2. ԱԶՈՏԱԿԱՆ ԹԹՈՒՆ
Ազոտական թթուն (HNO3) անգույն, սուր գրգռիչ
հոտով հեղուկ է։ Կիրառվում է ազոտական
պարարտանյութերի, ներկանյութերի, պայթուցիկ
նյութերի արտադրությունում։
3. ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԹԹՈՒՆ
Ֆոսֆորական թթուն (H3PO4) անգույն, պինդ,
բյուրեղային նյութ է, լավ է լուծվում ջրում։
Կիրառվում է ֆոսֆորական պարարտանյութերի
ստացման համար։
4. ԱՂԱԹԹՈՒՆ
Աղաթթուն (HCl) սուր հոտով, անգույն հեղուկ է,
շատ ուժեղ կլանում է ջրային գոլորշիները, և բաց
անոթով աղաթթվի վրա կարծես գոյանում է
«մառախուղ»։