•
Ավանդությունը պատմում է
,որՍարգիսը հռոմեացի
զորավար էր,որ ապրել է 4
դարում : Նա քրիստոնեություն
էր քարոզում ,որի համար նրան
հալածում է
Հուլիանոս ուրացող
կայսրը:Սարգիսը
տեղափոխվում է Հայաստան :
Հայոց Տիրան թագավորը նրան
խորհուրդ է տալիս
գնալ Պարսկաստան: Շապուհ
արքան սկզբում լավ է
վերաբերվում ,սակայն երբ
իմանում է ,որ նա քրիստոնյա է
հրամայում է սպանել
նրան:Հետագայում
Մաշտոցը Սարգիս
զորավարից մի մասունք
տեղափոխում է
Հայաստան`Կարբի /
Աշտարակի մոտ/ , և այստեղ
կառուցում մի մեծ եկեղեցի:
3.
• գեղեցիկ ավանդազրույցի
համաձայն`Սուրբ Սարգիսն իր
քառասուն զինակիցների հետ
հաղթական ճակատամարտից
հետո խաղաղ քուն է մտնում
կայսերական պալատում:
Կայսրը, նախանձից դրդված,
ուզում է սպանել նրան ու
զինակիցներին և քառասուն
գեղեցկադեմ աղջիկներ է
ուղարկում քաջերի ննջարան`
սպանելու համար: Աղջիկները
կատարում են կայսեր պատվերը,
բացի մեկից, որը, սիրահարվելով
քնած առնական քաջին,
համբուրելով արթնացնում է
նրան: Իմանալով կատարվածը`
Սարգիս զորավարը աղջկան
դնում է ձիու գավակին և
խորտակելով քաղաքի
դարպասները` փախչում է
դավաճան քաղաքից:
4.
• Ներկա
պատկերացումների
համաձայն` Սուրբ
Սարգիսըբարի կերպար
է, որ միշտ
պատրաստակամ իր
ճերմակ նժույգով
ճախրելով ամպերի մեջ`
օգնության է հասնում
նրանց, ովքեր ունեն իր
կարիքը: Նա
հիմնականում
արդարության համար
մարտնչող ռազմիկի
կերպար է:
5.
• Ներկա
պատկերացումների
համաձայն` Սուրբ
Սարգիսըբարի կերպար
է, որ միշտ
պատրաստակամ իր
ճերմակ նժույգով
ճախրելով ամպերի մեջ`
օգնության է հասնում
նրանց, ովքեր ունեն իր
կարիքը: Նա
հիմնականում
արդարության համար
մարտնչող ռազմիկի
կերպար է:
6.
Ներկայիս Սուրբ Սարգիսեկեղեցին
կառուցվել է 1835-1842թթ.: Իր
ներքին և արտաքին
ճարտարապետական նկարագրով,
որպես առաջնորդանիստ եկեղեցի,
այն Երևանի բոլոր եկեղեցիներից
ամենաանշուքն էր։ Վազգեն Ա
Ամենայն հայոց կաթողիկոսի օրոք
այն հիմնովին նորոգվեց ու
բարեկարգվեց։
Սբ. Սարգիս եկեղեցու հիմնական
վերակառուցումը կատարվել է լոնդոնաբնակ
բարերար Սարգիս Քյուրքճյանի և նրա
զավակների նվիրատվությամբ։ Եկեղեցու
օծման հանդիսավոր արարողությունը
կատարվել է 1976թ. նոյեմբերի 3-ին։ Վեհափառ
հայրապետ Վազգեն Առաջինն իր քարոզում
նշել է. «Քաղաքամայր Երևանն օժտվեց մի նոր
զարդով, հայկական ճարտարապետության մի
նոր կոթողով, աղոթքի սքանչելի սրբավայրով»:
7.
Ս.Սարգսի տոնը շարժականտոն է և
նշվում է հունվարի վերջին կամ
փետրվարի սկզբին:Տոնի նախօրյակին `
ուրբաթ երեկոյան տների դռների մոտ
ալյուրց պատրաստված փոխինդ են
դնում, Ս.Սարգիսը ձիով անցնում է և
փոխինդին դրոշմում ձիու
պայտը:Պատանիներն ու աղջիկները
այս փոխինդից աղի բլիթ են
պատրաստում և ուտում:Գիշերը
երազում ով իրենց ջուր տար նա էլ
պետք է լիներ իր փեսացուն կա
հարսնացուն:Ս. Սարգսի տոնը
հռչակվել է նաև երիտասարդների
օրհնության օր:
8.
Տոնի ամենատարածված
սովորությունը աղիբլիթն էր:
Այն պատրաստում էին տոնի
նախօրեին, մինչև ծոմը
լուծելը: Երիտասարդներն
ուտում էին աղի բլիթի կեսը,
իսկ մյուս կեսը պահում
բարձի տակ: Այն անձը, որը
երազում ջուր կտար աղի
բլիթ ուտողին, նրա ամուսինը
կամ կինը կլիներ:
9.
Գոյություն ուներ
գուշակության այլձև ևս.
առանց թթխմորի
պատրաստած բաղարջի
խմորի վրա շարում էին
հարստություն
խորհրդանշող իրեր կամ
մրգեր և թխում:
Առավոտյան բաղարջը
կտրատում էին տան
երեխաների թվին
համապատասխան և
բաժանում: Ում ինչ
բաժին հասներ` նրան
սպասվում էր նման
ժառանգություն
11.
• Տոնին նախորդող
գիշերըտանտիկինները
մեծ տաշտի մեջ
փոխինձ էին լցնում,
հարթեցնում, վրան
խաչաձև նշան գծում, և
պահում տանը`
հուսալով, որ Սուրբ
Սարգիսը գիշերը
կայցելի իրենց և իր ձիու
պայտը կդրոշմի
տաշտում լցրած
փոխինձի վրա: Հաջորդ
օրն այդ փոխինձով
խաշիլ և անուշեղեն էին
պատրաստում:
12.
• Սիրահար
երիտասարդները,
հավատալով նրաարդար
դատաստանին, դիմել են
նրա միջնորդությանը`
բռնի ամուսնությունները
խափանելու համար, կամ
փախած ամուսնական
զույգը նրա զորությամբ
ցանկացել է մեղմացնել
ծնողների զայրույթը:
Տարբեր
հիվանդությունների
ժամանակ դիմել են սրբի
օգնությանը: Պատերազմի
ժամանակ նրա
հովանավորությամբ
գնացել են կռվի դաշտ և
գերիների ազատման
համար հավատացել նրա
ամենազորությանը: