SlideShare a Scribd company logo
 Երկրաշարժերը ավելի հատուկ են լեռնային
տարածաշրջաններում: Այդպիսին է նաև Հայկական
բարձրավանդակը: Ուժգին երկրաշարժերը հնուց ի վեր
հաճախ են կրկնվել Երզնկայի, Բասենի, Էրզրումի, Մշո,
Արարատյան, Շիրակի դաշտերի, Կարսի սարահարթի,
Ախալքալաքի բարձրավանդակի, Սյունիքի, Արճեշ-Խլաթի
տարածքներում` ավերել քաղաքներ ու գյուղեր և խլել
հազարավոր մարդկանց կյանքեր: Բազմաթիվ անգամներ
ավերվել է Անին (հատկապես 1045, 1132 և 1319 թթ-ին), 893
թ-ի երկրաշարժից կործանվել է Դվինը, 1679 թ-ին ավերվել է
Գառնիի տաճարը: 1840 թ-ի Արարատյան երկրաշարժի
ժամանակ Արարատ լեռից պոկվել է հսկայական մի
լեռնազանգված և փլուզվել Ակոռի գյուղի վրա, իսկ
ցնցումներն զգացվել են ողջ Փոքր Կովկասում: Մեծ վնասներ
են պատճառել Զանգեզուրում 1308, 1931 (քանդվել է Տաթևի
վանքը) և 1968 թթ-ին տեղի ունեցած երկրաշարժերը:

1988-Թ ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ
 1988թ. դեկտեմբերի 7-ին ժամը 11-ն անց 41 րոպեին Հայաստանի
Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել ավերիչ
երկրաշարժ, որը անվանվել է Սպիտակի երկրաշարժ: Երկրաշարժի
հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են
ենթարկվել հազարավոր շինություններ: Սպիտակի երկրաշարժը
տեղի է ունեցել Փոքր Կովկասի բարձրավանդակում գլխավոր
Կովկասյան լեռնաշղթայի առանցքից մոտավորապես 150 կմ դեպի
հարավ:
 Փոքր Կովկասի տեկտոնական և երկրաբանական
կառուցվածքային ուղղությունները զուգահեռ են գլխավոր
Կովկասյան շղթային հյուսիս-արևմտյան, հարավ-արևելյան
ուղղությամբ: Տեկտոնական դրույթը հիմնականում բարդ է,
բայց ընդհանուր առմամբ այն բնորոշվում է երկրի կեղևի
սեղմամբ ու խտացմամբ:Երկրաշարժի ուժգնությունը
գերազանցել է 10 բալը, իսկ օջախի խորությունը մոտ 12 կմ էր:
Այդ օրը հայ ազգը ունեցավ 25.000 զոհ:
Ֆիլմ՝
http://www.youtube.com/watch?v=pwZWa-
5qZHE
ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏՔԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ՎԵՐԱՑԵԼ
 25 տարի առաջ երկրաշարժի հետևանքով ավերված Գյումրու
Մերկուրովի անվան նկարչական դպրոցը մինչեւ հիմա չունի
իր շենքը:
 ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ
Այդ օրերին մեր երկիրը գտնվում էր ամբողջ աշխարհի
ուշադրության կենտրոնում: Քանդվեց Սովետական Միության
դրած երկաթե վարագույրը և ողջ աշխարհից մեզ օգնելու
պատրաստակամությամբ ժամանեցին
փրակարարներ:Իրականացվում էր նաև նյութական օգնություն.
հագուստ, մթերք, գումար,վրաններ տնակներ, ծածկոցներ և
այլն: Մեր երկիր եկան շատ հայտնիներ՝ Շառլ Ազնավուրը,
Մարգրետ Թետչերը, Ջորջ Բուշի որդին և թոռը, Շեր
Սարգսյանը, Միխայիլ Գորբաչովը և այլոք: Օգնությունը որ
միայն նյութական էր այլ նաև բարոյական, ողջ աշխարհն էր մեր
կողքին:
 Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու
խմբերի.
 Բնական երկրաշարժեր (տես 11-13 սլայդները)
 Տեխնածին երկրաշարժեր
 Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի
երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետֈ Օրինակ
ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով
առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ
ուժեղ երկրաշարժի համարֈ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը
կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության
բարձրացմանֈ Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի
տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական
երկրաշարժերը։
 Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես
երկու խմբի.
 Կանխատեսելի երկրաշարժեր
 Անկանխատեսելի երկրաշարժեր
 Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի
ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային
բնութագրերըֈ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք
իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ
նախանշաններֈ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝
ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները,
երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ
փոփոխությունները և այլնֈ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ
նախանշանների գրանցվող երկրաշարժերըֈ
ԲՆԱԿԱՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ
 Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում
կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքումֈ Երկրաշարժ
է առաջանում, երբ Երկրի մակերևույթից տասնյակ, իսկ երբեմն էլ
հարյուրավոր կիլոմետրեր խորության վրա տեղի է ունենում
ապարաշերտերի տեղաշարժ:
 Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն
երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ
երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական
լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների
կարծրությանը:
 Երկրաշարժը հաջորդում է լեռնային ապարների փոխադարձ սահքինֈ
Սկզբում դա արգելակվում է շփման ուժի միջոցով, որի հետևանքով,
կուտակվում են բնահողերի առաձգական լարումներ։
 Երկրի մակերևույթի այն տեղը, որը գտնվում է երկրաշարժի օջախի
վերեվում և ամենամոտն է նրան, կոչվում է էպիկենտրոն կամ
վերնակենտրոն: Այդտեղ էլ տեղի են ունենում ամենամեծ
ավերածությունները: Երկրաշարժի ուժգնությունը գնահատվում է 1–12
բալլային սանդղակով: 1–2 բալլ ուժգնության երկրաշարժը մարդիկ չեն
զգում, դրանք գրանցվում են շատ զգայուն հատուկ սարքերով՝
երկրաշարժագրիչներով (սեյսմոգրաֆներով, հունարեն «սեյսմոս»՝
երկրաշարժ, «գրաֆ»՝ գրում եմ բառերից):
 Երբ լարումը հասնում է շփման ուժից մեծ կրիտիկական արժեքի, տեղի է
ունենում բնահողերի կտրուկ խզվածք՝ նրանց տեղաշարժովֈ Կուտակված
էներգիան ազատվում է, առաջացնելով երկրի մակերևույթի ալիքային
տատանումներ՝ երկրաշարժֈ
Երկրաշարժից առաջացած սեյսմիկ ալիքները տարածվում են ձայնային
ալիքների նմանֈ Հեռավորությունից կախված, ալիքների ուժգնությունը
նվազում էֈ
Ալիքների առաջացման կետին ասում են երկրաշարժի օջախ կամ
հիպոկենտրոն, իսկ երկրի մակերևույթի նրա վերևի կետին՝ էպիկենտրոնֈ
Սեյսմիկ ալիքների տարածման արագությունը կարող է հասնել մինչև 8
կմ/վրկֈ
Խզվածքը, էպիկենտրոնը և
հիպոկենտրոնը:
 Յուրաքանչյուր օր Երկրագնդի վրա տեղիէ ունենում տարբեր
ուժգնության ավելի քան 250, իսկ 1 տարում՝ մոտ 100 հզ.
երկրաշարժ: Երկրագնդի վրա կան 2 գլխավոր գոտիներ,
որտեղ երկրաշարժերն առավել հաճախակի են՝
Խաղաղօվկիանոսյան (Խաղաղ օվկիանոսը օղակող
տարածքը, որտեղ տեղի է ունենում երկրաշարժերի մոտ
60%-ը) և Ալպ-Հիմալայան (Եվրոպայի հարավը, Անատոլիան,
Կովկասը, Իրանական բարձրավանդակը, Հիմալայները,
Հնդկաչինը, Մալայան կղզեխումբը, որտեղ տեղի է ունենում
երկրաշարժերի մոտ 20%-ը): Երկրաշարժերի մնացած մասը
տեղի է ունենում խզվածքային (ռիֆտային) գոտիների
տարածքներում (Արևելյան Աֆրիկա, Կարմիր ծով,
Կալիֆոռնիա, Բայկալ և այլն), Տյան Շանում և Արևելյան
Անդրբայկալում:
ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ
ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԸ
 Մի քանի վայրկյանում երկրաշարժը կարող է մեծ քաղաքը վերածել
փլատակների կույտի: Ամենաուժեղ երկրաշարժերի ժամանակ գետնի մեջ
առաջանում են խոր ճեղքեր (1891 թ-ի հոկտեմբերի 28-ի երկրաշարժի
հետևանքով Ճապոնիայի Հոնսյու կղզում առաջացել է 160 կմ
երկարությամբ ճեղք), տեղի են ունենում փլուզումներ, փլվածքներ,
փոխվում են գետերի հուները, գոյանում նոր ջրվեժներ ու լճեր (1911 թ-ին
Պամիրում լեռնալանջի փլուզումից փակվել է Մուրղաբ գետի հունը, և
առաջացել է Սարեզյան լիճը):
 Ամենաուժեղ երկրաշարժերն ունենում են 10–12 բալլ ուժգնություն և
կոչվում են աղետաբեր: Դրանցից են, օրինակ, Տոկիոյի (1923 թ.), Չիլիի
(1960 թ.), Տաշքենդի (1966 թ.), Չինաստանի (1976 թ.), Մեխիկոյի (1985 թ.),
Սպիտակի (1988 թ.), Ճապոնիայի (1993 թ.), Ինդոնեզիայի (1994 թ.)
երկրաշարժերը:
 Ֆիլմ՝ http://www.youtube.com/watch?v=olPOQjH5-R0
 Ֆիլմ՝ http://www.youtube.com/watch?v=pwZWa-5qZHE
Ավերիչ երկրաշարժերը
1556 հունվարի 23 - Գանսյու և Շանսի, Չինաստան - Չինական երկրաշարժ
830 000 մարդ է զոհվելֈ
1692 - Ճամայկա - Պորտ-Ռոյալը լիովին ավերվել էֈ
1737 - Կալկութա, Հնդկաստան - 300 000 մարդ է զոհվելֈ
1755 - Լիսաբոն - 60 000-ից մինչև 100 000 մարդ է զոհվել, քաղաքը լիովին
ավերվել էֈ
1783 - Կոլաբրիա, Իտալիա - 30 000-ից մինչև 60 000 մարդ է զոհվելֈ
1811 - Նյու Մադրիդ, Միսսուրի, ԱՄՆ - քաղաքը լիովին ավերվել է, 500 կմ²
տարածքում ջրհեղեղֈ
1896 - Սանրիկու, Ճապոնիա - էպիկենտրոնը ծովում էրֈ Հսկայական ալիքը
27 000 մարդ և 10 600 շինություն է ավերելֈ
1897 - Ասսամ, Հնդկաստան - 23 000 մ² տարածքը անճանաչելիորեն
փոխվել է, հավանաբար մարդկային պատմության ընթացքում ամենախոշոր
երկրաշարժն էֈ
ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՄԱԳՆԻՏՈՒԴԸ
 Մագնիտուդի սանդղակը 1935թ. առաջարկել է ամերիկացի գիտնական
Չարլզ Ռիխտերը և հաճախ ասում են նաև՝ Ռիխտերի սանդղակֈ
Պարունակում է 1-ից մինչև 9 պայմանական միավոր՝ մագնիտուդ, որոնք
հաշվվում են սեյսմոգրաֆի արձանագրած տատանումներովֈ
Այս սանդղակը հաճախ շփոթում են երկրաշարժի ինտենսիվության 12
բալանի համակարգի հետ, որը հիմնված է ստորերկրյա ցնցումների
արտաքին դրսևորումների՝ մարդկանց, առարկաների, կառույցների,
բնության օբյեկտների վրա ունեցած ազդեցությունների վրա։
Չարլզ Ֆրենսիս Ռիխտեր
 Երկրաշարժին նախապատրաստվելիս անհրաժեշտ է՝
 Բնակարաններում չկատարել շենքի սեյսմակայունությունը
խաթարող ձևափոխումներ (հիմքի թուլացում, կրող
պատերում որմնախորշերի բացում և այլն):
 Չխցանել շենքերի մուտքերը, աստիճանավանդակները և
միջանցքներն ազատ ելումուտը խանգարող մեծածավալ
առարկաներով: Պատուհանների մետաղյա ճաղաշարերը
դարձնել շարժական, դռները՝ պարզ և արագ բացվող, իսկ
վթարային ելքերը պահել ազատ:
 Ծանր սարքերը և կահույքը տեղադրել հիմնական պատերի
տակ՝ ամրացնելով այն հատակին կամ պատին:
Մահճակալները տեղադրել պատուհանից հեռու, հիմնական
պատի մոտ և գլխավերևում չկախել ծանր առարկաներ:
 Նախապես որոշել տան կամ աշխատանքի ամենաանվտանգ
տեղերը (հիմնական պատերը, հիմնական պատերի
անկյունները, դռան բացվածքները, հենասյուները և այլն),
որտեղ կարելի է պատսպարվել մինչև ցնցումների ավարտը:
 Ձեռքի տակ ունենալ Աղետի կապոց՝ առաջին օգնության
արկղիկով, մի քանի օրվա սննդի պաշարով, գրպանի
լապտերով, ռադիոընդունիչով, տաք հագուստով և այլն:
 Ինչ անել երկրաշարժի ընթացքում՝
 Խուճապի չմատնվել, շենքի ստորին հարկերում գտնվելիս
անհապաղ դուրս գալ և հեռանալ դեպի բաց, անվտանգ
տարածություն: Վերին հարկերում գտնվելիս պատսպարվել
ապահով տեղում՝ հեռու մնալով արտաքին պատերից և
պատուհաններից: Ընկնող բեկորներից կարելի է
պաշտպանվել՝ մտնելով սեղանների և մահճակալների տակ:
 Փողոցում գտնվելիս՝ հեռանալ շենքերից և հաղորդալարերից
դեպի բաց տարածություն, իսկ տրանսպորտում գտնվելիս՝
այն կանգնեցնել բարձրահարկերից հեռու և մնալ տեղում
մինչև ցնցումների ավարտը:
 Գիշերը տեղի ունեցող ստորգետնյա ցնցումների ժամանակ
արթնանալիս՝ օգտվել միայն գրպանի լապտերից (հնարավոր
հրդեհներից խուսափելու համար), հագնվելու վրա ավելորդ
ժամանակ չկորցնելով`վերցնել Աղետի կապոցը և գործել
իրավիճակին համապատասխան:
 Մենք օգտվել ենք՝ http://www.a1plus.am/78309.html

http://hy.wikipedia.org/wiki/%D4%B5%D6%80%D5%AF%D6%8
0%D5%A1%D5%B7%D5%A1%D6%80%D5%AA
 http://www.nssp-gov.am/spitak.htm
 http://armenpress.am/arm/news/578601/

More Related Content

Similar to էկոտուր

Երկրաշարժեր
ԵրկրաշարժերԵրկրաշարժեր
Երկրաշարժեր
So_Ye
 
8_erkrasharjer
8_erkrasharjer8_erkrasharjer
8_erkrasharjer
SoYes03
 
Erkrasharj
ErkrasharjErkrasharj
Erkrasharj
20011128
 
Բնագիտության Նախագիծ
Բնագիտության ՆախագիծԲնագիտության Նախագիծ
Բնագիտության Նախագիծanushtad
 
Երկրաշարժ
ԵրկրաշարժԵրկրաշարժ
Երկրաշարժanahit75
 
բնական աղետներ
բնական աղետներբնական աղետներ
բնական աղետներGexam Titanyan
 
երկրաշարշեր
երկրաշարշերերկրաշարշեր
երկրաշարշերham19977991
 
Երկրաշարժ, հրաբուխ, գեյզեր
Երկրաշարժ, հրաբուխ, գեյզերԵրկրաշարժ, հրաբուխ, գեյզեր
Երկրաշարժ, հրաբուխ, գեյզերOhanyan Educational Complex
 
Ցունամի
ՑունամիՑունամի
Ցունամիanahit75
 
Ամպրոպ և կայծակ
Ամպրոպ և կայծակԱմպրոպ և կայծակ
Ամպրոպ և կայծակ
Lusi Mayilyan
 
Կայծակ
ԿայծակԿայծակ
Կայծակ
Eduard Yeritsyan
 

Similar to էկոտուր (14)

Երկրաշարժեր
ԵրկրաշարժերԵրկրաշարժեր
Երկրաշարժեր
 
8_erkrasharjer
8_erkrasharjer8_erkrasharjer
8_erkrasharjer
 
Erkrasharj
ErkrasharjErkrasharj
Erkrasharj
 
Բնագիտության Նախագիծ
Բնագիտության ՆախագիծԲնագիտության Նախագիծ
Բնագիտության Նախագիծ
 
Bnagitutyun
BnagitutyunBnagitutyun
Bnagitutyun
 
Երկրաշարժ
ԵրկրաշարժԵրկրաշարժ
Երկրաշարժ
 
բնական աղետներ
բնական աղետներբնական աղետներ
բնական աղետներ
 
երկրաշարշեր
երկրաշարշերերկրաշարշեր
երկրաշարշեր
 
Երկրաշարժ, հրաբուխ, գեյզեր
Երկրաշարժ, հրաբուխ, գեյզերԵրկրաշարժ, հրաբուխ, գեյզեր
Երկրաշարժ, հրաբուխ, գեյզեր
 
Mkrtchyan Arthur
Mkrtchyan ArthurMkrtchyan Arthur
Mkrtchyan Arthur
 
Mkrtchyan Arthur
Mkrtchyan ArthurMkrtchyan Arthur
Mkrtchyan Arthur
 
Ցունամի
ՑունամիՑունամի
Ցունամի
 
Ամպրոպ և կայծակ
Ամպրոպ և կայծակԱմպրոպ և կայծակ
Ամպրոպ և կայծակ
 
Կայծակ
ԿայծակԿայծակ
Կայծակ
 

More from enoqyanangela

գոյության կռիվ
գոյության կռիվգոյության կռիվ
գոյության կռիվenoqyanangela
 
անհատական աշխատանք
անհատական աշխատանքանհատական աշխատանք
անհատական աշխատանքenoqyanangela
 
Tat marluz
Tat marluzTat marluz
Tat marluz
enoqyanangela
 

More from enoqyanangela (10)

Հենրի Մուր
Հենրի ՄուրՀենրի Մուր
Հենրի Մուր
 
գոյության կռիվ
գոյության կռիվգոյության կռիվ
գոյության կռիվ
 
անհատական աշխատանք
անհատական աշխատանքանհատական աշխատանք
անհատական աշխատանք
 
Komitas stexcag.
Komitas stexcag.Komitas stexcag.
Komitas stexcag.
 
Komitas stexcag.
Komitas stexcag.Komitas stexcag.
Komitas stexcag.
 
Sevan
SevanSevan
Sevan
 
Qimiaa
QimiaaQimiaa
Qimiaa
 
Mtnolorti axtotum
Mtnolorti axtotumMtnolorti axtotum
Mtnolorti axtotum
 
Angela
AngelaAngela
Angela
 
Tat marluz
Tat marluzTat marluz
Tat marluz
 

էկոտուր

  • 1.
  • 2.  Երկրաշարժերը ավելի հատուկ են լեռնային տարածաշրջաններում: Այդպիսին է նաև Հայկական բարձրավանդակը: Ուժգին երկրաշարժերը հնուց ի վեր հաճախ են կրկնվել Երզնկայի, Բասենի, Էրզրումի, Մշո, Արարատյան, Շիրակի դաշտերի, Կարսի սարահարթի, Ախալքալաքի բարձրավանդակի, Սյունիքի, Արճեշ-Խլաթի տարածքներում` ավերել քաղաքներ ու գյուղեր և խլել հազարավոր մարդկանց կյանքեր: Բազմաթիվ անգամներ ավերվել է Անին (հատկապես 1045, 1132 և 1319 թթ-ին), 893 թ-ի երկրաշարժից կործանվել է Դվինը, 1679 թ-ին ավերվել է Գառնիի տաճարը: 1840 թ-ի Արարատյան երկրաշարժի ժամանակ Արարատ լեռից պոկվել է հսկայական մի լեռնազանգված և փլուզվել Ակոռի գյուղի վրա, իսկ ցնցումներն զգացվել են ողջ Փոքր Կովկասում: Մեծ վնասներ են պատճառել Զանգեզուրում 1308, 1931 (քանդվել է Տաթևի վանքը) և 1968 թթ-ին տեղի ունեցած երկրաշարժերը: 
  • 3. 1988-Թ ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ  1988թ. դեկտեմբերի 7-ին ժամը 11-ն անց 41 րոպեին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որը անվանվել է Սպիտակի երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ: Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել Փոքր Կովկասի բարձրավանդակում գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի առանցքից մոտավորապես 150 կմ դեպի հարավ:
  • 4.  Փոքր Կովկասի տեկտոնական և երկրաբանական կառուցվածքային ուղղությունները զուգահեռ են գլխավոր Կովկասյան շղթային հյուսիս-արևմտյան, հարավ-արևելյան ուղղությամբ: Տեկտոնական դրույթը հիմնականում բարդ է, բայց ընդհանուր առմամբ այն բնորոշվում է երկրի կեղևի սեղմամբ ու խտացմամբ:Երկրաշարժի ուժգնությունը գերազանցել է 10 բալը, իսկ օջախի խորությունը մոտ 12 կմ էր: Այդ օրը հայ ազգը ունեցավ 25.000 զոհ: Ֆիլմ՝ http://www.youtube.com/watch?v=pwZWa- 5qZHE
  • 5.
  • 6.
  • 7. ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏՔԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ՎԵՐԱՑԵԼ  25 տարի առաջ երկրաշարժի հետևանքով ավերված Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցը մինչեւ հիմա չունի իր շենքը:
  • 8.  ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ Այդ օրերին մեր երկիրը գտնվում էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: Քանդվեց Սովետական Միության դրած երկաթե վարագույրը և ողջ աշխարհից մեզ օգնելու պատրաստակամությամբ ժամանեցին փրակարարներ:Իրականացվում էր նաև նյութական օգնություն. հագուստ, մթերք, գումար,վրաններ տնակներ, ծածկոցներ և այլն: Մեր երկիր եկան շատ հայտնիներ՝ Շառլ Ազնավուրը, Մարգրետ Թետչերը, Ջորջ Բուշի որդին և թոռը, Շեր Սարգսյանը, Միխայիլ Գորբաչովը և այլոք: Օգնությունը որ միայն նյութական էր այլ նաև բարոյական, ողջ աշխարհն էր մեր կողքին:
  • 9.  Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.  Բնական երկրաշարժեր (տես 11-13 սլայդները)  Տեխնածին երկրաշարժեր  Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետֈ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համարֈ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացմանֈ Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։
  • 10.  Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.  Կանխատեսելի երկրաշարժեր  Անկանխատեսելի երկրաշարժեր  Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերըֈ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններֈ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլնֈ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերըֈ
  • 11. ԲՆԱԿԱՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ  Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքումֈ Երկրաշարժ է առաջանում, երբ Երկրի մակերևույթից տասնյակ, իսկ երբեմն էլ հարյուրավոր կիլոմետրեր խորության վրա տեղի է ունենում ապարաշերտերի տեղաշարժ:  Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը:  Երկրաշարժը հաջորդում է լեռնային ապարների փոխադարձ սահքինֈ Սկզբում դա արգելակվում է շփման ուժի միջոցով, որի հետևանքով, կուտակվում են բնահողերի առաձգական լարումներ։  Երկրի մակերևույթի այն տեղը, որը գտնվում է երկրաշարժի օջախի վերեվում և ամենամոտն է նրան, կոչվում է էպիկենտրոն կամ վերնակենտրոն: Այդտեղ էլ տեղի են ունենում ամենամեծ ավերածությունները: Երկրաշարժի ուժգնությունը գնահատվում է 1–12 բալլային սանդղակով: 1–2 բալլ ուժգնության երկրաշարժը մարդիկ չեն զգում, դրանք գրանցվում են շատ զգայուն հատուկ սարքերով՝ երկրաշարժագրիչներով (սեյսմոգրաֆներով, հունարեն «սեյսմոս»՝ երկրաշարժ, «գրաֆ»՝ գրում եմ բառերից):
  • 12.  Երբ լարումը հասնում է շփման ուժից մեծ կրիտիկական արժեքի, տեղի է ունենում բնահողերի կտրուկ խզվածք՝ նրանց տեղաշարժովֈ Կուտակված էներգիան ազատվում է, առաջացնելով երկրի մակերևույթի ալիքային տատանումներ՝ երկրաշարժֈ Երկրաշարժից առաջացած սեյսմիկ ալիքները տարածվում են ձայնային ալիքների նմանֈ Հեռավորությունից կախված, ալիքների ուժգնությունը նվազում էֈ Ալիքների առաջացման կետին ասում են երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն, իսկ երկրի մակերևույթի նրա վերևի կետին՝ էպիկենտրոնֈ Սեյսմիկ ալիքների տարածման արագությունը կարող է հասնել մինչև 8 կմ/վրկֈ Խզվածքը, էպիկենտրոնը և հիպոկենտրոնը:
  • 13.
  • 14.  Յուրաքանչյուր օր Երկրագնդի վրա տեղիէ ունենում տարբեր ուժգնության ավելի քան 250, իսկ 1 տարում՝ մոտ 100 հզ. երկրաշարժ: Երկրագնդի վրա կան 2 գլխավոր գոտիներ, որտեղ երկրաշարժերն առավել հաճախակի են՝ Խաղաղօվկիանոսյան (Խաղաղ օվկիանոսը օղակող տարածքը, որտեղ տեղի է ունենում երկրաշարժերի մոտ 60%-ը) և Ալպ-Հիմալայան (Եվրոպայի հարավը, Անատոլիան, Կովկասը, Իրանական բարձրավանդակը, Հիմալայները, Հնդկաչինը, Մալայան կղզեխումբը, որտեղ տեղի է ունենում երկրաշարժերի մոտ 20%-ը): Երկրաշարժերի մնացած մասը տեղի է ունենում խզվածքային (ռիֆտային) գոտիների տարածքներում (Արևելյան Աֆրիկա, Կարմիր ծով, Կալիֆոռնիա, Բայկալ և այլն), Տյան Շանում և Արևելյան Անդրբայկալում:
  • 15. ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԸ  Մի քանի վայրկյանում երկրաշարժը կարող է մեծ քաղաքը վերածել փլատակների կույտի: Ամենաուժեղ երկրաշարժերի ժամանակ գետնի մեջ առաջանում են խոր ճեղքեր (1891 թ-ի հոկտեմբերի 28-ի երկրաշարժի հետևանքով Ճապոնիայի Հոնսյու կղզում առաջացել է 160 կմ երկարությամբ ճեղք), տեղի են ունենում փլուզումներ, փլվածքներ, փոխվում են գետերի հուները, գոյանում նոր ջրվեժներ ու լճեր (1911 թ-ին Պամիրում լեռնալանջի փլուզումից փակվել է Մուրղաբ գետի հունը, և առաջացել է Սարեզյան լիճը):  Ամենաուժեղ երկրաշարժերն ունենում են 10–12 բալլ ուժգնություն և կոչվում են աղետաբեր: Դրանցից են, օրինակ, Տոկիոյի (1923 թ.), Չիլիի (1960 թ.), Տաշքենդի (1966 թ.), Չինաստանի (1976 թ.), Մեխիկոյի (1985 թ.), Սպիտակի (1988 թ.), Ճապոնիայի (1993 թ.), Ինդոնեզիայի (1994 թ.) երկրաշարժերը:  Ֆիլմ՝ http://www.youtube.com/watch?v=olPOQjH5-R0  Ֆիլմ՝ http://www.youtube.com/watch?v=pwZWa-5qZHE
  • 16. Ավերիչ երկրաշարժերը 1556 հունվարի 23 - Գանսյու և Շանսի, Չինաստան - Չինական երկրաշարժ 830 000 մարդ է զոհվելֈ 1692 - Ճամայկա - Պորտ-Ռոյալը լիովին ավերվել էֈ 1737 - Կալկութա, Հնդկաստան - 300 000 մարդ է զոհվելֈ 1755 - Լիսաբոն - 60 000-ից մինչև 100 000 մարդ է զոհվել, քաղաքը լիովին ավերվել էֈ 1783 - Կոլաբրիա, Իտալիա - 30 000-ից մինչև 60 000 մարդ է զոհվելֈ 1811 - Նյու Մադրիդ, Միսսուրի, ԱՄՆ - քաղաքը լիովին ավերվել է, 500 կմ² տարածքում ջրհեղեղֈ 1896 - Սանրիկու, Ճապոնիա - էպիկենտրոնը ծովում էրֈ Հսկայական ալիքը 27 000 մարդ և 10 600 շինություն է ավերելֈ 1897 - Ասսամ, Հնդկաստան - 23 000 մ² տարածքը անճանաչելիորեն փոխվել է, հավանաբար մարդկային պատմության ընթացքում ամենախոշոր երկրաշարժն էֈ
  • 17. ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՄԱԳՆԻՏՈՒԴԸ  Մագնիտուդի սանդղակը 1935թ. առաջարկել է ամերիկացի գիտնական Չարլզ Ռիխտերը և հաճախ ասում են նաև՝ Ռիխտերի սանդղակֈ Պարունակում է 1-ից մինչև 9 պայմանական միավոր՝ մագնիտուդ, որոնք հաշվվում են սեյսմոգրաֆի արձանագրած տատանումներովֈ Այս սանդղակը հաճախ շփոթում են երկրաշարժի ինտենսիվության 12 բալանի համակարգի հետ, որը հիմնված է ստորերկրյա ցնցումների արտաքին դրսևորումների՝ մարդկանց, առարկաների, կառույցների, բնության օբյեկտների վրա ունեցած ազդեցությունների վրա։ Չարլզ Ֆրենսիս Ռիխտեր
  • 18.  Երկրաշարժին նախապատրաստվելիս անհրաժեշտ է՝  Բնակարաններում չկատարել շենքի սեյսմակայունությունը խաթարող ձևափոխումներ (հիմքի թուլացում, կրող պատերում որմնախորշերի բացում և այլն):  Չխցանել շենքերի մուտքերը, աստիճանավանդակները և միջանցքներն ազատ ելումուտը խանգարող մեծածավալ առարկաներով: Պատուհանների մետաղյա ճաղաշարերը դարձնել շարժական, դռները՝ պարզ և արագ բացվող, իսկ վթարային ելքերը պահել ազատ:  Ծանր սարքերը և կահույքը տեղադրել հիմնական պատերի տակ՝ ամրացնելով այն հատակին կամ պատին: Մահճակալները տեղադրել պատուհանից հեռու, հիմնական պատի մոտ և գլխավերևում չկախել ծանր առարկաներ:  Նախապես որոշել տան կամ աշխատանքի ամենաանվտանգ տեղերը (հիմնական պատերը, հիմնական պատերի անկյունները, դռան բացվածքները, հենասյուները և այլն), որտեղ կարելի է պատսպարվել մինչև ցնցումների ավարտը:
  • 19.  Ձեռքի տակ ունենալ Աղետի կապոց՝ առաջին օգնության արկղիկով, մի քանի օրվա սննդի պաշարով, գրպանի լապտերով, ռադիոընդունիչով, տաք հագուստով և այլն:  Ինչ անել երկրաշարժի ընթացքում՝  Խուճապի չմատնվել, շենքի ստորին հարկերում գտնվելիս անհապաղ դուրս գալ և հեռանալ դեպի բաց, անվտանգ տարածություն: Վերին հարկերում գտնվելիս պատսպարվել ապահով տեղում՝ հեռու մնալով արտաքին պատերից և պատուհաններից: Ընկնող բեկորներից կարելի է պաշտպանվել՝ մտնելով սեղանների և մահճակալների տակ:  Փողոցում գտնվելիս՝ հեռանալ շենքերից և հաղորդալարերից դեպի բաց տարածություն, իսկ տրանսպորտում գտնվելիս՝ այն կանգնեցնել բարձրահարկերից հեռու և մնալ տեղում մինչև ցնցումների ավարտը:  Գիշերը տեղի ունեցող ստորգետնյա ցնցումների ժամանակ արթնանալիս՝ օգտվել միայն գրպանի լապտերից (հնարավոր հրդեհներից խուսափելու համար), հագնվելու վրա ավելորդ ժամանակ չկորցնելով`վերցնել Աղետի կապոցը և գործել իրավիճակին համապատասխան:
  • 20.  Մենք օգտվել ենք՝ http://www.a1plus.am/78309.html  http://hy.wikipedia.org/wiki/%D4%B5%D6%80%D5%AF%D6%8 0%D5%A1%D5%B7%D5%A1%D6%80%D5%AA  http://www.nssp-gov.am/spitak.htm  http://armenpress.am/arm/news/578601/