SlideShare a Scribd company logo
ՕԼԻՄՊԻ Կ
 ՄԱՆԿԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ



       #2

     Ապրիլ 2012
Էդվարդ Օհանյան                  Էմին Օհանյան




Սովորում ենք Երևանի <<Մխիթար Սեբաստացի>>
    Կրթահամալիրի Հիմնական դպրոցի
             I դասարանում:
       Դասվար` Սեդա Խաչատրյան


Հասցե`      ՀՀ, ք. Երևան 0050, Մայիսի 9 փ., շ. 51, բն. 102
Հեռ.`       (010) 44 11 34, 077 (03 28 28)
Էլ. Հասցե` anna-ohanyan@mskh.am
              http://himnakan.mskh.am/
Ես Էդվարդ Օհանյանն
եմ:
Իմ սիրած զբաղմունքը՝    Ես Էմին Օհանյանն եմ:
պարել, երգել, նվագել:   Իմ սիրած զբաղմունքը՝
Չեմ սիրում՝             շախմատ խաղալ, միրգ ուտել,
հիվանդանալ և դպրոց      նվագել, երգել, պարել:
չգնալ:                  Չեմ սիրում՝ աղմուկ և հիվանդանա
                        ու շախմատի մրցույթի չգնալ:
Շարունակի՛ր պատմությունը
    Մի փոքրիկ տան մեջ մի փոքրիկ բույն կար: Այդ փոքրիկ
բնում երկու փոքրիկ մուկ էր ապրում:
    Հարևանությամբ մի չար տղա էր ապրում, որը տանը կատու ուներ:
Մի օր, այս տղան որոշեց, որ իր կատվի ծննդյան օրը պետք է կատվին
մուկ նվիրի: Երբ այդ օրն եկավ, տղան մի մեծ տութ վերցրեց և գնաց
հարևան մկներին բռնելու: Իսկ մկները այդ ժամանակ գնացել էին
զբոսանքի: Տղան մոտեցավ մկների բնին և տեսնելով, որ մկները այնտեղ
չեն, ջղայնացավ և, ոտքով հարվածելով բնին, փլեց այն: Հետո նա որոշեց
թաքնվել դռան ետևում մինչև մկների վերադարձը:
    Երբ մկները վերադարձան զբոսանքից և տեսան իրենց փլված բույնը,
շատ զարմացան և տխրեցին: Բայց նրանք չհասցրեցին նույնիսկ մտածել,
թե ինչ պետք է անեն, քանի որ տղան հանկարծակի դուրս թռավ դռան
ետևից և բռնելով մկներին, գցեց նրանց տուպի մեջ:
    Տղան ուրախ-ուրախ դուրս եկավ տնից, գրպանից մի ադամաթուզ
(բանան) հանեց և սկսեց հավեսով ուտել: Տեսնելով տղային, նրան մոտ
վազեցին իր ընկերները, որոնք պատրաստվում էին ֆուտբոլ խաղալ: Չար
տղան իր կերած ադամաթզի կճեպը արագ նետեց գետնին և, տուփը
թողնելով բակի նստարանի վրա, վազեց ֆուտբոլ խաղալու:
Մկները տութի մեջ նստած լացեցին, լացեցին, հետո էլ հասկացան, որ
լացով գործին չեն օգնի՝ պետք է շտապ մի բան մտածել, քանի դեռ չար
տղան չի վերադարձել:
    Հանկարծ նրանք հիշեցին, որ վերջ ի վերջո նրանք մկներ էր և սուր
ատամներ ունեն: Նրանք սկսեցին արագ-արագ կրծել տուփը: Մի հինգ
րոպեից տուփի մեջ մի գեղեցիկ ծակ առաջացավ: Մկները դուրս թռան
տուփից: Ուզում էին արագ փախչել տուն, բայց հետո հիշեցին, որ այլևս
տուն չունեն: Մի պահ նրանք շփոթված կանգ առան՝ չիմանալով, թե ինչ
անեն: Եվ հանկարծ նրանց մոտ մի փայլուն միտք ծագեց: Նրանք
մտածեցին, որ կարելի է այդ տուփի մեջ ևս երկու փոքր ծակ կրծել և այն
կդառնա դռնով և պատուհաններով մի նոր տուն իրենց համար: Մկնիկները
սկսեցին արագ-արագ տուփը բրթել դեպի մի ապահով տեղ:
    Այդ պահին հեռվից վազելով գալիս է չար տղան, որն արդեն ավարտել
էր ֆուտբոլ խաղալը: Տեսնելով մկներին, տղան այնքան արագ վազեց, որ
չնկատելով իր իսկ գցած ադամաթզի կճեպը, պատահմամբ կանգնեց վրան,
սայթակեց, ընկավ և ոտքը կոտրեց:
    Անցորդները «Շտապ Օգնություն» կանչեցին, որն եկավ և տղային
հիվանդանոց տարավ: Իսկ մկները հանգիստ վերջացրեցին իրենց գործը և
այդ օրվանից հանգիստ ապրեցին իրենց նոր և մեծ տան մեջ:
Շարունակի՛ր պատմությունը

   Մի մարդ կար: Այս մարդն ուներ երկու ոտք: Այս ոտքերը երբեք
չէին կռվում:
   Իսկ գիտեք ինչո՞ւ: Հիմա կպատմենք: Մի oր զբոսանքի ժամանակ այս
մարդու մի ոտքը պատահմամբ տրորում է մյուս ոտքը: Այն մյուս ոտքը այդ
օրը շատ վատ տրամադրություն է ունենում, քանի որ, մարդու հագած
կոշիկները շատ անհարմար էին և ցավեցնում էին նրան: Բարկանալով իրեն
տրորած ոտքի վրա, այս ոտքն էլ իր հերթին հարձակվում է մյուս ոտքի վրա և
տրորում այն: Եվ այդպես երկու ոտքերը իրար մի լավ տրորելուց հետո,
վերջը իրարից նեղանում են և ուզում են առանձնանալ՝ մեկը ուզում է գնալ
դեպի աջ, մյուսը՝ դեպի ձախ: Եվ ահա այդ ոտքերի տերը՝ խեղճ մարդը մի
ամբողջ օր աջ ու ձախ է վազվզում գժի նման: Վազվզում է, վազվզում, վերջում
ուժասպառ եղած ուշաթափվում, ընկնում է ցած: Մի քանի ժամ այդպես
պառկած է մնում, ոչինչ չի ուտում և ոտքերը շատ են սովածանում: Տեսնելով,
որ այլևս չեն դիմանում, շատ են ուտել ուզում, այդ մարդու ոտքերը
հասկանում են, որ պետք է հաշտվել, եթե ուզում են մի բանի հասնել: Նրանք
միմյանցից ներողություն են խնդրում և, հավաքելով իրենց վերջին ուժերը,
մարդուն գետնից բարձրացնում, տանում են տուն՝ ճաշելու: Այդ օրվանից
ոտքերը երբեք չէին կռվում:
Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝
քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն
և մեծագույն տոնն է, հինգ տաղավար տոներից մեկն է:
   Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը
փոխվում է: Այս տարի Հայ Առաքելական Եկեղեցին այն նշում էր ապրիլի 8-ին:
    ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ տոնը հայերիս մեջ կոչվում է նաև Զ Ա Տ Ի Կ:
Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր
վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված:
   Աստծու Որդին՝ իբրև Գառն Աստծու, Իր
արյունը թափեց մեղավոր մարդկության համար,
խաչվեց և երրորդ օրը հարություն առավ
մեռելներից,     որպեսզի       բոլոր     իրեն
հավատացողներին Իր սուրբ արյունով սրբելով
մեղքերից՝ արժանի դարձնի հավիտենական
կյանքին: երեկոյան եկեղեցիներում մատուցվում է
   Շաբաթ
Քրիստոսի հարության Ճրագալույցի Պատարագ, որով
վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ
տևած Մեծ Պասի շրջանը:
    Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց
ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց»
ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը
Քրիստոսի» պատասխանը:
Սուրբ Զատիկը բացառիկ տոն է, այն ունի իր ծիսական ծառը, ունի
իր առանձնահատուկ տիկնիկները` ակլատիզը և ուտիստատը, ունի
նաև ծիսական մշակութային խաղերը:


