Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

ջերմաչափ

283 views

Published on

Ջերմաչափ

Published in: Internet
  • Be the first to comment

  • Be the first to like this

ջերմաչափ

  1. 1. Ջերմաչափ Մարինե Իշխանյան 8-4 դասարան
  2. 2. Ջերմաչափը ջերմաստիճանի չափման սարք է։ Գործողության հիմքում ընկած են ֆիզիկական այնպիսի երևույթներ, ինչպիսիք են հեղուկների, գազերի և պինդ մարմինների ջերմային ընդարձակումը, գազի կամ հագեցած գոլորշիների ճնշման, նյութերի էլեկտրական դիմադրության, ջերմաէլեկտրաշարժ ուժի, պարամագնիսի մագնիսական ընկալունակության ջերմաստիճանային կախումը են։ Ջերմաչափի տարբերություն պիրոմետրի, անմիջականորեն հպվում է հետազոտվող միջավայրի հետ։ Ջերմաչափի կիրառությունները խիստ բազմազան են․ գոյություն ունեն կենցաղային (սենյակային՝ օդի և ջրի,), տեխնիկական գործածության ջերմաչափեր, բարձրահաճախային ջերմահետազոտական և օդերևութաբանական աշխատանքների համար են։ Ջերմաչափերի հիմնական և առավել տարածված տեսակներն են․ հեղուկային ջերմաչափը, որի գործողության սկզբում հեղուկային ջերմաչափեր․ ա․ սենյակային ջերմաչափ արտաքին ցուցնակով, բ. լաբորատոր ջերմաչափ ներդրված ցուցնակով բունքը հիմնված է հեղուկի ջերմային ընդարձակման վրա։
  3. 3. Անմիջական հաշվարկի ջերմաչափ է, լայնորեն կիրառվում է տեխնիկայում և լաբորատոր աշխատանքներում՝ -200 °C-ից մինչև 750 °C տիրույթի ջերմաստիճաններ չափելու համար։ Չափումների տիրույթից կախված՝ հեղուկային Ջերմաչափը կարող է լցվել պենտանով (-200 °C-ից մինչև 20 °C), էթիլ սպիրտով (-80 °C-ից մինչև 70 °C), կերոսինով (-20 °C-ից մինչև 300 °C), սնդիկով (-35 °C-ից մինչև 750 °C)։ Մանոմետրական ջերմաչափը, որի գործողության հիմքում ընկած է հետևյալ երեք սկզբունքներից մեկը, հեղուկի ջերմային ընդարձակումը, գազի ճնշման և հեղուկի հագեցած գոլորշիների ճնշման ջերմաստիճանային կախումները։ Տարբերում են գազային, հեղուկային և կոնդենսացիոն կամ շոգեհեղուկային մանոմետրական ջերմաչափեր։ Չափման տիրույթը 60 °C-ից մինչև 550 °C է։
  4. 4. Մազական խողովակի երկարության (մինչև 60 մ) շնորհիվ կարելի է չափումներ կատարել հեռավորությունից։ Դիմադրության ջերմաչափը, որի գործողության սկզբունքը հիմնված է մաքուր մետաղների, համաձուլվածքների և կիսահաղորդիչների էլեկտրական դիմադրության ջերմաստիճանային փոփոխության վրա (մետաղների էլեկտրական դիմադրությունը ջերմաստիճանի բարձրացման հետ մեծանում է, իսկ կիսահաղորդիչներինը՝ փոքրանում)։ Առավել տարածված են պլատինային (-263 °C-ից մինչև 1064 °C) և պղնձե (-50 °C-ից մինչև 180 °C) ջերմաչափերը։ Ցածր (0,1 °C-ից մինչև 100K) ջերմաստիճանների չափման համար լայնորեն կիրառվում են բարձր զգայունության կիսահաղորդչային ջերմաչափերերը։ 4,2 °C-13,8 К ջերմաստիճանային տիրույթում կիրառվում են գերմանիումային ճշգրիտ ջերմաչափերը։
  5. 5. Գազային ջերմաչափը, որի գործողությունը հիմնված է իդեալական գազի ճնշման կամ ծավալի ջերմաստիճանային կախման վրա։ Առավել գործածական է հաստատուն ծավալի գազային ջերմաչափեր որի անոթում եղած գազի ջերմաստիճանային փոփոխությունը համեմատական է ճնշման փոփոխությանը։ Չափման տիրույթը 2 °C-ից մինչև 1300 К է։ Հատուկ նշանակության ջերմաչափերից են օդերեութաբանական ջերմաչափերը (օդերեութաբանական չափումների համար նախատեսված հատուկ կառուցվածքի հեղուկային ջերմաջափեր, նաև օդերևութաբանական գործիքներ), որը ծառայում է եռացող հեղուկի ջերմաստիճանով մթնոլորտային ճնշումը չափելու համար (մթնոլորտային ճնշման նվազումով հեղուկի եռման ջերմաստիճանն իջնում է), խորջրյա շրջվող ջերմաչափը որը սնդիկային ջերմաստիճանը նախատեսված է ջրամբարների ջրի ջերմաստիճանը տարբեր խորություններում չափելու համար։ Երբեմն կիրառում են նաե երկմետաղական ջերմաչափեր որի գործողության հիմքում ընկած է այն նյութերի ջերմային ընդարձակման տարբերությունը, որոնցից պատրաստված են ջերմաչափի զգայուն տարրերի թիթեղները, քվարցային ջերմաչափի՝ հիմնըված պիեգոքվարցի ռեզոնանսային հաճախականության ջերմաստիճանային կախման վրա, ունակային ջերմաչափեր որում օգտագործվում է սեգնետոէլեկտրիկների դիէլեկտրական ընկալունակության ջերմաստիճանային կախումը են։
  6. 6. Ինչ անել, երբ տանը ջերմաչափ է կոտրվել Եթե կոտրվեց ջերմաչափը, ապա անմիջապես սենյակից պետք է դուրս հանեն երեխաներին, կենդանիներին, պատուհանները բացեն, մյուս սենյակներին միացնող դռները փակեն, որպեսզի այլ սենյակներ այդ օդը չներթափանցի:Հատակին կամ մեկ այլ տեղ թափված սնդիկի գնդիկները հնարավորինս լավ հավաքելու համար պետք է նախ ձեռնոցներ ու բժշկական դիմակ հագնել, թրջել բամբակն ու պահել գնդիկին հնարավորինս մոտ, գնդիկները բամբակի վրա հավաքվելուց հետո պետք է այն լցնել նախապես սառ ջրով լցված տարայի մեջ: Սնդիկը հնարավոր է հավաքել նաև ներարկիչով, ինչպես նաև կպչուն ժապավենի միջոցով: Անկախ այն բանից, թե ինչով է հավաքվել, պետք է լցվի ջրով լի տարայի մեջ: Խորհուրդ չի տրվում սնդիկը հավաքել փոշեծծիչով: Հավաքելուց հետո պետք է հատակը ախտահանել մարգանցովկայի լուծույթով։Եթե սնդիկը թափվել է հագուստի վրա, ապա խորհուրդ չի տրվում հետագայում այն հագնել, առավել ևս լվացքի մեքենայի մեջ գցել: Եթե սնդիկի գնդիկները հայտնվել են մաշկի վրա, ապա պետք է հավաքել վերը նշված մեթոդներով:Եթե սնդիկը թափվելուց հետո սենյակը չօդափոխվի ու չախտահանվի, ապա սենյակում գտնվողների մոտ հնարավոր է գլխացավ, սրտխառնոց, փսխում, ախորժակի բացակություն, ցավեր որովայնի շրջանում և այլն:
  7. 7. Աղբյուրներ Google` 1. https://hy.wikipedia.org/wiki/%D5%8B%D5%A5%D6%80% D5%B4%D5%A1%D5%B9%D5%A1%D6%83 2. http://www.panorama.am/am/news/2015/07/07/temper ature/16877 3. https://hayrenagitakan.wordpress.com/2014/11/06/%D5 %BB%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%BD%D5%BF %D5%AB%D5%B3%D5%A1%D5%B6-

×