SlideShare a Scribd company logo
1 of 9
Սևանա լիճ (նաև` Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզումֈ
             Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական
     բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից
         հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ
Լուխմիտա անուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, բաց լիճ
   է և ունի քաղցրահամ ջուրֈ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և
       նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը: Աշխարհի քաղցրահամ ջուր
 ունեցող ամենաբարձրադիր լճերից մեկն էֈ Գտնվում է ծովի մակերևույթից
 1916 մ բարձրության վրաֈ Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց
      են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի
     սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր: Այդ են վկայում Սևանա լճի
     ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական
                                              ուսումնասիրություններըֈ
Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով`
           գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ: Լճի
            մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար
      կենսաբանական պայմանները խիստ վատացել են: Այն այժմ ոչնչացման
       եզրին է և գրանցված է Կարմիր գրքում: 1924 թվականից Լադոգա և Չուդ
                լճերից Սևան է բերվել սիգը, որը շատ արագ բազմացավ և ունի
       արդյունագործական նշանակություն: Սևանի ձկնատեսակներից է նաև
կողակը: Ջրի մակարդակի իջնելը, որը 1950 թվականից էներգետիկ կարիքների
 և ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջրի բաց թողնման հետևանք
             էր: Այն հանգեցրեց շատ ձկնատեսակների ոչնչացման, ափամերձ
    հատվածների ճահճացման և բնապահպանական աղետի իրական վտանգի
      առաջացման: 80-ականներին լճից ջրի բացթողումը էապես կրճատվեց, և
   կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը` Արփա գետի
ջրերը լիճ տեղափոխելու համար: Այդուհանդերձ, լճի ներկայիս մակարդակը 11
          մետրով ցածր է նախնականից, որը 2000 մետրով բարձր է եղել ծովի
              մակերևույթից: Լճի իջնելուն համընթաց բարձրանում է նաև ջրի
  ջերմաստիճանը և այդ պատճառով տուժում են ձկներն ու բուսատեսակները,
                                                որոնք սովոր էին սառը ջրին:
Սեւանա լիճը համարվում է Հայաստանի Հանրապետության
         եւ ողջ Կովկասի 35 միլիարդ խմ քաղցրահամ ջրի
 շտեմարանը: Սակայն այսօր Սեւանա լճի ջուրը մաքուր չէ,
  դրան խոչընդոտում են մի շարք հանգամանքներ` Սեւանի
     ավազանում հանքարդյունաբերական գործունեության
 ծավալումը, լճի մակարդակի անընդհատ տատանումները,
       ձկան արդյունաբերական պաշարների ոչնչացումը,
              ափամերձ անտառների ջրի տակ մնալը, լճի
      հարեւանությամբ գտնվող քաղաքների, ինչպես նաեւ
   լճափերին կառուցված օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ
      թափվելը: Այս ամենն ուղեկցվում է լճի ճահճացմամբ:
Սեւանա լճի ճահճացման պատճառները
  1930–ական թվականներից սկսած` Սեւանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում (էներգիայի
      արտադրություն եւ ոռոգում) խախտվեց Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը: Լճի
    մակարդակը 1933–2000թթ. արդյունաբերական շահագործման հետեւանքով իջավ 19.6 մետրով, իսկ
 ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչեւ 32.5 մլրդ խմ: Ջրի օգտագործված 26.0 մլրդ խմ-ի 65
       տոկոսը ծախսվել է էներգիայի արտադրության, իսկ 35 տոկոսը` ոռոգման նպատակներով: Լճի
          հատակից ազատվել է 25 հազ. հա տարածք: ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության
      ինստիտուտի գիտական հետազոտությունները բացահայտել են, որ լճի ճահճացման հիմնական
         պատճառներից է լճի մակարդակի անկումը: Լճի ճահճացման դանդաղեցման գործընթացում
     պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտ գտնվող 4C հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային
շերտը: Այն թույլ չի տալիս, որ հատակի տիղմը խառնվի լճին: Եթե լճի ծավալը քչանում է, կրճատվում է
         նաեւ այդ պաշտպանիչ շերտը, ինչի հետեւանքով լիճը սկսում է ճահճանալ: Ջրի մակարդակի
                                     բարձրացման միջոցով հնարավոր է վերականգնել այդ շերտը:

        Մեծ Սեւանում շերտը լիովին բացակայում է, Փոքր Սեւանում այն կա աննշան չափով, սակայն
       ճահճացման երեւույթներն արդեն տարածվում են նաեւ Փոքր Սեւանի վրա. ջուրը կանաչում է եւ
                                                                     ծաղկում ջրիմուռներով:

 Մասնագետները հաշվարկել են, որ Սեւանա լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը
լճի ծավալի մեծացումն է եւ ջրի մակարդակի բարձրացումը մինչեւ Բալթյան ծովի մակերեւույթի 1903.5մ
նիշի: Այս նիշին գումարվում է նաեւ ալիքի առավելագույն բարձրության չափը` 1.5 մ (1903.5 +1.5 =1905.0):
1905.0մ-ն այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է լինի ազատ` ջրի
               տակ անցնելու համար: Այս պահանջը սահմանված է «Սեւանա լճի էկոհամակարգի
վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան
     եւ համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքում: ՊՈԱԿ-ի տվյալներով` Սեւանա լճի
  մակարդակը (2008 թ. նոյեմբեր) եղել է 1898.89մ: Ներկայումս լճի մակարդակը 1900,49մ է: Ճիշտ
   է, ուրախալի է, որ Սեւանը բարձրանում է: Սակայն դրան լավագույնս պատրաստված չէին լճի
  ափերը: Ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով մոտ 3500 հա անտառներ կհայտնվեն ջրի
   տակ: Դեռեւս 2009թ. պետք է մաքրվեր 600 հա անտառ: Սակայն լճի մակարդակը սպասվածից
ավելի արագ էր բարձրանում, իսկ ՀՀ բնապահպանության նախարարությունը պատշաճ կերպով
    չկազմակերպեց ափերի մաքրման, ծառերի հատման աշխատանքները եւ հազարավոր ծառեր
մնացին ջրի տակ: Եթե լճի հարակից անտառը դառնա լճի հատակը, 5035 խմ փայտանյութ կմնա
    ջրի տակ, 1 հեկտարի վրա՝ 68 տոննա: Հետազոտությունները պարզել են, որ եթե այդ անտառը
      մնա ջրի տակ, լիճ կլցվի 259 տոննա ազոտ և 23 տոննա ֆոսֆոր, ինչը կարող է կործանարար
         լինել ոչ միայն ջրի, այլեւ ձկնատեսակների համար: Ամենից շատ ազոտ են պարունակում
                             ծառերի տերևներն ու ճյուղերը, որոնք մեծ մասամբ չեն հանվում լճից:
             2010թ. աշնանը ՀՀ կառավարությունը ձեռք բերեց «Ուոթերմասթեր կլասիկ III» տիպի
           բազմաֆունկցիոնալ էքսկավատորը, որը պետք է Սևանա լիճը մաքրի ջրի տակ մնացած
                                                            ծառերից, թփերից ու արմատներից:

      Այսօր էլ լճի ջուրը բաց են թողնում` պատճառաբանելով ոռոգման ջրի պակասը: Սակայն
       իրական պատճառը օլիգարխների` Սեւանի ափին կառուցած առանձնատները ջրի տակ
մնալուց փրկելն է: Չնայած իշխանությունների ջանքերին`լճի մակարդակը բարձրանում է եւ ջրի
                      մեջ են մնում Սեւանի ափին ապօրինաբար կառուցված առանձնատները:
    Մինչեւ 1905մ նիշը բարձրանալու արդյունքում ջրի տակ կանցնեն նաեւ 806 վարձակալված
   հողատարածքներ, որոնցից 107-ը անօրինականորեն են վարձակալվել, ջրածածկ կլինի 15 կմ
        ճանապարհահատված, 18 կմ էլեկտրահաղորդիչ համակարգեր, 19 կմ գազատարներ ու
                                             կայաններ, որոնք անհրաժեշտ է տեղափոխել:
Այսպիսով` Սեւանա լճի ջուրը ներկայումս հեռու է մաքուր ջուր համարվելուց:
                  Մարդկային գործոնը մեծապես նպաստել է լճի էկոլոգիական վիճակի
      վատթարացմանը: Լճի հաշվին մարդկանց մի խումբ օրվա հացի խնդիր է լուծում`
 իրենց վտանգելով անօրինական ձկնորսությամբ զբաղվելով: ՀՀ կառավարությունը չի
կարողանում լուծում տալ լճի խնդիրներին: Լճի մակարդակի բարձրացումը վնասում է
             հենց կառավարող մարմինների ղեկավարների` լճի ափերին ապօրինաբար
կառուցված առանձնատներին, եւ դժվար է ստիպել բարձրակշիռ պարոններին առանց
 փոխհատուցման քանդել միլոնների հաշվին կառուցած առնձնատները: Մյուս կողմից
   էլ ՀՀ տնտեսական զարգացման հեռանկար համարվող հանքարդյունաբերությունն է
          Սեւանի հանդեպ իր սեւ գործն անում` թունավորելով լիճը: Երրորդ գործոնն էլ
 ղեկավարների վատ աշխատանքն է կամ աշխատելու ցանկության բացակայությունը,
               քանի որ լճի ափերը ըստ պատշաճի չեն մաքրվել մինչեւ լճի մակարդակի
           բարձրանալը, եւ բազմաթիվ ծառեր ու թփեր մնացել են լճի մեջ` իրենց հերթին
           նպաստելով լճի ճահճացմանը: Ժամանակին ՀՀ իշխանություններին ՀԿ-ներն
       առաջարկեցին, որպեսզի ափերի մաքրմանը եւ ծառահատումներին մասնակցեն
  մոտակա համայնքների բնակիչները, որոնց որպես փոխհատուցում կտրվեր կտրված
                ծառերի փայտը: Սակայն այդ առաջարկը մերժվեց: Փոխարենն այսօր ՀՀ
 կառավարությունը պետական բյուջեից մեծ գումարներ հատկացրեց լճի մեջ մնացած
                     բուսականությունն ու ծառերը մաքրող սարք ձեռք բերելու համար:
     Մեր համոզմամբ` մինչեւ բոլորը` ե՛ւ ՀՀ իշխանությունները, ե՛ւ ՀՀ քաղաքացիները,
         չհասկանան Սեւանա լճի նշանակությունն ու կարեւորությունը, չգիտակցեն, որ
  Սեւանը ազգային հարստություն է, որ նրա ջրով ենք մենք ապրում, եւ որ պետք է հոգ
                               տանել նրա մասին եւ չկեղտոտել, Սեւանը չի «բուժվի»:
1.   http://www.louysworld.com/archives/18711
  2. http://blog.ecolur.org/2011/09/%D5%BD%D5%A5%D5%BE
       %D5%A1%D5%B6%D5%A1-%D5%AC%D5%B3%D5%AB-
     %D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%AD%D
     5%B6%D5%A4%D5%AB%D6%80%D5%B6%D5%A5%D6%
                                                 80%D5%A8/
3. http://www.armenianow.com/hy/social/20572/sevan_water_
                                                          rise
 4. http://giteliq.am/%D5%BD%D5%A5%D5%BE%D5%A1%D5
                     %B6%D5%A1-%D5%AC%D5%B3%D5%AB-
     %D5%A7%D5%AF%D5%B8%D5%AC%D5%B8%D5%A3%D
                     5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-
     %D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B3%D
          5%A1%D5%AF%D5%AB-%D5%AB%D5%B6%D5%BF/

More Related Content

What's hot (15)

Sevan
SevanSevan
Sevan
 
Սևանա լճի հիմնախնդիրները
Սևանա լճի հիմնախնդիրներըՍևանա լճի հիմնախնդիրները
Սևանա լճի հիմնախնդիրները
 
սևանա լճի հիմնախնդիրը
սևանա լճի հիմնախնդիրըսևանա լճի հիմնախնդիրը
սևանա լճի հիմնախնդիրը
 
Սևանա լճի հիմնախնդիրները
Սևանա լճի հիմնախնդիրներըՍևանա լճի հիմնախնդիրները
Սևանա լճի հիմնախնդիրները
 
Sevan
SevanSevan
Sevan
 
էկոլոգիա
էկոլոգիաէկոլոգիա
էկոլոգիա
 
սևանա լիճ
սևանա լիճսևանա լիճ
սևանա լիճ
 
Sevan
SevanSevan
Sevan
 
ՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներ
ՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներ
ՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներ
 
Jrolort
JrolortJrolort
Jrolort
 
Vana lich
Vana lichVana lich
Vana lich
 
Vana (1)
Vana (1)Vana (1)
Vana (1)
 
Ուրմիա լիճ
Ուրմիա լիճՈւրմիա լիճ
Ուրմիա լիճ
 
Urmia a
Urmia aUrmia a
Urmia a
 
Microsoft office power point presentation
Microsoft office power point presentationMicrosoft office power point presentation
Microsoft office power point presentation
 

Similar to Ekologia

Bnagitutyun
BnagitutyunBnagitutyun
Bnagitutyun
ganyan
 
հայկական լեռնաշխարհ1
հայկական լեռնաշխարհ1հայկական լեռնաշխարհ1
հայկական լեռնաշխարհ1
Hovolo
 
Բնագիտություն Գոհար
Բնագիտություն ԳոհարԲնագիտություն Գոհար
Բնագիտություն Գոհար
sharegohar
 
Բնագիտություն Գոհար
Բնագիտություն ԳոհարԲնագիտություն Գոհար
Բնագիտություն Գոհար
sharegohar
 
Տավուշի մարզի գետը
Տավուշի մարզի գետըՏավուշի մարզի գետը
Տավուշի մարզի գետը
lilhakjen
 

Similar to Ekologia (20)

Սևանա լիճ
Սևանա լիճՍևանա լիճ
Սևանա լիճ
 
Սևանի հիմնախնդիրները
Սևանի հիմնախնդիրներըՍևանի հիմնախնդիրները
Սևանի հիմնախնդիրները
 
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...
 
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
 
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
 
սեվան
սեվանսեվան
սեվան
 
Լճեր
ԼճերԼճեր
Լճեր
 
ջրոլորտ
ջրոլորտջրոլորտ
ջրոլորտ
 
Bnagitutyun
BnagitutyunBnagitutyun
Bnagitutyun
 
հայկական լեռնաշխարհ1
հայկական լեռնաշխարհ1հայկական լեռնաշխարհ1
հայկական լեռնաշխարհ1
 
Բնագիտություն Գոհար
Բնագիտություն ԳոհարԲնագիտություն Գոհար
Բնագիտություն Գոհար
 
Բնագիտություն Գոհար
Բնագիտություն ԳոհարԲնագիտություն Գոհար
Բնագիտություն Գոհար
 
Բնագիտություն Գոհար
Բնագիտություն ԳոհարԲնագիտություն Գոհար
Բնագիտություն Գոհար
 
Բնագիտություն Գոհար
Բնագիտություն ԳոհարԲնագիտություն Գոհար
Բնագիտություն Գոհար
 
ջրոլորտ
ջրոլորտջրոլորտ
ջրոլորտ
 
ջուր
ջուրջուր
ջուր
 
Տավուշի մարզի գետը
Տավուշի մարզի գետըՏավուշի մարզի գետը
Տավուշի մարզի գետը
 
Ջրոլորտ
ՋրոլորտՋրոլորտ
Ջրոլորտ
 
naxagic
naxagicnaxagic
naxagic
 
Ջրոլորտ
ՋրոլորտՋրոլորտ
Ջրոլորտ
 

Ekologia

  • 1.
  • 2. Սևանա լիճ (նաև` Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզումֈ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուրֈ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը: Աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող ամենաբարձրադիր լճերից մեկն էֈ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրաֈ Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր: Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրություններըֈ
  • 3. Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով` գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ: Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են: Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում: 1924 թվականից Լադոգա և Չուդ լճերից Սևան է բերվել սիգը, որը շատ արագ բազմացավ և ունի արդյունագործական նշանակություն: Սևանի ձկնատեսակներից է նաև կողակը: Ջրի մակարդակի իջնելը, որը 1950 թվականից էներգետիկ կարիքների և ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջրի բաց թողնման հետևանք էր: Այն հանգեցրեց շատ ձկնատեսակների ոչնչացման, ափամերձ հատվածների ճահճացման և բնապահպանական աղետի իրական վտանգի առաջացման: 80-ականներին լճից ջրի բացթողումը էապես կրճատվեց, և կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը` Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար: Այդուհանդերձ, լճի ներկայիս մակարդակը 11 մետրով ցածր է նախնականից, որը 2000 մետրով բարձր է եղել ծովի մակերևույթից: Լճի իջնելուն համընթաց բարձրանում է նաև ջրի ջերմաստիճանը և այդ պատճառով տուժում են ձկներն ու բուսատեսակները, որոնք սովոր էին սառը ջրին:
  • 4. Սեւանա լիճը համարվում է Հայաստանի Հանրապետության եւ ողջ Կովկասի 35 միլիարդ խմ քաղցրահամ ջրի շտեմարանը: Սակայն այսօր Սեւանա լճի ջուրը մաքուր չէ, դրան խոչընդոտում են մի շարք հանգամանքներ` Սեւանի ավազանում հանքարդյունաբերական գործունեության ծավալումը, լճի մակարդակի անընդհատ տատանումները, ձկան արդյունաբերական պաշարների ոչնչացումը, ափամերձ անտառների ջրի տակ մնալը, լճի հարեւանությամբ գտնվող քաղաքների, ինչպես նաեւ լճափերին կառուցված օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելը: Այս ամենն ուղեկցվում է լճի ճահճացմամբ:
  • 5. Սեւանա լճի ճահճացման պատճառները 1930–ական թվականներից սկսած` Սեւանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում (էներգիայի արտադրություն եւ ոռոգում) խախտվեց Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը: Լճի մակարդակը 1933–2000թթ. արդյունաբերական շահագործման հետեւանքով իջավ 19.6 մետրով, իսկ ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչեւ 32.5 մլրդ խմ: Ջրի օգտագործված 26.0 մլրդ խմ-ի 65 տոկոսը ծախսվել է էներգիայի արտադրության, իսկ 35 տոկոսը` ոռոգման նպատակներով: Լճի հատակից ազատվել է 25 հազ. հա տարածք: ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի գիտական հետազոտությունները բացահայտել են, որ լճի ճահճացման հիմնական պատճառներից է լճի մակարդակի անկումը: Լճի ճահճացման դանդաղեցման գործընթացում պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտ գտնվող 4C հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը: Այն թույլ չի տալիս, որ հատակի տիղմը խառնվի լճին: Եթե լճի ծավալը քչանում է, կրճատվում է նաեւ այդ պաշտպանիչ շերտը, ինչի հետեւանքով լիճը սկսում է ճահճանալ: Ջրի մակարդակի բարձրացման միջոցով հնարավոր է վերականգնել այդ շերտը: Մեծ Սեւանում շերտը լիովին բացակայում է, Փոքր Սեւանում այն կա աննշան չափով, սակայն ճահճացման երեւույթներն արդեն տարածվում են նաեւ Փոքր Սեւանի վրա. ջուրը կանաչում է եւ ծաղկում ջրիմուռներով: Մասնագետները հաշվարկել են, որ Սեւանա լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճի ծավալի մեծացումն է եւ ջրի մակարդակի բարձրացումը մինչեւ Բալթյան ծովի մակերեւույթի 1903.5մ նիշի: Այս նիշին գումարվում է նաեւ ալիքի առավելագույն բարձրության չափը` 1.5 մ (1903.5 +1.5 =1905.0):
  • 6. 1905.0մ-ն այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է լինի ազատ` ջրի տակ անցնելու համար: Այս պահանջը սահմանված է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքում: ՊՈԱԿ-ի տվյալներով` Սեւանա լճի մակարդակը (2008 թ. նոյեմբեր) եղել է 1898.89մ: Ներկայումս լճի մակարդակը 1900,49մ է: Ճիշտ է, ուրախալի է, որ Սեւանը բարձրանում է: Սակայն դրան լավագույնս պատրաստված չէին լճի ափերը: Ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով մոտ 3500 հա անտառներ կհայտնվեն ջրի տակ: Դեռեւս 2009թ. պետք է մաքրվեր 600 հա անտառ: Սակայն լճի մակարդակը սպասվածից ավելի արագ էր բարձրանում, իսկ ՀՀ բնապահպանության նախարարությունը պատշաճ կերպով չկազմակերպեց ափերի մաքրման, ծառերի հատման աշխատանքները եւ հազարավոր ծառեր մնացին ջրի տակ: Եթե լճի հարակից անտառը դառնա լճի հատակը, 5035 խմ փայտանյութ կմնա ջրի տակ, 1 հեկտարի վրա՝ 68 տոննա: Հետազոտությունները պարզել են, որ եթե այդ անտառը մնա ջրի տակ, լիճ կլցվի 259 տոննա ազոտ և 23 տոննա ֆոսֆոր, ինչը կարող է կործանարար լինել ոչ միայն ջրի, այլեւ ձկնատեսակների համար: Ամենից շատ ազոտ են պարունակում ծառերի տերևներն ու ճյուղերը, որոնք մեծ մասամբ չեն հանվում լճից: 2010թ. աշնանը ՀՀ կառավարությունը ձեռք բերեց «Ուոթերմասթեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը, որը պետք է Սևանա լիճը մաքրի ջրի տակ մնացած ծառերից, թփերից ու արմատներից: Այսօր էլ լճի ջուրը բաց են թողնում` պատճառաբանելով ոռոգման ջրի պակասը: Սակայն իրական պատճառը օլիգարխների` Սեւանի ափին կառուցած առանձնատները ջրի տակ մնալուց փրկելն է: Չնայած իշխանությունների ջանքերին`լճի մակարդակը բարձրանում է եւ ջրի մեջ են մնում Սեւանի ափին ապօրինաբար կառուցված առանձնատները: Մինչեւ 1905մ նիշը բարձրանալու արդյունքում ջրի տակ կանցնեն նաեւ 806 վարձակալված հողատարածքներ, որոնցից 107-ը անօրինականորեն են վարձակալվել, ջրածածկ կլինի 15 կմ ճանապարհահատված, 18 կմ էլեկտրահաղորդիչ համակարգեր, 19 կմ գազատարներ ու կայաններ, որոնք անհրաժեշտ է տեղափոխել:
  • 7. Այսպիսով` Սեւանա լճի ջուրը ներկայումս հեռու է մաքուր ջուր համարվելուց: Մարդկային գործոնը մեծապես նպաստել է լճի էկոլոգիական վիճակի վատթարացմանը: Լճի հաշվին մարդկանց մի խումբ օրվա հացի խնդիր է լուծում` իրենց վտանգելով անօրինական ձկնորսությամբ զբաղվելով: ՀՀ կառավարությունը չի կարողանում լուծում տալ լճի խնդիրներին: Լճի մակարդակի բարձրացումը վնասում է հենց կառավարող մարմինների ղեկավարների` լճի ափերին ապօրինաբար կառուցված առանձնատներին, եւ դժվար է ստիպել բարձրակշիռ պարոններին առանց փոխհատուցման քանդել միլոնների հաշվին կառուցած առնձնատները: Մյուս կողմից էլ ՀՀ տնտեսական զարգացման հեռանկար համարվող հանքարդյունաբերությունն է Սեւանի հանդեպ իր սեւ գործն անում` թունավորելով լիճը: Երրորդ գործոնն էլ ղեկավարների վատ աշխատանքն է կամ աշխատելու ցանկության բացակայությունը, քանի որ լճի ափերը ըստ պատշաճի չեն մաքրվել մինչեւ լճի մակարդակի բարձրանալը, եւ բազմաթիվ ծառեր ու թփեր մնացել են լճի մեջ` իրենց հերթին նպաստելով լճի ճահճացմանը: Ժամանակին ՀՀ իշխանություններին ՀԿ-ներն առաջարկեցին, որպեսզի ափերի մաքրմանը եւ ծառահատումներին մասնակցեն մոտակա համայնքների բնակիչները, որոնց որպես փոխհատուցում կտրվեր կտրված ծառերի փայտը: Սակայն այդ առաջարկը մերժվեց: Փոխարենն այսօր ՀՀ կառավարությունը պետական բյուջեից մեծ գումարներ հատկացրեց լճի մեջ մնացած բուսականությունն ու ծառերը մաքրող սարք ձեռք բերելու համար: Մեր համոզմամբ` մինչեւ բոլորը` ե՛ւ ՀՀ իշխանությունները, ե՛ւ ՀՀ քաղաքացիները, չհասկանան Սեւանա լճի նշանակությունն ու կարեւորությունը, չգիտակցեն, որ Սեւանը ազգային հարստություն է, որ նրա ջրով ենք մենք ապրում, եւ որ պետք է հոգ տանել նրա մասին եւ չկեղտոտել, Սեւանը չի «բուժվի»:
  • 8.
  • 9. 1. http://www.louysworld.com/archives/18711 2. http://blog.ecolur.org/2011/09/%D5%BD%D5%A5%D5%BE %D5%A1%D5%B6%D5%A1-%D5%AC%D5%B3%D5%AB- %D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%AD%D 5%B6%D5%A4%D5%AB%D6%80%D5%B6%D5%A5%D6% 80%D5%A8/ 3. http://www.armenianow.com/hy/social/20572/sevan_water_ rise 4. http://giteliq.am/%D5%BD%D5%A5%D5%BE%D5%A1%D5 %B6%D5%A1-%D5%AC%D5%B3%D5%AB- %D5%A7%D5%AF%D5%B8%D5%AC%D5%B8%D5%A3%D 5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6- %D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B3%D 5%A1%D5%AF%D5%AB-%D5%AB%D5%B6%D5%BF/