                       Ծիսական ծառը
                    խորհրդանշում է անցյալը,
                  ներկան և ապագան, այդ ծառի
                   վրա նախկինում կախվել են
                   ձեռքով գործած հավկիթներ:




   Այս տոնին յուրաքանչյուր տիկին իր տանը պետք է ունենա ակլատիզ
տիկնիկը, որը նախկինում օգտագործել են որպես օրացույց, տիկնիկի վրա
ամրացվել են 49 օրվա քարկտիկներ: Տիկնիկը խորհրդանշում է տան
հաջողությունը:
   Իսկ ուտիստատ տիկնիկը նախկինում եղել է յուրաքանչյուր տան
խոհանոցում և համարվել է խոհանոցի տիրուհի:
Ժողովրդական ավանդություններ` կապված Ս. Զատիկի տոնի հետ
    Զատկի բոլոր նախապատրաստություններն ավարտվում էին զատկական
մատաղով: Մատաղը, սովորաբար հասարակական էր, այսինքն՝ գյուղի բոլոր
ընտանիքները նախապես հավաքած դրամով մի քանի եզ կամ ոչխար էին գնում, հետո
զոհաբերում եկեղեցու բակում, Տեր Հայրը գալիս էր, օրհնում և գիշերը եփում էին
խոշոր կաթսաներում: Կային նաև անհատ մատաղ (գառ, այծ, աքլոր) անողներ:
    Մարդիկ կային, ովքեր մատաղի արյան մեջ բռինչ ծառի հաստ ճյուղը թաթախում
էին և տնկում իրենց այգում կամ արտում՝ այն չար աչքից պահպանելու համար:
    Իսկ երիտասարդներն ամբողջ գիշեր եփվող կաթսաների շուրջ խաղում
էին ամենասիրված խաղը՝ ձվախաղը: Ողջ գիշեր մարդիկ խինդով լցված երգում
էին, գիշերային պարահանդեսներ ու խաղեր կազմակերպում: Ասում էին,
թե Զատկին բախտ են բաժանում՝ ով քնի, բախտից կզրկվի:
    Այդ նույն գիշերը, ում տանը երեխա ծնվեր՝ մեծ բախտավորություն էր
համարվում:
    Առավոտյան, եկեղեցու զանգերը հնչելուն պես, տոնական հագնված
անպայման գնում էր եկեղեցի:
    Պատարագից հետո գալիս էր մատաղը բաժանելու ժամանակը: Բոլորն
ուտում էին այն և տանում տուն՝ հիվանդների, ծերերի, երեխաների համար: Մատաղ
ստացողները հասարակությանը բարեկեցություն էին մաղթում:
    Մարդիկ դուրս էին գալիս դաշտում խնջույքը շարունակելու: Անչափահասներն
ու պատանիները դարձյալ երգելով շրջում էին տնետուն և կարմիր ձվի նոր
պաշարներ հավաքում: Զատկին ժողովրդական երգեր, պարեր, խաղեր էին
կատարվում: Մինչև ուշ գիշեր շարունակվում էին ձվախաղերը:
Մեր ռուսաց լեզվի
    ուսուտչուհու՝
 Ռայիսա Սուրենովնայի
      խորհրդով,
       Զատիկին
տոնական սեղանի համար
պատրաստեցինք այսպիսի
  Զատիկներ և ճուտիկ:
    Օգտագործել ենք
   լոլիկ, ձիթապտուղ,
       ձու, գազար
և սև պղպեղի հատիկներ:
ԷՄԻՆ




ԷԴՎԱՐԴ
«Օլիմպիկ»-ի հեղինակ՝ մայրիկ
       Օգնականներ`

More Related Content

Viewers also liked

VD-ord Nordstjernans årsredovisning 2011
VD-ord Nordstjernans årsredovisning 2011VD-ord Nordstjernans årsredovisning 2011
VD-ord Nordstjernans årsredovisning 2011Nordstjernan
 
Brain research journal regional differences nova
Brain research journal regional differences   nova Brain research journal regional differences   nova
Brain research journal regional differences nova Vladimír Krajča
 
Pd-Substituted (La,Sr)CrO3 for Solid Oxide Fuel Cell Anodes
Pd-Substituted (La,Sr)CrO3 for Solid Oxide Fuel Cell AnodesPd-Substituted (La,Sr)CrO3 for Solid Oxide Fuel Cell Anodes
Pd-Substituted (La,Sr)CrO3 for Solid Oxide Fuel Cell Anodes
EmmaReneeDutton
 
Aplikasi teknik Nuklir bidang kimia
Aplikasi teknik Nuklir bidang kimiaAplikasi teknik Nuklir bidang kimia
Aplikasi teknik Nuklir bidang kimia
Man Xp
 
Mov. rect. unif. variado
Mov. rect. unif. variadoMov. rect. unif. variado
Mov. rect. unif. variado
Edgar Rodas
 
How to use a legal encyclopedia
How to use a legal encyclopediaHow to use a legal encyclopedia
How to use a legal encyclopediarabrady
 
120515 Handelshögskolan - Why did Nordstjernan start the “Resistance Movement...
120515 Handelshögskolan - Why did Nordstjernan start the “Resistance Movement...120515 Handelshögskolan - Why did Nordstjernan start the “Resistance Movement...
120515 Handelshögskolan - Why did Nordstjernan start the “Resistance Movement...Nordstjernan
 
Gcms analisis
Gcms analisisGcms analisis
Gcms analisis
Man Xp
 
Kano model lectura_2
Kano model lectura_2Kano model lectura_2
Kano model lectura_2
Percy Enrique Neyra Zegarra
 
Bán Khống và nhu cầu cần thiết của chứng khoán VIỆT NAM
Bán Khống và nhu cầu cần thiết của chứng khoán VIỆT NAMBán Khống và nhu cầu cần thiết của chứng khoán VIỆT NAM
Bán Khống và nhu cầu cần thiết của chứng khoán VIỆT NAM
khurungtuthan
 
2012.q1 review
2012.q1 review2012.q1 review
2012.q1 reviewmjaubry
 
2011.q4 review (website)
2011.q4 review (website)2011.q4 review (website)
2011.q4 review (website)mjaubry
 
Juxtaposition Photography
Juxtaposition PhotographyJuxtaposition Photography
Juxtaposition PhotographyLouise Reed
 
Kano model lectura_1
Kano model lectura_1Kano model lectura_1
Kano model lectura_1
Percy Enrique Neyra Zegarra
 

Viewers also liked (17)

April 1
April 1April 1
April 1
 
VD-ord Nordstjernans årsredovisning 2011
VD-ord Nordstjernans årsredovisning 2011VD-ord Nordstjernans årsredovisning 2011
VD-ord Nordstjernans årsredovisning 2011
 
Brain research journal regional differences nova
Brain research journal regional differences   nova Brain research journal regional differences   nova
Brain research journal regional differences nova
 
Pd-Substituted (La,Sr)CrO3 for Solid Oxide Fuel Cell Anodes
Pd-Substituted (La,Sr)CrO3 for Solid Oxide Fuel Cell AnodesPd-Substituted (La,Sr)CrO3 for Solid Oxide Fuel Cell Anodes
Pd-Substituted (La,Sr)CrO3 for Solid Oxide Fuel Cell Anodes
 
Rodari ed em
Rodari ed emRodari ed em
Rodari ed em
 
Aplikasi teknik Nuklir bidang kimia
Aplikasi teknik Nuklir bidang kimiaAplikasi teknik Nuklir bidang kimia
Aplikasi teknik Nuklir bidang kimia
 
Computer skills-edward-ohanyan
Computer skills-edward-ohanyanComputer skills-edward-ohanyan
Computer skills-edward-ohanyan
 
Mov. rect. unif. variado
Mov. rect. unif. variadoMov. rect. unif. variado
Mov. rect. unif. variado
 
How to use a legal encyclopedia
How to use a legal encyclopediaHow to use a legal encyclopedia
How to use a legal encyclopedia
 
120515 Handelshögskolan - Why did Nordstjernan start the “Resistance Movement...
120515 Handelshögskolan - Why did Nordstjernan start the “Resistance Movement...120515 Handelshögskolan - Why did Nordstjernan start the “Resistance Movement...
120515 Handelshögskolan - Why did Nordstjernan start the “Resistance Movement...
 
Gcms analisis
Gcms analisisGcms analisis
Gcms analisis
 
Kano model lectura_2
Kano model lectura_2Kano model lectura_2
Kano model lectura_2
 
Bán Khống và nhu cầu cần thiết của chứng khoán VIỆT NAM
Bán Khống và nhu cầu cần thiết của chứng khoán VIỆT NAMBán Khống và nhu cầu cần thiết của chứng khoán VIỆT NAM
Bán Khống và nhu cầu cần thiết của chứng khoán VIỆT NAM
 
2012.q1 review
2012.q1 review2012.q1 review
2012.q1 review
 
2011.q4 review (website)
2011.q4 review (website)2011.q4 review (website)
2011.q4 review (website)
 
Juxtaposition Photography
Juxtaposition PhotographyJuxtaposition Photography
Juxtaposition Photography
 
Kano model lectura_1
Kano model lectura_1Kano model lectura_1
Kano model lectura_1
 

Similar to Olimpik 2-ed em

Lia zatik amsagir
Lia zatik amsagirLia zatik amsagir
Lia zatik amsagir
nordprocmskh
 
Lia zatik amsagir
Lia zatik amsagirLia zatik amsagir
Lia zatik amsagir
nordprocmskh
 
Ստի ոտքը կարճ է
Ստի ոտքը կարճ էՍտի ոտքը կարճ է
Ստի ոտքը կարճ էganyan
 
Zatikn u cviky
Zatikn u cvikyZatikn u cviky
Zatikn u cviky
Hasmik Ghazaryan
 
ընթերցարան
ընթերցարանընթերցարան
ընթերցարանaleqsanyan
 
ընթերցարան
ընթերցարանընթերցարան
ընթերցարանaleqsanyan
 
ընթերցարան
ընթերցարանընթերցարան
ընթերցարանaleqsanyan
 
Garun 2012-ani
Garun 2012-aniGarun 2012-ani
Garun 2012-aniGAnahit
 
Մեղվաընթերցարան
ՄեղվաընթերցարանՄեղվաընթերցարան
ՄեղվաընթերցարանHasmik Ghazaryan
 
Արեգ Ալիխանյան
Արեգ ԱլիխանյանԱրեգ Ալիխանյան
Արեգ Ալիխանյան
Satenik Simonyan
 
Maneօլիմպիկ
ManeօլիմպիկManeօլիմպիկ
Maneօլիմպիկnordprocmskh
 
Horineluk
HorinelukHorineluk
Garun 2012-sargis
Garun 2012-sargisGarun 2012-sargis
Garun 2012-sargisGAnahit
 
«Ռոդարիկ»
«Ռոդարիկ» «Ռոդարիկ»
«Ռոդարիկ» armine1978
 
10 5 dasaran
10 5 dasaran10 5 dasaran
10 5 dasaranSona8
 

Similar to Olimpik 2-ed em (16)

Lia zatik amsagir
Lia zatik amsagirLia zatik amsagir
Lia zatik amsagir
 
Lia zatik amsagir
Lia zatik amsagirLia zatik amsagir
Lia zatik amsagir
 
Lia zatik amsagir
Lia zatik amsagirLia zatik amsagir
Lia zatik amsagir
 
Ստի ոտքը կարճ է
Ստի ոտքը կարճ էՍտի ոտքը կարճ է
Ստի ոտքը կարճ է
 
Zatikn u cviky
Zatikn u cvikyZatikn u cviky
Zatikn u cviky
 
ընթերցարան
ընթերցարանընթերցարան
ընթերցարան
 
ընթերցարան
ընթերցարանընթերցարան
ընթերցարան
 
ընթերցարան
ընթերցարանընթերցարան
ընթերցարան
 
Garun 2012-ani
Garun 2012-aniGarun 2012-ani
Garun 2012-ani
 
Մեղվաընթերցարան
ՄեղվաընթերցարանՄեղվաընթերցարան
Մեղվաընթերցարան
 
Արեգ Ալիխանյան
Արեգ ԱլիխանյանԱրեգ Ալիխանյան
Արեգ Ալիխանյան
 
Maneօլիմպիկ
ManeօլիմպիկManeօլիմպիկ
Maneօլիմպիկ
 
Horineluk
HorinelukHorineluk
Horineluk
 
Garun 2012-sargis
Garun 2012-sargisGarun 2012-sargis
Garun 2012-sargis
 
«Ռոդարիկ»
«Ռոդարիկ» «Ռոդարիկ»
«Ռոդարիկ»
 
10 5 dasaran
10 5 dasaran10 5 dasaran
10 5 dasaran
 

Olimpik 2-ed em

  • 1. ՕԼԻՄՊԻ Կ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ #2 Ապրիլ 2012
  • 2. Էդվարդ Օհանյան Էմին Օհանյան Սովորում ենք Երևանի <<Մխիթար Սեբաստացի>> Կրթահամալիրի Հիմնական դպրոցի I դասարանում: Դասվար` Սեդա Խաչատրյան Հասցե` ՀՀ, ք. Երևան 0050, Մայիսի 9 փ., շ. 51, բն. 102 Հեռ.` (010) 44 11 34, 077 (03 28 28) Էլ. Հասցե` anna-ohanyan@mskh.am http://himnakan.mskh.am/
  • 3. Ես Էդվարդ Օհանյանն եմ: Իմ սիրած զբաղմունքը՝ Ես Էմին Օհանյանն եմ: պարել, երգել, նվագել: Իմ սիրած զբաղմունքը՝ Չեմ սիրում՝ շախմատ խաղալ, միրգ ուտել, հիվանդանալ և դպրոց նվագել, երգել, պարել: չգնալ: Չեմ սիրում՝ աղմուկ և հիվանդանա ու շախմատի մրցույթի չգնալ:
  • 4. Շարունակի՛ր պատմությունը Մի փոքրիկ տան մեջ մի փոքրիկ բույն կար: Այդ փոքրիկ բնում երկու փոքրիկ մուկ էր ապրում: Հարևանությամբ մի չար տղա էր ապրում, որը տանը կատու ուներ: Մի օր, այս տղան որոշեց, որ իր կատվի ծննդյան օրը պետք է կատվին մուկ նվիրի: Երբ այդ օրն եկավ, տղան մի մեծ տութ վերցրեց և գնաց հարևան մկներին բռնելու: Իսկ մկները այդ ժամանակ գնացել էին զբոսանքի: Տղան մոտեցավ մկների բնին և տեսնելով, որ մկները այնտեղ չեն, ջղայնացավ և, ոտքով հարվածելով բնին, փլեց այն: Հետո նա որոշեց թաքնվել դռան ետևում մինչև մկների վերադարձը: Երբ մկները վերադարձան զբոսանքից և տեսան իրենց փլված բույնը, շատ զարմացան և տխրեցին: Բայց նրանք չհասցրեցին նույնիսկ մտածել, թե ինչ պետք է անեն, քանի որ տղան հանկարծակի դուրս թռավ դռան ետևից և բռնելով մկներին, գցեց նրանց տուպի մեջ: Տղան ուրախ-ուրախ դուրս եկավ տնից, գրպանից մի ադամաթուզ (բանան) հանեց և սկսեց հավեսով ուտել: Տեսնելով տղային, նրան մոտ վազեցին իր ընկերները, որոնք պատրաստվում էին ֆուտբոլ խաղալ: Չար տղան իր կերած ադամաթզի կճեպը արագ նետեց գետնին և, տուփը թողնելով բակի նստարանի վրա, վազեց ֆուտբոլ խաղալու:
  • 5. Մկները տութի մեջ նստած լացեցին, լացեցին, հետո էլ հասկացան, որ լացով գործին չեն օգնի՝ պետք է շտապ մի բան մտածել, քանի դեռ չար տղան չի վերադարձել: Հանկարծ նրանք հիշեցին, որ վերջ ի վերջո նրանք մկներ էր և սուր ատամներ ունեն: Նրանք սկսեցին արագ-արագ կրծել տուփը: Մի հինգ րոպեից տուփի մեջ մի գեղեցիկ ծակ առաջացավ: Մկները դուրս թռան տուփից: Ուզում էին արագ փախչել տուն, բայց հետո հիշեցին, որ այլևս տուն չունեն: Մի պահ նրանք շփոթված կանգ առան՝ չիմանալով, թե ինչ անեն: Եվ հանկարծ նրանց մոտ մի փայլուն միտք ծագեց: Նրանք մտածեցին, որ կարելի է այդ տուփի մեջ ևս երկու փոքր ծակ կրծել և այն կդառնա դռնով և պատուհաններով մի նոր տուն իրենց համար: Մկնիկները սկսեցին արագ-արագ տուփը բրթել դեպի մի ապահով տեղ: Այդ պահին հեռվից վազելով գալիս է չար տղան, որն արդեն ավարտել էր ֆուտբոլ խաղալը: Տեսնելով մկներին, տղան այնքան արագ վազեց, որ չնկատելով իր իսկ գցած ադամաթզի կճեպը, պատահմամբ կանգնեց վրան, սայթակեց, ընկավ և ոտքը կոտրեց: Անցորդները «Շտապ Օգնություն» կանչեցին, որն եկավ և տղային հիվանդանոց տարավ: Իսկ մկները հանգիստ վերջացրեցին իրենց գործը և այդ օրվանից հանգիստ ապրեցին իրենց նոր և մեծ տան մեջ:
  • 6. Շարունակի՛ր պատմությունը Մի մարդ կար: Այս մարդն ուներ երկու ոտք: Այս ոտքերը երբեք չէին կռվում: Իսկ գիտեք ինչո՞ւ: Հիմա կպատմենք: Մի oր զբոսանքի ժամանակ այս մարդու մի ոտքը պատահմամբ տրորում է մյուս ոտքը: Այն մյուս ոտքը այդ օրը շատ վատ տրամադրություն է ունենում, քանի որ, մարդու հագած կոշիկները շատ անհարմար էին և ցավեցնում էին նրան: Բարկանալով իրեն տրորած ոտքի վրա, այս ոտքն էլ իր հերթին հարձակվում է մյուս ոտքի վրա և տրորում այն: Եվ այդպես երկու ոտքերը իրար մի լավ տրորելուց հետո, վերջը իրարից նեղանում են և ուզում են առանձնանալ՝ մեկը ուզում է գնալ դեպի աջ, մյուսը՝ դեպի ձախ: Եվ ահա այդ ոտքերի տերը՝ խեղճ մարդը մի ամբողջ օր աջ ու ձախ է վազվզում գժի նման: Վազվզում է, վազվզում, վերջում ուժասպառ եղած ուշաթափվում, ընկնում է ցած: Մի քանի ժամ այդպես պառկած է մնում, ոչինչ չի ուտում և ոտքերը շատ են սովածանում: Տեսնելով, որ այլևս չեն դիմանում, շատ են ուտել ուզում, այդ մարդու ոտքերը հասկանում են, որ պետք է հաշտվել, եթե ուզում են մի բանի հասնել: Նրանք միմյանցից ներողություն են խնդրում և, հավաքելով իրենց վերջին ուժերը, մարդուն գետնից բարձրացնում, տանում են տուն՝ ճաշելու: Այդ օրվանից ոտքերը երբեք չէին կռվում:
  • 7. Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և մեծագույն տոնն է, հինգ տաղավար տոներից մեկն է: Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է: Այս տարի Հայ Առաքելական Եկեղեցին այն նշում էր ապրիլի 8-ին: ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ տոնը հայերիս մեջ կոչվում է նաև Զ Ա Տ Ի Կ: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված: Աստծու Որդին՝ իբրև Գառն Աստծու, Իր արյունը թափեց մեղավոր մարդկության համար, խաչվեց և երրորդ օրը հարություն առավ մեռելներից, որպեսզի բոլոր իրեն հավատացողներին Իր սուրբ արյունով սրբելով մեղքերից՝ արժանի դարձնի հավիտենական կյանքին: երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Շաբաթ Քրիստոսի հարության Ճրագալույցի Պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը: Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը:
  • 8. Սուրբ Զատիկը բացառիկ տոն է, այն ունի իր ծիսական ծառը, ունի իր առանձնահատուկ տիկնիկները` ակլատիզը և ուտիստատը, ունի նաև ծիսական մշակութային խաղերը: Ծիսական ծառը խորհրդանշում է անցյալը, ներկան և ապագան, այդ ծառի վրա նախկինում կախվել են ձեռքով գործած հավկիթներ: Այս տոնին յուրաքանչյուր տիկին իր տանը պետք է ունենա ակլատիզ տիկնիկը, որը նախկինում օգտագործել են որպես օրացույց, տիկնիկի վրա ամրացվել են 49 օրվա քարկտիկներ: Տիկնիկը խորհրդանշում է տան հաջողությունը: Իսկ ուտիստատ տիկնիկը նախկինում եղել է յուրաքանչյուր տան խոհանոցում և համարվել է խոհանոցի տիրուհի:
  • 9. Ժողովրդական ավանդություններ` կապված Ս. Զատիկի տոնի հետ Զատկի բոլոր նախապատրաստություններն ավարտվում էին զատկական մատաղով: Մատաղը, սովորաբար հասարակական էր, այսինքն՝ գյուղի բոլոր ընտանիքները նախապես հավաքած դրամով մի քանի եզ կամ ոչխար էին գնում, հետո զոհաբերում եկեղեցու բակում, Տեր Հայրը գալիս էր, օրհնում և գիշերը եփում էին խոշոր կաթսաներում: Կային նաև անհատ մատաղ (գառ, այծ, աքլոր) անողներ: Մարդիկ կային, ովքեր մատաղի արյան մեջ բռինչ ծառի հաստ ճյուղը թաթախում էին և տնկում իրենց այգում կամ արտում՝ այն չար աչքից պահպանելու համար: Իսկ երիտասարդներն ամբողջ գիշեր եփվող կաթսաների շուրջ խաղում էին ամենասիրված խաղը՝ ձվախաղը: Ողջ գիշեր մարդիկ խինդով լցված երգում էին, գիշերային պարահանդեսներ ու խաղեր կազմակերպում: Ասում էին, թե Զատկին բախտ են բաժանում՝ ով քնի, բախտից կզրկվի: Այդ նույն գիշերը, ում տանը երեխա ծնվեր՝ մեծ բախտավորություն էր համարվում: Առավոտյան, եկեղեցու զանգերը հնչելուն պես, տոնական հագնված անպայման գնում էր եկեղեցի: Պատարագից հետո գալիս էր մատաղը բաժանելու ժամանակը: Բոլորն ուտում էին այն և տանում տուն՝ հիվանդների, ծերերի, երեխաների համար: Մատաղ ստացողները հասարակությանը բարեկեցություն էին մաղթում: Մարդիկ դուրս էին գալիս դաշտում խնջույքը շարունակելու: Անչափահասներն ու պատանիները դարձյալ երգելով շրջում էին տնետուն և կարմիր ձվի նոր պաշարներ հավաքում: Զատկին ժողովրդական երգեր, պարեր, խաղեր էին կատարվում: Մինչև ուշ գիշեր շարունակվում էին ձվախաղերը:
  • 10. Մեր ռուսաց լեզվի ուսուտչուհու՝ Ռայիսա Սուրենովնայի խորհրդով, Զատիկին տոնական սեղանի համար պատրաստեցինք այսպիսի Զատիկներ և ճուտիկ: Օգտագործել ենք լոլիկ, ձիթապտուղ, ձու, գազար և սև պղպեղի հատիկներ: