Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

գալիլեո գալիլեյ

346 views

Published on

jhbg

Published in: Internet
  • Be the first to comment

  • Be the first to like this

գալիլեո գալիլեյ

  1. 1. Գալիլեո Գալիլեյ Մարինե Իշխանյան 9-4 դասարան
  2. 2. Գալիլեյը ծնվել է 1564 թ. իտալական Պիզա քաղաքում, ազնվազարմ, սակայն աղքատացած ազնվական Վինչենցո Գալիլեյի ընտանիքում, ով երաժշտության հայտնի տեսաբան և վինահար էր։ Գալիլեո Գալիլեյի ամբողջական անունը՝ Գալիլեո Դի Վինչենցո Բոնայուտի դե Գալիլեյ էր։ Նախնական կրթությունը Գալիլեյը ստացել է տնից ոչ հեռու գտնվող Վալլոմբռոզյան մենաստանում։ Տղան շատ էր սիրում սովորել և դարձավ դասարանի լավագույն աշակերտներից մեկը։ Նա մտածում էր դառնալ հոգևորական, սակայն հայրը դեմ էր դրան։1581 թ. տասնյոթամյա Գալիլեյը հոր պնդմամբ ընդունվում է Պիզայի համալսարան՝ ուսումնասիրելու բժշկություն։ Համալսարանում Գալիլեյը հաճախում էր նաև երկրաչափության դասերի (մինչ այդ նա պատկերացում չուներ մաթեմատիկայից) և այնքան տարվեց այդ գիտությամբ, որ հայրն սկսեց վախենալ, որ դա կվնասի բժշկության ուսումնասիրմանը։Շուտով հոր ֆինանսական վիճակը վատանում է, և նա այլևս ի վիճակի չի լինում վճարել որդու ուսման համար։ Գալիլեյին ուսման վճարից ազատելու խնդրանքը (այդպիսի բացառություններ արվում էին ամենաընդունակ ուսանողների համար) մերժվում է։ Գալիլեյը վերադառում է Ֆլորենցիա (1585 թ․) այդպես էլ գիտական աստիճան չստանալով։
  3. 3. 1589 թ․ Գալիլեյը վերադառնում է Պիզայի համալսարան արդեն որպես մաթեմատիկայի պրոֆեսոր։ Այնտեղ նա սկսում է ինքնուրույն հետազոտություններ անցկացնել մաթեմատիկայի ու մեխանիկայի ոլորտում։ Աշխատավարձը նվազագույն էր՝ տարեկան 60 սկուդո (բժշկագիտության պրոֆեսորը ստանում էր 2000 սկուդո)։ 1590 թ․ Գալիլեյը գրում է «Շարժման մասին» տրակտատը։1 591 թ․ մահանում է հայրը, ընտանիքի հոգսը ընկնում է Գալիլեյի վրա։ Նախ և առաջ նա պետք է հոգար փոքր եղբոր դաստիարակությունը և երկու չամուսնացած քույրերի օժիտը։ 1592 թ․ Գալիլեյը աշխատանքի է ընդունվում Պադուայի հեղինակավոր ու հարուստ համալսարան (Վենետիկի Հանրապետություն), որտեղ դասավանդում է աստղագիտություն, մեխանիկա և մաթեմատիկա։ Վենետիկյան դոժի՝ համալսարանից տրված երաշխավորագրից կարելի է դատել, որ արդեն այդ տարիներին Գալիլեյի հեղինակությունը շատ մեծ էր
  4. 4. Գալիլեյի գիտական գործունեության ամենից բեղմնավոր շրջանն էր Պադովայում անցկացրած տարիները։ Շուտով նա դարձավ ամենահայտնի պրոֆեսորը Պադովայում։ Ուսանողները բազմությամբ ձգտում էին նրա դասախոսություններին մասնակցել, վենետիկյան կառավարությունը անընդհատ պատվիրում էր Գալիլեյին տարբեր տեսակի տեխնիկական սարքերի մշակում։ Նրա հետ ակտիվ թղթակցում էին երիտասարդ Կեպլերը և այդ ժամանակի ուրիշ գիտական հեղինակություն վայելող անձինք։Այդ տարիներին նա գրել է «Մեխանիկա» գիտական աշխատությունը։Գալիլեյը տվել է մարմինների անկման և ճոճանակի շարժման նոր ընդհանուր թեորեմի առաջին ուրվագիրը։Գիտական ուսումնասիրություններում Գալիլեյին որպես նոր փուլ սկսելու առիթ ծառայեց 1604 թվականին նոր աստղի հայտնվելը, որը հիմա կոչվում է Կեպլերի Գերնոր։ Իմանալով Նիդերլանդներում հեռադիտակի գյուտի մասին՝ Գալիլեյը 1609 թվականին անձամբ շինում է առաջին աստղադիտակ, և այն ուղղում դեպի երկինք։
  5. 5. Գալիլեյի տեսածն այնքան տպավորիչ էր, որ նույնիսկ մի քանի տարի անց գտնվեցին մարդիկ, ովքեր հրաժարվում էին հավատալ նրա բացահայտմանը և պնդում էին, որ դա իլյուզիա է կամ կախարդանք։ Գալիլեյը բացահայտեց Լուսնի լեռները, Ծիր Կաթինի կազմալուծումը առանձին աստղերի, բայց հատկապես ժամանակակիցներին ցնցում էր իրենց հայտնաբերած Յուպիտերի 4 արբանյակները (1610)։ Ի պատիվ իր հանգուցյալ հովանավոր Ֆերդինանդ Մեդիչիի (մահացած 1609 թվականին) չորս որդիների, Գալիլեյը անվանում է այդ արբանյակները «Մեդիչիական աստղեր»։ Ներկայումս դրանք կրում են ավելի համապատասխան անվանում՝ «Գալիլեյի արբանյակներ»։ Իր՝ աստղադիտակով առաջին բացահայտումների մասին Գալիլեյը գրել է «Աստղային տեղեկագիր» շարադրանքում, հրատարակված 1610 թվականին Ֆլորենցիայում։ Գիրքը ողջ Եվրոպայում ձեռք էր բերել աննախադեպ հաջողություն, նույնիսկ թագակիր անձինք շտապում էին աստղադիտակ պատվիրել իրենց համար։ Մի քանի աստղադիտակ Գալիլեյը նվիրել է Վենետիկի սենատին, որը ի նշան երախտագիտության նշանակել է նրան ցմահ պրոֆեսոր 1000 ֆլորին դրույքով։
  6. 6. Այդ տարիներին Գալիլեյը քաղաքացիական ամուսնության մեջ է մտնում վենետիկուհի Մարինա Գամբայի հետ։ Նա այդպես էլ չի պսակադրվում Մարինայի հետ, բայց դառնում է մեկ որդու և երկու դստեր հայր։ Որդուն, ի հիշատակ հոր, նա անվանում է Վինչենցո, իսկ դստրերին, ի պատիվ քույրերի՝ Վիրջինիա և Լիվիա։ Ավելի ուշ՝ 1619 թվականին, Գալիլեյը պաշտոնապես օրինական ճանաչեց որդուն։ Երկու դստրերը իրենց կյանքը կնքել են վանքում։Համաեվրոպական փառքը և փողի կարիքը դրդում են Գալիլեյին, ինչպես հետո պարզվեց, կործանիչ քայլի։ 1610 թվականին նա լքում է խաղաղ Վենետիկը, որտեղ նա անձեռնամխելի էր ինկվիզիցիայի ենթարկվելուց, և տեղափոխվում է Ֆլորենցիա։ Գերցոգ Կոզիմո II Մեդաչին՝ Ֆերդինանդի որդին, խոստանում է Գալիլեյին պատվավոր և եկամտաբեր խորհրդականի պաշտոն տոսկանյան պալատում։ Խոստումը նա կատարում է, որը թույլ է տալիս Գալիլեյին լուծել իր մեծ պարտքերի խնդիրը, կուտակված իր երկու քույրերին ամուսնության տալուց հետո։
  7. 7. Առաջին մարդը, որը երկինք նայեց խոշորացնող օպտիկական խողովակով՝ աստղադիտակով, իտալացի նշանավոր գիտնական Գալիլեո Գալիլեյն էր։ 1608 թվ. Գալիլեյն իմացավ, որ Հոլանդիայում դիտակ է ստեղծվել, այն ժամանակների համար խիզախ մի միտք հղացավ՝ այդպիսի դիտակով դիտել գիշերային երկինքը։ Եվ Գալիլիյն ինքը պատրաստեց գիտության պատմության մեջ առաջին երկու աստղադիտակները։ Նրանք դեռևս անկատար էին, փոքրը խոշորացնում էր ընդամենը 3, իսկ մեծը՝ 32 անգամ։ 1609 թ աշնանը նա առաջին անգամ աստղադիտակն ուղղեց դեպի լուսին ու պարզորոշ տեսավ նրա մակերևույթի անհարթությունները՝ «լեռներն» ու «հովիտները»։ Աստղադիտակով նա տեսավ, որ Վեներա մոլորակը, Լուսնի նման, փոխում է իր տեսանելի ձևը, կամ ինչպես ասում են փուլերը։ Դա կարելի էր բացատրել միայն նրանով, որ Վեներան պտտվում է ոչ թե երկրի, այլ Արեգակի շուրջը, ինչպես և պնդում էր Նիկոլայ Կոպեռնիկոսը։ Արեգակի վրա Գալիլեյը նշմարեց մութ բծեր։ Դրանց տեղափոխությունից ելնելով՝ գիտնականն ապացուցեց, որ Արեգակը պտտվում է իր առանցքի շուրջը։ Համաձայն Գալիլեոյի աշակերտ Վինչենզո Վիվիանիի կողմից գրված Գալիլեոյի կենսագրության, Գալիլեոն Պիզայի թեք աշտարակից տարբեր զանգվածների գնդակներ է բաց թողել, որպեսզի ցույց տա, որ նրանց անկման ժամանակը անկախ է նրանց զանգվածներից։ Դա հակասում էր Արիստոտելի ուսմունքին, ըստ որի ծանր մարմինները ավելի արագ են ընկնում ներքև, քան թեթև մարմինները։ Փորձի արդյունքը ցույց տվեց, որ Գալիլեոյի հիպոթեզն էր ճիշտ։

×