SlideShare a Scribd company logo
1 of 21
<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր
                   Դպրոց -պարտեզ


       Կիսամյակային հաշվետվություն
          5 տարեկանների նախապատրաստական խումբ
                              Լուսինե Խաչատրյան
Մեր ստեղծած հեքիաթները
                                   Ցորենն ու իր ընկերները

   Մի օր մեկ ցորեն ցանկանում է գնալ սովորական տան մեջ ապրել ու իր հետ տանում է իր
    ընկերներին ` դաշտին , խոտին, ալյուրին, ջրին, ցեխին, ծառին, ծաղկին, պարարտանյութին,
    թփերին, ավազին , իրեն մշակողին և, իհարկե, ոսկուն, :Եվ այդպես երգելով բոլորը գնացին
    քաղաք ու մտան մի պառավ տատիկի `Չաչոյի տուն : Երբ մտան, մի քանի րոպե հետո պանրի
    վրա ցորեն աճեց, հացի վրա խոտ, հատակը դարձավ ավազ , սառնարանը հող, պատուհանը
    ցեխ: Երբ տան տերը մտավ ու տեսավ այդ խոզանոցը, անմիջապես դուրս շպրտեց բոլորին`
    պահելով միայն ցորենին ` բույսերի թագավորին, ոսկուն` փողի թագավորին և դաշտին ,որ
    միշտ լիքը լիքը ցորեն աճի : Հեքիաթն ավարտվեց:




                                          http://b4.mskh.am/node/756
Հողի և Ջրի ընկերությունը
   Բա իմացաք , որ <<Հողն ու Ջուրը>> ընկերներ են , բայց նման չեն իրար : Ջուրը թափանցիկ է ,
    իսկ հողը սև : Հողի վրա ուտելիք կա, ջրի վրա չկա: Հողը միշտ նույն տեղում է , իսկ ջուրն
    ապրում է ծորակում, , ամպերի , հացի մեջ , մեր մեջ, երկնքում, չէ որ այնտեղից է գալիս: Ջուրն
    ավելի ուժեղ է, նրան չեն նեղացնում ,իսկ հողը թույլ է , նրան հաճախ են նեղացնում , տրորում,
    հատկապես քամին: Միշտ ծեծում է նրան, քշում տանում շատ հեռու : Ճիշտ է , նրանք շատ են
    տարբերվոմ իրարից, բայց չեն էլ կարող ապրել առանց իրար : Մենք էլ չենք կարող ապրել
    առանց նրանց: Մենք պետք է նրանց շատ սիրենք , քանի որ հողը մեզ կերակրում է , ջուրը մեզ
    հագեցնում : Վերջում բոլորն ավելացրին << Եթե չլինեն նրանք ,կլինենք մենք . ջուր կդառնանք
    մեզնով հողը կջրենք ,հող կդառնանք և մեզնով երկիրը կպահենք>> :




    http://b4.mskh.am/node/809
Բնությունն ապրում է բնության մեջ

   Մենք բոլորս բնություն ենք և ապրում ենք բնության մեջ / Նէեմիա/ :Օդն է բնությունը,
    թթվածինը : Բնությունը կենդանիների բնակվելու վայրն է , բնությունը մարդու համար կյանք է
    / Արշիլ/ :Բնությունը սանիտար է/ Հ. Դավիթ/ :Բնությունն ամեն ինչ է /Վաչե/ : Ինչ տեսնում և
    չենք տեսնում դա է բնությունը / Աստղիկ / : Իսկ եթե բնությունը չլիներ, կլիներ դատարկ քաղաք
    /Հ.Դավիթ/, կամ էլ կլնեին նրա եղբայրները` կենդանի և անկենդան բնությունը/ Արշիլ/: Իսկ եթե
    ընդհանրապես ոչինչ չլիներ, կլիներ նրա ընկերուհին ` բնությունը- բնության
    բարիքներով/Նէեմիա/:




    http://b4.mskh.am/node/829
Բնության երևույթներ և փոքրիկ երևույթներ
   Դուք գիտեք , որ ես կայծակի եմ նման , քանի որ լվացարանի սառույցը մաքրելիս կոտրել եմ
    այն/Արշիլ/:
   Հայկն/ Հ/ավելացրեց , որ քամուն է նման և քամի է սիրում, քանի որ անձրևանոցով քայլելիս նա
    կարող է բոլորին երկինք բարձրացնել.իսկ Դավիթը /Հ/ ասաց . <<Կարկուտ եմ սիրում, ինձ
    նման ուժեղ է >>, իսկ Արշիլն ավելացրեց.<<Ում է պետք այդ ուժեղությունը , եթե բերք է
    ավիրում>>:
   Բոլոր երեխաները բարձրաձայն հայտարարում էին , որ ձյունն ու կարկուտը , անձրևն ու ձյունը,
    քամին ու փոթորիկը, ջրապտույտն ու անձրևն իրար բարեկամներ են , բայց աշխարհի թշնամին
    են , միայն Արշիլն ասաց , որ քամին ու անձրևը մեզ մի քիչ պետք են, որպեսզի չարևահարվենք,
    հով լինի, շոգ չլինի, չէ որ քամին շունչ քաշելու համար է :
   Ամբողջ խումբը բղավում էր , որ չենք ուզում բնության երևույթները իրար հետ գան երկիր,
    որովհետև երկիրը կուռի ու կգմփա:
   Վերջում բոլորն ավելացրին.<< Ոչ մի բնության երևույթ չենք ուզում լինել ու ոչ էլ գանք երկիր ,
    որովհետև մի երևույթ սառեցնում է , մեկը մրսեցնում, մյուսը ջարդուփշուր անում, քշում
    տանում բոլորին: Ուզում ենք , որ մեր երկիրը միշտ կենդանի մնա ու երբեք չմահանա>>:





    http://b4.mskh.am/node/741
ԱՆՁՐԵՎ - ԱՇՈՒՆԸ ՄԵՐ                 ՁԵՌՔԵՐՈՒՄ
 Առավոտյան իմ չարաճճիների հետ տեսանք, որ աշունն անձրևի հետ միասին
    հայտնվել է մեր ձեռքերում, մեր շորերին,մի խոսքով մեզնից չի ուզում պոկվել:Եվ
    փորձեցինք պարզել , թե նա որտեղից է գալիս .
   Աշունը գալիս է ամառվանից հետո/ Աստղիկ/.
   Գալիս է տերևաթափի ժամանակ/Արշիլ/.
   Գալիս է դանդաղ,քամին է բերում նրան/ Մ.Հայկ/.
   Գալիս է պարելով, չէ որ տերևներն էլ են պարում ,համ էլ գալիս է ձների հետ ,
    ամառվա ,անձրևի , մրգերի և բանջարեղենների հետ,տերևների, քամիների, ամպերի
    հետ/ Արշիլ ,Նէեմիա, Հ,Հայկ, Սյուզի/.
   Աշունը ծառի վրա է լինում,իսկ ես գետնի վրա, բայց մի բանով նման եմ, ինքը իմ նման
    մեկ –մեկ սառն է, մեկ-մեկ տաք / Նէեմիա /:


                                               http://b4.mskh.am/node/656
Անձրևն ապրում է ամպերի մեջ, երկնքում, սարերի ու ծառերի հետևում
    Դպրոց գալուց անձրևը հյուր էր եկել մեր գլխին, մեր հագուստներին և մեր լեզվին: Անընդհատ
     մտածում էինք, թե արձրևը որտեղից և ինչպես է գալիս:
    Բոլորդ սիրեք նրան սիրեք, որովհետև ինքը պաղպաղակ է սարքում / Վաչիկ /:
    Ես հյուր կգնամ ու ընկերություն կանեմ նրա հետ ոչ թե նրա համար , որ պաղպաղակ է
     սարքում ,այլ նրա համար, որ միշտ բոլորիս լողացնում է , ու բոլորս չենք լողանում / Հ.Հայկ /:
    Մենակ դու չես նրա ընկերը , ամպերը, լուսինը,արևը, աստղերն էլ են նրա ընկերը, ու համ էլ
     ես էնքան խելացի եմ , որ կարող եմ իր վրա հաշվիչ մեքենա դնել ու իրեն հաշվել /իրեն
     ամենախելացի կոչող Արշիլ /:
     -Դե որ այդքան խելացի ես ,ասա տեսնեմ անձրևը ինչպե ՞ս է գալիս,- հարցրեցի ես:
    Արշիլն էլ քիթը ցցեց ու պատասխանեց.<<Ընկեր Լուսինե ,անձրևը գալիս է գոռալով ,
     ականջներս խլացնելով, ծափ տալով ու հետն էլ ընենց վազելով, որ ինչքան էլ վազեմ մեկ է չեմ
     հասնի , շատ-շատ մի քանի կաթիլ բան բռնեմ>>:
    Եթե անձրև լինեի ,մեր երկրում չէի գա , որ չմրսեցնեի ոչ մեկին , կգնայի ուրիշ երկիր ու
     էնտեղից էլ կգայի , որ գոնե երեխաները մի քիչ պաղպաղակ ուտեին / Վաչիկ /:
     Եթե ես անձրև լինեի մարդկանց կողքով կգայի ,ոչ թե իրենց վրայով / Նէեմիա /:




                                               http://b4.mskh.am/node/657
Աստղիկն ու իր աստղային երազանքները

   Ես Աստղիկն եմ` փայլուն ,լուսավոր և ունեմ հինգ թևեր ,որոնց միջոցով իրականացնում եմ
    մարդկանց երազանքները.
   Առաջին երազանքը, որ իրականացրել եմ, ծնողներիս երազանքն է եղել:Երբ ծնողներս նայում
    էին երկնքի ամենափայլուն և ամենամեծ Աստղին, ես հասկացա , որ ժամանակն է գալ
    երկիր ամենափոքր Աստղի տեսքով և հայտնվել այնտեղ , որտեղ իրենք են ուզում :
   Երկրորդ երազանքս բոլոր մեծ և փոքր մարդկանց համար երկնքից մեծ և փոքր Աստղեր
    իջեցնելն է , որպեսզի նրանք էլ ինձ նման լինեն տեսանելի և շոշափելի Աստղ :
   Երրորդ երազանքս մեր շրջապատը մաքուր պահելն է:Ես դա կիրականացնեմ Աստղիկների
    փայլերի միջոցով ` դարձնելով բոլոր աղբերը ծաղիկներ:
   Իսկ չորրորդ երազանքս` ստեղծել Աստղիկների դպրոց , որ բոլորը սովորեն ապրել ինձ նման
    ազատ, շատախոս, շատակեր և 24 ժամյա ժպիտով : Միայն այդ դեպքում կլինեք ինձ
    նման փայլփլիկ Աստղիկ :
   Այ հինգերորդը` վերաբերվում է միայն ինձ ու ինձ .ես եղբայր եմ ուզում , քանի որ հոգնել
    եմ տան միակ Աստղը լինելուց :




http://b4.mskh.am/node/1136
Ես և ընկերներս
     Դուք գիտե՞ք, որ ես շատ ընկերներ ունեմ և նրանց շատ եմ սիրում :Բայց չեմ կարող չասել իմ
      ամենամոտ ընկերոջ մասին : Դուք նրան ճանաչում եք որպես եղանակ, իսկ ես` որպես ընկեր,
      դուք նրա բարիքներով խաղում եք , իսկ ես` սնվում : Չկռահեցի՞ք, թե ով նա : Նա ինձ նման
      թափթփված և միշտ զբաղված Ձմեռն է : Ինքը միշտ ինձ հետ է , իմ կողքին, իմ սենյակում, իմ
      անկողնում: Երբ նա սկսում է գալ, բոլորիդ համար դրսում ցուրտ է լինում , իսկ ներսում` տաք :
      Իսկ ինձ համար և’ դրսում է ցուրտ , և’ ներսում: Բայց ես դրա համար չեմ տխրում , որովհետև
      ես միշտ ձյուն ու ցուրտ ունեմ և , իսկ դուք` ոչ:




http://b4.mskh.am/node/1086
Քչակեր Նէեմիայի ամանորյա պատմությունը
   Ահա շուտով կավարտվի Ամանորը : Բայց ես չեմ կարող մոռանալ, թե ինչպես Ձմեռը մոտեցավ
    ինձ իր խնդրանքներով .<<Բարև Նէեմիա ես Ձմեռն եմ : Երկար ժամանակ չունեմ խոսելու ,
    պարզապես խնդրում եմ ամեն անգամ բակ իջնելուց կերակրես կենդանիներին : Նրանք այդպես
    կարող են դիմակայել իմ ցրտին>>:       Ես նրան չմերժեցի , բայց այդպես էլ չհասկացա , թե ինչու
    հենց ինձ խնդրեց: Միգուցե մտածում էր ես քչակեր եմ, կամ ես էլ եմ կենդանի ու այնքան
    հարուստ ,որ իմ տուն ու սեփական ապրուստն ունեմ : Իմ ամբողջ Ամանորն անցավ նրանց
    կերակրելով և Ձմռանը           սպասելով : Գուցե մի օր գա և նա շնորհակալություն
    հայտնի ինձ:
     Բոլորը ծիծաղելով հիշում են , թե ինչքան շատ եմ կերել ես : Բայց ոչ մեկ չի էլ պատկերացնում ,
    որ ես ոչինչ չեմ կերել :Ես այնքան քչակեր եմ , որ իմ ուտելիքների մեծ մասը կիսել եմ
    կենդանիների հետ : Ով ինչ ուզում է թող խոսի : Մեկ է ես գիտեմ, որ քչակեր եմ, բայց քչախոս
    չեմ ու կասեմ այն ինչ մտածում եմ .<<Դուք այնքան անխելք եք, որ շատակեր եք , իսկ ես այնքան
    խելոք `որ քչակեր եմ >>:




    http://b4.mskh.am/node/1025
Ամանորյա զվարճալի պատմություն

    Մի անգամ Ձմեռ պապիկի նվերներով պարկն անտառում կորում է: Ձմեռ պապիկը շատ է
    տխրում , քանի որ նրանց համար բերել էր խինդ ու ծիծաղ :Պարկը գողացած է լինում չար գայլը:
    Երբ նա բացում է պարկը, սկսում է անընդմեջ ծիծաղել: Այնքան է ծիծաղում , որ նույնիսկ փորն
    է սկսում ցավել: Նրա ծիծաղի ձայնից Ձմեռ պապը գտնում է չարուկին և ետ է վերցնում պարկը:
    Փոխարենը նրան տալիս է խրատներով լի մի պարկ,որ նա այլևս գողությամբ չզբաղվի :Խինդ
    ու ծիծաղն էլ բաժանում է բոլոր երեխաներին : Իսկ Նրանք էլ Ձմեռ պապիկին աշխարհի բոլոր
    շնորհակալությունները հայտնեցին : /Շահնազարյան Դավիթ/




                                                       http://b4.mskh.am/node/982
Եթե ես Ձմեռ պապիկ լինեի …
       Եթե ես Ձմեռ պապիկ լինեի , արևի ընկերը կլինեի, որ միշտ տաք զգայի ինձ : Կապրեի կոկոսի
        մեջ , որ գլխիս ձյուն չգար :/Կարեն/
       Եթե ես Ձմեռ պապիկ լինեի, կրակի ընկերը կլինեի , որ բոլորին տաքացնեի:/ Սյուզի/
       Իսկ եթե ես Ձմեռ պապիկ լինեի , կապրեի սառույցի մեջ , որ չհալվեի ու միշտ լինեի <<Սառցե
        Ձմեռ պապիկ>>:/Վաչե/:
        Եթե ես էլ Ձմեռ պապիկ լինեի , միշտ խոտ կուտեի , որ հավերժ գեղեցիկ ու թարմ մնայի :
        /Արշիլ/
       Այ եթե ես էլ Ձմեռ պապիկ լինեի , միշտ ամպ կուտեի, որ նվերների հետ ձյուն էլ
        բերեի:/Աստղիկ/:
       Իսկ եթե ես էլ Ձմեռ պապիկ լինեի, կապրեի Անտարկտիդայում ու ընկերություն կանեի արջերի
        և առյուծների հետ , որ հավերժ ուժեղ լինեի: /Հ .Դավիթ/:




http://b4.mskh.am/node/984
Նամակ<< Ձմեռ պապիկին>>

   Սիրելի Ձմեռ պապիկ ջան ես ուզում եմ ,որ այս տարի բոլորն առողջ լինեն: Ամենակարևորը , որ
    տատիկս առողջ լինի :Ձմեռ պապիկից ուզում եմ կյանքեր, մայրիկիս ու հայրիկիս համար ուզում
    եմ , ուզում եմ , ուզում եմ …Ուզում եմ , ուզում եմ , որ ինչ ուզեմ էն էլ լինի :Ձմեռ պապիկ ես քեզ
    շատ եմ սիրում:/Դավիթ/




http://b4.mskh.am/node/972
Ուրախիկների խնդրանքները << Ձմեռ պապիկին>>
Մենք` ուրախիկներս , արդեն խնդրել ենք ձմեռ պապիկից մեզ համար նվերներ : Ես խնդրել եմ
ընկեր Լուսինեի համար համբերություն , խելոք բալիկներ , խաղալիք ընկեր Լուսինե , որ երբ
ուզեմ խոսի , երբ ուզեմ լռի, շատ մեծ կոնֆետ ամբողջ դպրոցի համար և նաև խնդրել եմ , որ
բոլորի նվերներն ինձ բերի/ Նէեմիա/: Ես էլ խնդրել եմ սովորող բալիկներ ուղարկի դպրոց ու
ընկեր Լուսինեի համար շատ օգնականներ/ Աստղիկ/ : Ես թուր ու թվանք եմ խնդրել/Արշիլ/ :
Ես էլ զենք ու զինամթերք և դպրոցի համար տառեր, թվեր/ Հ. Դավիթ/: Ես էլ խնդրել եմ մեծ
սրճարան , որ մեծ ձևով էլ ուրախանամ / Հ . Հայկ/ :Իսկ ես էլ մի բան եմ խնդրել, որ ոչ մեկդ չեք
պատկերացնի . ձմեռ պապիկից խնդրել եմ <<Ձմեռ պապի փողերով փողատուփ>> :




                                                        http://b4.mskh.am/node/820
Ձյան պատմությունը
    Մենք`փոքրիկներս , այսօր իմացանք , որ ոչ բոլոր երկրներում է ամանորը նշվում նույն օրը ,
    բայց նաև իմացանք , որ բոլոր երկրների համար ձյան տունը երկնքում է , ամպերի մեջ,սարերի,
    հատակի վրա, օդում: Պարզեցինք , որ գալիս է պարելով, շորորալով, երգելով , շտապելով,
    վազելով, շարժվելով , գեղեցկանալով և փուչիկի նման : Նրա ընկերները մենք ենք , մեր
    հագուստը /ձեռնոցները, գլխարկները, բաճկոնները /, կարկուտը, անձրևը, հողը, հատակը,
    ամպը: Կան երկրներ , որտեղ ձյուն չի գալիս, և մենք որոշել ենք ինքներս գնալ և ստուգել :
    Մենք կգնանք ձնեմարդի, ձյունանուշի տեսքով ու կշշմեցնենք բոլորին: Մենք <<Ձյուն >> շատ
    ենք սիրում ու ուզում ենք միշտ ձմռանը գա, իսկ եթե գա ամռանը `կհալվի , ձմեռ պապն էլ
    կհալվի , ու ոչ մեկը նրան ուշադրություն չի դարձնի :Մենք գիտենք , որ ինքը մեկ –մեկ
    տխրում է , որովհետև ամպն է հալվում , բայց հաճախ ուրախ է , քանի որ մեզ մոտ է գալիս:
    Այս տարի խնդրել ենք դանդաղ գա , որ հասցնենք ասել , թե ինչքան շատ ենք սիրում նրան :





    http://b4.mskh.am/node/880
Մենք միշտ միասին ենք
http://b4.mskh.am/node/1073

http://b4.mskh.am/node/880    http://b4.mskh.am/node/1093
Տեխնոլոգիան խոհանոցում

 Համով հոտով տոնածառ.
 Եփված մեղու.
 Եկեք աշխատացնենք մեր զգայարանները .
 Աշնան թթուն մեր սեղանին.
 Միջատ էինք, բայց դարձանք հացթուխ.
 Մի քիչ ծռմռվել ենք ,բայց շատ համեղ ենք.
 Մենք շատակերիկներ ենք.
Մեր ստեղծած ֆիլմերը

 Հողի և Ջրի ընկերությունը.
 Բնությունն ապրում է բնության մեջ.
 Բնության երևույթներ և փոքրիկ երևույթներ.
 Անձրև - աշունը 5 տարեկան չարաճճիների ձեռքերում.
 Հեքիաթային ձեռնոցներ և գլխարկներ.
 Ամանորյա հողաթափեր և տոնածառեր.
 Համով հոտով տոնածառ.
 Եփված մեղու.
 Եկեք աշխատացնենք մեր զգայարանները.
 Աշնան թթուն մեր սեղանին .
 Միջատ էինք, բայց դարձանք հացթուխ.
 Մի քիչ ծռմռվել ենք ,բայց շատ համեղ ենք.
 Մենք շատակերիկներ ենք .
http://b4.mskh.am/node/1052
http://b4.mskh.am/node/906
http://b4.mskh.am/node/851
http://b4.mskh.am/node/829
http://b4.mskh.am/node/809
http://b4.mskh.am/node/769
http://b4.mskh.am/node/741
http://b4.mskh.am/node/941
http://b4.mskh.am/node/813
http://b4.mskh.am/node/728
http://b4.mskh.am/node/664
http://b4.mskh.am/node/685

More Related Content

Similar to կիս.հաշվետվ.

Մարի Մարտիրոսյան
Մարի ՄարտիրոսյանՄարի Մարտիրոսյան
Մարի ՄարտիրոսյանSatenik Simonyan
 
Yntercaran 3
Yntercaran 3Yntercaran 3
Yntercaran 3arusik
 
Hashvetutyun
HashvetutyunHashvetutyun
Hashvetutyunsertachki
 
Hashvetvutyun 2010kisamyak
Hashvetvutyun 2010kisamyakHashvetvutyun 2010kisamyak
Hashvetvutyun 2010kisamyakshushanazatyan
 
ընթերցարան
ընթերցարանընթերցարան
ընթերցարանaleqsanyan
 
ընթերցարան
ընթերցարանընթերցարան
ընթերցարանaleqsanyan
 
ընթերցարան
ընթերցարանընթերցարան
ընթերցարանaleqsanyan
 
«Ռոդարիկ»
«Ռոդարիկ» «Ռոդարիկ»
«Ռոդարիկ» armine1978
 
Ես ստեղծագործում եմ......(Անի Ջանոյան)
Ես ստեղծագործում եմ......(Անի Ջանոյան)Ես ստեղծագործում եմ......(Անի Ջանոյան)
Ես ստեղծագործում եմ......(Անի Ջանոյան)elenbest
 
Մեղվաընթերցարան
ՄեղվաընթերցարանՄեղվաընթերցարան
ՄեղվաընթերցարանHasmik Ghazaryan
 
Հորինուկ.pptx
Հորինուկ.pptxՀորինուկ.pptx
Հորինուկ.pptxNataTamazyan
 
ԵՍ- Եվա Նիկոյան.pptx
ԵՍ- Եվա Նիկոյան.pptxԵՍ- Եվա Նիկոյան.pptx
ԵՍ- Եվա Նիկոյան.pptxHasmikHarutyunyan16
 
Srbuhi zatik 2013[1]
Srbuhi zatik 2013[1]Srbuhi zatik 2013[1]
Srbuhi zatik 2013[1]www.mskh.am
 
Նարե Կարապետյան
Նարե ԿարապետյանՆարե Կարապետյան
Նարե ԿարապետյանSatenik Simonyan
 

Similar to կիս.հաշվետվ. (20)

Մարի Մարտիրոսյան
Մարի ՄարտիրոսյանՄարի Մարտիրոսյան
Մարի Մարտիրոսյան
 
Yntercaran 3
Yntercaran 3Yntercaran 3
Yntercaran 3
 
Hashvetutyun
HashvetutyunHashvetutyun
Hashvetutyun
 
Hashvetvutyun 2010kisamyak
Hashvetvutyun 2010kisamyakHashvetvutyun 2010kisamyak
Hashvetvutyun 2010kisamyak
 
ընթերցարան
ընթերցարանընթերցարան
ընթերցարան
 
ընթերցարան
ընթերցարանընթերցարան
ընթերցարան
 
ընթերցարան
ընթերցարանընթերցարան
ընթերցարան
 
«Ռոդարիկ»
«Ռոդարիկ» «Ռոդարիկ»
«Ռոդարիկ»
 
Ես ստեղծագործում եմ......(Անի Ջանոյան)
Ես ստեղծագործում եմ......(Անի Ջանոյան)Ես ստեղծագործում եմ......(Անի Ջանոյան)
Ես ստեղծագործում եմ......(Անի Ջանոյան)
 
Մեղվաընթերցարան
ՄեղվաընթերցարանՄեղվաընթերցարան
Մեղվաընթերցարան
 
Ռոզի Անանյան
Ռոզի ԱնանյանՌոզի Անանյան
Ռոզի Անանյան
 
Արևիկ Թաթոյան
Արևիկ ԹաթոյանԱրևիկ Թաթոյան
Արևիկ Թաթոյան
 
Եվա Բարսեղյան
Եվա ԲարսեղյանԵվա Բարսեղյան
Եվա Բարսեղյան
 
Հորինուկ.pptx
Հորինուկ.pptxՀորինուկ.pptx
Հորինուկ.pptx
 
ԵՍ- Եվա Նիկոյան.pptx
ԵՍ- Եվա Նիկոյան.pptxԵՍ- Եվա Նիկոյան.pptx
ԵՍ- Եվա Նիկոյան.pptx
 
Srbuhi zatik 2013[1]
Srbuhi zatik 2013[1]Srbuhi zatik 2013[1]
Srbuhi zatik 2013[1]
 
Նարե Կարապետյան
Նարե ԿարապետյանՆարե Կարապետյան
Նարե Կարապետյան
 
Իսահակյան
ԻսահակյանԻսահակյան
Իսահակյան
 
Պարույր Սևակ
Պարույր ՍևակՊարույր Սևակ
Պարույր Սևակ
 
Sevak
SevakSevak
Sevak
 

More from www.mskh.am

Դասարան TV կլոր սեղան հանդիպում, Արևմտյան դպրոց
Դասարան TV կլոր սեղան հանդիպում, Արևմտյան դպրոցԴասարան TV կլոր սեղան հանդիպում, Արևմտյան դպրոց
Դասարան TV կլոր սեղան հանդիպում, Արևմտյան դպրոցwww.mskh.am
 
New technologies in the future
New technologies in the futureNew technologies in the future
New technologies in the futurewww.mskh.am
 
Poster "My Favorite Singer"
Poster "My Favorite Singer"Poster "My Favorite Singer"
Poster "My Favorite Singer"www.mskh.am
 
A tourist leaflet
A tourist leafletA tourist leaflet
A tourist leafletwww.mskh.am
 
Новый год во Франции
Новый год во ФранцииНовый год во Франции
Новый год во Францииwww.mskh.am
 
Кабинет технологии
Кабинет технологииКабинет технологии
Кабинет технологииwww.mskh.am
 
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրՄխիթար Սեբաստացի կրթահամալիր
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրwww.mskh.am
 
Գիտագործնական հավաք, Լուսինե Պետրոսյան
Գիտագործնական հավաք, Լուսինե ՊետրոսյանԳիտագործնական հավաք, Լուսինե Պետրոսյան
Գիտագործնական հավաք, Լուսինե Պետրոսյանwww.mskh.am
 
New microsoft power point presentation
New microsoft power point presentationNew microsoft power point presentation
New microsoft power point presentationwww.mskh.am
 
Գորիլաներ
ԳորիլաներԳորիլաներ
Գորիլաներwww.mskh.am
 
Լոռու մարզ
Լոռու մարզԼոռու մարզ
Լոռու մարզwww.mskh.am
 
Весенние загадки
Весенние загадкиВесенние загадки
Весенние загадкиwww.mskh.am
 
Фехтование
ФехтованиеФехтование
Фехтованиеwww.mskh.am
 
Загадки о весне
Загадки  о веснеЗагадки  о весне
Загадки о веснеwww.mskh.am
 
О баскетболе
О баскетболеО баскетболе
О баскетболеwww.mskh.am
 

More from www.mskh.am (20)

Դասարան TV կլոր սեղան հանդիպում, Արևմտյան դպրոց
Դասարան TV կլոր սեղան հանդիպում, Արևմտյան դպրոցԴասարան TV կլոր սեղան հանդիպում, Արևմտյան դպրոց
Դասարան TV կլոր սեղան հանդիպում, Արևմտյան դպրոց
 
New technologies in the future
New technologies in the futureNew technologies in the future
New technologies in the future
 
Poster "My Favorite Singer"
Poster "My Favorite Singer"Poster "My Favorite Singer"
Poster "My Favorite Singer"
 
A tourist leaflet
A tourist leafletA tourist leaflet
A tourist leaflet
 
Chambar
ChambarChambar
Chambar
 
Новый год во Франции
Новый год во ФранцииНовый год во Франции
Новый год во Франции
 
Кабинет технологии
Кабинет технологииКабинет технологии
Кабинет технологии
 
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրՄխիթար Սեբաստացի կրթահամալիր
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
 
Գիտագործնական հավաք, Լուսինե Պետրոսյան
Գիտագործնական հավաք, Լուսինե ՊետրոսյանԳիտագործնական հավաք, Լուսինե Պետրոսյան
Գիտագործնական հավաք, Լուսինե Պետրոսյան
 
New microsoft power point presentation
New microsoft power point presentationNew microsoft power point presentation
New microsoft power point presentation
 
Գորիլաներ
ԳորիլաներԳորիլաներ
Գորիլաներ
 
Լոռու մարզ
Լոռու մարզԼոռու մարզ
Լոռու մարզ
 
Весенние загадки
Весенние загадкиВесенние загадки
Весенние загадки
 
Фехтование
ФехтованиеФехтование
Фехтование
 
Еж
ЕжЕж
Еж
 
Загадки о весне
Загадки  о веснеЗагадки  о весне
Загадки о весне
 
Весна
ВеснаВесна
Весна
 
Весна
ВеснаВесна
Весна
 
Весна
ВеснаВесна
Весна
 
О баскетболе
О баскетболеО баскетболе
О баскетболе
 

կիս.հաշվետվ.

  • 1. <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր Դպրոց -պարտեզ Կիսամյակային հաշվետվություն 5 տարեկանների նախապատրաստական խումբ Լուսինե Խաչատրյան
  • 2. Մեր ստեղծած հեքիաթները Ցորենն ու իր ընկերները  Մի օր մեկ ցորեն ցանկանում է գնալ սովորական տան մեջ ապրել ու իր հետ տանում է իր ընկերներին ` դաշտին , խոտին, ալյուրին, ջրին, ցեխին, ծառին, ծաղկին, պարարտանյութին, թփերին, ավազին , իրեն մշակողին և, իհարկե, ոսկուն, :Եվ այդպես երգելով բոլորը գնացին քաղաք ու մտան մի պառավ տատիկի `Չաչոյի տուն : Երբ մտան, մի քանի րոպե հետո պանրի վրա ցորեն աճեց, հացի վրա խոտ, հատակը դարձավ ավազ , սառնարանը հող, պատուհանը ցեխ: Երբ տան տերը մտավ ու տեսավ այդ խոզանոցը, անմիջապես դուրս շպրտեց բոլորին` պահելով միայն ցորենին ` բույսերի թագավորին, ոսկուն` փողի թագավորին և դաշտին ,որ միշտ լիքը լիքը ցորեն աճի : Հեքիաթն ավարտվեց: http://b4.mskh.am/node/756
  • 3. Հողի և Ջրի ընկերությունը  Բա իմացաք , որ <<Հողն ու Ջուրը>> ընկերներ են , բայց նման չեն իրար : Ջուրը թափանցիկ է , իսկ հողը սև : Հողի վրա ուտելիք կա, ջրի վրա չկա: Հողը միշտ նույն տեղում է , իսկ ջուրն ապրում է ծորակում, , ամպերի , հացի մեջ , մեր մեջ, երկնքում, չէ որ այնտեղից է գալիս: Ջուրն ավելի ուժեղ է, նրան չեն նեղացնում ,իսկ հողը թույլ է , նրան հաճախ են նեղացնում , տրորում, հատկապես քամին: Միշտ ծեծում է նրան, քշում տանում շատ հեռու : Ճիշտ է , նրանք շատ են տարբերվոմ իրարից, բայց չեն էլ կարող ապրել առանց իրար : Մենք էլ չենք կարող ապրել առանց նրանց: Մենք պետք է նրանց շատ սիրենք , քանի որ հողը մեզ կերակրում է , ջուրը մեզ հագեցնում : Վերջում բոլորն ավելացրին << Եթե չլինեն նրանք ,կլինենք մենք . ջուր կդառնանք մեզնով հողը կջրենք ,հող կդառնանք և մեզնով երկիրը կպահենք>> : http://b4.mskh.am/node/809
  • 4. Բնությունն ապրում է բնության մեջ  Մենք բոլորս բնություն ենք և ապրում ենք բնության մեջ / Նէեմիա/ :Օդն է բնությունը, թթվածինը : Բնությունը կենդանիների բնակվելու վայրն է , բնությունը մարդու համար կյանք է / Արշիլ/ :Բնությունը սանիտար է/ Հ. Դավիթ/ :Բնությունն ամեն ինչ է /Վաչե/ : Ինչ տեսնում և չենք տեսնում դա է բնությունը / Աստղիկ / : Իսկ եթե բնությունը չլիներ, կլիներ դատարկ քաղաք /Հ.Դավիթ/, կամ էլ կլնեին նրա եղբայրները` կենդանի և անկենդան բնությունը/ Արշիլ/: Իսկ եթե ընդհանրապես ոչինչ չլիներ, կլիներ նրա ընկերուհին ` բնությունը- բնության բարիքներով/Նէեմիա/: http://b4.mskh.am/node/829
  • 5. Բնության երևույթներ և փոքրիկ երևույթներ  Դուք գիտեք , որ ես կայծակի եմ նման , քանի որ լվացարանի սառույցը մաքրելիս կոտրել եմ այն/Արշիլ/:  Հայկն/ Հ/ավելացրեց , որ քամուն է նման և քամի է սիրում, քանի որ անձրևանոցով քայլելիս նա կարող է բոլորին երկինք բարձրացնել.իսկ Դավիթը /Հ/ ասաց . <<Կարկուտ եմ սիրում, ինձ նման ուժեղ է >>, իսկ Արշիլն ավելացրեց.<<Ում է պետք այդ ուժեղությունը , եթե բերք է ավիրում>>:  Բոլոր երեխաները բարձրաձայն հայտարարում էին , որ ձյունն ու կարկուտը , անձրևն ու ձյունը, քամին ու փոթորիկը, ջրապտույտն ու անձրևն իրար բարեկամներ են , բայց աշխարհի թշնամին են , միայն Արշիլն ասաց , որ քամին ու անձրևը մեզ մի քիչ պետք են, որպեսզի չարևահարվենք, հով լինի, շոգ չլինի, չէ որ քամին շունչ քաշելու համար է :  Ամբողջ խումբը բղավում էր , որ չենք ուզում բնության երևույթները իրար հետ գան երկիր, որովհետև երկիրը կուռի ու կգմփա:  Վերջում բոլորն ավելացրին.<< Ոչ մի բնության երևույթ չենք ուզում լինել ու ոչ էլ գանք երկիր , որովհետև մի երևույթ սառեցնում է , մեկը մրսեցնում, մյուսը ջարդուփշուր անում, քշում տանում բոլորին: Ուզում ենք , որ մեր երկիրը միշտ կենդանի մնա ու երբեք չմահանա>>:  http://b4.mskh.am/node/741
  • 6. ԱՆՁՐԵՎ - ԱՇՈՒՆԸ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ  Առավոտյան իմ չարաճճիների հետ տեսանք, որ աշունն անձրևի հետ միասին հայտնվել է մեր ձեռքերում, մեր շորերին,մի խոսքով մեզնից չի ուզում պոկվել:Եվ փորձեցինք պարզել , թե նա որտեղից է գալիս .  Աշունը գալիս է ամառվանից հետո/ Աստղիկ/.  Գալիս է տերևաթափի ժամանակ/Արշիլ/.  Գալիս է դանդաղ,քամին է բերում նրան/ Մ.Հայկ/.  Գալիս է պարելով, չէ որ տերևներն էլ են պարում ,համ էլ գալիս է ձների հետ , ամառվա ,անձրևի , մրգերի և բանջարեղենների հետ,տերևների, քամիների, ամպերի հետ/ Արշիլ ,Նէեմիա, Հ,Հայկ, Սյուզի/.  Աշունը ծառի վրա է լինում,իսկ ես գետնի վրա, բայց մի բանով նման եմ, ինքը իմ նման մեկ –մեկ սառն է, մեկ-մեկ տաք / Նէեմիա /:  http://b4.mskh.am/node/656
  • 7. Անձրևն ապրում է ամպերի մեջ, երկնքում, սարերի ու ծառերի հետևում  Դպրոց գալուց անձրևը հյուր էր եկել մեր գլխին, մեր հագուստներին և մեր լեզվին: Անընդհատ մտածում էինք, թե արձրևը որտեղից և ինչպես է գալիս:  Բոլորդ սիրեք նրան սիրեք, որովհետև ինքը պաղպաղակ է սարքում / Վաչիկ /:  Ես հյուր կգնամ ու ընկերություն կանեմ նրա հետ ոչ թե նրա համար , որ պաղպաղակ է սարքում ,այլ նրա համար, որ միշտ բոլորիս լողացնում է , ու բոլորս չենք լողանում / Հ.Հայկ /:  Մենակ դու չես նրա ընկերը , ամպերը, լուսինը,արևը, աստղերն էլ են նրա ընկերը, ու համ էլ ես էնքան խելացի եմ , որ կարող եմ իր վրա հաշվիչ մեքենա դնել ու իրեն հաշվել /իրեն ամենախելացի կոչող Արշիլ /:  -Դե որ այդքան խելացի ես ,ասա տեսնեմ անձրևը ինչպե ՞ս է գալիս,- հարցրեցի ես:  Արշիլն էլ քիթը ցցեց ու պատասխանեց.<<Ընկեր Լուսինե ,անձրևը գալիս է գոռալով , ականջներս խլացնելով, ծափ տալով ու հետն էլ ընենց վազելով, որ ինչքան էլ վազեմ մեկ է չեմ հասնի , շատ-շատ մի քանի կաթիլ բան բռնեմ>>:  Եթե անձրև լինեի ,մեր երկրում չէի գա , որ չմրսեցնեի ոչ մեկին , կգնայի ուրիշ երկիր ու էնտեղից էլ կգայի , որ գոնե երեխաները մի քիչ պաղպաղակ ուտեին / Վաչիկ /:  Եթե ես անձրև լինեի մարդկանց կողքով կգայի ,ոչ թե իրենց վրայով / Նէեմիա /: http://b4.mskh.am/node/657
  • 8. Աստղիկն ու իր աստղային երազանքները  Ես Աստղիկն եմ` փայլուն ,լուսավոր և ունեմ հինգ թևեր ,որոնց միջոցով իրականացնում եմ մարդկանց երազանքները.  Առաջին երազանքը, որ իրականացրել եմ, ծնողներիս երազանքն է եղել:Երբ ծնողներս նայում էին երկնքի ամենափայլուն և ամենամեծ Աստղին, ես հասկացա , որ ժամանակն է գալ երկիր ամենափոքր Աստղի տեսքով և հայտնվել այնտեղ , որտեղ իրենք են ուզում :  Երկրորդ երազանքս բոլոր մեծ և փոքր մարդկանց համար երկնքից մեծ և փոքր Աստղեր իջեցնելն է , որպեսզի նրանք էլ ինձ նման լինեն տեսանելի և շոշափելի Աստղ :  Երրորդ երազանքս մեր շրջապատը մաքուր պահելն է:Ես դա կիրականացնեմ Աստղիկների փայլերի միջոցով ` դարձնելով բոլոր աղբերը ծաղիկներ:  Իսկ չորրորդ երազանքս` ստեղծել Աստղիկների դպրոց , որ բոլորը սովորեն ապրել ինձ նման ազատ, շատախոս, շատակեր և 24 ժամյա ժպիտով : Միայն այդ դեպքում կլինեք ինձ նման փայլփլիկ Աստղիկ :  Այ հինգերորդը` վերաբերվում է միայն ինձ ու ինձ .ես եղբայր եմ ուզում , քանի որ հոգնել եմ տան միակ Աստղը լինելուց : http://b4.mskh.am/node/1136
  • 9. Ես և ընկերներս  Դուք գիտե՞ք, որ ես շատ ընկերներ ունեմ և նրանց շատ եմ սիրում :Բայց չեմ կարող չասել իմ ամենամոտ ընկերոջ մասին : Դուք նրան ճանաչում եք որպես եղանակ, իսկ ես` որպես ընկեր, դուք նրա բարիքներով խաղում եք , իսկ ես` սնվում : Չկռահեցի՞ք, թե ով նա : Նա ինձ նման թափթփված և միշտ զբաղված Ձմեռն է : Ինքը միշտ ինձ հետ է , իմ կողքին, իմ սենյակում, իմ անկողնում: Երբ նա սկսում է գալ, բոլորիդ համար դրսում ցուրտ է լինում , իսկ ներսում` տաք : Իսկ ինձ համար և’ դրսում է ցուրտ , և’ ներսում: Բայց ես դրա համար չեմ տխրում , որովհետև ես միշտ ձյուն ու ցուրտ ունեմ և , իսկ դուք` ոչ: http://b4.mskh.am/node/1086
  • 10. Քչակեր Նէեմիայի ամանորյա պատմությունը  Ահա շուտով կավարտվի Ամանորը : Բայց ես չեմ կարող մոռանալ, թե ինչպես Ձմեռը մոտեցավ ինձ իր խնդրանքներով .<<Բարև Նէեմիա ես Ձմեռն եմ : Երկար ժամանակ չունեմ խոսելու , պարզապես խնդրում եմ ամեն անգամ բակ իջնելուց կերակրես կենդանիներին : Նրանք այդպես կարող են դիմակայել իմ ցրտին>>: Ես նրան չմերժեցի , բայց այդպես էլ չհասկացա , թե ինչու հենց ինձ խնդրեց: Միգուցե մտածում էր ես քչակեր եմ, կամ ես էլ եմ կենդանի ու այնքան հարուստ ,որ իմ տուն ու սեփական ապրուստն ունեմ : Իմ ամբողջ Ամանորն անցավ նրանց կերակրելով և Ձմռանը սպասելով : Գուցե մի օր գա և նա շնորհակալություն հայտնի ինձ: Բոլորը ծիծաղելով հիշում են , թե ինչքան շատ եմ կերել ես : Բայց ոչ մեկ չի էլ պատկերացնում , որ ես ոչինչ չեմ կերել :Ես այնքան քչակեր եմ , որ իմ ուտելիքների մեծ մասը կիսել եմ կենդանիների հետ : Ով ինչ ուզում է թող խոսի : Մեկ է ես գիտեմ, որ քչակեր եմ, բայց քչախոս չեմ ու կասեմ այն ինչ մտածում եմ .<<Դուք այնքան անխելք եք, որ շատակեր եք , իսկ ես այնքան խելոք `որ քչակեր եմ >>: http://b4.mskh.am/node/1025
  • 11. Ամանորյա զվարճալի պատմություն  Մի անգամ Ձմեռ պապիկի նվերներով պարկն անտառում կորում է: Ձմեռ պապիկը շատ է տխրում , քանի որ նրանց համար բերել էր խինդ ու ծիծաղ :Պարկը գողացած է լինում չար գայլը: Երբ նա բացում է պարկը, սկսում է անընդմեջ ծիծաղել: Այնքան է ծիծաղում , որ նույնիսկ փորն է սկսում ցավել: Նրա ծիծաղի ձայնից Ձմեռ պապը գտնում է չարուկին և ետ է վերցնում պարկը: Փոխարենը նրան տալիս է խրատներով լի մի պարկ,որ նա այլևս գողությամբ չզբաղվի :Խինդ ու ծիծաղն էլ բաժանում է բոլոր երեխաներին : Իսկ Նրանք էլ Ձմեռ պապիկին աշխարհի բոլոր շնորհակալությունները հայտնեցին : /Շահնազարյան Դավիթ/ http://b4.mskh.am/node/982
  • 12. Եթե ես Ձմեռ պապիկ լինեի …  Եթե ես Ձմեռ պապիկ լինեի , արևի ընկերը կլինեի, որ միշտ տաք զգայի ինձ : Կապրեի կոկոսի մեջ , որ գլխիս ձյուն չգար :/Կարեն/  Եթե ես Ձմեռ պապիկ լինեի, կրակի ընկերը կլինեի , որ բոլորին տաքացնեի:/ Սյուզի/  Իսկ եթե ես Ձմեռ պապիկ լինեի , կապրեի սառույցի մեջ , որ չհալվեի ու միշտ լինեի <<Սառցե Ձմեռ պապիկ>>:/Վաչե/:  Եթե ես էլ Ձմեռ պապիկ լինեի , միշտ խոտ կուտեի , որ հավերժ գեղեցիկ ու թարմ մնայի : /Արշիլ/  Այ եթե ես էլ Ձմեռ պապիկ լինեի , միշտ ամպ կուտեի, որ նվերների հետ ձյուն էլ բերեի:/Աստղիկ/:  Իսկ եթե ես էլ Ձմեռ պապիկ լինեի, կապրեի Անտարկտիդայում ու ընկերություն կանեի արջերի և առյուծների հետ , որ հավերժ ուժեղ լինեի: /Հ .Դավիթ/: http://b4.mskh.am/node/984
  • 13. Նամակ<< Ձմեռ պապիկին>>  Սիրելի Ձմեռ պապիկ ջան ես ուզում եմ ,որ այս տարի բոլորն առողջ լինեն: Ամենակարևորը , որ տատիկս առողջ լինի :Ձմեռ պապիկից ուզում եմ կյանքեր, մայրիկիս ու հայրիկիս համար ուզում եմ , ուզում եմ , ուզում եմ …Ուզում եմ , ուզում եմ , որ ինչ ուզեմ էն էլ լինի :Ձմեռ պապիկ ես քեզ շատ եմ սիրում:/Դավիթ/ http://b4.mskh.am/node/972
  • 14. Ուրախիկների խնդրանքները << Ձմեռ պապիկին>> Մենք` ուրախիկներս , արդեն խնդրել ենք ձմեռ պապիկից մեզ համար նվերներ : Ես խնդրել եմ ընկեր Լուսինեի համար համբերություն , խելոք բալիկներ , խաղալիք ընկեր Լուսինե , որ երբ ուզեմ խոսի , երբ ուզեմ լռի, շատ մեծ կոնֆետ ամբողջ դպրոցի համար և նաև խնդրել եմ , որ բոլորի նվերներն ինձ բերի/ Նէեմիա/: Ես էլ խնդրել եմ սովորող բալիկներ ուղարկի դպրոց ու ընկեր Լուսինեի համար շատ օգնականներ/ Աստղիկ/ : Ես թուր ու թվանք եմ խնդրել/Արշիլ/ : Ես էլ զենք ու զինամթերք և դպրոցի համար տառեր, թվեր/ Հ. Դավիթ/: Ես էլ խնդրել եմ մեծ սրճարան , որ մեծ ձևով էլ ուրախանամ / Հ . Հայկ/ :Իսկ ես էլ մի բան եմ խնդրել, որ ոչ մեկդ չեք պատկերացնի . ձմեռ պապիկից խնդրել եմ <<Ձմեռ պապի փողերով փողատուփ>> : http://b4.mskh.am/node/820
  • 15. Ձյան պատմությունը  Մենք`փոքրիկներս , այսօր իմացանք , որ ոչ բոլոր երկրներում է ամանորը նշվում նույն օրը , բայց նաև իմացանք , որ բոլոր երկրների համար ձյան տունը երկնքում է , ամպերի մեջ,սարերի, հատակի վրա, օդում: Պարզեցինք , որ գալիս է պարելով, շորորալով, երգելով , շտապելով, վազելով, շարժվելով , գեղեցկանալով և փուչիկի նման : Նրա ընկերները մենք ենք , մեր հագուստը /ձեռնոցները, գլխարկները, բաճկոնները /, կարկուտը, անձրևը, հողը, հատակը, ամպը: Կան երկրներ , որտեղ ձյուն չի գալիս, և մենք որոշել ենք ինքներս գնալ և ստուգել : Մենք կգնանք ձնեմարդի, ձյունանուշի տեսքով ու կշշմեցնենք բոլորին: Մենք <<Ձյուն >> շատ ենք սիրում ու ուզում ենք միշտ ձմռանը գա, իսկ եթե գա ամռանը `կհալվի , ձմեռ պապն էլ կհալվի , ու ոչ մեկը նրան ուշադրություն չի դարձնի :Մենք գիտենք , որ ինքը մեկ –մեկ տխրում է , որովհետև ամպն է հալվում , բայց հաճախ ուրախ է , քանի որ մեզ մոտ է գալիս: Այս տարի խնդրել ենք դանդաղ գա , որ հասցնենք ասել , թե ինչքան շատ ենք սիրում նրան :  http://b4.mskh.am/node/880
  • 18. Տեխնոլոգիան խոհանոցում  Համով հոտով տոնածառ.  Եփված մեղու.  Եկեք աշխատացնենք մեր զգայարանները .  Աշնան թթուն մեր սեղանին.  Միջատ էինք, բայց դարձանք հացթուխ.  Մի քիչ ծռմռվել ենք ,բայց շատ համեղ ենք.  Մենք շատակերիկներ ենք.
  • 19.
  • 20. Մեր ստեղծած ֆիլմերը  Հողի և Ջրի ընկերությունը.  Բնությունն ապրում է բնության մեջ.  Բնության երևույթներ և փոքրիկ երևույթներ.  Անձրև - աշունը 5 տարեկան չարաճճիների ձեռքերում.  Հեքիաթային ձեռնոցներ և գլխարկներ.  Ամանորյա հողաթափեր և տոնածառեր.  Համով հոտով տոնածառ.  Եփված մեղու.  Եկեք աշխատացնենք մեր զգայարանները.  Աշնան թթուն մեր սեղանին .  Միջատ էինք, բայց դարձանք հացթուխ.  Մի քիչ ծռմռվել ենք ,բայց շատ համեղ ենք.  Մենք շատակերիկներ ենք .