SlideShare a Scribd company logo
1 of 4
Նուկլեինաթթու
Մարինե Իշխանյան
9-4 դասարան
Նուկլեինաթթուն բարձրամոլեկուլային օրգանական միացություն է, կենսապոլիմեր
(պոլինուկլեոտիդ), որը կազմված է նուկլեոտիդներից։ Նուկլեինաթթուներ
դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթուն (ՌՆԹ) առկա են բոլոր
կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դերն ունեն ժառանգական
ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։ Պարունակվում են
բոլոր օրգանիզմների բջիջներում։ Նուկլեինաթթուները հայտնաբերել է շվեյցարացի
գիտնական Ֆրիդրիխ Միշերը (1868)։ Տարբերում են նուլեինաթթուների 2 գլխավոր
տիպ՝ ռիբոնուկլեինաթթուներ (ՌՆԹ) և դեզօքսիռիբոնուկլեինաթթուներ (ԴՆԹ)։
Նուկլեինաթթուների մոլեկուլները, նուկլեոտիդներից բաղկացած, երկար պոլիմերային
շղթաներ են։ ՌՆԹ-ի կազմի մեջ որպես ածխաջուր մտնում է ռիբոզը, իսկ ազոտային
հիմքերն են՝ ադենինը, գուանինը, ցիտոզինը և ուրացիլը, իսկ ԴՆԹ-ն կազմում են
համապատասխանաբար դեզօքսիռիբոզը և ադենինը, գուանինը, ցիտոզինը, թիմինը։
Նուկլեինաթթուներում փոքր քանակությամբ հանդիպում են նաև պուրինների և
պիրիմիդինների այլ ածանցյալներ՝ մինորային թթվեր։
Բնական աղբյուրներից նուկլեինաթթուներ անջատելու բազմաթիվ մեթոդներ
գոյություն ունեն։ Անջատման մեթոդներին առաջադրվող հիմնական նպատակներն են՝
նուկլեինաթթուներից սպիտակուցների արդյունավետ անջատումը և ստացված
նյութերի ֆրագմենտացիայի նվազագույն աստիճանը։ ԴՆԹ–ի անջատման դասական
մեթոդը նկարագրվել է 1952 թվականին։ Այն առանց էական փոփոխությունների
կիրառվում է մինչ այսօր։ Ուսումնասիրվող կենսաբանական նյութի բջջապատը
քանդվում է տարբեր մեթոդներից որևէ մեկի օգնությամբ, իսկ հետո մշակվում են
անիոնային դետերգենտի միջոցով։ Այդ դեպքում սպիտակուցները առանձնանում են
որպես նստվածք, իսկ նուկլեինաթթուները մնում են ջրային լուծույթում։ ԴՆԹ–ն կարող
նստվածք առաջացնել գելի տեսքով, եթե լուծույթին զգուշորեն էթանոլ ավելացնենք։
Ստացված նուկլեինաթթվի կոնցենտրացիան և սպիտակուցների առկայությունը
որոշելու համար հաճախ օգտվում են «սպեկտրոֆոտոմետր» կոչվող սարքից, որն ցույց
է տալիս լույսի կլանումը նուկլեինաթթուների կողմից 260 նանոմետր ալիքի
երկարության դեպքում։
Նուկլեինաթթուները լավ լուծվում են ջրում, բայց գրեթե անլուծելի են օրգանական
լուծիչներում։ Շատ զգայուն են ջերմաստիճանի և թթվայնութայն փոփոխությունների
նկատմամբ։ Բնական աղբյուրներից անջատված բարձր մոլեկուլային զանգվածով
ԴՆԹ–ները մեխանիկական ուժերի ազդեցության դեպքում կարող են
ֆրագմենտավորվել։ Նաև նրանք ֆրագմենտավորվում են «նուկլեազ» կոչվող
ֆերմենտների միջոցով։
Նուկլեինաթթուների պոլիմեր մոլեկուլները կոչվում են պոլինուկլեոտիդներ։
Նուկլեոտիդները միմյանց են միանում ֆոսֆոդիեթերային կապի միջոցով։ Քանի որ
նուկլեոտիդներում գոյություն ունեն միայն 2 տեսակի շաքարային օղակներ՝ ռիբոզան
ու դեզօքսիռիբոզան, ապա գոյություն ունեն միայն 2 տեսակի նուկլեինաթթուներ՝
ԴՆԹ–ն և ՌՆԹ–ն։

More Related Content

More from Marine Ishkhanyan

More from Marine Ishkhanyan (20)

Pollution
PollutionPollution
Pollution
 
Easter
EasterEaster
Easter
 
էլեկտրամագնիսական երևույթներ
էլեկտրամագնիսական երևույթներէլեկտրամագնիսական երևույթներ
էլեկտրամագնիսական երևույթներ
 
հոսանքի աշխատանքը և հզորությունը
հոսանքի աշխատանքը և հզորությունըհոսանքի աշխատանքը և հզորությունը
հոսանքի աշխատանքը և հզորությունը
 
հոսանքի աղբյուրներ
հոսանքի աղբյուրներհոսանքի աղբյուրներ
հոսանքի աղբյուրներ
 
գալիլեո գալիլեյ
գալիլեո գալիլեյգալիլեո գալիլեյ
գալիլեո գալիլեյ
 
էլեկտրական լիցք
էլեկտրական լիցքէլեկտրական լիցք
էլեկտրական լիցք
 
презентация без названия
презентация без названияпрезентация без названия
презентация без названия
 
ներքին էներգիա
ներքին էներգիաներքին էներգիա
ներքին էներգիա
 
հրազդան
հրազդանհրազդան
հրազդան
 
ջրածին
ջրածինջրածին
ջրածին
 
չիպսեր
չիպսերչիպսեր
չիպսեր
 
ջերմաչափ
ջերմաչափջերմաչափ
ջերմաչափ
 
O թթվածին (2)
O թթվածին (2)O թթվածին (2)
O թթվածին (2)
 
Վիկտոր Համբարձումյան
Վիկտոր ՀամբարձումյանՎիկտոր Համբարձումյան
Վիկտոր Համբարձումյան
 
քացախաթթու
քացախաթթուքացախաթթու
քացախաթթու
 
Մարտիրոս Սարանյան
Մարտիրոս ՍարանյանՄարտիրոս Սարանյան
Մարտիրոս Սարանյան
 
Կրիա
ԿրիաԿրիա
Կրիա
 
ծծումբ
ծծումբ ծծումբ
ծծումբ
 
вырубка леса
вырубка леса вырубка леса
вырубка леса
 

նուկլեինաթթու

  • 2. Նուկլեինաթթուն բարձրամոլեկուլային օրգանական միացություն է, կենսապոլիմեր (պոլինուկլեոտիդ), որը կազմված է նուկլեոտիդներից։ Նուկլեինաթթուներ դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթուն (ՌՆԹ) առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դերն ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։ Պարունակվում են բոլոր օրգանիզմների բջիջներում։ Նուկլեինաթթուները հայտնաբերել է շվեյցարացի գիտնական Ֆրիդրիխ Միշերը (1868)։ Տարբերում են նուլեինաթթուների 2 գլխավոր տիպ՝ ռիբոնուկլեինաթթուներ (ՌՆԹ) և դեզօքսիռիբոնուկլեինաթթուներ (ԴՆԹ)։ Նուկլեինաթթուների մոլեկուլները, նուկլեոտիդներից բաղկացած, երկար պոլիմերային շղթաներ են։ ՌՆԹ-ի կազմի մեջ որպես ածխաջուր մտնում է ռիբոզը, իսկ ազոտային հիմքերն են՝ ադենինը, գուանինը, ցիտոզինը և ուրացիլը, իսկ ԴՆԹ-ն կազմում են համապատասխանաբար դեզօքսիռիբոզը և ադենինը, գուանինը, ցիտոզինը, թիմինը։ Նուկլեինաթթուներում փոքր քանակությամբ հանդիպում են նաև պուրինների և պիրիմիդինների այլ ածանցյալներ՝ մինորային թթվեր։
  • 3. Բնական աղբյուրներից նուկլեինաթթուներ անջատելու բազմաթիվ մեթոդներ գոյություն ունեն։ Անջատման մեթոդներին առաջադրվող հիմնական նպատակներն են՝ նուկլեինաթթուներից սպիտակուցների արդյունավետ անջատումը և ստացված նյութերի ֆրագմենտացիայի նվազագույն աստիճանը։ ԴՆԹ–ի անջատման դասական մեթոդը նկարագրվել է 1952 թվականին։ Այն առանց էական փոփոխությունների կիրառվում է մինչ այսօր։ Ուսումնասիրվող կենսաբանական նյութի բջջապատը քանդվում է տարբեր մեթոդներից որևէ մեկի օգնությամբ, իսկ հետո մշակվում են անիոնային դետերգենտի միջոցով։ Այդ դեպքում սպիտակուցները առանձնանում են որպես նստվածք, իսկ նուկլեինաթթուները մնում են ջրային լուծույթում։ ԴՆԹ–ն կարող նստվածք առաջացնել գելի տեսքով, եթե լուծույթին զգուշորեն էթանոլ ավելացնենք։ Ստացված նուկլեինաթթվի կոնցենտրացիան և սպիտակուցների առկայությունը որոշելու համար հաճախ օգտվում են «սպեկտրոֆոտոմետր» կոչվող սարքից, որն ցույց է տալիս լույսի կլանումը նուկլեինաթթուների կողմից 260 նանոմետր ալիքի երկարության դեպքում։
  • 4. Նուկլեինաթթուները լավ լուծվում են ջրում, բայց գրեթե անլուծելի են օրգանական լուծիչներում։ Շատ զգայուն են ջերմաստիճանի և թթվայնութայն փոփոխությունների նկատմամբ։ Բնական աղբյուրներից անջատված բարձր մոլեկուլային զանգվածով ԴՆԹ–ները մեխանիկական ուժերի ազդեցության դեպքում կարող են ֆրագմենտավորվել։ Նաև նրանք ֆրագմենտավորվում են «նուկլեազ» կոչվող ֆերմենտների միջոցով։ Նուկլեինաթթուների պոլիմեր մոլեկուլները կոչվում են պոլինուկլեոտիդներ։ Նուկլեոտիդները միմյանց են միանում ֆոսֆոդիեթերային կապի միջոցով։ Քանի որ նուկլեոտիդներում գոյություն ունեն միայն 2 տեսակի շաքարային օղակներ՝ ռիբոզան ու դեզօքսիռիբոզան, ապա գոյություն ունեն միայն 2 տեսակի նուկլեինաթթուներ՝ ԴՆԹ–ն և ՌՆԹ–ն։