան
 
Armenian Dram (AMD)
Armenian Dram (AMD)Armenian Dram (AMD)
Armenian Dram (AMD)
 
«Պոստմոդեռնիզմը և «Աբսուրդի թատրոնը»»
«Պոստմոդեռնիզմը և «Աբսուրդի թատրոնը»»         «Պոստմոդեռնիզմը և «Աբսուրդի թատրոնը»»
«Պոստմոդեռնիզմը և «Աբսուրդի թատրոնը»»
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power point
 
դանիել վարուժան
դանիել վարուժանդանիել վարուժան
դանիել վարուժան
 

Viewers also liked

Robert c. castel innovating for defeat - ph.d. dissertation - abstract
Robert c. castel   innovating for defeat - ph.d. dissertation - abstractRobert c. castel   innovating for defeat - ph.d. dissertation - abstract
Robert c. castel innovating for defeat - ph.d. dissertation - abstractRobert Castel
 
Size Doesn't Matter, Social Media Does
Size Doesn't Matter, Social Media DoesSize Doesn't Matter, Social Media Does
Size Doesn't Matter, Social Media Does
Caitiequick
 
Marketing Strategies For Trade Shows - Lunch & Learn
Marketing Strategies For Trade Shows - Lunch & LearnMarketing Strategies For Trade Shows - Lunch & Learn
Marketing Strategies For Trade Shows - Lunch & LearnThe Trade Group
 
Digital PR for Trade Shows
Digital PR for Trade ShowsDigital PR for Trade Shows
Digital PR for Trade Shows
The Trade Group
 
Impactful Exhibit Design Lunch & Learn
Impactful Exhibit Design Lunch & LearnImpactful Exhibit Design Lunch & Learn
Impactful Exhibit Design Lunch & Learn
The Trade Group
 
F2f nccaa pr pros campaign_2012
F2f nccaa pr pros campaign_2012F2f nccaa pr pros campaign_2012
F2f nccaa pr pros campaign_2012
vkfields
 
Utilizing Marginal Net Utility for Recommendation in E-commerce
Utilizing Marginal Net Utility for Recommendation in E-commerceUtilizing Marginal Net Utility for Recommendation in E-commerce
Utilizing Marginal Net Utility for Recommendation in E-commerce
Liangjie Hong
 
Personalized Retweet Prediction in Twitter
Personalized Retweet Prediction in TwitterPersonalized Retweet Prediction in Twitter
Personalized Retweet Prediction in Twitter
Liangjie Hong
 
Introduction to SA&TT (Sthructural Analysis)
Introduction to SA&TT (Sthructural Analysis)Introduction to SA&TT (Sthructural Analysis)
Introduction to SA&TT (Sthructural Analysis)
David Wald
 
Factorization Machines with libFM
Factorization Machines with libFMFactorization Machines with libFM
Factorization Machines with libFMLiangjie Hong
 

Viewers also liked (13)

Xalizev
XalizevXalizev
Xalizev
 
Robert c. castel innovating for defeat - ph.d. dissertation - abstract
Robert c. castel   innovating for defeat - ph.d. dissertation - abstractRobert c. castel   innovating for defeat - ph.d. dissertation - abstract
Robert c. castel innovating for defeat - ph.d. dissertation - abstract
 
Size Doesn't Matter, Social Media Does
Size Doesn't Matter, Social Media DoesSize Doesn't Matter, Social Media Does
Size Doesn't Matter, Social Media Does
 
Marketing Strategies For Trade Shows - Lunch & Learn
Marketing Strategies For Trade Shows - Lunch & LearnMarketing Strategies For Trade Shows - Lunch & Learn
Marketing Strategies For Trade Shows - Lunch & Learn
 
Digital PR for Trade Shows
Digital PR for Trade ShowsDigital PR for Trade Shows
Digital PR for Trade Shows
 
Chapter 01 projects
Chapter 01 projectsChapter 01 projects
Chapter 01 projects
 
Impactful Exhibit Design Lunch & Learn
Impactful Exhibit Design Lunch & LearnImpactful Exhibit Design Lunch & Learn
Impactful Exhibit Design Lunch & Learn
 
Chapter 00 preface
Chapter 00 prefaceChapter 00 preface
Chapter 00 preface
 
F2f nccaa pr pros campaign_2012
F2f nccaa pr pros campaign_2012F2f nccaa pr pros campaign_2012
F2f nccaa pr pros campaign_2012
 
Utilizing Marginal Net Utility for Recommendation in E-commerce
Utilizing Marginal Net Utility for Recommendation in E-commerceUtilizing Marginal Net Utility for Recommendation in E-commerce
Utilizing Marginal Net Utility for Recommendation in E-commerce
 
Personalized Retweet Prediction in Twitter
Personalized Retweet Prediction in TwitterPersonalized Retweet Prediction in Twitter
Personalized Retweet Prediction in Twitter
 
Introduction to SA&TT (Sthructural Analysis)
Introduction to SA&TT (Sthructural Analysis)Introduction to SA&TT (Sthructural Analysis)
Introduction to SA&TT (Sthructural Analysis)
 
Factorization Machines with libFM
Factorization Machines with libFMFactorization Machines with libFM
Factorization Machines with libFM
 

Similar to Զրույց միֆի մասին

վերածնունդ 1
վերածնունդ 1վերածնունդ 1
վերածնունդ 1
Aslanian ZHora
 
Ստեֆան Ցվայգ
Ստեֆան ՑվայգՍտեֆան Ցվայգ
Ստեֆան Ցվայգ
Janna Hakobyan
 
17-րդ դարի ընդհանուր բնութագիրը
17-րդ դարի ընդհանուր բնութագիրը17-րդ դարի ընդհանուր բնութագիրը
17-րդ դարի ընդհանուր բնութագիրըArmine Babayan
 
ճարտարապետության վերածնունդը
ճարտարապետության վերածնունդըճարտարապետության վերածնունդը
ճարտարապետության վերածնունդը
AnulikGh
 
Ավետիք Իսահակյան
Ավետիք ԻսահակյանԱվետիք Իսահակյան
Ավետիք Իսահակյան
AnulikGh
 
History Հին Հունաստան
History Հին ՀունաստանHistory Հին Հունաստան
History Հին ՀունաստանSiranush Gharibyan
 
գ.սունդուկյան
գ.սունդուկյանգ.սունդուկյան
գ.սունդուկյանTigranArtenyan
 
գ.սունդուկյան
գ.սունդուկյանգ.սունդուկյան
գ.սունդուկյանTigranArtenyan
 
Հովհաննես թումանյան
Հովհաննես թումանյանՀովհաննես թումանյան
Հովհաննես թումանյան
tigranesthegreat
 
վերածնունդ
վերածնունդվերածնունդ
վերածնունդ
Arsen Xachatryan
 
Նիկոլա Պուսեն
Նիկոլա ՊուսենՆիկոլա Պուսեն
Նիկոլա ՊուսենAida Grigoryan
 
գոհարիկ ստուգատես 02,02,2011
գոհարիկ ստուգատես 02,02,2011գոհարիկ ստուգատես 02,02,2011
գոհարիկ ստուգատես 02,02,2011
Նաիրա Ավագյան
 
հուշարձան
հուշարձանհուշարձան
հուշարձանwww.mskh.am
 

Similar to Զրույց միֆի մասին (20)

վերածնունդ 1
վերածնունդ 1վերածնունդ 1
վերածնունդ 1
 
ռոմանտիզմ
ռոմանտիզմռոմանտիզմ
ռոմանտիզմ
 
Ստեֆան Ցվայգ
Ստեֆան ՑվայգՍտեֆան Ցվայգ
Ստեֆան Ցվայգ
 
17-րդ դարի ընդհանուր բնութագիրը
17-րդ դարի ընդհանուր բնութագիրը17-րդ դարի ընդհանուր բնութագիրը
17-րդ դարի ընդհանուր բնութագիրը
 
ճարտարապետության վերածնունդը
ճարտարապետության վերածնունդըճարտարապետության վերածնունդը
ճարտարապետության վերածնունդը
 
Arwest
ArwestArwest
Arwest
 
Mher,bagrat mxitar sebastaci
Mher,bagrat mxitar sebastaciMher,bagrat mxitar sebastaci
Mher,bagrat mxitar sebastaci
 
Mher,bagrat mxitar sebastaci
Mher,bagrat mxitar sebastaciMher,bagrat mxitar sebastaci
Mher,bagrat mxitar sebastaci
 
Ավետիք Իսահակյան
Ավետիք ԻսահակյանԱվետիք Իսահակյան
Ավետիք Իսահակյան
 
Avetiq Isahakyano
Avetiq IsahakyanoAvetiq Isahakyano
Avetiq Isahakyano
 
Թումանյան
ԹումանյանԹումանյան
Թումանյան
 
History Հին Հունաստան
History Հին ՀունաստանHistory Հին Հունաստան
History Հին Հունաստան
 
