Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

презентация без названия

215 views

Published on

bhj

Published in: Law
  • Be the first to comment

  • Be the first to like this

презентация без названия

  1. 1. Նյութի ագրեգատային վիճակներ Մարինե Իշխանյան 8-4 դասարան
  2. 2. Ցանկացած նյութ ունի տարբեր ագրեգատային վիճակներ: Այդ վիճակներն իրարից տարբերվում են ոչ թե մոլեկուլներով, այլ նրանով, թե ինչ դասավորություն ունեն այդ մոլեկուլները և ինչպես են շարժվում: Որոշակի պայմանների առկայության դեպքում նյութերը կարող են մի վիճակից անցնել մեկ այլ վիճակի:
  3. 3. Պինդ (բյուրեղային) վիճակից նյութի անցումը հեղուկ վիճակի կոչվում է հալում, իսկ հակառակ պրոցեսը՝ բյուրեղացում կամ պնդացում։ Հալման օրինակ է սառույցի հալումը, հակառակ պրոցեսը տեղի է ունենում ջրի սառցակալման ժամանակ: Շոգեգոյացման օրինակ է ջրի գոլորշացումը, խտացման՝ ցողի առաջացումը:
  4. 4. Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը հալչում է, կոչվում է հալման ջերմաստիճան։ Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը պնդանում է (բյուրեղանում է), կոչվում է այդ նյութի բյուրեղացման ջերմաստիճան։ Հալվելիս նյութը էներգիա է ստանում: Բյուրեղացման ընթացքում այն, ընդհակառակը, էներգիա է տալիս շրջապատող միջավայրին: Բյուրեղացման ժամանակ անջատվող էներգիան ստանալով՝ միջավայրը տաքանում է: Սա շատ լավ հայտնի է բազմաթիվ թռչունների: Դրա համար էլ ձմռան սառնամանիքին նրանց կարելի է տեսնել գետերի և լճերի սառցակալած մակերևույթին նստած: Բանն այն է, որ սառույցի առաջացման ժամանակ անջատվող էներգիայի շնորհիվ սառույցի վրայի օդը մի քանի աստիճանով ավելի տաք է լինում, քան անտառում՝ ծառերի վրա, և թռչունները դրանից օգտվում են: Մարմնի հալման համար անհրաժեշտ և բյուրեղացման ընթացքում նրանցից անջատվող ջերմաքանակը։ Հալման ընթացքում մարմնի ջերմաստիճանը չի փոփոխվում: Այդ դեպքում նրա ստացած ամբողջ էներգիան ծախսվում է բյուրեղային ցանցը քայքայելու և մարմնի մոլեկուլների պոտենցիալ էներգիան մեծացնելու վրա

×