Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

ներքին էներգիա

180 views

Published on

bss

Published in: Health & Medicine
  • Be the first to comment

  • Be the first to like this

ներքին էներգիա

  1. 1. Ներքին էներգիա Մարինե Իշխանյան 8-4 դասարան
  2. 2. Մարմինը կազմող մասնիկների ջերմային շարժման կինետիկ և միմյանց հետ փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի ներքին էներգիա։ տաքանալիս մարմնի մոլեկուլների ջերմային շարժման միջին կինետիկ էներգիան մեծանում է: Բացի կինետիկ էներգիայից, մոլեկուլներն օժտված են նաև պոտենցիալ էներգիայով, քանի որ նրանք փոխազդում են միմյանց հետ (կախված հեռավորությունից` ձգում կամ վանում): Դեֆորմացիայի ժամանակ մարմնի մասնիկների միջև հեռավորությունները փոխվում են, ուստի փոխվում է նաև նրանց փոխազդեցությամբ պայմանավորված պոտենցիալ էներգիան:
  3. 3. Գունդը սալին բախվելու հետևանքով տեղի է ունենում այդ մարմինների մասնիկների կինետիկ և պոտենցիալ էներգիաների փոփոխություն: Սա նշանակում է, որ մեխանիկական էներգիան, որ փորձի սկզբում ուներ գունդը, անհետ չի կորել, այն փոխակերպվել է մոլեկուլների էներգիայի: Ներքին էներգիան նշանակում են U տառով: Մոլեկուլների ջերմային շարժումը երբեք չի դադարում: Ուստի յուրաքանչյուր մարմին, բացի մեխանիկական էներգիայից, ամեն պահի օժտված է նաև ներքին էներգիայով: Բազմաթիվ փորձերի արդյունքներն ընդհանրացված և ձևակերպված են էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքում. Էներգիան ոչնչից չի առաջանում և ոչ մի տեղ չի անհետանում: Էներգիայի քանակն անփոփոխ է, այն կարող է միայն մի ձևից փոխակերպվել այլ ձևի:
  4. 4. Ներքին էներգիայի փոփոխման եղանակներն են աշխատանքը և ջերմափոխանակությունը: Մարմնի ներքին էներգիան կախված է նրա մոլեկուլների ջերմային շարժման միջին կինետիկ էներգիայից, որն իր հերթին կախված է մարմնի ջերմաստիճանից: Հետևաբար, ներքին էներգիան կախված է մարմնի ջերմաստիճանից: Տաքանալիս մարմնի ներքին էներգիան աճում է, սառչելիս՝ նվազում:
  5. 5. Փորձ Հենարանի վրա ամրացնենք բարակ պատեր ունեցող արույրե խողովակ: Դրա մեջ մի քիչ եթեր լցնենք և ամուր փակենք, խողովակի վրա պարան փաթաթենք և դրանով շփենք այն՝ արագորեն մեկ այս, մեկ այն կողմ ձգելով պարանը: Որոշ ժամանակ անց եթերը սկսում է եռալ, և առաջացած գոլորշին դուրս է նետում խցանը (նկ. 2): Այսինքն, պարանի միջոցով աշխատանք կատարելով շփման ուժերի դեմ` բարձրացրինք խողովակի և նրանում գտնվող եթերի ջերմաստիճանը: Իսկ դա նշանակում է, որ մեծացրինք նրանց ներքին էներգիան: Նմանատիպ եղանակով մեր նախնիները կրակ են ստացել: Դրա համար նրանք փայտի երկու կտորներ շփել են միմյանց այնքան ժամանակ
  6. 6. Ներքին էներգիան կարելի է փոփոխել առանց աշխատանք կատարելու: Եթե ջրով լի թեյամանը դնենք գազօջախի վրա, թեյամանը և ջուրը կտաքանան: Սառը գդալը կտաքանա, եթե գցենք տաք թեյի մեջ: Սենյակի օդը տաքանում է, երբ այնտեղ վառարան ենք վառում: Արևի ճառագայթներից շենքի տանիքը տաքանում է: Այս բոլոր դեպքերում մարմինների ներքին էներգիան փոխվում է՝ առանց աշխատանք կատարելու: Առանց աշխատանք կատարելու մարմնի ներքին էներգիայի փոփոխման պրոցեսն անվանում են ջերմափոխանակություն:

×