գ.սունդուկյան
գ.սունդուկյանգ.սունդուկյան
գ.սունդուկյան
 
գ.սունդուկյան
գ.սունդուկյանգ.սունդուկյան
գ.սունդուկյան
 
Հովհաննես թումանյան
Հովհաննես թումանյանՀովհաննես թումանյան
Հովհաննես թումանյան
 
վերածնունդ
վերածնունդվերածնունդ
վերածնունդ
 
Նիկոլա Պուսեն
Նիկոլա ՊուսենՆիկոլա Պուսեն
Նիկոլա Պուսեն
 
գոհարիկ ստուգատես 02,02,2011
գոհարիկ ստուգատես 02,02,2011գոհարիկ ստուգատես 02,02,2011
գոհարիկ ստուգատես 02,02,2011
 
հուշարձան
հուշարձանհուշարձան
հուշարձան
 
երվանդ քոչար
երվանդ քոչարերվանդ քոչար
երվանդ քոչար
 

Զրույց միֆի մասին

  • 1. Զրույց միֆի մասին Դժվար թե այսօր դուք հավատաք, որ գիշերն ու ցերեկը ղեկավարում է մի ալեհեր ծերունի՝ նստած մի բարձր սարի վրա, կամ որ արևն ու լուսինը վիճակ են գցել, թե ով պիտի գիշերը հսկի աշխարհը, կամ որ կայծակը հրացայտ աչքերով կին է, անունը՝ Ծովյան կամ Ծովինար, նստած է հրեղեն ձիու վրա և ձիով խաղում, պարում է ամպերում, և երբ երկնքում երևում է Ծովյանը և փայլատակում լույսի ու կրակի մեջ, իսկույն սկսում է անձրև գալ և այլն: Սրանք բնության երևույթների վերաբերյալ հայ հին պատկերացումներ են: Միֆական մտածողության հիմքում աշխարհաճանաչողությունն է ընկած: Բազմաթիվ տեսություններ և մոտեցումներ են նվիրված միֆին: Միֆը, միֆամտածողությունը բավականին բարդ, տարողունակ և հետաքրքիր նյութ է, նամանավանդ, որ ժամանակակից աշխարհը, արվեստը ոչ միայն չեն հրաժարվում միֆերից, այլև նորանոր դրսևորումների են դիմում: Ինչո՞ւ են մարդիկ միֆեր ստեղծում, ժամանակակից աշխարհում նույնպե՞ս ստեղծվում են միֆեր, 20-րդ դարում ինչպիսի՞ն է միֆակիրառությունը գրական տեքստում, մասնավորապես հայ գրականության մեջ ի՞նչ նոր մոտիվներ են գործում և այլն: Այս հարցերին հնարավորինս ամփոփ պատասխաններ գտնելու համար զրուցեցի ԵՊՀ-ի դասախոս, բ.գ.թ. գրականագետ Ալվարդ Սեմիրջյանի հետ, ով նաև հայ բանասիրության ֆակուլտետի գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի համաշխարհային գրականություն և գրականության տեսություն մագիստրոսական ծրագրում դասավանդում է «Միֆը 20-րդ դարի գրականության մեջ» առարկան:
  • 2. Ինչո՞ւ են մարդիկ միֆեր ստեղծում հարցի պատասխանը ստանալու համար նախ կարևոր է առանձնացնել երկու մոտեցում, այն է՝ միֆեր ստեղծվե՞լ են առաջ և հիմա այլևս չեն ստեղծվում, թե՞ միֆեր ստեղծվում են միշտ. տեսաբանների կարծիքները պարզվում է տարբեր են. «Ռ. Բարտը ժամանակակից կյանքը համարում էր բարենպաստ դաշտ առասպելականացման համար: Ամենանախնական պատկերավոր մտածողության վիճակից միֆը ժամանակակից կյանքում վեր է ածվում քաղաքական դեմագոգիայի զենքերից մեկին: Մելետինսկին գտնում էր, որ նոր միֆերը այն նշանակությունը չունեն, ինչ նախամարդու ստեղծած միֆերն են ունեցել, և այդ է պատճառը, որ 20-րդ դարում ժամանակակից մարդու օտարումը, դատապարտվածությունը, մենակությունը գեղարվեստականացնելու նպատակով, այնուամենայնիվ, օգնության են գալիս հնագույն միֆերը: Իսկ, օրինակ, Էլիադեն գտնում էր, որ սոցիալիզմը ժամանակակից էսխատոլոգիական միֆերից է»,- նշում է Ա. Սեմիրջյանը: Կարծիքները երկփեղկվում են. ըստ մի տեսակետի` միֆեր ստեղծվում են միշտ. միֆակերտումը, միֆամտածողությունը բնորոշ է մարդուն բոլոր ժամանակներում, ինչպես տարբեր ժամանակներում քաղաքական, սպառողական միֆերը, զանազան հիվանդությունների, հայտնի մարդկանց կյանքի և մահվան մասին առասպելները: Մյուս մոտեցման համաձայն էլ՝ մեր նախնիների ստեղծած միֆերից դուրս նոր միֆեր չեն ստեղծվում, այսինքն՝ ինչպես բացատրում է Ա. Սեմիրջյանը, մենք մշտապես հնագույն միֆերն ենք վերստեղծում՝ նորագույն ժամանակներին համահունչ հարցադրումներով, և անընդհատ կարծես թե շրջանառության մեջ են հնագույն միֆերը. դրանց կողքին նոր միֆեր չեն ստեղծվում, այլ հին միֆերը պարզապես վերաձևակերպման են ենթարկվում:
  • 3. Այս առիթով նաև անդրադարձանք միֆի և ֆանտաստիկ գրականության կապին, ու զրույցի ընթացքում պարզեցի, որ, ըստ էության, ֆանտաստիկ, գերբնական գրականության հիմքում, ամենանախնական ենթատեքստային շերտերում, ի վերջո, ավանդական միֆերն են ընկած. «Եթե միֆապոետիկայում հերոս-հակահերոս բախումը դրսևորվում է մարդ կամ գերմարդ և գերբնական էակների միջև բախման ու պայքարի միջոցով, ապա աստիճանաբար այդ գերբնական էակները ձեռք են բերում մարդկային կերպարանքներ: Գիտաֆանտաստիկ գրականության մեջ հակառակորդի կերպարանքում հանդես են գալիս ռոբոտները կամ այլմոլորակայինները, բայց, ըստ էության, երևույթը չի փոխվում. էականը թշնամու, հակառակորդի գաղափարն է, որին պետք է հաղթել»,- նշում է Ա. Սեմիրջյանը: Միֆակիրառությունը 20-րդ դարի գրականության մեջ Միֆ և գրականություն կապը գրապատմական զարգացման ընթացքում տարբեր փուլերում տարբեր ձևերով է դրսևորվել: Ա. Սեմիրջյանը ուշագրավ է համարում միֆակիրառության բնույթը հատկապես 20-րդ դարի գրականության մեջ՝ նշելով, որ 20-րդ դարը բազմաթիվ հետաքրքիր գեղարվեստական տեքստեր բերեց, որոնցում միֆը նույնքան իրական էր դիտվում, որքան՝ իրականությունը միֆական. «Այդ սահմանը տարանջատել, տեսնել, զգալ շատ հաճախ անհնար է, օրինակ՝ Ջոյսի գրականության մեջ, Մարկեսի և ընդհանրապես լատինամերիկյան գրողների գրականության մեջ: Բազմաթիվ ավանդական միֆական մոտիվներ մտան գեղարվեստական գրականության դաշտ, դրանք սկսեցին վերաիմաստավորվել, վերակառուցվել և նաև քայքայվել»,- նշում է նա և հավելում. «Եթե նախկինում միֆը օգտագործվում էր գաղափարական նպատակներով, գործածվում էր որպես տրոպ, մետաֆոր, լեզվի պատկերավորման միջոց, սիմվոլիկ նշանակությամբ և այլն, ապա 20-րդ դարի գրականության մեջ միֆը մտավ որպես աշխարհայացք, կյանքը ճանաչելու և վերաիմաստավորելու միջոց, ինչպես նաև որպես գեղարվեստական տեքստի կառույց, գեղարվեստական տեքստի բովանդակություն»: Ա. Սեմիրջյանը 20-րդ դարի գրականության մեջ Պրոմեթևսի և Սիզիփոսի միֆերն է նշում որպես ամենատարածված միֆեր, իսկ հայ գրականության մեջ՝ Փոքր Մհերինը: Գրականագետը նաև հավելում է, որ 20-րդ դարի ամենատարածված գեղարվեստական ուղղությունները՝ էկզիստենցիալիզմը, աբսուրդի գրականությունը բերում էին դատապարտված մարդու կերպարը, և այդ կերպարը գեղարվեստական տեքստում ներկայացնելու համար ամենալավ հնարավորությունը տալիս էին հատկապես վերոնշյալ միֆերը՝ որպես հավերժական դատապարտվածության կրող և այդ դատապարտվածությամբ ապրող, աստվածների
  • 4. կողմից անիծված, պատժված կերպարներ, որոնք գեղարվեստական տեքստերում այս կամ այն վերաիմաստավորումն էին ստանում: Հայ գրականության մեջ Փոքր Մհերի կերպարը օգտագործվում էր որպես ժամանակակից մարդուն պատկերելու առանցքային ելակետ, որպես դատապարտվածություն, արմատների միջոցով ինքնաճանաչման հասնելու հնարավորություն, կամ պատմական ընթացքը, ժամանակաշրջանը ինչ-որ ձևով փոխելու համար էր Փոքր Մհերը գալիս օգնության: Հետանկախության շրջանի հայ գրականության մեջ` հատկապես 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի սահմանագծին, ակնհայտ էր էսխատոլոգիական, վախճանաբանական միֆերը առատությունը: Ա. Սեմիրջյանը դա շատ բնական է համարում՝ հաշվի առնելով ժամանակաշրջանը. «1990-ականների վերջ 2000- ականների սկիզբ՝ սահմանագծային իրավիճակ. հիշո՞ւմ եք, բոլորը խոսում էին աշխարհի վերջի մասին: Էսխատոլոգիզմը իր մեծ և փոքր փուլերով պարբերաբար կրկնվում է, օրինակ՝ տարվա վերջում մենք այդ զգացողությունները միշտ ունենում ենք, բայց դարավերջը ավելի մեծ ցիկլ է, էսխատոլոգիզմը դարավերջյան անցումներում ավելի ընդգծված, ավելի ծավալուն է դրսևորվում: Այս պարագայում այդ ժամանակաշրջանում գեղարվեստական գրականության մեջ հատկապես ընդգծված էր Նոյ նահապետի, ջրհեղեղյան մոտիվը»,-ասում է Ա. Սեմիրջյանը: Այս առիթով նա նշում է մի քանի հեղինակների ստեղծագործություններ՝ Արտեմ Հարությունյանի «Նամակ Նոյին» բանաստեղծությունների ժողովածուն, Հովհաննես Գրիգորյանի «Երկու ջրհեղեղի արանքում» գիրքը, Նորայր Ադալյանի «Ապոկալիպսիս» վեպը: Իսկ արդի երիտասարդ հայ հեղինակներից գեղարվեստական տեքստում միֆակիրառության առումով գրաքննադատը հատկապես ուշագրավ դրսևորումներ է տեսնում Հովհաննես Թեքգյոզյանի արձակում: Նա նշում է, որ այն միֆակառույց արձակ է, և գրողը հեղինակային միֆեր է ստեղծում, ինչը բավականին հետաքրքիր երևույթ է գրականության մեջ: Երիտասարդ հեղինակներից Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» գիրքը նշելով՝ Ա. Սեմիրջյանը նկատում է, որ հեղինակը տեքստում ավանդական միֆերը ենթարկում է խաղի, որոնց արդյունքում դրանք հաճախ քայքայվում են: Միֆապոետիկայի առումով բավականին ուշագրավ է նաև Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արևը» վեպը: Ա. Սեմիրջյանը կարծում է, որ շատ հաճախ գեղարվեստական տեքստը աստիճանաբար վեր է ածվում միֆական արքետիպերի վրա հիմնված կառույցի. վերանում է ժամանակը, տարածությունը, և ժամանակի ու տարածության պատմական միագիծ ընկալումը իր տեղը զիջում է միֆական՝ ցիկլային ժամանակի
  • 5. օրինաչափություններին: Քաոսի և կոսմոսի հավերժական բախումը, ժամանակակից մարդու գոյության որոնումները, տարաբնույթ միֆական մոտիվների բաց կամ փակ տեքստով գեղարվեստական տեքստի մեջ ներմուծումը, միֆի և իրականության սահմանազանց իրավիճակների պատկերումը. ահա՛, սրանք են ժամանակակից գրական տեքստում միֆակիրառության կամ, ինչպես ընդունված է ասել, նեոմիֆոլոգիզմի հիմնական առանձնահատկությունները: Արփինե Արզումանյան Սկզբնաղբյուրը՝ http://www.cultural.am/hy/norutyunner/harcazruyc/zruyc-mifi-masin