This document provides a seat matrix for various engineering colleges and courses in Delhi. It lists 3 universities: Delhi Technological University which offers 14 branches of study, Indraprastha Institute of Information Technology Delhi which offers 3 branches, and Indira Gandhi Delhi Technical University for Women which offers 4 branches for female candidates only. The document then provides codes for categories, sub-categories, and regions used to represent seats allocated. Finally, it presents the total number of seats allocated for each branch and category at each university.
This document discusses the management of oral cancers through radiation oncology. It provides an overview of the history and types of radiation therapy used to treat cancer, including external beam radiation delivered via linear accelerators and brachytherapy. It also describes the staging system for oral cancers and lists the main risk factors. The document indicates that radiation therapy is often used as the primary treatment for oral cancers or in combination with surgery, and doses typically range from 6000-7600 cGy delivered over 6-8 weeks.
Certificate formats for jee main 2014 counsellingAnushri Kocher
This document contains two proformas - one for obtaining an OBC certificate, and one for obtaining an SC/ST certificate.
The OBC certificate proforma details the information required to issue an OBC certificate, including personal details of the applicant, their caste, resolutions recognizing their caste as OBC, and a declaration that they do not belong to the "creamy layer".
The SC/ST certificate proforma similarly outlines the necessary information for issuing certificates to scheduled caste or scheduled tribe applicants, including references to relevant constitutional orders, details of the applicant and their parent/s, and certification that they belong to a recognized SC/ST caste/tribe in their state.
2. * Ռուսներն ամանորը հունվարի 1-ին սկսեցին նշել 1699-
ից, Պետրոս Մեծի հրամանով: Երբ 1918 թ. Խորհրդային
Ռուսաստանի Ժողկոմխորհի որոշմամբ օրացուցային
բարեփոխում կատարվեց, և չեղյալ հայտարարվեցին
փետրվարի 1-13-ն ընկած օրերը, Ռուս ուղղափառ եկեղեցին
չընդունեց այդ բարեփոխումը, որից էլ` նախկին խորհրդային
ժողովուրդների մեջ նաև «Հին նոր տարին» նշելու
սովորությունը:
*
3. * Շատ
երկրներում, բացի տոնածառից, բնակարանը
զարդարվում է օմելայի փնջերով: Այս
սովորությունը գալիս է Անգլիայից:
Տոնական օրը անգլիացիների տունը
զարդարվում է այդ բույսով: Օմելայի փնջեր
կան անգամ լամպերի ու ջահերի վրա, և ըստ
սովորույթի` կարող ես համբուրել այն
մարդուն, ով կանգնած է սենյակի մեջտեղում`
օմելայի փնջի տակ:
*
4. * Իտալիայում
Նոր տարին սկսվում է հունվարի 6-ին: Ըստ
հավատալիքների` այդ գիշերը կախարդական ցախավելի վրա
սավառնելով` գալիս է բարի փերի Բեֆանան, փոքրիկ ոսկե բանալիով
բացում է դռները և մտնելով երեխաների սենյակները` նվերներ է լցնում
հատուկ կախված գուլպաների մեջ: Եթե տվյալ երեխաները վատ են
սովորել կամ չարություն են արել, Բեֆանան նրանց գուլպաները լցնում է
ածուխով: Իտալացիների Ձմեռ պապը Բաբո Նատալեն է: Իտալիայում
համարում են, որ նոր տարին պետք է սկսել հին բաներից ազատվելով:
Ուստի նոր տարվա գիշերն ընդունված է պատուհաններից դուրս շպրտել
հին իրերը: Նրանք դա անում են միայն իրենց հատուկ կրքոտությամբ.
պատուհաններից դուրս են թռչում հին արդուկներ, աթոռներ և այլ
հնոտիք: Ըստ նախապաշարմունքի, այդ իրերի տեղն անպայման
կզբաղեցնեն նորերը: Իտալացիների նոր տարվա սեղանին անպայման
պետք է լինի ընկուզեղեն, ոսպ և խաղող`
երկարակեցության, առողջության և բարեկեցության խորհրդանիշներ:
Իտալիայի գավառներում սովորույթ կա հունվարի 1-ին առավոտ կանուխ
աղբյուրից ջուր բերել: «Եթե ոչինչ չունես նվիրելու,- ասում են նրանք,ջուր և ձիթենու ճյուղ նվիրիր»: Համարվում է, որ ջուրը երջանկություն է
բերում: Իտալացիների համար շատ կարևոր է նաև, թե ում առաջինը
կհանդիպեն նոր տարում: Եթե հոգևորական լինի, վատ է, ցանկալի չէ
նաև փոքր երեխան, իսկ ահա կուզիկ պապիկը շատ լավ նշան է:
5.
6. * Չեխիայում և Սլովակիայում մեծ
անհամբերությամբ են այդ տոնին սպասում
երիտասարդ աղջիկները, չէ՞ որ հենց Ծննդյան
օրվա գիշերն են
իմանում` կամուսնանա՞ն, թե՞ ոչ:
Ապացույցը տնային հողաթափն է, որը նրանք
գլխի վրայով պետք է նետեն դեպի դուռը: Եթե
հողաթափն ընկնի քիթը դեպի դուռը, ապա
շուտով փեսացու կհայտնվի, իսկ եթե դեպի
սենյակը, ապա աղջիկը ստիպված է սպասել
ևս մեկ տարի:
*
7. * Իռլանդիայում
Նոր տարվա նախօրեին`
երեկոյան, բոլորը բացում են իրենց տան դռները:
Յուրաքանչյուր ոք կարող է մտնել ուզած տունն ու
ցանկալի հյուր կհամարվի այնտեղ. նրան
կընդունեն մեծ ուրախությամբ, կնստեցնեն
պատվավոր տեղում, կհյուրասիրեն մի բաժակ
ընտիր գինի` չմոռանալով ասել. «Թող
խաղաղություն լինի այս տանը և ամբողջ
աշխարհում»: Հաջորդ օրը յուրաքանչյուր ոք տոնը
դիմավորում է իր տանը: 12-ն անց կեսին
իռլանդացիները դուրս են գալիս քաղաքի
կենտրոնական լուսավորված ու տոնական
զարդարված հրապարակը:
*
8. * Նոր տարին ուրախ են
դիմավորում Բուլղարիայում: Երբ մարդիկ
հավաքվում են տոնական սեղանի
շուրջը, բոլոր տներում երեք րոպեով լույսերը
հանգչում են: Այդ րոպեներն անվանում են
«ամանորյա համբույրների րոպեներ», որոնց
գաղտնիքը պահպանում է մթությունը:
*
9. * Նոր տարին դիմավորելու շատ գեղեցիկ ծեսեր
կան Հնդկաստանում: Այնտեղ մարդիկ
զարդարում են իրենց
վարդագույն, կարմիր, սպիտակ ծաղիկներով:
Հնդիկները նվերներ ընծայելու իրենց
կանոններն ունեն: Օրինակ` երեխաների
համար նվերները դրվում են հատուկ
սկուտեղի վրա: Առավոտյան փակում են
երեխայի աչքերը և մոտեցնում նրան այդ
սկուտեղին:
*
10. * Իսկ Իրանում նոր տարին դիմավորում են
մարտի 21-ին: Այնտեղ մարդիկ նոր տարուց
մի քանի շաբաթ առաջ փոքրիկ
ծաղկամաններում ցորեն են ցանում: Նոր
տարվա ժամանակ արդեն սերմերը ծլած են
լինում, ինչը խորհրդանշում է գարնան և նոր
տարվա գալուստը:
*
11. * Շվեդիա . Նոր տարուց առաջ երեխաները
ընտրում են Երկրագնդի թագուհի Լյուչիային:
Նրան հագցնում են սպիտակ հագուստ, գլխին
վառված լույսերով թագ դնումֈ Լյուչիան
նվերներ է բաժանում երեխաներին և
կենդանիներին: Տոնական օրերին տան
լույսերը չեն մարում, փողոցները նույնպես
վառ լուսավորվում են:
*
12. * Շոտլանդիա . Նոր տարին այստեղ անվանում են
«Հոգմանի»: Փողոցներում տոնը դիմավորում են
շոտլանդական երգերով: Ավանդույթի համաձայն՝ այդ
օրը տակառներ են վառում և դրանք գլորում
փողոցներով՝ այդպիսով այրելով Հին տարին և
հրավիրելով Նոր տարուն:
* Շոտլանդացիները կարծում են, որ ընտանիքի
հաջողությունը կախված է այն բանից, թե ով
առաջինն իրենց տուն կմտնի Նոր տարում: Նրանց
կարծիքով՝ մեծ հաջողություն է բերում սևահեր
տղամարդը, որը նվերներ է բերում իրենց տուն: Այդ
ավանդույթը կոչվում է «ֆերստ ֆութինգ»:
Հյուրերը չպետք է իրենց հետ բերեն ածխի
կտոր, որպեսզի գցեն ամանորյա բուխարու մեջ:
*
13. * Չինաստանում պահպանվել է Բուդդային
լողացնելու ամանորա ավանդույթը: Այդ օրը
Բուդդայի բոլոր արձանները լվանում են
մաքուր ջրով, իսկ մարդիկ իրենց վրա ջուր են
լցնում այն պահին, երբ ամանորյա
մաղթանքներ են ասում:
*
14. *
*
Էկվադոր . Այստեղ ուղիղ կեսգիշերին տիկնիկները սկսում են
«այրիների ողբը», որոնք ողբում են իրենց «վատ ամուսիններին»:
Որպես կանոն՝ «այրիներին» մարմնավորում են կանացի հագուստ
հագած, կեղծամներով և դիմահարդարումով տղամարդիկ:
Նրանք, ովքեր ցանկանում են ամբողջ տարի
ճանապարհորդել, ավանդույթը խորհուրդ է տալիս. քանի դեռ
ժամացույցի զարկերը հարվածում են 12 անգամ, ճամպրուկով և մեծ
պայուսակով վազել տան շուրջը:
Եթե ցանկանում եք հարստանալ գալիք տարում, անհրաժեշտ է
կրել դեղին երանգներով ներքնազգեստ, իսկ եթե անձնական
կյանքում երջանկություն եք փնտրում, ապա ներքնազգեստը պետք
է կարմիր լինի:
Նախորդ տարվա տխուր պահերից ազատվելու համար
էկվադորցիները խորհուրդ են տալիս փողոց նետել մեկ բաժակ
ջուր, որի հետ կկորսվի ամբողջ վատը:
*