Դանիել   Վարուժան Դանիել Վարուժանն արևմտահայ բանաստեղծության ակնառու դեմքերից է, նորռոմանտիզմի սկզբնավորողը հայ գրականության մեջ: Նրա պոեզիան անձնական ու հասարակական ցավերի ծնունդ է, կործանումից ելք որոնող ժողովրդի մաքառման ուժի և ճակատագրի փիլիսոփայության խտացումը:   Դանիել Վարուժանը (իսկական ազգանունը՝ Չպուգքյարյան) 1896–1902 թթ-ին սովորել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան, ապա՝ Գատըգյուղի (թաղամաս` Կոստանդնուպոլսում) վարժարաններում: Այդ տարիներին նրա վրա ծանր տպավորություն են թողել աբդուլհամիդյան ջարդերը,  որոնք հետագայում դարձել են բանաստեղծի ստեղծագործության հիմնական թեմաներից: Վարուժան Դանիել Ապրիլի 20   1884 թ., գ. Բրգնիք  (Սեբաստիայի նահանգ, Արևմտյան Հայաստան) Օգոստոսի 26 1915 թ., Մեծ եղեռնի զոհ
1909 թ-ին Վարուժանն ավարտել է Գենտի (Բելգիա) համալսարանը, վերադարձել հայրենիք և մինչև 1911 թ. դասավանդել է Սեբաստիայի Արամյան վարժարանում, 1911–12 թթ-ին՝ Թոքաթի (այժմ՝ Եվդոկիա) ազգային ճեմարանում, 1912–15 թթ-ին եղել  Կոստանդնուպոլսի Լուսավորչյան վարժարանի տնօրեն: Նա ժամանակի հայ առաջադեմ մանկավարժներից էր:    Կրթություն 1902–05 թթ-ին Վարուժանն ուսանել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Բանաստեղծին գրավել է Վերածնության շրջանի հզոր մշակույթը, խորապես ուսումնասիրել է նաև Հայաստանի պատմությունը, հին ու նոր գրականությունը:
  « Նավասարդ »   1914 թ-ին գրող, գրականագետ Հակոբ Սիրունու հետ Վարուժանը հրատարակել է «Նավասարդ» գրական-գեղարվեստական տարեգիրքը, օժանդակել «Մեհյան» (1914 թ.) գրական-հասարակական հանդեսի ստեղծմանը: « Սարսուռներ » Վարուժանը գրել է 1896 թ-ից: Նրա առաջին՝ «Սարսուռներ» (1906 թ.) գրքի հիմնական բովանդակությունը կյանքի տառապանքից ծնված վիշտն է և ամոքման բաղձանքը, ծանր իրականության և գեղեցիկ երազների հակադրության հոգեկան դրաման («Մուրացիկը», «Հիվանդ է», «Մոխիրներուն առջև», «Մուսայիս», «Ձյունե դագաղ» և այլն): « ՀԵԹԱՆՈՍ ԵՐԳԵՐ » Ես կերգեմ Գինին –Բագիններուն ծիծաղը և խորաններուն արյունը: Դարերու կյանքը կերգեմ, հանուն հաճույքի և տառապանքի գեղեցկության: Փառք Սաբինային. Բագոս կը պսակվի: Ստեղծագործություններ
  « Ցեղին Սիրտը »  ժողովածու   «Ձոնը»  բնաբան Վարուժանի «Ձոնը» վշտի և կարոտի, ծանր ապրումների և զորեղ զգացումների ամբողջություն է: Բանաստեղծությունն ամփոփվում է խոր հավատով ու պայքարի ոգեշունչ խոսքերով. Ու պայքա՛ր, պայքա՛ր, պայքա՛ր երգեցի. – Ձեզի ընծա՛, հայ մարտիկներ – Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի... Ձեզի ընծա՛, քաջ մարտիկներ – Եղեգնյա գրչով վրեժ երգեցի. Ընդ եղեգան փող բո՜ց ելաներ: Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր. — Քեզի ընծա՜, իմ հայրենիք — Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր… — Քեզի ընծա՜, հին հայրենիք — Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր. Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:  Դ. Վարուժանի ձեռագիրը
«Հացին երգը»   Վերջին՝ «Հացին երգը» (1921 թ., հետմահու) ժողովածուի մեջ բանաստեղծը գովերգել է գյուղական կյանքն ու բնությունը, աշխատանքի ու հացի արարման խորհուրդը  («Առաջին ծիլեր», «Ցորյանի ծովեր», «Հունձք կը ժողվեմ», «Հասուն արտ» և այլն). Հունձք կը ժողվեմ մանգաղով, – Լուսնակը յարս է – Ակոս-ակոս ման գալով: – Սիրածըս հարս է: – Արտըս ոսկու՛ն է...  Նըման բոցերու. Ցորենն է բռընկեր՝ Առանց այրելու: «Գինիին երգը» Բանաստեղծը ծրագրել էր ստեղծել նաև «Գինիին երգը» շարքը, հայ առասպելների ու ավանդությունների նյութի վրա՝ «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ամբողջությամբ մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական վիպերգը, որոնք, սակայն, ընդհատվեցին արյունալի աղետով. Անդի՛ն, անդի՛ն կը մորթեն Կյանքն արտին մեջ և գաղափարը՝  գանկին...
Վարուժանի մասին ասել են      «Դանիել Վարուժանի ....«Ցեղին սիրտը» ժողովածուն աղոթագիրք էր ամեն մի ապստամբի համար այնտեղ՝ Թուրքահայաստանում, որտեղ գոյության իրավունքը թաթախված էր արյան մեջ՝ Եվրոպայի բարեմաղթությամբ: Նրա երգերը բազում հերոսներ ծնեցին, նրա խոսքը գործի վերածվեց»: Սերգեյ Գորոդեցկի,    ռուս բանաստեղծ, թարգմանիչ      «Վարուժանի հայերենը բազմակողմանի հարստություն ունի և ճկուն է, կարող՝ արտահայտելու ամեն գաղափար ու զգացում և պատկերացնելու ամեն տեսարան. հնչուն է ու զորավոր և իր արտահայտության կերպին պես բազմազան ու գունեղ»: Մեսրոպ Ճանաշյան,  գրականագետ Սերգեյ Գորոդեցկի  
«Դանիել Վարուժան մեծագույն փառքերեն մեկն է մեր քնարերգության, եթե ոչ մեծագույնը»:   Հակոբ Օշական   գրող     «Ես հիացած եմ հայ նոր բանաստեղծներով .... Դանիել Վարուժանը .... ի՛նչ մեծ բանաստեղծ է, հատկապես նրա իրապաշտ հատվածները, սիրային բանաստեղծությունները գլուխգործոցներ են...»: Սեն Ժոն Պերս,  ֆրանսիացի բանաստեղծ Հակոբ Օշական   Սեն Ժոն Պերս
«Կուզեմ համբուրել այն բոլոր տեղերը, ուր նահատակ մը ինկավ կամ հերոս մը կոխեց»:    «Ըստ իս և տակավին ինձի համար՝ ահա օրենքս՝ մեր գրականության մեջ արվեստը հայ պետք է ըլլա, իսկ անոր հատակը կամ հիմը կազմող գաղափարը՝ համամարդկային»:   Դանիել Վարուժան 1958 թ-ին Գենտի համալսարանի մեծ սրահի պատին ամրացվել է հուշատախտակ՝ Վարուժանի դիմաքանդակով և հայերեն, ֆրանսերեն ու ֆլամանդերեն արձանագրությամբ այն մասին, որ նա 1905–09 թթ-ին սովորել է այդ համալսարանում:

դանիել վարուժան

  • 1.
    Դանիել Վարուժան Դանիել Վարուժանն արևմտահայ բանաստեղծության ակնառու դեմքերից է, նորռոմանտիզմի սկզբնավորողը հայ գրականության մեջ: Նրա պոեզիան անձնական ու հասարակական ցավերի ծնունդ է, կործանումից ելք որոնող ժողովրդի մաքառման ուժի և ճակատագրի փիլիսոփայության խտացումը:   Դանիել Վարուժանը (իսկական ազգանունը՝ Չպուգքյարյան) 1896–1902 թթ-ին սովորել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան, ապա՝ Գատըգյուղի (թաղամաս` Կոստանդնուպոլսում) վարժարաններում: Այդ տարիներին նրա վրա ծանր տպավորություն են թողել աբդուլհամիդյան ջարդերը,  որոնք հետագայում դարձել են բանաստեղծի ստեղծագործության հիմնական թեմաներից: Վարուժան Դանիել Ապրիլի 20 1884 թ., գ. Բրգնիք  (Սեբաստիայի նահանգ, Արևմտյան Հայաստան) Օգոստոսի 26 1915 թ., Մեծ եղեռնի զոհ
  • 2.
    1909 թ-ին Վարուժաննավարտել է Գենտի (Բելգիա) համալսարանը, վերադարձել հայրենիք և մինչև 1911 թ. դասավանդել է Սեբաստիայի Արամյան վարժարանում, 1911–12 թթ-ին՝ Թոքաթի (այժմ՝ Եվդոկիա) ազգային ճեմարանում, 1912–15 թթ-ին եղել  Կոստանդնուպոլսի Լուսավորչյան վարժարանի տնօրեն: Նա ժամանակի հայ առաջադեմ մանկավարժներից էր:  Կրթություն 1902–05 թթ-ին Վարուժանն ուսանել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Բանաստեղծին գրավել է Վերածնության շրջանի հզոր մշակույթը, խորապես ուսումնասիրել է նաև Հայաստանի պատմությունը, հին ու նոր գրականությունը:
  • 3.
    «Նավասարդ » 1914 թ-ին գրող, գրականագետ Հակոբ Սիրունու հետ Վարուժանը հրատարակել է «Նավասարդ» գրական-գեղարվեստական տարեգիրքը, օժանդակել «Մեհյան» (1914 թ.) գրական-հասարակական հանդեսի ստեղծմանը: « Սարսուռներ » Վարուժանը գրել է 1896 թ-ից: Նրա առաջին՝ «Սարսուռներ» (1906 թ.) գրքի հիմնական բովանդակությունը կյանքի տառապանքից ծնված վիշտն է և ամոքման բաղձանքը, ծանր իրականության և գեղեցիկ երազների հակադրության հոգեկան դրաման («Մուրացիկը», «Հիվանդ է», «Մոխիրներուն առջև», «Մուսայիս», «Ձյունե դագաղ» և այլն): « ՀԵԹԱՆՈՍ ԵՐԳԵՐ » Ես կերգեմ Գինին –Բագիններուն ծիծաղը և խորաններուն արյունը: Դարերու կյանքը կերգեմ, հանուն հաճույքի և տառապանքի գեղեցկության: Փառք Սաբինային. Բագոս կը պսակվի: Ստեղծագործություններ
  • 4.
    «Ցեղին Սիրտը » ժողովածու «Ձոնը» բնաբան Վարուժանի «Ձոնը» վշտի և կարոտի, ծանր ապրումների և զորեղ զգացումների ամբողջություն է: Բանաստեղծությունն ամփոփվում է խոր հավատով ու պայքարի ոգեշունչ խոսքերով. Ու պայքա՛ր, պայքա՛ր, պայքա՛ր երգեցի. – Ձեզի ընծա՛, հայ մարտիկներ – Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի... Ձեզի ընծա՛, քաջ մարտիկներ – Եղեգնյա գրչով վրեժ երգեցի. Ընդ եղեգան փող բո՜ց ելաներ: Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր. — Քեզի ընծա՜, իմ հայրենիք — Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր… — Քեզի ընծա՜, հին հայրենիք — Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր. Ընդ եղեգան փող լու’յս ելաներ: Դ. Վարուժանի ձեռագիրը
  • 5.
