2. ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐ
• Հակաբիոտիկները կամ անտիբիոտիկները դրանք բնական կամ կիսասինթետիկ
նյութեր են, որոնք ընկճում են բջիջների (ավելի հաճախ պրոկարեոտների) աճը
կամ բերում են նրանց մահվան:
Բնական ճանապարհով ստացված հակաբիոտիկները ավելի հաճախ
արտադրվում են ակտինոմիցինների կողմից, հազվադեպ` ոչմիցելային
բակտերիաների կողմից:
Որոշ հակաբիոտիկներ բակտերիաների աճի ու բազմացման վրա ցուցաբերում
են ուժեղ ընկճող ազդեցություն, միաժամանակ համեմատաբար քիչ են վնասում
կամ ընթանրապես չեն վնասում մակրոօրգանիզմի բջիջները, հետևաբար կարող
են օգտագործվել, որպես դեղամիջոցներ:
Որոշ հակաբիոտիկներ օգտագործվում են որպես
ցիտոստատիկ(հակաուռուցքային) պրեպարատներ օնկոլոգիկ հիվանդություններ
բուժելու ժամանակ:
3.
4. ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԻ
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ՄԵԽԱՆԻԶՄԸ
• Ի տարբերություն հակասեպտիկների,
հակաբիոտիկները ունեն հակաբակտերիալ
ազդեցություն ոչ միայն արտաքին
օգտագործման ժամանակ, այլ կիրառելի են
նաև օրգանիզմի կենսաբանական
միջավայրերում և կարող են ներմուծվել`
պերօրալ, միգմկանային, ներերակային,
ռեկտալ, վագինալ և այլ ճանապարհներով:
5. ԿԱՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
• Բակտերիալ բջջապատի սինթեզի խանգարում (պենիցիլին, ցեֆալոսպորին,
մոնոբակտամններ, վանկոմիցին, ֆլավոմիցին, նիկոմմիցին, տունիկամիցին:
Բջջապատի ֆունկցիայի խանգարում (նիստատին, գրամիցիդիններ,
պոլիմիկսիններ):
Նուկլեյնաթթուների (ԴՆԹ,ՌՆԹ) կամ նրանց հետ կապված ֆերմենտների
սինթեզի ընկճում (ակտիդին, ռուբոմիցին):
Պուրինների և պիրիմիդինների սինթեզի խանգարում (ազասերին, սարկոմիցին):
Սպիտակուցների սինթեզի խանգարում (ստրեպտոմիցին, տետրացիկլին,
պուրոմիցին).
Շնչառական ֆերմենտների ապաակտիվացում (անտիմիցիններ, օլիգոմիցիններ,
աուրովերտին):
6. ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐ և ԱԼԿՈՀՈԼ
• Ալկոհոլը կարող է ազդել ինճպես հակաբիոտիկնների ակտիվության, այնպես էլ
նրանց մետաբոլիզմի վրա` ազդելով լյարդի ֆերմենտների ակտիվության վրա,
որոնք քայքայում են հակաբիոտիկները: Մասնավորապես, որոշ
հակաբիոտիկներ, ներառյալ մետրոնիդազոլը, տինիդազոլը, կո-
տրիմոքսազոլը(բիսեպտոլ), ցեֆամանդոլը, կետոկոնազոլը, լատամոկսեֆը,
ցեֆոպրազոնը, ամոկսիցիլինը, ցեֆմենօկսիմը և ֆուռազոլիդոնը, քիմիական
ռեակցիայի մեջ են մտնում ալկոհոլի հետ, որն էլ բերում է լուրջ կողմնակի
էֆֆեկտների` սրտխառնոց, փսխում, հեևոց և այլն: Այս հակաբիոտիկների հետ
ալկոհոլի օգտագործումը բացարձակապես հակացուցված է:
Ալկոհոլի օգտագործումից կարող է օրգանիզմում զգալիորեն իջեցնել
դոքսիցիկլինի և էրթրոմիցինի կոնցնետրացիան: