Հայ-հռոմեական հարաբերությունները Արտաշեսյանառաջին
արքաների օրոք
Ք.ա. 190 թ. Մագնեսիայի ճակատամարտի ժամանակ Սելևկյան Անտիոքոս III
թագավորի զորքերի նկատմամբ: Շնորհիվ դրա Ք.ա. 189 թ. անկախ հռչակվեցին Մեծ
Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն: Դրա արդյունքում հիմնվեց Արտաշեսյան
արքայատոհմը:
Տիգրան II-ը դաշնակցում է Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի հետ:
Այս դաշինքը նպաստեց Հռոմի հետ հարաբերությունների վատթարացմանը: Դրա
հետևանքներից մեկն այն եղավ, որ Ք.ա. 92թ. Կնքվեց հռոմեա-պարթևական
պայմանագիր ընդդեմ հայերի, որովհետև Հռոմը չէր կարող հաշտվել այն իրողության
հետ, որ Հայկական տերությունը դուրս էր եկել Միջերկրական ծով և մոտեցել
Եգիպտոսի սահմաններին:Միհրդատ Պոնտացուն ապաստան տալով, սրվեցին հայ-
հռոմեական հարաբերությունները և սկսվեց հայ-հռոմեական պատերազմը(I փուլ
Ք.ա. 69-67 թթ., II փուլը Ք.ա. 66թ.): Պտերազմների արդյունքում կնքվեց հայ-
հռոմեական պայմանագիր:
3.
Ըստ պայմանագրի՝
1.Հօգուտ ՀռոմիՄեծ Հայքը հրաժարվում էր Ասորիքից,
Փյունիկիայից , Պաղեստինից և Կիլիկիայից:
2.Հայկական պտությունը պահպանում էր իր նվաճումները
Հյուսիսային Միջագետքում:
3.Ծոփքն ու Կորդուքը անցնում էին Տիգրան Կրտսերին, սակայն
Տիգրան II-ի մահից հետո դրանք միավորվելու էին Մեծ Հայքի
հետ:
4.Մեծ Հայքը Հռոմին պետք է վճարեր 6000 տաղանդ
ռազմատուգանք:
5.Հայաստանը հայտարարվում էր «Հռոմեական ժողովրդի
բարեկամ և դաշնակից»:
Կնքված պայմանագիրը դիվանագիտական
հաջողություն էր Հայաստանի համար
4.
Արտավազդ II-ը գահբարձրացավ
միջազգային բարդ իրադրության պայմաններում:
Սկզբնական շրջանում հայերը փորձում էին
դաշնակցել Հռոմի հետ (Ք.ա. 54թ. Արտավազդի և
Կրասոսի հանդիպումը), սակայն, երբ պարթևների
թագավոր Օրոդես II-ը հարձակվեց Հայաստանի վրա,
հայերը Ք.ա. 54թ. Արտաշատում պայմանագիր
կնքեցին պարթևների հետ: Կրասոսը դա ընկալեց
որպես դավաճանություն և խզեց հարաբերությունները
հայերի հետ: Դրանից հետո հռոմեացի զորավարներ
Կրասոսը և Անտոնիոսը արշավում են Հայաստան:
Արշավանքների արդյունքում իր ընտանիքի հետ
ձերբակալվեց Արտավազդը, իսկ այնուհետև
մահապատժի ենթարկվեց:
5.
Արտաշես II-ը վարումէր
հակահռոմեական քաղականություն, խոչընդոտելով
Հռոմի զավթողական նպատակներին: Օկտավիանոս
Օգոստոսը հռոմեական գերիշխանությունն ու
ազդեցությունը Առաջավոր Ասիայում հաստատելու
համար ազատվեց Արտաշեսից և Հայաստանի նոր
թագավոր նշանակեց Տիգրանին: Նրանից հետո
գահակալեցին մի շարք թագավորներ, որոնք Հռոմի
կողմից գահընկեց արվեցին մեկը մյուսի հետևից:
Վերջին Արտաշեսյան Տիգրան IV-ի սպանությամբ
վերջ դրվեց Արտաշեսըանների արքայատոհմին:
Հռոմի շնորհիվ ստեղծվեց Արտաշեսյան արայատոհմը,
բայց նա էլ դարձավ նրա կործանման պատճառը: