Իմ ամանորը
.Ամանորյա ընտանեկան ավանդույթը՝ Ձեր ընտանիքում
ինչպիսին է այժմ, և ինչպիսին է եղել Ձեր ծնողների
ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին Իմ ընտանիքում դեկտեմբերի 20-ից սկսվում է նոր տարին. այսինքն մենք սկսում ենք գնել
ուտելիքներ և պատրաստում, մենք գնում ենք նոր հագուստներ, նոր սպասք ենք գնում:Մեր
ավանդական ուտեստներն են՝ հնդկահավն ու խոզի բուդը:Մեր սեղանին ամանորին կա նաև
բլինչիկի տեսակներ, տարբեր տեսակի աղցաններ,նուշեղեն,և իհարկե համեղ խմորեղեն:Իմ
ծնողները նույն ձևով են նշել ամանորը իրենց ժամանակ,սակայն նրանք կարծում են,որ այն
ժամանակ իրենք ավելի շատ էին ուրախանում նոր տարվա սեղանի,իրենց հյուրերի և նվերների
համար: Իսկ շատ ավելի հնում տոնածառը ծիրանի ծառն էր, իսկ ձմեռ պապը՝ կաղանդ պապն
էր:
Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ
Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք,
նմանություններն ու տարբերությունները
Մայրիկս ասում է,որ իրենք երբեք ոչինչ չեն ուզել Ձմեռ պապիկից,որովհետև Ձմեռ պապը շատ լավ
գիտեր,թե ում ինչ պիտի բերի,և իրենք միշտ զարմացել են,թե ինչպես է Ձմեռ պապն իմանում իրենց
ցանկությունների մասին:Մայրիկս նաև ասում է,որ իրենք շատ երկար են հավատացել Ձմեռ պապիկի
գոյությանը,ի տարբերություն մեզ:
Իսկ ես ամեն տարի այնքան բաներ եմ ուզել Ձմեռ պապիկից,ու երբեմն էլ նեղացել եմ,որ պակաս
բաներ են եղել,ու փաստորեն մայրիկիս բողոքել եմ հենց իրենից:
Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք,
ուտելիք/որը միշտ դուք եք պատրաստում/
Ինչպես բոլոր հայկական ընտանիքներում(չնայած հիմա շատ բան փոխվել է) ,մեր ընտանիքում
նույնպես կա ավանդույթ՝ Նոր Տարվա գիշերը,ուղիղ կեսգիշերին,գեղեցիկ հագնված հավաքվել մեծ
բացված և ուտելիքներով լի լցված սեղանի շուրջ,երազանք պահել ու հեռուստացույցի բարձր ձայնի
տակ լցնել բաժակներն ու խմել:Քանի որ մեր ընտանիքը շատ մեծ է,մեզ մոտ այն շատ ուրախ է
անցնում:Հետո մեզ շնորհավորելու են գալիս մեր ամենամոտ հարևաներն ու ընկերները,երբեմն մենք էլ
ենք գնում նրանց շնորհավորելու:
Իսկ ինչ վերաբերում է ուտելիքներին,դրանց ցանկը տարեց տարի ավելանում է,և գնալով
ավանդականին փոխարինելու են գալիս նորն ու ժամանակակիցը:
Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր
ծնողներինը/հին նկար կարող եք նկարել հեռախոսով,
ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/
Ի՞նչ ամանորյա երգեր ու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն
ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/, ինչպիսի՞
տոնական հաղորդումներ կային այն ժամանակ, երբ նրանք մանուկ էին, և
ինչպիսիննե՞րն են այժմ, որոնք դուք եք դիտում
 Մայրիկս պատմում է,որ այն ժամանակ իրենք անհամբեր սպասում էին,որ այդ
օրերին հեռուստատեսությամբ ցուցադրեին Տասներկու ամիսները,Դե
սպասիրը, Նոր տարվա գիշերը:Новогодние мультфильмы - Новогодняя ночь, Ну,
погоди! , Новогодние мультфильмы для детей - Двенадцать месяцев:Կային նաև
հաղորդումներ,որ առաջին անգամ այդ օրն էին ցուցադրում ,օրինակ Մեր
բակը,որն ամեն տարի շարունակություն էր ունենում,համերգային
ծրագրեր,որոնք շատ հետաքրքրիր ու սպասված էին լինում:
Վերջում, մենկնաբանում եք,
հաշվում, գրանցում այժմյան ու հին
ժամանակների Ամանորի դրական
կողմերն ու բացասականները Չնայած ինձ համար Նոր Տարին դա Ձմեռ Պապիկի նվերներն ու ամանորյա
սեղանն են,և ես չեմ կարող ասել, թե ինչ տարբերություն կա այժմյան և հին
ժամանակների միջև,բայց կարծում եմ ամեն դեպքում գնալով այն պիտի ավելի
հետաքրքիր դառնա,չէ որ հիմա այնքան նոր ու հետաքրքիր վայրեր,խաղեր ու
զբաղմունքներ կան,որ ցանկության դեպքում օրդ կարող է շատ հետաքրքիր
անցնել:Ես եղել եմ Սառցե քաղաքում,սահել եմ,եղել եմ Սանտայի տանը,իսկ թե
ինչ կարող էին անել իմ ծնողներն իրենց մանուկ ժամանակ,չեմ կարող
ասել…երևի իջնեյին բակ խաղալու:
 Ամանորը գեղեցիկ տոն է,և ես այն շատ եմ սիրում:Կարծում եմ միակ
բացասական բանը դա ծնողներիս ծախսած մեծ գումարներն են,բայց դա բոլորն
էլ մեծ սիրով են ծախսում,այնպես որ թող իզուր չբողոքեն:
8. Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին
կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին
կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի
նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/
 Կարծում եմ միակ բանը,որ կփոխեյի,դա ամանորյա անխնա ուտելիքների
քանակն է,որն իմ կարծիքով չափից շատ է:Կարծում եմ պիտի ավելի շատ
մտածենք հետաքրքիր դարձնենք այդ օրն ու հիշելու բաներ ունենանք այդ օրերի
հետ կապված:Այսօր այնքան լայն հնարավորություններ են մեզ տրված,որպեսզի
մեր օրը հիշարժան դարձնենք,և մենք պետք է օգտվենք այդ ամենից,չէ որ
տարիներն անցնում են…

Արսեն Մելքումյան-Կամրջելով Ամանորները

  • 1.
  • 2.
    .Ամանորյա ընտանեկան ավանդույթը՝Ձեր ընտանիքում ինչպիսին է այժմ, և ինչպիսին է եղել Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին Իմ ընտանիքում դեկտեմբերի 20-ից սկսվում է նոր տարին. այսինքն մենք սկսում ենք գնել ուտելիքներ և պատրաստում, մենք գնում ենք նոր հագուստներ, նոր սպասք ենք գնում:Մեր ավանդական ուտեստներն են՝ հնդկահավն ու խոզի բուդը:Մեր սեղանին ամանորին կա նաև բլինչիկի տեսակներ, տարբեր տեսակի աղցաններ,նուշեղեն,և իհարկե համեղ խմորեղեն:Իմ ծնողները նույն ձևով են նշել ամանորը իրենց ժամանակ,սակայն նրանք կարծում են,որ այն ժամանակ իրենք ավելի շատ էին ուրախանում նոր տարվա սեղանի,իրենց հյուրերի և նվերների համար: Իսկ շատ ավելի հնում տոնածառը ծիրանի ծառն էր, իսկ ձմեռ պապը՝ կաղանդ պապն էր:
  • 3.
    Ինչպիսի՞ նվերներ ենցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները Մայրիկս ասում է,որ իրենք երբեք ոչինչ չեն ուզել Ձմեռ պապիկից,որովհետև Ձմեռ պապը շատ լավ գիտեր,թե ում ինչ պիտի բերի,և իրենք միշտ զարմացել են,թե ինչպես է Ձմեռ պապն իմանում իրենց ցանկությունների մասին:Մայրիկս նաև ասում է,որ իրենք շատ երկար են հավատացել Ձմեռ պապիկի գոյությանը,ի տարբերություն մեզ: Իսկ ես ամեն տարի այնքան բաներ եմ ուզել Ձմեռ պապիկից,ու երբեմն էլ նեղացել եմ,որ պակաս բաներ են եղել,ու փաստորեն մայրիկիս բողոքել եմ հենց իրենից:
  • 4.
