Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Կրիա
Մարինե Իշխանյան
7 - 4 դասարան
Կրիաներ սողունների դասին պատկանող զրահավոր ցամաքային և ջրային կենդանիներ
են։ Տարածված են համարյա ամբողջ երկրագնդով մեկ։ Հա...
Կրիաների սնունդը մեծապես կախված է այն միջավայրից, որտեղ նրանք ապրում են։
Ցամաքային և ծովային կրիաներն առավելապես բուսակեր ...
Ներկայումս ապրող կրիաներից ամենախոշորը մաշկակեղև ծովային կրիան է, որի զրահը
հասնում է երկու մետր երկարության, իսկ քաշը կար...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Կրիա

290 views

Published on

Կրիա

Published in: Internet
  • Be the first to comment

  • Be the first to like this

Կրիա

  1. 1. Կրիա Մարինե Իշխանյան 7 - 4 դասարան
  2. 2. Կրիաներ սողունների դասին պատկանող զրահավոր ցամաքային և ջրային կենդանիներ են։ Տարածված են համարյա ամբողջ երկրագնդով մեկ։ Հայտնի է, որ կրիաները գոյություն են ունեցել 220 միլիոն տարի առաջ և հանդիսանում են սողունների դասի ամենահին խումբը, ավելի հին, քան մողեսների, օձերի կամ կոկորդիլոսների խմբերը։ Դարավոր զարգացման ընթացքում նրանցից շատերն աստիճանաբար հարմարվել են անուշահամ ջրերում ու ծովերում ապրելու պայմաններին։Ներկայումս հայտնի է կրիաների 215 տեսակ, որոնցից երեքը՝ միջերկրածովյան, կասպիական ևճահճային կրիաները՝ հանդիպում են Հայաստանի տարածքում։ Կրիաները երկարակյաց կենդանիներ են։ Առանձին տեսակների կյանքի տևողությունը հասնում է մինչև 120 տարի։ Ամենաերկարակյացները գալապագոսյան կրիաներն են, որոնք անազատության մեջ կարող են ապրել մինչև 170 տարի։
  3. 3. Կրիաների սնունդը մեծապես կախված է այն միջավայրից, որտեղ նրանք ապրում են։ Ցամաքային և ծովային կրիաներն առավելապես բուսակեր են, բայց ծովային կրիաները երբեմն նաև ձուկ են որսում։ Նրանք ուտում են նաև սպունգներ և այլ փափկամարմիններ։ Կրիաները կարող են նաև մի քանի ամիս ոչինչ չուտել։ Բոլոր տեսակի, անգամ ջրում ապրող, կրիաները ձվադրում են ցամաքում։ Դնում են 1-400 ձու։ Էգերը ձվերը թաղում են ավազի կամ հողի մեջ և իրենց սերնդի համար այլևս չեն մտահոգվում։ Ձվից դուրս եկած փոքրիկ կրիաներն անմիջապես սկսում են ինքնուրույն կյանք վարել։ Սկզբնական շրջանում նրանք արագ են աճում, հետագայում աճը դանդաղում է։ Հետաքրքիրն այն է, որ կրիաներն աճում են ողջ կյանքի ընթացքում։ Կրիաները կարող են ապրել շատ երկար և համարվում են ամենաերկարակյաց սողունները։
  4. 4. Ներկայումս ապրող կրիաներից ամենախոշորը մաշկակեղև ծովային կրիան է, որի զրահը հասնում է երկու մետր երկարության, իսկ քաշը կարող է հասնել ավելի քան 900 կիլոգրամի։ Քաղցրահամ ջրերի կրիաները հիմնականում ավելի փոքր են, սակայն հանդիպում են խոշոր նմուշներ, ինչպես, օրինակ, ասիական փափկազրահ կրիան։ Միայն Սեյշելներում և Կրիայի կղզիներում կենդանի մնացած գիգանտ կրիաները կարող են աճել մինչև 130 սմ երկարության և ունենալ շուրջ 300 կգ քաշ։ Ամենափոքր կրիաների երկարությունն է 8-13 սմ։ Դրանցից են, օրինակ, Կանադայից մինչև Հարավային Ամերիկա տարածված մուշկային կրիաները։

×