The document discusses the author's patriotism for Armenia and love for her city Yerevan and school. Armenia is described as the home for all Armenians where everyone can feel free and happy. Yerevan is a mix of ancient, old and new, and has a high cultural level that leaves tourists with bright memories. The author's school is like a second home where many events take place and she participates in nearly every event. Additional details provided include that the author's name is Diana, she is 15 years old and a pupil at school 198 where she enjoys drawing, reading, and subjects like maths, physics and English.
The document discusses the author's patriotism for Armenia and love for her city Yerevan and school. Armenia is described as the home for all Armenians where everyone can feel free and happy. Yerevan is a mix of ancient, old and new, and has a high cultural level that leaves tourists with bright memories. The author's school is like a second home where many events take place and she participates in nearly every event. Additional details provided include that the author's name is Diana, she is 15 years old and a pupil at school 198 where she enjoys drawing, reading, and subjects like maths, physics and English.
2. Մակրոսկոպկական պայամաններ: Յուրաքանչյուր մակրոսկոպկական համակարգ կազմված է հսկայական թվով
ատոմներից և մոլեկուլներից: Մասնիկների թվի հսկայական լինելու պատճառով հնարավոր չէ համակարգի
վիճակը նկարագրել մեխանիկական եղանակով, այն է, տալով յուրաքանչյուր մասնիկի վրա ազդող ուժերը և
բոլեր մասնիկների սկզբնական արագություններն ու դիրքերը: Սակայն մակրոսկոպկական համակարգի ներքին
վիճակը կարելի է նկարագրել այնպիսի մեծություների միջով, որոնք բնութագրում են համակարգն
ամբոխջությամբ: Այդ մեծություները կոչվում են մակրոսկոպկական կամ ջերմադինամիկական պարամետրեր:
Ջերմադինամիկական կամ ջերմային հավասարակշռություն:Եթե բաժակի մեջ գցենք սառույցի մի կտոր, ապա
այն կհալվի՝ սառեցնելով բաժակի ջուրը: Երբ սառույցը լրիվ հալվի, ջուրը կսկսի տաքանալ այնքան ժամանակ,
մինչև որ նրա ջերմաստիճանը հավասարվի շրջապատի օդի ջերմաստիճանին: Այս օրինակից հետևում է, որ
ջերմադինամիկական համակարգը գալիս է մի վիճակի, որտեղ մակրոսկոպկական երևույթները՝ լուծվելը և
հալումը, այլևս դադարել են: Այս վիճակն ընդունված է անվանել ջերմադինամիկական կամ ջերմային
հավասարակշռության վիճակ: Ջերմային հավասարակշռության վիճակում համակարգի մակրոսկոպկական
պարամետրերը մնում են անփոփոխ, եթե արտաքին գործոնները բացակայում են: Բազմաթիվ փորձերից
պարզվել է, որ ինքնիրեն թողնված ջրմադինամիկական համակարգը գալիս է ջերմային հավասարակշռության
վիճակի և այդ վիճակից <ինքնակամ>, այսինքն՝ առանց արտաքին գործոնների ազդեցության, դուրս գալ չի
կարող: Սակայն ջերմային հավասարակշռության վիճակում մակրոսկոպկական պրոցեսները երբեք չեն
դադարում. մոլեկուլների կորդինատները և արագություններն անընդհատ փոփոխվում են: Ժամանակի
ընթացքում հաստատուն են մնում մակրոսկոպկական բնութագրի հավասարակշիռ արժեքները: Ջերմային
հավասարակշռության հաստտվելը և նրա գոյությունը հնարավոր են հենց անընդհատ մոլեկուլային շարժման
շնորհիվ: Այսպիսով՝ ջերմադինամիկական հավասարակշռությունը ջերմային շարժման հատուկ ձև է, երբ
համակարգը նկարագրող մակրոսկոպական պարամետրերը ժամանակի ընդացքում չեն փոփոխվում:
Ջերմադինամիկական պրոցես: Եթե մակրոսկոպկական համակարգը որոշակի ջերմադինամիկական վիճակում
է, ապա այդ վիճակը բնութագրող մակրոսկոպկական պարամետրերը հայտնի են: Ջերմադինամիկական պրոցես
է կոչվում մակրոսկոպկական համակարգի անցումը մի ջերմադինամիկկան վիճակից
մյուսին:Մակրոսկօպկական պարամետրերի <անվերջ դանդաղ> փոփոխման սահմանային դեպքում
ջերմադինամիկական համակարգը հաջորդաբար մի հավասարակշռության վիճակից անցնում է մյուս
վիճակին:Այսպիսով <անվերջ դանդաղ> ընթացող պրոցեսները, որոնք ներկայացնում են իրար անվերջ մոտ
վիճակների միջև անընդհատ անցումների հաջորդականություն, կոչվում են հավասարակշիռ կամ
քվազիստատիկ:
3. Ջերմային երևույթներն ուսումնասիրելիս սահմանվում է ֆիզիկական մի
նոր մեծության՝ ջերմաստիճանի գաղափարը: Այն ֆիզիկա է մտել
կենցաղում տաքի և սառի մասին ունեցած պատկերացումներից, որոնք
հիմնված են մեր զգայական փոձի վրա: Ջեմաստիճանի՝ որպես
ջերմադինամիկական համակարգի հավասարակշռության վիճակը որոշվող
ֆիզիկական բնութագրի գոյությունը ջերմադինամիկայում ընդունվում է
իբրև նախնական դրույթ: Ջերմաստիճանը միակ մակրոսկոպկական
բնութագիրն է, որը ջերմադինամիկական հավասարակշռության վիճակում
ունի միևնույն արժեքը համակարգի բոլոր մասերում:
Ջերմաստիճանի մոլեկուլային-կինետիկ մեկնաբանումը:
Արագ շարժվող մոլեկուլները, բախվելով դանդաղ շարժվող մոլեկուլներին,
վերջիններս տալիս են որոշակի էներգիա, որի հետևանքով արագ շարժվող
մոլեկուլների միջին կինետիկ էներգիաները փոքրանում են, իսկ դանդաղ
շարժվողներինը՝ մեծանում: Հսկայական թվով բախումների հետևանքով
մեկ մոլեկուլին բաժին ընկնող միջին կինետիկ էներգիաները հավասարվում
են և ջերմային հավասարակշռության վիճակում ընդունում նույն արժեքը՝
անկախ մոլեկուլների զանգվածներից: Այսպիսով՝ ջերմաստիճանը
մակրոսկոպկական մարմիններում մոլեկուլների քաոսային շարժման միջին
կինետիկ էներգիայի չափն է:
4. Ինչպես գիտենք, մակրոսկոպկական համակարգի ներքին վիճակը
բնութագրվում է ջերմադինամիկական պարամետրերի
միջոցով,որոնք չափվում են տարբեր սարքերի օգնությամբ: Եթե
համակարգի վիճակը ժամանակի ընթացքում փոփոխվում է,
այսինքն՝ համակարգում ընթանում են որոշակի պրոցեսներ, ապա
փոփոխվում են նաև ջերմադինամիկական պարամետրերը: Ինչով են
պայմանավորված այդ պրոցեսները, ինչ ազդակների շնորհիվ և
ինչպես են ընթանում դրանք: Թվարկաված և նման այլ հարցերին
պատասխանում է ջերմադինամիկան, որն ուսումնասիրում է
մակրոսկոպկական մարմիններում տեղի ունեցող ջերմային
երևույթները: Քանի որ մարմնի մասնիկները անընդհատ շարժվում և
փոխազդում են միմյանց հետ, ապա մարմինն օժտված կլինի
էներգիայով, որն անվանում են ներքին էներգիա: Մարմնի ներքին
էներգիան մարմնի մասնիկների՝ մարմնի զանգվածների կենտրոնի
նկատմամբ քաոսային շարժման կինետիկ էներգիաների և միմյանց
հետ փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարն է:
5. Երբ ջերմադինամիկական համակարգն աշխատանք է
կատարում, այդ պրոցեսում փոխվում է նրա վիճակը,
հետևաբար՝ նաև համակարգի ներքին էներգիան: Սակայն
համակարգի վիճակը կարելի է փոփոխել նաև առանց
աշխատանք կատարելու: Օրինակ՝ եթե գլանում գազի ծավալը
պահենք հաստատուն՝ ամրացնելով մխոցը, և այն տաքացնենք,
ապա գազի վիճակը կփոխվի. Նրա ջերմաստիճանը և ճնշումը
կաճեն: Կմեծանա նաև գազի ներքին էներգիան: Տվյալ դեպքում
գործ ունենք ջերմափոխանակման պրոցեսի հետ, երբ մի
մարմնից մյուսին էներգիա է հաղորդվում առանց աշխատանք
կատարելու: Ջերմափոխանակման պրոցեսում համակարգին
տրված կամ նրանից վերցված էներգիան կոչվում է
ջերմաքանակ: