2. ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ
Գաղտնիք չէ, որ մեր երկիրը գտնվում է երկրաշարժավտանգ
գոտում։ Հայաստանում եւ նրա հարակից տարածքներում,
գրեթե ամեն օր տեղի են ունենում տարբեր ուժգնության
երկրաշարժեր։ Երկրաշարժը որպես բնական արհավիրք,
սպառնում է ոչ միայն մեր տարածաշրջանի բնակիչներին.
Երկիր մոլորակի վրա յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ
գրանցվում է տարբեր ուժգնության մեկ երկրաշարժ։
Երկրագունդը կենդանի մոլորակ է` իր բնականոն
փոփոխություններով։ Երկրաշարժը բնական երեւույթներից է,
ինչպես քամին, անձրեւը կամ փոթորիկը եւ այն
արտահայտվում է երկրակեղեւի կտրուկ տատանումներով ու
ցնցումներով, բնականաբար, պատճառելով վիթխարի
ավերածություններ։
3. ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ
1. Անհրաժեշտ է որքան կարելի է հեռու
կանգնել պատուհաններից, մեծ և ծանր
կահույքից: Եթե տանը ունեք ամուր նյութից
պատրաստված սեղան կարող եք
թաքնվել դրա տակ, սակայն ավելի լավ
կլինի կանգնել հիմնական պատերի տակ:
4. 2. Հիշեք, որ երկրաշարժի ժամանակ, եթե
բարձր հարկերում եք, չի կարելի նույնիսկ
փորձել դուրս գալ շինությունից, քանի որ
այդպիսի պահերի մեծ վտանգ են
ներկայացնում վերևից ընկնող բեկորները:
Պետք է սպասել մինչև ցնցումները
կավարտվեն, իսկ հետո կարող եք լքել
շինությունը:
5. 3. Երկրաշարժի ժամանակ կտրուկ
արգելվում է շինությունը լքել վերելակի
օգնությամբ, որովհետև այն կարող է ընկնել
կամ մնալ հարկերի արանքում:
7. 5. Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք
բարձրահարկ շինությանը շատ մոտ, ապա
արագ պետք է կանգնել այդ շինության
մուտքի տակ, որպեսզի պաշտպանված
լինեք վերևից թափվող բեկորներից: Ոմանք
նույնիսկ փորձում են որքան կարելի է
հեռու փախչել դրանցից, սակայն
երկրաշարժի ժամանակ վազելուց
անպայման գլխապտույտ կսկսվի:
8.
6. Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք
բաց տարծությունում, աշխատեք հեռու
կանգնել էլեկտրական հոսանքալարերից:
9. 7. Եթե այդ պահին գտնվում եք մեքենայում,
անհրաժեշտ է այն անհապաղ կանգնեցնել
որքան կարելի է հեռու բարձր շենքերից և
սպասել ցնցումների ավարտին:
10. 8. Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք
նավակի մեջ, իսկ ափին կան բարձրահարկ
շինություններ, ավելի լավ է ափից ավելի
հեռու գնալ, իսկ, եթե ափին ոչինչ չկա,
ապա անհապաղ պետք է դուրս գալ ափ,
քանի որ նման դեպքերում երկրաշարժը
կարող է ցունամի կամ ուժեղ ալեկոծություն
առաջացնել:
11. 9. Հիշեք, որ առաջին ցնցումից հետո կարող է
լինել կարճ դադար, ապա դրան հաջորդեն
ևս մի քանի ցնցումներ: Այդ պատճառով
առաջին ցնցումից հետո աշխատեք գործել
շատ զգույշ և մտածված:
13.
Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ
խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ
ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։Մագման երկրի խորքից
մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար
անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ։
Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և
վեևածվում լավայի։Այն ուղին, որով բարձրանում է մագման,
կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև
տեղամասով՝ խառնարանով։ Հրաբխի խառնարանից դուրս են
մղվում նաև հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր, որոնց
կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը։
Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է
լինում ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է
դրանք և ջուրը խառնվելով մոխրին, առաջացնում է հզոր
ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են լանջն ի վար։