    «Հացին երգը» Վերջին՝ «Հացին երգը» (1921 թ., հետմահու) ժողովածուի մեջ բանաստեղծը գովերգել է գյուղական կյանքն ու բնությունը, աշխատանքի ու հացի արարման խորհուրդը  («Առաջին ծիլեր», «Ցորյանի ծովեր», «Հունձք կը ժողվեմ», «Հասուն արտ» և այլն). Հունձք կը ժողվեմ մանգաղով, – Լուսնակը յարս է – Ակոս-ակոս ման գալով: – Սիրածըս հարս է: – Արտըս ոսկու՛ն է...  Նըման բոցերու. Ցորենն է բռընկեր՝ Առանց այրելու: «Գինիին երգը» Բանաստեղծը ծրագրել էր ստեղծել նաև «Գինիին երգը» շարքը, հայ առասպելների ու ավանդությունների նյութի վրա՝ «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ամբողջությամբ մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական վիպերգը, որոնք, սակայն, ընդհատվեցին արյունալի աղետով. Անդի՛ն, անդի՛ն կը մորթեն Կյանքն արտին մեջ և գաղափարը՝  գանկին...
  • 6.
    Վարուժանի մասին ասելեն     «Դանիել Վարուժանի ....«Ցեղին սիրտը» ժողովածուն աղոթագիրք էր ամեն մի ապստամբի համար այնտեղ՝ Թուրքահայաստանում, որտեղ գոյության իրավունքը թաթախված էր արյան մեջ՝ Եվրոպայի բարեմաղթությամբ: Նրա երգերը բազում հերոսներ ծնեցին, նրա խոսքը գործի վերածվեց»: Սերգեյ Գորոդեցկի,  ռուս բանաստեղծ, թարգմանիչ     «Վարուժանի հայերենը բազմակողմանի հարստություն ունի և ճկուն է, կարող՝ արտահայտելու ամեն գաղափար ու զգացում և պատկերացնելու ամեն տեսարան. հնչուն է ու զորավոր և իր արտահայտության կերպին պես բազմազան ու գունեղ»: Մեսրոպ Ճանաշյան,  գրականագետ Սերգեյ Գորոդեցկի  
  • 7.
    «Դանիել Վարուժան մեծագույնփառքերեն մեկն է մեր քնարերգության, եթե ոչ մեծագույնը»: Հակոբ Օշական գրող    «Ես հիացած եմ հայ նոր բանաստեղծներով .... Դանիել Վարուժանը .... ի՛նչ մեծ բանաստեղծ է, հատկապես նրա իրապաշտ հատվածները, սիրային բանաստեղծությունները գլուխգործոցներ են...»: Սեն Ժոն Պերս,  ֆրանսիացի բանաստեղծ Հակոբ Օշական Սեն Ժոն Պերս
  • 8.
    «Կուզեմ համբուրել այնբոլոր տեղերը, ուր նահատակ մը ինկավ կամ հերոս մը կոխեց»:    «Ըստ իս և տակավին ինձի համար՝ ահա օրենքս՝ մեր գրականության մեջ արվեստը հայ պետք է ըլլա, իսկ անոր հատակը կամ հիմը կազմող գաղափարը՝ համամարդկային»: Դանիել Վարուժան 1958 թ-ին Գենտի համալսարանի մեծ սրահի պատին ամրացվել է հուշատախտակ՝ Վարուժանի դիմաքանդակով և հայերեն, ֆրանսերեն ու ֆլամանդերեն արձանագրությամբ այն մասին, որ նա 1905–09 թթ-ին սովորել է այդ համալսարանում: