SlideShare a Scribd company logo
1 of 12
Լեոնարդո դա Վինչի
«Լավ նկարիչը պետք է նկարի երկու բան՝ մարդուն և
նրա հոգու արտացոլումը»:
Լեոնարդո դա Վինչի
Իտալացի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ,
գիտնական և ճարտարագետ Լեոնարդո դա Վինչին
Վերածննդի դարաշրջանի ամենախոշոր
արվեստագետներից է:
 Լեոնարդո դա Վինչիի «Հայկական նամակներ»
ձեռագրում նկարագրված են հայկական բնաշխարհի
տեսարաններ, նշված է Հայաստանի մասին գիրք գրելու
նրա մտադրության մասին: Նկարչի` Հայաստանում
լինելու ենթադրությանն իրական հիմք են տալիս նաև
Էջմիածնի Մայր տաճարի, Բագարանի Կաթողիկեի,
Հռիփսիմեի տաճարի, Իրինդի և Ավանի
եկեղեցիների նրա էսքիզները: Նա ծանոթ է եղել և
օգտագործել է հայկական կավ ներկը:
 Լեոնարդո դա Վինչին 1466 թ-ին ընտանիքի հետ
տեղափոխվել է Ֆլորենցիա, որտեղ 1469–78 թթ-ին
աշակերտել է ժամանակի հայտնի նկարիչ Անդրեա դել
Վեռոքիոյին: Սովորել է ոսկերչություն,
քանդակագործություն և նկարչություն: Նա քանդակել է
մի քանի «ժպտացող կանանց գլուխներ», ապա,
թողնելով քանդակագործությունը, անցել է
նկարչության: Նրա վաղ շրջանի ամենահայտնի
գործերից են հրեշտակի գլուխը՝ Վեռոքիոյի
«Մկրտություն» նկարում, «Ավետումը» (մոտ 1474 թ.),
«Ծաղկով Տիրամայրը» (1478 թ.), որտեղ նկարիչը
կերպարները պատկերել է քանդակային, լուսաողող,
սահուն, կորակազմ մակերեսներով: 10 տարի անց Դա
Վինչին նույն թեմայով ստեղծել է «Աստվածամայր
Լիտան» (1478–82 թթ.) կտավը, որն ավելի կատարյալ ու
խորհրդավոր է:
«Կզաքիսով տիկինը»
(1483–85 թթ.)
 Վեռոքիոյի արվեստանոցում սովորելու տարիներին զբաղվել է
նաև գիտությամբ՝ անատոմիայով, ֆիզիկայով, մաթեմատիկայով:
Միլան տեղափոխվելուց հետո Դա Վինչին 1482 թ-ից, որպես
ճարտարապետ, հիդրավլիկայի, պաշտպանական
շինությունների և մեքենաների մասնագետ, ծառայել է Միլանի
դուքս Լոդովիկո Մորոյին: Այդ շրջանում է ծաղկել Դա Վինչի-
գեղանկարչի ստեղծագործությունը. պահպանվել են
պալատական կանանց մի քանի ուշագրավ դիմանկարներ՝
«Բեատրիչե դÿԷստե», «Կզաքիսով տիկինը», «Ազնվազարմ
տիկնոջ դիմանկարը» և այլն:
 1495–97 թթ-ին Դա Վինչին Միլանի Սանտա Մարիա
դելլե Գրացիե վանքի սեղանատանը կերտել է
հռչակավոր «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը,
որն իր դրամատիզմով, կերպարների հոգեբանական
խորությամբ, հորինվածքի կառուցման
մաթեմատիկական ճշգրտությամբ համաշխարհային
արվեստի գլուխգործոցներից է:
 1503 թ-ին նա ստեղծել է իր ամենանշանավոր
գործերից մեկը՝ «Մոնա Լիզան» («Ջոկոնդա»):
Երիտասարդ կնոջ երազկոտ, խոհուն,
առեղծվածային, փոքր-ինչ թախծոտ թեթևակի
ժպիտը բացահայտում է բնորդուհու ներաշխարհը:
Մոնա Լիզան պատկերված է
բնապատկերի մեջ. հեռավոր
սարերը, երկինքը, գետը,
ծառերն ասես տարածված են
մշուշում: Նկարչի համար
բնությունն ու մարդն անբաժան
ելի են: Դրա վկայությունն է
նաև «Աստվածամայրը
քարանձավում» (1483–94 թթ.)
կտավը, որի կերպարները
նույնպես բնապատկերի մեջ են
և ստեղծում են յուրահատուկ
հուզական միջավայր:
 Դա Վինչիի ուշ շրջանի լավագույն
գործերից են՝ «Սուրբ Աննան Մարիամի և
մանուկ Քրիստոսի հետ» (մոտ 1500–07 թթ.),
«Հովհաննես Մկրտիչ» (մոտ 1513–17 թթ.),
«Ջրհեղեղ» գծանկարաշարը (մոտ 1514–16
թթ.) և այլն:
հուշարձանը Միլանում
(1872 թ., քանդակագործ`
Պիետրո Մանյի)
 Նկարիչը, չհանդուրժելով անարդարությունը,
գժտություններն ու անմիաբանությունը, իր ողջ
կյանքում ստիպված էր թափառել. աշխատել է
Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում, Վենետիկում, իսկ
1517 թ-ին Ֆրանսուա Ա թագավորի հրավերով, որպես
«թագավորական առաջին նկարիչ, ճարտարապետ և
մեքենաշինարար», տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ
ապրել է մինչև կյանքի վերջը:
Նախագծել է Տուր–Բլուա–Սաոն
ոռոգման ջրանցքը և
ճարտարապետական
գլուխգործոց Շամբորի դղյակը:
 Դա Վինչին թողել է 7 հզ. ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն
ուսումնասիրվել: Որպես գիտնական և ճարտարագետ՝
խորաթափանց դիտարկումներով հարստացրել է ժամանակի
գիտության գրեթե բոլոր բնագավառները: Ձեռագրերում եղել են
թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի
կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և
հողափոր մեքենաների նախագծեր: Նա առաջինն է
բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական
գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում
նյութերի շարժման նկարագրությունը: Սակայն տեխնիկայի ցածր
մակարդակի պատճառով Դա Վինչին չի կարողացել
իրականացնել իր նորարարական մտահղացումները:
Ես նախընտրեցի այս թեման, որովհետև ինձ շատ է դուր գալիս Վերածննդի
դարաշրջանի գործերը, հատկապես Լեոնարդո դա Վինչիի գործերը:
Այդ ժամանակաշրջանի իտալացի արվեստագետները ձգտել են
ճշմարտացի պատկերել մարդուն և շրջակա իրականությունը։ Նրանք
արվեստը հարստացրել են մարդու մարմնի կառուցվածքի ճշմարիտ
պատկերմամբ, հեռանկարի, լույս ու ստվերի, ծավալի, կրճատումների և
այլ պրոբլեմների մշակմամբ և կիրառմամբ։ Վերածննդի արվեստա -
գետները կրոնական տեսարաններին հաղորդել են երկրային
բովանդակություն։ Արվեստի գլխավոր հերոսը դարձել է մարդը։
Գեղարվեստի կրտսեր
դպրոց
5-րդ դասարան
Արման Դավիդյան

More Related Content

What's hot

Pretece anticke umetnosti
Pretece anticke umetnostiPretece anticke umetnosti
Pretece anticke umetnostivesna300
 
Prezentacja
PrezentacjaPrezentacja
PrezentacjaCoQ_12
 
Семинарски рад-Манастир Студеница
Семинарски рад-Манастир СтуденицаСеминарски рад-Манастир Студеница
Семинарски рад-Манастир СтуденицаАнђела Кидишевић
 
Joan miro
Joan miroJoan miro
Joan miroJageca
 
Istorija arhitekture
Istorija arhitektureIstorija arhitekture
Istorija arhitekturevidosava
 
Fisa elevului clase lexicale, camp lexical, familie lexicala
Fisa elevului clase lexicale, camp lexical, familie lexicalaFisa elevului clase lexicale, camp lexical, familie lexicala
Fisa elevului clase lexicale, camp lexical, familie lexicalaInge De Cleyn
 
Describe las características del romanticismo en la pintura de Ingres y de De...
Describe las características del romanticismo en la pintura de Ingres y de De...Describe las características del romanticismo en la pintura de Ingres y de De...
Describe las características del romanticismo en la pintura de Ingres y de De...Ignacio Sobrón García
 
Կերպարվեստի ճյուղերը
Կերպարվեստի ճյուղերըԿերպարվեստի ճյուղերը
Կերպարվեստի ճյուղերըShushan Yeprikyan
 
Nadrealizam i salvador dali
Nadrealizam   i salvador daliNadrealizam   i salvador dali
Nadrealizam i salvador daliClaudia Soldatic
 
Renesansa-Filip Cvetkovic-Aleksandra Ungar
Renesansa-Filip Cvetkovic-Aleksandra UngarRenesansa-Filip Cvetkovic-Aleksandra Ungar
Renesansa-Filip Cvetkovic-Aleksandra Ungarnasaskolatakmicenja
 

What's hot (20)

Korizma
KorizmaKorizma
Korizma
 
Pretece anticke umetnosti
Pretece anticke umetnostiPretece anticke umetnosti
Pretece anticke umetnosti
 
Prezentacja
PrezentacjaPrezentacja
Prezentacja
 
Семинарски рад-Манастир Студеница
Семинарски рад-Манастир СтуденицаСеминарски рад-Манастир Студеница
Семинарски рад-Манастир Студеница
 
Realizam
RealizamRealizam
Realizam
 
Sveti Sava, biografija
Sveti Sava, biografijaSveti Sava, biografija
Sveti Sava, biografija
 
Joan miro
Joan miroJoan miro
Joan miro
 
Istorija arhitekture
Istorija arhitektureIstorija arhitekture
Istorija arhitekture
 
Visoka renesansa
Visoka renesansaVisoka renesansa
Visoka renesansa
 
Fisa elevului clase lexicale, camp lexical, familie lexicala
Fisa elevului clase lexicale, camp lexical, familie lexicalaFisa elevului clase lexicale, camp lexical, familie lexicala
Fisa elevului clase lexicale, camp lexical, familie lexicala
 
Impresionizam 1 cas
Impresionizam 1 casImpresionizam 1 cas
Impresionizam 1 cas
 
Describe las características del romanticismo en la pintura de Ingres y de De...
Describe las características del romanticismo en la pintura de Ingres y de De...Describe las características del romanticismo en la pintura de Ingres y de De...
Describe las características del romanticismo en la pintura de Ingres y de De...
 
Paul Cezanne
Paul CezannePaul Cezanne
Paul Cezanne
 
Balzac, Otac Goriot
Balzac, Otac GoriotBalzac, Otac Goriot
Balzac, Otac Goriot
 
Neoklasicizam
NeoklasicizamNeoklasicizam
Neoklasicizam
 
Կերպարվեստի ճյուղերը
Կերպարվեստի ճյուղերըԿերպարվեստի ճյուղերը
Կերպարվեստի ճյուղերը
 
Nadrealizam i salvador dali
Nadrealizam   i salvador daliNadrealizam   i salvador dali
Nadrealizam i salvador dali
 
հայդուկային շարժում
հայդուկային շարժումհայդուկային շարժում
հայդուկային շարժում
 
Renesansa-Filip Cvetkovic-Aleksandra Ungar
Renesansa-Filip Cvetkovic-Aleksandra UngarRenesansa-Filip Cvetkovic-Aleksandra Ungar
Renesansa-Filip Cvetkovic-Aleksandra Ungar
 
Romantizam
RomantizamRomantizam
Romantizam
 

More from Mariam Davidyan

Տեսողություն
ՏեսողությունՏեսողություն
ՏեսողությունMariam Davidyan
 
Հյուսվածքներ
ՀյուսվածքներՀյուսվածքներ
ՀյուսվածքներMariam Davidyan
 
Նյարդային հիվանդություններ
Նյարդային հիվանդություններՆյարդային հիվանդություններ
Նյարդային հիվանդություններMariam Davidyan
 
Նյարդային համակարգ
Նյարդային համակարգՆյարդային համակարգ
Նյարդային համակարգMariam Davidyan
 
Վալենտինի տոն
Վալենտինի տոնՎալենտինի տոն
Վալենտինի տոնMariam Davidyan
 
հայ և արտերկյա քիմիկոսների կյանքը և հայտնագործոթյունները
հայ և արտերկյա քիմիկոսների կյանքը և հայտնագործոթյուններըհայ և արտերկյա քիմիկոսների կյանքը և հայտնագործոթյունները
հայ և արտերկյա քիմիկոսների կյանքը և հայտնագործոթյուններըMariam Davidyan
 
վոլֆգանգ ամադեուս մոցարտ
վոլֆգանգ ամադեուս մոցարտվոլֆգանգ ամադեուս մոցարտ
վոլֆգանգ ամադեուս մոցարտMariam Davidyan
 
Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր
Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերԹանկարժեք և կիսաթանկարժեք քարեր
Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերMariam Davidyan
 
Մուշեղ Գալշոյան
Մուշեղ ԳալշոյանՄուշեղ Գալշոյան
Մուշեղ ԳալշոյանMariam Davidyan
 
Ժողովրդական արվեստի թանգարան
Ժողովրդական արվեստի թանգարանԺողովրդական արվեստի թանգարան
Ժողովրդական արվեստի թանգարանMariam Davidyan
 
Ռուսական արվեստի թանգարան
Ռուսական արվեստի թանգարանՌուսական արվեստի թանգարան
Ռուսական արվեստի թանգարանMariam Davidyan
 
Моя любимая книга
Моя любимая книгаМоя любимая книга
Моя любимая книгаMariam Davidyan
 

More from Mariam Davidyan (20)

Թթվածին
ԹթվածինԹթվածին
Թթվածին
 
Գեղձեր
ԳեղձերԳեղձեր
Գեղձեր
 
Տեսողություն
ՏեսողությունՏեսողություն
Տեսողություն
 
Հյուսվածքներ
ՀյուսվածքներՀյուսվածքներ
Հյուսվածքներ
 
Բջիջ
ԲջիջԲջիջ
Բջիջ
 
Նյարդային հիվանդություններ
Նյարդային հիվանդություններՆյարդային հիվանդություններ
Նյարդային հիվանդություններ
 
Նյարդային համակարգ
Նյարդային համակարգՆյարդային համակարգ
Նյարդային համակարգ
 
Ֆիզիկա
ՖիզիկաՖիզիկա
Ֆիզիկա
 
Վալենտինի տոն
Վալենտինի տոնՎալենտինի տոն
Վալենտինի տոն
 
Հայկական գիր
Հայկական գիրՀայկական գիր
Հայկական գիր
 
Earth Day
Earth DayEarth Day
Earth Day
 
հայ և արտերկյա քիմիկոսների կյանքը և հայտնագործոթյունները
հայ և արտերկյա քիմիկոսների կյանքը և հայտնագործոթյուններըհայ և արտերկյա քիմիկոսների կյանքը և հայտնագործոթյունները
հայ և արտերկյա քիմիկոսների կյանքը և հայտնագործոթյունները
 
էդվարդ գրիգ
էդվարդ գրիգէդվարդ գրիգ
էդվարդ գրիգ
 
վոլֆգանգ ամադեուս մոցարտ
վոլֆգանգ ամադեուս մոցարտվոլֆգանգ ամադեուս մոցարտ
վոլֆգանգ ամադեուս մոցարտ
 
Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր
Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերԹանկարժեք և կիսաթանկարժեք քարեր
Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր
 
Մուշեղ Գալշոյան
Մուշեղ ԳալշոյանՄուշեղ Գալշոյան
Մուշեղ Գալշոյան
 
Դաշնամուր
ԴաշնամուրԴաշնամուր
Դաշնամուր
 
Ժողովրդական արվեստի թանգարան
Ժողովրդական արվեստի թանգարանԺողովրդական արվեստի թանգարան
Ժողովրդական արվեստի թանգարան
 
Ռուսական արվեստի թանգարան
Ռուսական արվեստի թանգարանՌուսական արվեստի թանգարան
Ռուսական արվեստի թանգարան
 
Моя любимая книга
Моя любимая книгаМоя любимая книга
Моя любимая книга
 

լեոնարդո դա վինչի

  • 2. «Լավ նկարիչը պետք է նկարի երկու բան՝ մարդուն և նրա հոգու արտացոլումը»: Լեոնարդո դա Վինչի Իտալացի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գիտնական և ճարտարագետ Լեոնարդո դա Վինչին Վերածննդի դարաշրջանի ամենախոշոր արվեստագետներից է:
  • 3.  Լեոնարդո դա Վինչիի «Հայկական նամակներ» ձեռագրում նկարագրված են հայկական բնաշխարհի տեսարաններ, նշված է Հայաստանի մասին գիրք գրելու նրա մտադրության մասին: Նկարչի` Հայաստանում լինելու ենթադրությանն իրական հիմք են տալիս նաև Էջմիածնի Մայր տաճարի, Բագարանի Կաթողիկեի, Հռիփսիմեի տաճարի, Իրինդի և Ավանի եկեղեցիների նրա էսքիզները: Նա ծանոթ է եղել և օգտագործել է հայկական կավ ներկը:
  • 4.  Լեոնարդո դա Վինչին 1466 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆլորենցիա, որտեղ 1469–78 թթ-ին աշակերտել է ժամանակի հայտնի նկարիչ Անդրեա դել Վեռոքիոյին: Սովորել է ոսկերչություն, քանդակագործություն և նկարչություն: Նա քանդակել է մի քանի «ժպտացող կանանց գլուխներ», ապա, թողնելով քանդակագործությունը, անցել է նկարչության: Նրա վաղ շրջանի ամենահայտնի գործերից են հրեշտակի գլուխը՝ Վեռոքիոյի «Մկրտություն» նկարում, «Ավետումը» (մոտ 1474 թ.), «Ծաղկով Տիրամայրը» (1478 թ.), որտեղ նկարիչը կերպարները պատկերել է քանդակային, լուսաողող, սահուն, կորակազմ մակերեսներով: 10 տարի անց Դա Վինչին նույն թեմայով ստեղծել է «Աստվածամայր Լիտան» (1478–82 թթ.) կտավը, որն ավելի կատարյալ ու խորհրդավոր է:
  • 5. «Կզաքիսով տիկինը» (1483–85 թթ.)  Վեռոքիոյի արվեստանոցում սովորելու տարիներին զբաղվել է նաև գիտությամբ՝ անատոմիայով, ֆիզիկայով, մաթեմատիկայով: Միլան տեղափոխվելուց հետո Դա Վինչին 1482 թ-ից, որպես ճարտարապետ, հիդրավլիկայի, պաշտպանական շինությունների և մեքենաների մասնագետ, ծառայել է Միլանի դուքս Լոդովիկո Մորոյին: Այդ շրջանում է ծաղկել Դա Վինչի- գեղանկարչի ստեղծագործությունը. պահպանվել են պալատական կանանց մի քանի ուշագրավ դիմանկարներ՝ «Բեատրիչե դÿԷստե», «Կզաքիսով տիկինը», «Ազնվազարմ տիկնոջ դիմանկարը» և այլն:
  • 6.  1495–97 թթ-ին Դա Վինչին Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիե վանքի սեղանատանը կերտել է հռչակավոր «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը, որն իր դրամատիզմով, կերպարների հոգեբանական խորությամբ, հորինվածքի կառուցման մաթեմատիկական ճշգրտությամբ համաշխարհային արվեստի գլուխգործոցներից է:
  • 7.  1503 թ-ին նա ստեղծել է իր ամենանշանավոր գործերից մեկը՝ «Մոնա Լիզան» («Ջոկոնդա»): Երիտասարդ կնոջ երազկոտ, խոհուն, առեղծվածային, փոքր-ինչ թախծոտ թեթևակի ժպիտը բացահայտում է բնորդուհու ներաշխարհը: Մոնա Լիզան պատկերված է բնապատկերի մեջ. հեռավոր սարերը, երկինքը, գետը, ծառերն ասես տարածված են մշուշում: Նկարչի համար բնությունն ու մարդն անբաժան ելի են: Դրա վկայությունն է նաև «Աստվածամայրը քարանձավում» (1483–94 թթ.) կտավը, որի կերպարները նույնպես բնապատկերի մեջ են և ստեղծում են յուրահատուկ հուզական միջավայր:
  • 8.  Դա Վինչիի ուշ շրջանի լավագույն գործերից են՝ «Սուրբ Աննան Մարիամի և մանուկ Քրիստոսի հետ» (մոտ 1500–07 թթ.), «Հովհաննես Մկրտիչ» (մոտ 1513–17 թթ.), «Ջրհեղեղ» գծանկարաշարը (մոտ 1514–16 թթ.) և այլն:
  • 9. հուշարձանը Միլանում (1872 թ., քանդակագործ` Պիետրո Մանյի)  Նկարիչը, չհանդուրժելով անարդարությունը, գժտություններն ու անմիաբանությունը, իր ողջ կյանքում ստիպված էր թափառել. աշխատել է Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում, Վենետիկում, իսկ 1517 թ-ին Ֆրանսուա Ա թագավորի հրավերով, որպես «թագավորական առաջին նկարիչ, ճարտարապետ և մեքենաշինարար», տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը: Նախագծել է Տուր–Բլուա–Սաոն ոռոգման ջրանցքը և ճարտարապետական գլուխգործոց Շամբորի դղյակը:
  • 10.  Դա Վինչին թողել է 7 հզ. ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել: Որպես գիտնական և ճարտարագետ՝ խորաթափանց դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները: Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր: Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը: Սակայն տեխնիկայի ցածր մակարդակի պատճառով Դա Վինչին չի կարողացել իրականացնել իր նորարարական մտահղացումները:
  • 11. Ես նախընտրեցի այս թեման, որովհետև ինձ շատ է դուր գալիս Վերածննդի դարաշրջանի գործերը, հատկապես Լեոնարդո դա Վինչիի գործերը: Այդ ժամանակաշրջանի իտալացի արվեստագետները ձգտել են ճշմարտացի պատկերել մարդուն և շրջակա իրականությունը։ Նրանք արվեստը հարստացրել են մարդու մարմնի կառուցվածքի ճշմարիտ պատկերմամբ, հեռանկարի, լույս ու ստվերի, ծավալի, կրճատումների և այլ պրոբլեմների մշակմամբ և կիրառմամբ։ Վերածննդի արվեստա - գետները կրոնական տեսարաններին հաղորդել են երկրային բովանդակություն։ Արվեստի գլխավոր հերոսը դարձել է մարդը։