Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Վիկտոր Համբարձումյան
Մարինե Իշխանայն
Միջին դպրոց
8-4 դասարան
Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թ. սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝
Համազասպ Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականա...
1924 թ. Վիկտորն ընդունվում է Լենինգրադի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-
մաթեմատիկական բաժինը։ Մեկ տարի անց տեղափոխվում է ...
1939 թ. ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, և նշանակվում համալսարանի
պրոռեկտոր՝ գիտակազմակերպչական աշխատանքների գծով։ 1943-ի...
1932 թ․ Լոնդոնի Թագավորական աստղագիտական ընկերության «Monthly Notices» հանդեսը
հրապարակեց Համբարձումյանի «On the radiative...
Կիրառելով վիճակագրական մեխանիկայի ինքնատիպ եղանակներ՝ Համբարձումյանը
կարևոր արդյունքներ է ստացել։ 1936 թվականին այդ ճանապա...
Աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի եղանակները Համբարձումյանին
հնարավորություն տվեցին գնահատել աստղային համակարգե...
Ավելին կարող եք կարդալ այստեղ ՝
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D5%AF%D5%BF%D5%B8%D6%8
0_%D5%80%D5%A1%D5%B4%D5%...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Վիկտոր Համբարձումյան

276 views

Published on

Վ

Published in: Internet
  • Be the first to comment

  • Be the first to like this

Վիկտոր Համբարձումյան

  1. 1. Վիկտոր Համբարձումյան Մարինե Իշխանայն Միջին դպրոց 8-4 դասարան
  2. 2. Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թ. սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը։ Դպրոցական տարիներին առավել ցայտուն են դրսևորվում մաթեմատիկայի և աստղագիտության նկատմամբ նրա հակումները։ Այդ տարիներին արդեն հրապարակային դասախոսություններ է կարդում ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների վերաբերյալ։ 1924 թ․ մարտին 15-ամյա Համբարձումյանը Երևանի պետական համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների ուսանողների և աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ, որն ընդունվում է մեծ հետաքրքրությամբ։ Մի քանի ամիս անց նույն դասախոսությունը կրկնում է Թիֆլիսում։
  3. 3. 1924 թ. Վիկտորն ընդունվում է Լենինգրադի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա- մաթեմատիկական բաժինը։ Մեկ տարի անց տեղափոխվում է Լենինգրադի պետական համալսարան։ 1926 թ., տակավին ուսանող, նա հրատարակում է իր առաջին գիտական հոդվածը՝ նվիրված արեգակնային ջահերին։ Ուսանողական տարիներին տպագրում է ավելի քան 15 հոդված։ Համալսարանն ավարտելուց հետո, 1928-1931-ին Վ.Համբարձումյանն ուսանել է Պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրայում՝ ակադեմիկոս Ա․ Բելոպորսկու ղեկավարությամբ։ 1934 թ. Լենինգրադի համալսարանում չորս տարի աշխատելուց հետո, Համբարձումյանը հիմնադրում և ղեկավարում է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։ 1935 թ. Համբարձումյանին շնորհվում է ֆիզմաթ գիտությունների դոկտորի աստիճան՝ առանց ատենախոսության պաշտպանության, ինչը նրա գիտական մեծ հեղինակության և համաշխարհային համբավի և վաստակի արդյունքն էր։
  4. 4. 1939 թ. ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, և նշանակվում համալսարանի պրոռեկտոր՝ գիտակազմակերպչական աշխատանքների գծով։ 1943-ին հիմնադրվում է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիան, Վ. Համբարձումյանն ընտրվում է փոխնախագահ։ 1947 թ-ից Երևանի համալսարանի պրոֆեսոր էր։ 1947 թ. ընտրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ՝ փոխարինելով Հովսեփ Օրբելուն։ Այդ պաշտոնում վերընտրվում է մինչև 1993 թ.,։ 1947 թ. հրատարակում է իր հայտնի աշխատանքը՝ «Աստղերի էվոլյուցիան և աստղաֆիզիկան», որում ապացուցում է, որ իր հայտնագործած աստղային համակարգերը՝ աստղասփյուռները, կազմված են միանման աստղերից, և դրանով է պայմանավորված նմանատիպ աստղերի բարձր խտությունը։ Համբարձումյանի ստացած արդյունքներով աստղասփյուռների տարիքը չէր կարող գերազանցել մի քանի տասնյակ միլիոն տարին։ Եզրակացվեց նաև, որ նույն աստղասփյուռի բոլոր աստղերը առաջացել են միասին։ Դրանով իսկ ապացուցվեց, որ մեր Գալակտիկայում աստղառաջացման պրոցեսը շարունակվում է, և ծեր աստղերի հետ միասին գոյություն ունեն նաև երիտասարդ աստղեր։ Այս աշխատանքի համար Վ.Համբարձումյանը 1950 թ.-ին արժանացավ պետական մրցանակի։
  5. 5. 1932 թ․ Լոնդոնի Թագավորական աստղագիտական ընկերության «Monthly Notices» հանդեսը հրապարակեց Համբարձումյանի «On the radiative equilibrium of a planetary nebula» (Մոլորակաձև միգամածության ճառագայթման հավասարակշռության մասին) հոդվածը, որն այժմ համարվում էգազային միգամածությունների ժամանակակից տեսության անկյունաքարը։ Այդ խնդրին է նվիրված Համբարձումյանի աշխատությունների մի ամբողջ շարք, որոնցում ստեղծված է աստղերի գազային թաղանթների և գազային միգամածությունների տեսության հենքը և բացատրված են դրանց սպեկտրերի մի շարք առանձնահատկություններ։ Նրա մշակած եղանակները կիրառվել են անկայուն աստղերի գազային թաղանթների հետազոտման համար։ Այդ աշխատություններից մեկում (Ն. Ա. Կոզիրևի հետ համատեղ) հաջողվել է առաջին անգամ գնահատել նոր աստղերի արտանետած գազային թաղանթների զանգվածները։ Այդ զանգվածների գնահատականը շատ էական դեր ունեցավ աստղերի զարգացման խնդիրները դիտարկելիս։ Մասնավորապես, այն հնարավորություն ընձեռեց հայտնաբերել աստղային անկայունության ամենաաննշան դրսևորումները։
  6. 6. Կիրառելով վիճակագրական մեխանիկայի ինքնատիպ եղանակներ՝ Համբարձումյանը կարևոր արդյունքներ է ստացել։ 1936 թվականին այդ ճանապարհով լուծել է անգլիացի աստղագետ Արթուր Էդինգտոնի առաջադրած մաթեմատիկական խնդիրը՝ գտնել աստղակույտի աստղերի տարածական արագությունների բաշխումը՝ ունենալով դրանց տեսագծային արագությունների բաշխումը։ Այդ խնդրի լուծումը տպագրվել է «Monthly Notices» հանդեսում հենց Էդինգտոնի ներկայացմամբ։ Տասնամյակներ անց այդ նույն խնդիրը վերստին ի հայտ եկավ՝ բժշկական համակարգչային ախտորոշման կապակցությամբ։ Ի վերջո (1979 թ.), այդ մաթեմատիկական խնդրի լուծումը նշանավորվեց բժշկության բնագավառի Նոբելյան մրցանակով «Համակարգչային տոմոգրաֆիայի մշակման համար»։
  7. 7. Աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի եղանակները Համբարձումյանին հնարավորություն տվեցին գնահատել աստղային համակարգերի տարիքները։ Մասնավորապես, 1935- 1937 թթ․ Համբարձումյանը գիտական բանավեճ ունեցավ անգլիացի նշանավոր գիտնական Ջեյմս Ջինսի հետ՝ մեր աստղային համակարգի՝ Գալակտիկայի տարիքի առիթով և ապացուցեց, որ մեր Գալակտիկան առնվազն 1000 անգամ երիտասարդ է Ջինսի տված գնահատականից, որը համընդհանուր ընդունելություն ուներ։ Աստղային համակարգերի դինամիկայի և վիճակագրության վերաբերյալ Համբարձումյանի աշխատություններն ընկած են աստղային համակարգերի արդի վիճակագրական մեխանիկայի հիմքում։ 1995 թ. Համբարձումյանը այդ հետազոտությունների համար Ռուսաստանի Դաշնությունից Պետական մրցանակ է ստացել։
  8. 8. Ավելին կարող եք կարդալ այստեղ ՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D5%AF%D5%BF%D5%B8%D6%8 0_%D5%80%D5%A1%D5%B4%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D5%B8%D6%8 2%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6

×