2. «Միակ նպատակս է հայրենիքիս
օգտակար դառնալ. Ահա
գաղափարականը, որ զիս կ’ոգևորե և կը
կանգնե. Արդ, միայն իրմով
կ’ապրիմ, իրմով եմ հաղթական»
Դ. Վարուժան
3. Դանիել Վարուժանը ծնվել է 1884թ.
Ապրիլի 20-ին Սեբաստիայի գավառի
Բրգնիկ գյուղում: Նրա անունը հայրը
դրել է Դանիել մարգարեի պատվին:
Դանիելը նաև նրա մորական պապի
անունն էր: Նրանց տոհմական
ազգանունը Չպուգքյան էր`
չուպուքքյան բառից, որը նշանակում
է չիբուխ կրող:
4. Հայրը` Գրիգորը, մայրը`
թագուհին, դժվարությամբ հաց վաստակող
պարզ ու հասարակ մարդիկ էին: Ընտանիքի
ապահովությունը հոգալու ակնկալիքով
հայրը 1887-ին մեկնում է
Կոստանդնուպոլիս, դառնում իջևանատան
ծառայող: 1896-ին մոր հետ հոր մոտ է
մեկնում նաև Դանիելը, որը 1894-1895-ին
արդեն տառաճանաչ էր դարձել գյուղի
դպրոցում: Մինչ նրանք հասնում են
Կոստանդնուպոլիս, հայկական ջարդերի
օրերին հայրը ամբաստանվում և
ձերբակալվում է: Այս պահը բանաստեղծը
նկարագրել է «Հորս բանտին մեջ»
քերթվածում:
5. 1896-ին հաճախում է Մխիթարյան դպրոցներից մեկը
(նախակրթարան), որտեղ սովորում է երկու տարի: 1898-
ին ուսումը շարունակել է Քաղկեդոնի` Վենետիկի
Մխիթարյան վարժարանում` որպես ձրիավարժ
աշակերտ: Այնուհետև 1902-ից ուսումը շարունակում է
Մխիթարյան միաբանության` Վենետիկում գտնվող
Մուրատ- Ռափայելյան վարժարանում: Ուսումնասիրում
է հայ և եվրոպական գրականությունը:1905-ին,
ավարտելով վարժարանը, ցանկություն է հայտնում
ուսումը շարունակել Ժնևի կամ Լոզանի
համալսարաններում: 1905-1909թ. Վարուժանը
դառնում է Գենտի համալսարանի գրական և
փիլիսոփայական բաժինների ազատ ուսանող, իսկ
հաջորդ տարի` քաղաքական և հասարակական
գիտությունների բաժնի ուսանող:
7. 1909-ին Գենտի համալսարանը ավարտելուց հետո
մեկնում է հայրենի գյուղ և աշխատում է Սեվաստիայի
Արամյան Վարժարանում որպես ուսուցիչ: 1911-1912
ուստարում դասավանդում է Եվդոկիայի ազգային
վարժարանում: Այնուհետև Կոստանդնուպոլսում
ստանձնում է Գրիգոր Լուսավորիչ վարժարանի
տնօրենի պաշտոնը: 1912-ին գրական ընկերների հետ
(Հակոբ Սիրունի, Ահարոն Տատուրյան) Վարուժանը
հիմնում է «Աստեղնատուն» գրական
եղբայրությունը, որը, սակայն, նախատեսված չափով
եռանդուն գործունեություն չի ծավալում: Այդ
նպատակով 1913-ին արդեն միայն Սիրունու հետ
հիմնում է «Նավասարդ»
գրական, գեղարվեստական, գիտական միությունը:
1914-ի թվագրությամբ հրատարակում«Նավասարդ»
տարեգրքի առաջին և միակ համարը:
8. Սեբաստիայում հայերենի և
ֆրանսերենի դասեր է տալիս
առևտրական Միրիճան
Թաշճյանի աղջկան` Արաքսիին,
մտերմանում նրա հետ,
սիրահարվում և, հաղթահարելով
աղջկա ծնողների
դիմադրությունը, 1910-ին
ամուսնանում է նրա հետ:
9. Բայց վրա հասավ արյունալի
աղետը: Արտերը ներկվում
էին արյունով: Բանաստեղծի
խոսքերով ասած կյանքը
մորթվում էր արտերի
մեջ, միտքը՝ գանգի մեջ: Այս
ողբերգական օրերի զոհերից
մեկը եղավ Վարուժանը:
Թուրք մարդասպանները
աքսորի
ճանապարհին, Չանղըրի
քաղաքի մոտ մի ձորում
հոշոտեցին 31-ամյա
բանաստեղծին:
10. Դանիել Վարուժան մին է այն
անձնավորություններեն, զոր
Մուրատ-Ռափայելյան
վարժարանը կրնար
հպարտանալ արտադրած
ըլլալուն: Վարուժանի պես
դեմք մը անշուշտ ոևէ դպրոցի
արդյունքը չէ, այլ է՛ն առաջ իր
բնածին ձիրքերուն:
Ա. Չոպանյան