    Ամանորյա ձեր ավանդույթը,որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք/որը միշտ դուք եք պատրաստում/ Ինչպես բոլոր հայկական ընտանիքներում(չնայած հիմա շատ բան փոխվել է) ,մեր ընտանիքում նույնպես կա ավանդույթ՝ Նոր Տարվա գիշերը,ուղիղ կեսգիշերին,գեղեցիկ հագնված հավաքվել մեծ բացված և ուտելիքներով լի լցված սեղանի շուրջ,երազանք պահել ու հեռուստացույցի բարձր ձայնի տակ լցնել բաժակներն ու խմել:Քանի որ մեր ընտանիքը շատ մեծ է,մեզ մոտ այն շատ ուրախ է անցնում:Հետո մեզ շնորհավորելու են գալիս մեր ամենամոտ հարևաներն ու ընկերները,երբեմն մենք էլ ենք գնում նրանց շնորհավորելու: Իսկ ինչ վերաբերում է ուտելիքներին,դրանց ցանկը տարեց տարի ավելանում է,և գնալով ավանդականին փոխարինելու են գալիս նորն ու ժամանակակիցը:
  • 5.
    Ամանորյա նկար՝ Ձեր/այստարվա/ և Ձեր ծնողներինը/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/
  • 6.
    Ի՞նչ ամանորյա երգերու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/, ինչպիսի՞ տոնական հաղորդումներ կային այն ժամանակ, երբ նրանք մանուկ էին, և ինչպիսիննե՞րն են այժմ, որոնք դուք եք դիտում  Մայրիկս պատմում է,որ այն ժամանակ իրենք անհամբեր սպասում էին,որ այդ օրերին հեռուստատեսությամբ ցուցադրեին Տասներկու ամիսները,Դե սպասիրը, Նոր տարվա գիշերը:Новогодние мультфильмы - Новогодняя ночь, Ну, погоди! , Новогодние мультфильмы для детей - Двенадцать месяцев:Կային նաև հաղորդումներ,որ առաջին անգամ այդ օրն էին ցուցադրում ,օրինակ Մեր բակը,որն ամեն տարի շարունակություն էր ունենում,համերգային ծրագրեր,որոնք շատ հետաքրքրիր ու սպասված էին լինում:
  • 7.
    Վերջում, մենկնաբանում եք, հաշվում,գրանցում այժմյան ու հին ժամանակների Ամանորի դրական կողմերն ու բացասականները Չնայած ինձ համար Նոր Տարին դա Ձմեռ Պապիկի նվերներն ու ամանորյա սեղանն են,և ես չեմ կարող ասել, թե ինչ տարբերություն կա այժմյան և հին ժամանակների միջև,բայց կարծում եմ ամեն դեպքում գնալով այն պիտի ավելի հետաքրքիր դառնա,չէ որ հիմա այնքան նոր ու հետաքրքիր վայրեր,խաղեր ու զբաղմունքներ կան,որ ցանկության դեպքում օրդ կարող է շատ հետաքրքիր անցնել:Ես եղել եմ Սառցե քաղաքում,սահել եմ,եղել եմ Սանտայի տանը,իսկ թե ինչ կարող էին անել իմ ծնողներն իրենց մանուկ ժամանակ,չեմ կարող ասել…երևի իջնեյին բակ խաղալու:  Ամանորը գեղեցիկ տոն է,և ես այն շատ եմ սիրում:Կարծում եմ միակ բացասական բանը դա ծնողներիս ծախսած մեծ գումարներն են,բայց դա բոլորն էլ մեծ սիրով են ծախսում,այնպես որ թող իզուր չբողոքեն:
  • 8.
    8. Եթե ձեզտրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/  Կարծում եմ միակ բանը,որ կփոխեյի,դա ամանորյա անխնա ուտելիքների քանակն է,որն իմ կարծիքով չափից շատ է:Կարծում եմ պիտի ավելի շատ մտածենք հետաքրքիր դարձնենք այդ օրն ու հիշելու բաներ ունենանք այդ օրերի հետ կապված:Այսօր այնքան լայն հնարավորություններ են մեզ տրված,որպեսզի մեր օրը հիշարժան դարձնենք,և մենք պետք է օգտվենք այդ ամենից,չէ որ տարիներն անցնում են…